Իլյա Մուրոմեց (ռուս.՝ Илья Муромец, բիլինայի հերոսի ամբողջական անունը՝ Իլյա Իվանովիչ Մուրոմեց, ինչպես նաև հանդիպում են այլ տարբերակներ՝ Իլյա Մորովլին, Մուրովլենին, Մուրովեց, Մուրոմլյան, Իլյա-զմեեբորեց), հին ռուսական բիլինաների հերոսներից մեկը, դյուցազուն, ով իրականացնում է հերոս-մարտիկի ընդհանուր ժողովրդական կերպարը։
Իլյա Մուրոմեց | |
---|---|
Տեսակ | դյուցազն |
Դիցաբանություն | Սլավոնական դիցաբանություն |
Սեռ | արական |
Ilya Muromets Վիքիպահեստում |
Ըստ լեգենդի՝ նա գյուղացու որդին էր և պաշտպանում էր իր երկիրը թշնամիներից, իսկ այդ ուժը ստանում էր կախարդներից, պայքարում էր Սոլովեյ Ռազբոյնիկի , հրեշակուռքի, ջհուդների, թաթարներ դեմ և, վերջապես, քարանում է։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հանդիպում է XVI դարում Ֆիլոն Կմիտա Չերնոբիլսկու մոտ որպես Իլյա Մուրավլենին, Էրիխ Լյասոտայի մոտ՝ Կիևի Սոֆիայի տաճարի արարիչ Իլյա Մուրովլին, XVII դարի որոշ բիլինաներում՝ որպես Իլյա Մուրովիչ կամ Իլյա Մուրովեց։ Որոշ հետազոտողների կողմից նույնացվում է սուրբ Իլյա Պեչերսկի Չեբոտկայի հետ, որի մասունքները հանգչում են Կիև-Պեչորյան մայրավանքում։
Համարվում է, որ Իլյա Մուրոմեցի մասին առաջին անգամ հիշատակվել է 1574 թվականին Օրշանի ավագ Ֆիլոն Չերնոբիլսկու նամակում, որտեղ նա գրել է բիլինայի դյուցազուն Իլյա Մուրովլենի մասին որպես Ռուսիայի պաշտպան։
Իլյա Մուրոմեցը հանդիպում է Կիևյան ցիկլում որպես՝ Իլյա Մուրոմեց և Սոլովեյ Ռազբոյնիկ, Իլյա Մուրոմեց և Իդոլիշչե Պոգանով, Իլյա Մուրոմեցի վեճը իշխան Վլադիմիրի հետ, Իլյա Մուրոմեցի պայքարը Ժիդովինի հետ։ «Սվյատոգորը և Իլյա Մուրոմեցը» բիլինայում պատմվում է, թե ինչպես էր Իլյա Մուրոմեցը սովորում Սվյատոգորի մոտ և մահանալով, Սվյատոգորը փչում է նրա վրա դյուցազնի ոգին և տալիս իր թուր-կայծակին, այդ ամենից հետո Իլյայի ուժերը ավելանում են։
Ըստ բանասեր Սերգեյ Ազբելևի, ով գրի է առել ավելի քան 53 բիլինայի սյուժեներ, Իլյա Մուրոմեցը հանդիսանում է դրանցից 15-ի գլխավոր հերոսը (№ 1-15-ը ըստ Ազբելևի կազմած ուղեցույցի):
Սյուժեի առանձին տարբերակների թիվը, որը արձանագրվել է տարբեր բանասերների կողմից, անցնում է տասնյակները և գերազանցում է հարյուրը (№ 3, 9, 10), հիմնականում դրանք եղել են 12-ից մինչև 45 և ավելի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մուրոմեց» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Իլյա Մուրոմեց, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.