Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն (անգլ.՝ Cash flow statement), ֆինանսական հաշվետվություն՝ նախատեսված հաշվապահական հաշվեկշռի հաշիվների և եկամտի՝ դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա ազդեցությունը ցույց տալու համար։
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը վերաբերում է կազմակերպության դրամական միջոցների հոսքին՝ մուտքին և ելքին։ Որպես վերլուծական գործիք՝ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը օգտակար է ընկերության կարճաժամկետ կենսունակությունը որոշելու համար։ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 7-ը (ՀՀՄՍ 7) վերաբերում է դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններին։
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվության օգտագործողների շրջանակններն են՝
Դրամական միջոցների հոսքի հաշվետվության պարզ օրինակ 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար | |
---|---|
Գործառնական գործունեությունից ստացված դրամական հոսքեր | $5,000 |
Ներդրումներից դրամական հոսքեր | ($1,000) |
Ֆինանսական գործունեությունից ստացված դրամական հոսքեր | ($2,000) |
Զուտ դրամական հոսքեր | $2,000 |
Փակագծերը ցույց են տալիս բացասական արժեքներ |
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը ցույց է տալիս ընկերության դրամական հոսքերի աղբյուրները և թե ինչպես է այն օգտագործվել որոշակի ժամանակահատվածում։ Սա ընկերության ֆինանսական «առողջության» կարևոր ցուցիչ է, քանի որ ընկերությունը կարող է շահույթ ներկայացնել իր ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, բայց միևնույն ժամանակ ունենալ անբավարար կանխիկ կամ հասանելի միջոցներ՝ օգտագործելու համար։
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը բացահայտում է ընկերության շահույթի որակը (այսինքն, թե որքան է ստացվել դրամական միջոցների հոսքերից) և ընկերության կարողությունը՝ տոկոսներ և շահաբաժիններ վճարելու համար։
Այս հաշվետվությունը տարբերվում է հաշվապահական հաշվեկշռից և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունից նրանով, որ այն բացառում է հաշվեգրման սկզբունք պահանջվող ոչ կանխիկ գործարքները, ինչպիսիք են մաշվածությունը, հետաձգված եկամտային հարկը, անհուսալի պարտքերի դուրսգրումները և ապառիկ վաճառքները, որտեղ դեբիտորական պարտքերը դեռ չեն հավաքագրվել։
Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը նախատեսված է ՝
1863 թվականին Dowlais Iron Company կազմակերպությունը վերականգնվել էր բիզնեսի ճգնաժամից, բայց չուներ կանխիկ միջոցներ ներդրումներ կատարելու գործարանի համար, չնայած որ շահույթ էր ստացել։ Բացատրելու համար, թե ինչու ներդրումների համար միջոցներ չկան, մենեջերը կազմեց նոր ֆինանսական հաշվետվություն, որը կոչվում էր համեմատական հաշվեկշիռ, որը ցույց էր տալիս, որ ընկերությունը չափազանց շատ պաշարներ է պահում։ Այս նոր ֆինանսական հաշվետվությունը հանդիսանում է դրամական միջոցների հոսքերի հաշվետվության ձևավորումը, որն օգտագործվում է այսօր։
Արդեն 1973 թվականին Միացյալ Նահանգներում Ֆինանսական հաշվապահական հաշվառման ստանդարտների խորհուրդը (անգլ.՝ the Financial Accounting Standards Board, FASB) սահմանեց կանոններ, որոնք պարտադիր դարձրեցին Համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքները (անգլ.՝ Generally Accepted Accounting Principles, US GAAP)։
1992 թվականին հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (IASB) հրապարակեց Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 7 (ՀՀՄՍ 7)։ Այն դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունն է, որն ուժի մեջ է մտնելով 1994թ.-ին` պարտավորեցրել է, որ ընկերությունները տրամադրեն դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններ։
Ամերիկյան ընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (անգլ.՝ US GAAP) և ՀՀՄՍ 7 կանոնները ունեն որոշակի տարբերություններ դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունների կարգավորման գործում․
Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 3-ը սահմանում է դրամական միջոցների հոսքերը և ճշգրտումները, որոնք պետք է ներառվեն գործունեության հիմնական կատեգորիաներից յուրաքանչյուրում։
Գործառնական գործունեությունը ներառում է ընկերության արտադրությունը, վաճառքը և առաքումը, ինչպես նաև հաճախորդներից վճարումների հավաքագրումը։ Սա կազմակերպության հասույթ բերող հիմնական գործունեությունն է և ներդրումային կամ ֆինանսավորման գործունեություն չհանդիսացող այլ գործունեություններն են։
Գործառնական դրամական հոսքերը ներառում են
Ներդրումային գործունեության օրինակներ են․
Ֆինանսական գործունեությունը ներառում է ներդրողների և ընկերության միջև դրամական միջոցների մուտքերն ու արտահոսքերը, ինչպիսիք են․
ՀՀՄՍ 7-ի համաձայն՝ անկանխիկ ներդրումային և ֆինանսական գործունեությունը բացահայտվում է ֆինանսական հաշվետվությունների ծանոթագրություններում։ Համաձայն US GAAP, անկանխիկ գործունեությունը կարող է բացահայտվել տողատակի ծանոթագրության մեջ կամ հենց դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում։ ոչ կանխիկ ֆինանսավորման գործունեությունը կարող է ներառել.
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն պատրաստելու ուղղակի մեթոդը ավելի հեշտ է կազմել, սակայն գրեթե միշտ օգտագործվում է անուղղակի մեթոդը, քանի որ US GAAP պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն, որը նման է անուղղակի մեթոդին, եթե ընկերությունն ընտրի օգտագործել ուղղակի մեթոդը։
Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն ստեղծելու ուղղակի մեթոդը ներկայացնում է համախառն դրամական մուտքերի և ելքերի հիմնական դասերը։ Համաձայն ՀՀՄՍ 7-ի՝ ստացված շահաբաժինները կարող են ներկայացվել գործառնական գործունեության կամ ներդրումային գործունեության շրջանակներում։ Եթե վճարված հարկերը ուղղակիորեն կապված են գործառնական գործունեության հետ, ապա դրանք ներկայացվում են գործառնական գործունեության ներքո, իսկ ներդրումային գործունեության կամ ֆինանսավորման գործունեության հետ կապված լինելու դեպքում, կդասակարգվեն ներդրումային կամ ֆինանսավորման գործունեության մեջ։
Սակայն հաշվապահական հաշվառման ընդհանուր ընդունված սկզբունքները (GAAP) տարբերվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներից, քանի որ GAAP կանոնների համաձայն, ընկերության ներդրումային գործունեությունից ստացված շահաբաժինները ներկայացվում են որպես «գործառնական գործունեություն», այլ ոչ թե «ներդրումային գործունեություն»։
Ուղղակի մեթոդով հաշվարկված հաշվետվության օրինակ
Դրամական միջոցների հոսքեր գործառնական գործունեությունից | ||||
Հաճախորդներից ստացված կանխիկ մուտքեր | 9,500 | |||
Մատակարարներին և աշխատակիցներին վճարված կանխիկ գումար | (2,000) | |||
Գործառնություններից գոյացած դրամական միջոցներ (գումար) | 7,500 | |||
Վճարված տոկոսներ | (2,000) | |||
Վճարված եկամտային հարկեր | (3,000) | |||
Զուտ դրամական հոսքեր գործառնական գործունեությունից | 2,500 | |||
Դրամական միջոցների հոսքեր ներդրումային գործունեությունից | ||||
Սարքավորումների վաճառքից ստացված եկամուտները | 7,500 | |||
Ստացված շահաբաժիններ | 3,000 | |||
Զուտ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից | 10,500 | |||
Դրամական միջոցների հոսքեր ֆինանսավորման գործունեությունից | ||||
Վճարված շահաբաժիններ | (2,500) | |||
Զուտ դրամական հոսքեր ֆինանսավորման գործունեությունից | (2,500) | |||
. | ||||
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճը | 10,500 | |||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, տարեսկզբ | 1,000 | |||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, տարեվերջ | $11,500 |
Անուղղակի մեթոդը որպես ելակետ օգտագործում է զուտ եկամուտը, ճշգրտումներ է կատարում ոչ կանխիկ գործարքների համար, այնուհետև ճշգրտվում է կանխիկի վրա հիմնված բոլոր գործարքներից։ Ակտիվների հաշվի աճը հանվում է զուտ եկամտից, իսկ պարտավորության հաշվի ավելացումը հետ է ավելացվում զուտ եկամտին։ Այս մեթոդը հաշվեգրման հիման վրա զուտ եկամուտը (կամ կորուստը) փոխակերպում է դրամական հոսքերի՝ օգտագործելով մի շարք հավելումներ և նվազեցումներ։
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքերը հաշվարկելու համար կարելի է հետևել հետևյալ կանոններին, երբ տրվում է միայն երկու տարվա համեմատական հաշվեկշիռ և զուտ եկամտի ցուցանիշ։
Գործառնական գործունեությունից դրամական հոսքերը կարելի է գտնել՝ զուտ եկամուտը ճշգրտելով ընթացիկ ակտիվների, ընթացիկ պարտավորությունների և երբեմն երկարաժամկետ ակտիվների սկզբնական և ավարտական մնացորդների փոփոխության միջոցով։ Մեկ տարվա ընթացքում երկարաժամկետ ակտիվների փոփոխությունը համեմատելիս հաշվապահը պետք է վստահ լինի, որ այդ փոփոխություններն ամբողջությամբ առաջացել են դրանց արժեզրկումից, այլ ոչ թե գնումներից կամ վաճառքից (այսինքն՝ դրանք պետք է լինեն գործառնական ապրանքներ, որոնք կանխիկ չեն տրամադրում կամ օգտագործում), կամ եթե դրանք ոչ գործառնական գործողություններ են․
Ֆինանսական գործունեությունից դրամական հոսքեր գտնելը շատ ավելի ինտուիտիվ է և քիչ բացատրության կարիք ունի։ Ընդհանուր առմամբ, հաշվառման են ենթակա ֆինանսավորման հետևյալ գործունեությունները.
Օրինակ։ XYZ ֆիրմայի դրամական հոսքերի մասին հաշվետվություն
XYZ co. Ltd. կազմակերպության դրամական հոսքերի մասին հաշվետվություն (բոլոր թվերը միլիոն են) | |||
Ժամանակաշրջանի ավարտ | 31 Մարտ 2010 | 31 Մարտ 2009 | 31 Մարտ 2008 |
Զուտ եկամուտ | 21,538 | 24,589 | 17,046 |
Տրամադրված կամ օգտագործված գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | |||
Մաշվածություն և ամորտիզացիա | 2,790 | 2,592 | 2,747 |
Զուտ եկամտի ճշգրտումներ | 4,617 | 621 | 2,910 |
Դեբիտորական պարտքերի նվազում (ավելացում) | 12,503 | 17,236 | -- |
Պարտավորությունների ավելացում (նվազում) | 131,622 | 19,822 | 37,856 |
Պաշարների նվազում (աճ) | -- | -- | -- |
Գործառնական այլ գործունեության ավելացում (նվազում) | (173,057) | (33,061) | (62,963) |
Զուտ դրամական հոսքեր գործառնական գործունեությունից | 13 | 31,799 | (2,404) |
Տրամադրված կամ օգտագործված ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | |||
Կապիտալ ծախսեր | (4,035) | (3,724) | (3,011) |
Ներդրումներ | (201,777) | (71,710) | (75,649) |
Այլ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից | 1,606 | 17,009 | (571) |
Զուտ դրամական հոսքեր ներդրումային գործունեությունից | (204,206) | (58,425) | (79,231) |
Տրամադրված կամ օգտագործված ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | |||
Վճարված շահաբաժիններ | (9,826) | (9,188) | (8,375) |
Պաշարների վաճառք (հետգնում) | (5,327) | (12,090) | 133 |
Պարտքի ավելացում (նվազում) | 101,122 | 26,651 | 21,204 |
Այլ դրամական հոսքեր ֆինանսավորման գործունեությունից | 120,461 | 27,910 | 70,349 |
Զուտ դրամական հոսքեր ֆինանսական գործունեությունից | 206,430 | 33,283 | 83,311 |
Փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը | 645 | (1,840) | 731 |
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ (նվազում) | 2,882 | 4,817 | 2,407 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.