Հիդրոֆոբություն

Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է (թրջման ջերմություն)։ Քանի որ ջրի և նրա հետ հպվող ցանկացած նյութի մոլեկուլների միջև միշտ գործում են միջմոլեկուլային ձգողության ուժեր, ապա հիդրոֆոբությունը փաստորեն չափազանց փոքր հիդրոֆիլություն է։ Հիդրոֆոբութունը կարելի է գնահատել նյութի հարթ մակերևույթի հետ նրա վրա գտնվող ջրի կաթիլի կազմած եզրային անկյան՝ արժեքով։ Հիդրոֆոբ են ճարպերը, մոմերը, գրաֆիտը, ծծումբը։ Պինդ մարմիններին և մակերևույթներին վերագրվող հիդրոֆոբության և հիդրոֆիլության միաժամանակ առանձին մոլեկուլների և նրանց առանձին մասերի հատկություններ են։ Մակերևութային ակտիվ նյութերի մոլեկուլները ադսորբվում են մարմնի վրա և փոխում նրա մակերևույթի հիդրոֆոբությունը և հիդրոֆիլությունը։ Այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերի ֆոտացիոն հարստացման, կտորեղենը ներկելու, սպիտակեցնելու և անջրանցիկ դարձնելու նպատակով։

Հիդրոֆոբություն
Ջրի կաթիլը հիդրոֆոբ տերևի մակերևույթին

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 402 Հիդրոֆոբություն 


Tags:

ԳրաֆիտԾծումբՃարպ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջին ականջի բորբոքումԱրցախյան ազատամարտԿոնՀայկական հարցՀայկ նահապետՏիգրան ՄեծՀայաստանի անկախության հռչակագիրՄագելի քարանձավԱվշային հանգույցների բորբոքումԵրկիր ՆաիրիԳիրքՀովհաննես ԱյվազովսկիՄհեր ՄկրտչյանԼույսԱստղՕլիմպիական խաղերՀայոց ցեղասպանությունՈւիլյամ ՇեքսպիրՔրիստինե ՊեպելյանԱրշակ ԲՂազախստանԼյարդի քաղցկեղՆիդերլանդներԳառնու ամրոցԵրեք հրացանակիրներԽենթըՉինական մեծ պարիսպԱրշակունիների թագավորությունԳարրի ԿասպարովԹմրամիջոցՀայաստանԵրևանի թանգարանների ցանկՏիգրան ՊետրոսյանՆապաստակներԱրտաշատՔաոս (վեպ)ԿատաղությունՏավուշի մարզԲառակապակցությունՌևմատոիդ արթրիտԳորիսՍարդերՀայկական ազգային հագուստ (տարազ)Արշիլ ԳորկիՀաղորդակցային գործընթացQR-կոդՀովհաննես ԲաղրամյանՎիլյամ ՍարոյանՄողեսներՎահագնՀեկտարԱնտառԱրյունԱրեգակՀամացանցՌուսերենՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)ՄանդակԿենդանակերպԱՄՆ-ի նախագահների ցանկՀովհաննավանքԵրևանի պատմությունԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԼեղապարկՋրծաղիկՆեմեսիս (դիցաբանություն)Բարորակ ուռուցքներԴիլիջանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄայրիկ (ֆիլմ)ՀիպոթիրեոզՄարդու պապիլոմավիրուսԵրաժշտական գործիքներՕրալ սեքսԱվարայրի ճակատամարտ🡆 More