Ռոբերտ Աբաջյան: հայ զինվորական, Արցախի հերոս (2016)

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996, Երևան - ապրիլի 2, 2016, Արցախի Հանրապետություն), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու)։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան
Ռոբերտ Աբաջյան: Կենսագրություն, Զինվորական ծառայություն, Հիշատակ
Նոյեմբերի 16, 1996 - ապրիլի 2, 2016
(19 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Երևան, Հայաստան
Մահվան վայրԱրցախ Մարտակերտ, ԼՂՀ
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Ծառայության տարիներ2014 - 2016
ԿոչումՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Կրտսեր սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
ՊարգևներԳերազանցիկի կոչում

Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Կենսագրություն

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ Ունի ավագ եղբայր, երկու քույր։

2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։

2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։

2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։

Զինվորական ծառայություն

Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2014 թվականի երկրորդ զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

Քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով

Պաշտոնական հայտարարություն

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը։

Հուղարկավորություն

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Արցախի հերոս

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան)։

Հիշատակ

Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, 2017 թվականից կրում է նրա անունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռոբերտ Աբաջյան: Կենսագրություն, Զինվորական ծառայություն, Հիշատակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Աբաջյան» հոդվածին։

Tags:

Ռոբերտ Աբաջյան ԿենսագրությունՌոբերտ Աբաջյան Զինվորական ծառայությունՌոբերտ Աբաջյան ՀիշատակՌոբերտ Աբաջյան Տես նաևՌոբերտ Աբաջյան ԾանոթագրություններՌոբերտ Աբաջյան Արտաքին հղումներՌոբերտ Աբաջյան19962016Ապրիլի 2Արցախի ՀանրապետությունԱրցախի հերոսՀայաստանի զինված ուժերՆոյեմբերի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տավուշի մարզԲուլինգՔաղցկեղՄարսողությունԼյուդվիգ վան ԲեթհովենԳրիգոր ԼուսավորիչՇունԾաղկեվանք (Արա լեռ)Դերբայական դարձվածԿարեն Դեմիրճյան22-րդ դարԿասկադ համալիրԲացականչական նշանԹոքաբորբՀայ-վրացական պատերազմԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՄիքայել ՆալբանդյանՀայերենՀայկական լեռնաշխարհՄատյան ողբերգությանՍպիտակավոր վանքՎանի թագավորությունՕդՀովհաննես ԱյվազովսկիՊարզ նախադասությունԱդրբեջանԳենետիկ հիվանդություններՄիավորված ազգերի կազմակերպությունԱմոքսիցիլինՈւիլյամ ՇեքսպիրՐաֆֆիԼիտրԱշոտ Գ ՈղորմածԿտավատՀղիություն (մարդ)Հայաստանի պատմական մայրաքաղաքներԱրմավիրԱկրոստիքոսԳլխուղեղի ուռուցքԱֆրիկաՎազգեն Ա ԲուխարեստցիԲաժանարարների աղյուսակԿոկորդաբորբՎազգեն ՍարգսյանԱնմոռուկՊապ թագավորԱրևածաղիկՄրգաշատԿրիաներԶինվորական կոչումներՊետրոս ԴուրյանՀաղարծնի վանքԱրիստոտելՀարկՄյունխհաուզենի համախտանիշՍասնա ծռերԽատուտիկ սովորականՁեռնաշարժությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Հաղորդակցային գործընթացoginhՍևանի իշխանՀայաստանի Ազգային ժողովԵրակների վարիկոզ լայնացումԿատուներՀայրենիք (հասկացություն)Լևոն Տեր-ՊետրոսյանՀայկական բանակ (1918-1920)Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՎլադիմիր ԼենինԴեռահասի հոգեբանությունՀայկական ատոմային էլեկտրակայանՍինգապուրԱլեքսանդր ՊուշկինԲրոնխիալ ասթմաԷյֆելյան աշտարակ🡆 More