Թոմաս Միլիան

Թոմաս Միլիան (անգլ.՝ Tomas Milian, իրական անունը Թոմաս Կինտին Ռոդրիգես անգլ.՝ Tomás Quintín Rodriguez, մարտի 3, 1933(1933-03-03), Հավանա, Կուբա - մարտի 22, 2017(2017-03-22), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբա-ամերիկացի դերասան, ով մեկ քառորդ դար աշխատել է Իտալիայում։ Իտալական Ռոդոլֆ Վալենտինոյի անվան կինոմրցանակի և իտալական կինոյում ունեցած մեծ ավանդի համար մրցանակների դափնեկիր։

Թոմաս Միլիան
Թոմաս Միլիան
Թոմաս Միլիան
Ծնվել էմարտի 3, 1933(1933-03-03)
ԾննդավայրՀավանա, Կուբա
Մահացել էմարտի 22, 2017(2017-03-22) (84 տարեկան)
Մահվան վայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԹոմաս Միլիան ԱՄՆ և Թոմաս Միլիան Կուբա
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, երգիչ, թատրոնի դերասան և հնչյունավորող
Ժանրերվեսթեռն
tomasmilian.it

Կենսագրություն

Թոմաս Միլիանը ծնվել է 1932 թվականի մարտի 3-ին, Կուբայի Հավանա քաղաքում։ Կուբացի գեներալ, բնիկ հավանացու որդի է։ Նրա հորը ձերբակալում և բանտարկում են, որի արդյունքում Նոր տարվա գիշերն ինքնասպանություն է գործում։ 1956 թվականին գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հետագայում սովորել է Մայամիի համալսարանում, որտեղ, անգլերեն սովորելու ժամանակ, հաջողությամբ անցնում է ուսանողական բեմադրության մասնակցության փորձերը։ Դրա շնորհիվ, ինչպես նաև դրամատիկական բաժնի դեկանի խորհրդով, Միլիանը որոշում է դառնալ դերասան.

Թոմաս Միլիան  Երբ ես տեսա իմ անունով հայտարարությունը, ասացի. գրողը տանի, ես ի՞նչ գործ ունեմ այստեղ։ Ես ժամանակ եմ կորցնում։
- հիշում է Միլիանը
Թոմաս Միլիան 

Դրանից հետո նա լքում է Կուբան և շարունակում հետևել իր՝ դերասան դառնալու նպատակին։ Այդ իսկ պատճառով բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ ցանկանում էր սովորել Նյու Յորքի դերասանական ստուդիայում, միայն թե փորձի պակասից դա իրեն չի հաջողվում։ Այդ ժամանակ Միլիանը գտնում է վերելակավարի աշխատանք պրեսբիտերական հիվանդանոցում, որտեղ նույնպես երկար չի մնում։ Ընդունվում է ռազմածովային ծառայության, բայց երիկամների լուրջ հիվանդության պատճառով ծառայում է ուսուցողական ճամբարում միայն վեց ամիս։ Չկորցնելով դերասան դառնալու հույսը և գնելով Ստանիսլավսկու ընդունելության քննության գիրքը, Միլիանը, այնուամենայնիվ, դիմում է Նյու Յորքի դերասանական ստուդիա։

Կարիերա

Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր դերասանական կարիերան սկսելուց հետո, նա 1958 թվականին մեկնում է Իտալիա, որպեսզի մասնակցի Սպոլետո քաղաքում կայացող կինոփառատոնին։

Թատրոն, առաջին ֆիլմեր

Ստուդիայում ստանալով անհրաժեշտ դերասանական փորձը, Միլիանը սկզբում հայտնվեց մի քանի շոուներում, ապա ստացավ իր առաջին դերը թատրոնում։ Դերասանի խաղը դուր եկավ Ժան Կոկոտոյին և կոմպոզիտոր Ժան Կարլ Մենոթիին։ Մենոթիին հատուկ Թոմաս Միլիանի համար գրում է «Բանաստեղծը և մուսա»-ն մնջախաղը, որը ներկայացվել էր Իտալիայի հանրության առաջ Սպոլետո քաղաքում կայացող կինոփառատոնի ժամանակ։ Մնջախաղի բեմադրիչը իտալացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերաների բեմադրիչ Ֆրանկո Ձեֆֆիրելլին էր։

Նրա տաղանդը նկատում է նաև ռեժիսոր Մաուրո Բոլոնինին, ով առաջարկում է Թոմասին խաղալ «Փոտորկոտ գիշեր» ֆիլմում որպես երկրորդական դեր։ Ավելի ուշ նա խաղում է նաև «Գեղասքանչ Անտոնիո» դրամայում։

Թոմաս Միլիան  Իտալիայում իմ անցկացրած առաջին տարիներին ես խաղում էի բացառապես ինտելեկտուալ ֆիլմում, որն իրականում ինձ ձանձրացնում էր։
- Հիշում է Թոմաս Միլիանը
Թոմաս Միլիան 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մատենագրություն

  • Giorgio Navarro, Er Cubbano de Roma, Edizioni IME, Firenze, 1999, ISBN 88-900359-2-7
  • Gordiano Lupi, Il trucido e lo sbirro, Edizioni Profondo Rosso, Roma, 2001, ISBN 88-89084-50-2
  • Daniele Magni e Silvio Giobbio, Ancora più... Cinici infami e violenti - Dizionario dei film polizieschi italiani anni '70, Bloodbuster Edizioni, 2010, ISBN 978-88-902087-4-4

Tags:

Թոմաս Միլիան ԿենսագրությունԹոմաս Միլիան ԿարիերաԹոմաս Միլիան ԾանոթագրություններԹոմաս Միլիան Արտաքին հղումներԹոմաս Միլիան ՄատենագրությունԹոմաս Միլիան19332017ԱմերիկաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԻտալիաԿուբաՀավանաՄայամիՄարտի 22Մարտի 3Ֆլորիդա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԷպիլեպսիաՀապավումՇվեյցարիաՖիմոզԹռչուններԴոն Կիխոտ (վեպ)ԱրծիվներԱռնո ԲաբաջանյանՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՈւիլյամ ՇեքսպիրՀարութ ՓամբուկչյանԿարմրուկԲանանԿրծքավանդակի ցավՄարքեթինգՇախմատԽորեն ԼևոնյանՄաշկային հիվանդություններՀրանտ ՄաթևոսյանԲնավորությունԱռնանդամի գլխիկԵրեք հրացանակիրներԴաջվածքԷվերեստՌևմատոիդ արթրիտՅուրի ՎարդանյանՄոնա ԼիզաԴանիել ՎարուժանՏուբերկուլոզԱնանուխԴիկլոֆենակBTSՀաղարծնի վանքՄարգարիտԼիմֆոմաԵգիպտոսԲուրգ (երկրաչափություն)Մայիսի 1Ներարգանդային պարույրՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀոլոքոստՀայերենի կետադրությունԷրեկտիլ դիսֆունկցիաՍպիտակ (քաղաք)Երկաթ պակասորդային սակավարյունությունԿաթնասուններԽաչքարԹութակներ (ընտանիք)Կարեն ԴեմիրճյանՄեսրոպ ՄաշտոցՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱդենոմաԿիտրոնՎիլյամ ՍարոյանԱպրիլի 30ՖրանսիաԱուտոիմուն թիրեոիդիտՍեռական հարաբերությունՆիդերլանդներՎլադիմիր ՊուտինԲարդ ստորադասական նախադասությունԱվստրիաՍողոմոն ԹեհլիրյանԱնիՀատկացուցիչԿիստաԺիլբերտի համախտանիշԽաչատուր ԱբովյանԱրցախյան ազատամարտԴիմաշ ԿուդայբերգենԱրտաշատԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՕրալ սեքսԳլաուկոմա🡆 More