Ջովաննի Անտոնիո Կանալետտո

Ջովաննի Անտոնիո Կանալետտո (իտալ.՝ Giovanni Antonio Canal, հոկտեմբերի 7, 1697(1697-10-07), հոկտեմբերի 17, 1697(1697-10-17), հոկտեմբերի 18, 1697(1697-10-18) կամ 1697, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - ապրիլի 19, 1758(1758-04-19), ապրիլի 10, 1768(1768-04-10), ապրիլի 19, 1768(1768-04-19), ապրիլի 20, 1768(1768-04-20) կամ 1768, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ, ճարտարապետական բնապատկերի՝ վեդուտների վարպետ։

Ջովաննի Անտոնիո Կանալետտո
Ջովաննի Անտոնիո Կանալետտո
Ի ծնեGiovanni Antonio Canal
Ծնվել էհոկտեմբերի 7, 1697(1697-10-07), հոկտեմբերի 17, 1697(1697-10-17), հոկտեմբերի 18, 1697(1697-10-18)[…] կամ 1697
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել էապրիլի 19, 1758(1758-04-19), ապրիլի 10, 1768(1768-04-10), ապրիլի 19, 1768(1768-04-19)[…], ապրիլի 20, 1768(1768-04-20) կամ 1768
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
ՔաղաքացիությունՋովաննի Անտոնիո Կանալետտո Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ և գծագրող
Ոճռոկոկկո
ԺանրՎեդուտա և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներView of the Grand Canal?
ՄեկենասներJoseph Smith?
ՈւսուցիչԲեռնարդո Կանալ
ԱշակերտներԲերնարդո Բելոտո
Ներշնչվել էՋովաննի Պաոլո Պանինի
ՀայրԲեռնարդո Կանալ
ԱզգականներPietro Bellotti?
Ջովաննի Անտոնիո Կանալետտո Giovanni Antonio Canal, il Canaletto Վիքիպահեստում

Հիմնականում աշխատել է Վենետիկում, մասամբ՝ Հռոմում և Լոնդոնում։ Ստեղծել է բնանկար համայնապատկերներ՝ ճարտարապետական անսամբլներ, վենետիկյան հուշարձաններ և քաղաքային կյանքի գունեղ դրվագներ։

Նկարել է նաև երևակայական տեսարաններ՝ Capriccio-ներ, թեև այդ պատկերներում երևակայականի ու իրականի միջև սահմանը հստակ չէ։ Բացի այդ, հեղինակել է գրավյուրներ՝ կիրառելով օֆորտի տեխնիկան։ 1746-ից 1756 թվականներին աշխատել է Անգլիայում, որտեղ նկարել է Լոնդոնի և նրանից հյուսիս ընկած վայրերի բազմաթիվ տեսարաններ։ Անգլիայում եղել է չափազանց հաջողակ արվեստագետ՝ բրիտանացի առևտրական և արվեստի գործերի հավաքորդ Ջոզեֆ Սմիթի շնորհիվ, ում՝ Կանալետոյի գործերի չափազանց հարուստ հավաքածուն վաճառվել է Անգլիայի Գևորգ Երրորդ թագավորին։

Կենսագրություն

Անտոնիոն ծնվել է 1697 թվականի հոկտեմբերի 16-ի, Վենետիկում։ Նկարչության առաջին ուսուցիչը եղել է թատերական նկարիչ հայրը՝ Բեռնարդո Կանալը (այստեղից էլ նրա Կանալետո՝ այսինքն՝ Փոքր Կանալ մականունը). տղան օգնել է հորը վենետիկյան թատրոնների ներկայացումների համար նկարազարդումներ անելիս։

1719 թվականին այցելել է Հռոմ, որտեղ ծանոթացել է հայտնի վեդուտիստ Ջովանի Պաոլո Պանինիի արվեստին և վերադառնալով՝ սկսել է իրեն հատուկ տոպոգրաֆիկ ոճով նկարել վենետիկյան տեսարաններ։ Առաջին բարձրարժեք գործը, որ կրում է նրա ստորագրությունը, «Ճարտարապետական կապրիչիոն» է(1723 թ., Միլան, մասնավոր հավաքածու։ Ուսանելով քաղաքային բնանկարի ճանաչված վարպետի համբավ ունեցող Լուկա Կառլեվարիսի /Luca Carlevarijs/ մոտ, Կանալետոն վարպետության տեսակետից կարճ ժամանակամիջոցում հասել ու գերազանցել է նրան։ Արվեստի գիտակները գերադասել են գնել նրա աշխատանքները, քանի որ դրանցում, ի տարբերություն Կառլեվարիսի գործերի, կարելի էր տեսնել ոչ միայն վենետիկյան ինչ-որ գեղեցիկ տեսարան, այլև՝ շողշողացող արև":

Կանալետոն ստեղծագործության վաղ շրջանում կտավների մեծ մասը ամբողջությամբ նկարել է այսպես ասած՝ բնականից. մինչդեռ այն ժամանակներում ընդունված էր դրսում միայն ճեպանկարներ անել և նկարներն ամբողջացնել արվեստանոցում։ Ինչպես ցույց են տվել բրիտանացի արվեստի պատմաբանների ուսումնասիրությունները, նա նկարելիս համարյա երբեք չի օգտագործել camera obscura., և սակայն նրա նկարները միշտ էլ աչքի են ընկել զարմանալի ճշգրտությամբ։

Աշխատանքներից շատերը նկարիչն ու նրա գործակալը հաջողությամբ վաճառել են ուսանելու նպատակով Վենետիկ եկած անգլիացիների։ 1720-ական թվականների վերջերից սկսած՝ Կանալետոն իր բրիտանացի գործակալ Օուեն Սուինիի խորհրդով փոքրաչափ կտավների վրա նկարել է վենետիկյան բազմաթիվ տեսարաններ՝ հիմնականում անգլիացիներին վաճառելու նպատակով։ Հետագայում նկարչի գլխավոր գործակալը դարձել է մեկ այլ բրիտանացի՝ բանկիր Ջոզեֆ Սմիթը, ով 1744 թվականին նշանակվել է Վենետիկում Բրիտանիայի հյուպատոս։ Տարիների ընթացքում Սմիթը ձեռք է բերել Կանալետոյի շուրջ հիսուն նկար, հարյուր հիսուն գծանկար, տասնհինգ գրավյուր (օֆորտ)՝ իսկապես հազվագյուտ ու արժեքավոր գործեր, որոնք նա 1763 թվականին վաճառել է Գևորգ Երրորդ թագավորին։

1740-ական թվականներին, երբ սկսվեց պատերազմը ավստրիական ժառանգության համար, անգլիացիներն այլևս հազվադեպ էին այցելում Վենետիկ, և նկարչի եկամուտները կտրուկ նվազեցին։ Սմիթը կազմակերպեց նրա մի շարք "capricci" օֆորտների տպագրությունը, բայց դրանց վաճառքը չարդարացրեց ակնկալիքները, և Կանալետոն 1746 թվականին մեկնեց Լոնդոն, որպեսզի մոտ գտնվի իր նկարների գլխավոր շուկային։

Նա Անգլիայում մնաց ինը տարի՝ մինչև 1755 թվականը, նկարեց լոնդոնյան բազմաթիվ տեսարաններ, բայց նկարչի վարպետության մեջ առաջընթաց չէր նկատվում. նա կարծես կրկնում էր ինքն իրեն։ Անգլիացի արվեստաբան և քննադատ George Vertue-ն մինչև անգամ կասկած հայտնեց, թե Կանալետոյի անվան տակ աշխատում է մի բոլորովին ուրիշ նկարիչ։ Իսկ պատմաբան Մայքլ Լևին նրա այդ շրջանի նկարները բնութագրել է իբրև «անբնակ»։ Հակառակն ապացուցելու նպատակով նկարիչն ստիպված էր նկարել դրսում, ցուցադրաբար, դիտորդների ներկայությամբ, բայց կենդանության օրոք այդպես էլ չհաջողեց վերականգնել իր վարկն ու համբավը։

Հայրենի բնօրրան վերադառնալուց ութ տարի անց՝ 1763 թվականին Կանալետոն ընտրվել է Վենետիկի ակադեմիայի անդամ, նշանակվել Collegio dei Pittori-ի ղեկավար։ Նա շարունակել է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1768 թվականը. հիմնականում աշխատել է հին էսքիզների, ճեպանկարների վրա, բայց երբեմն էլ ստեղծել է արվեստի էֆեկտով աչքի ընկնող, զարմանահրաշ կոմպոզիցիաներ։

Գրականություն

  • Alessandro Brogi, Canaletto et le paysage urbain, coll. « Les grands maîtres de l'art », Édition Le Figaro, 14 octobre 2008.
  • Alain Buisine, Un Vénitien dit le Canaletto, Zulma, 2001. 978-2843041181
  • Cesare Brandi, Canaletto, Arnoldo Mondadori Editore, 1960.
  • Pietro Zampetti, Vedutisti veneziani del Settecento, Alfieri, 1967.
  • Lionello Puppi, Giuseppe Berto, L'opera completa del Canaletto, Rizzoli, 1968.
  • André Corboz, Sur la prétendue objectivité de Canaletto in Arte veneta XXVIII (1974), pp. 205–218.
  • Alessandro Bettagno (a cura di), Canaletto: disegni, dipinti, incisioni, Neri Pozza, 1982.
  • André Corboz, Canaletto. Una Venezia immaginaria, Mondadori Electa, 1985.
  • Alberto Cottino, Vedutisti, Arnoldo Mondadori Arte, 1991.
  • Simonetta Pelusi (testi di), Canaletto, Mondadori-Electa, 2007.
  • Giuseppe Pavanello (a cura di), Canaletto. Venezia e i suoi splendori, catalogo della mostra (Treviso, 23 ottobre 2008 - 5 aprile 2009) Marsilio, 2008.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջովաննի Անտոնիո Կանալետտո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Անտոնիո Կանալետտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232 Ջովաննի Անտոնիո Կանալետտո 

Tags:

Ջովաննի Անտոնիո Կանալետտո ԿենսագրությունՋովաննի Անտոնիո Կանալետտո ԳրականությունՋովաննի Անտոնիո Կանալետտո ՊատկերասրահՋովաննի Անտոնիո Կանալետտո ԾանոթագրություններՋովաննի Անտոնիո Կանալետտո Արտաքին հղումներՋովաննի Անտոնիո Կանալետտո169717581768d:Q182664Ապրիլի 10Ապրիլի 19Ապրիլի 20ԻտալերենՀոկտեմբերի 17Հոկտեմբերի 18Հոկտեմբերի 7ՃարտարապետությունՆկարչությունՎենետիկՎենետիկի հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱղերՄիություն և առաջադիմությունԵրիկամաքարային հիվանդությունՇախմատԲանաստեղծությունՇառլոտ լը ԲոնԶվարթնոցի արծիվԾաղիկՆորավանքՆահապետ (ֆիլմ)ԱրգենտինաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայաստանի գետերի ցանկՍողոմոնի երգերըՕսկար ԱյզեկՀայկական մշակույթՄուսա լեռԿիլիկիայի հայկական թագավորությունԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԱրյան ճնշումՀայաստանի զինանշանՀայրենիք (հասկացություն)Արքիմեդի օրենքԹալեաթ փաշայի սպանությունՌուսական կայսրությունԿոնքի բորբոքային հիվանդությունԵրկրորդ համաշխարհային պատերազմՎիտամինԱրմեն Տիգրանյան (երգահան)Էրեբունի ամրոցՍևանա լիճԳարունՎերք Հայաստանի (վեպ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրԲառակապակցությունԹուրք-հայկական պատերազմ (1920)Հայաստանի Ազգային ժողովՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՀայկական դիցաբանությունՔիմիական ռեակցիաներԲարդ ստորադասական նախադասությունՀարցական և հարաբերական դերանուններՎաղարշապատԿրծքավանդակի ցավԹմկաբերդի առումըՀայկական անմոռուկԲեզոարյան այծՍերժ ԱվետիքյանՖրանսուա Անդրե ՖիլիդորԱրյունակից եղբայրներ (ֆիլմ)ԱրաքսՀովհաննես ԱյվազովսկիՄոսկվաԹոքերՀամո ՍահյանՆոր ԶելանդիաԱրտարգանդային հղիությունՄարդու ատամԱմբերդ (ամրոց)Արտաշեսյանների թագավորությունՄարքեթինգՎարդանանց պատերազմՏիգրան ՄեծԱվետիք ԻսահակյանԿենդանակերպՔարահունջԿաթվածՄուշԱլեքսանդր ՄակեդոնացիԱռողջ ապրելակերպԲաշ-Ապարանի ճակատամարտԵնթակաԱռաջին համաշխարհային պատերազմԱննա ՀակոբյանԲացատրական բառարանՁեռնաշարժությունՄյունխհաուզենի համախտանիշՀայկական բանակ (1918-1920)🡆 More