Միքի Սփիլլեյն (անգլ.՝ Mickey Spillane, մարտի 9, 1918(1918-03-09), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 17, 2006(2006-07-17), Մյուրելս Ինլեթ, Հորի շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի գրող, որը ստեղծագործել է նուար (սև դետեկտիվ) ժանրում։ Նրա վեպերը հրատարակվել են ամբողջ աշխարհում ավելի քան 225 միլիոն տպաքանակով։
Միքի Սփիլլեյն անգլ.՝ Mickey Spillane | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1918 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 17, 2006[…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մյուրելս Ինլեթ, Հորի շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, վիպասան, գրող, մանկագիր և արձակագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Fort Hays State University? |
Ստեղծագործական շրջան | 1947–2006 |
Ժանրեր | դետեկտիվ (նուար) |
Ուշագրավ աշխատանքներ | I, the Jury? |
Պարգևներ | |
Mickey Spillane Վիքիպահեստում |
Ծնվել է 1918 թվականի մարտի 9-ին Նյու Յորք քաղաքում, Բրուքլին շրջանում իռլանդացիների ընտանիքում։ Սովորել է Erasmus Hall High School դպրոցում մինչև 1935 թվականը։ Այդ ժամանակաշրջանում գրել է իր առաջին ստեղծագործությունները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես օդաչու։ 1946 թվականից հետո բնակություն հաստատեց Նյու Յորքում և գրեց իր առաջին վեպը մասնավոր դետեկտիվ Մայք Համմերի մասին՝ «Դատարանը ես եմ» (անգլ.՝ «I, the Jury»)։ Մայք Համմերը դարձավ Սփիլլեյնի հիմնական հերոսը, և չնայած վերլուծաբանների մեղադրանքներին չափազանց դաժանության մեջ, հերոսը շատ հանրահայտ էր ընթերցողների մոտ։ 1952 թվականից մինչև 1961 Սփիլլեյնը դադարել էր ստեղծագործել, աշխատում էր կրկեսում, նկարվում էր ֆիլմերում։
1961 թվականին նա կրկին սկսեց վեպեր գրել։ «The Girl Hunters» ֆիլմում (1963) նա կատարեց Մայք Համմերի դերը։ Սա պատմության բացառիկ դեպքերից է, երբ գրողը կատարում է իր հերոսի դերը։ Բացի դետեկտիվից աշխատել է նաև կոմիքսների ժանրում, գրել է մի քանի վեպ ավագ հասակի երեխաների համար։ 1954 թվականին ապրում է Հարավային Կարոլինայում, որտեղ մահացավ 2006 թվականի հուլիսի 17-ին քաղցկեղից։
Սփիլլեյնը մտել է պատմության մեջ որպես 20-րդ դարի ֆենոմեն։ Նրա հաջողությունը հաճախ բացատրում են նրանով, որ նա իր գրքերում միախառնում էր կոպիտ լեզուն, հերոսների դաժանությունը և էրոտիկան։ Ռեյմոնդ Չենդլերը Սփիլլեյնի գրքերն անվանել է դաժանության և չծածկած պոռնոգրաֆիայի խառնուրդ։
Վեպեր Մայք Համմերի մասին։
Այլ վեպեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքի Սփիլլեյն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Միքի Սփիլլեյն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.