Դիստրիա Կրասնիչի

Դիստրիա Կրասնիչի (ալբ․՝ Distria Krasniqi, դեկտեմբերի 10, 1995(1995-12-10), Պեչ, Սերբիա և Չեռնոգորիա), կոսովոցի ձյուդոիստ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 48 կգ քաշային կարգում, 2021 թվականի Եվրոպայի ճեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիր։

Դիստրիա Կրասնիչի
Դիստրիա Կրասնիչի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝Դիստրիա Կրասնիչի Կոսովո
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 10, 1995(1995-12-10) (28 տարեկան)
Ծննդավայր՝Պեչ, Սերբիա և Չեռնոգորիա
155 սանտիմետր

Կենսագրություն

Դիստրիա Կրասնիչին ծնվել է 1995 թվականին։ Ձյուդոյով զբաղվել սկսել է յոթ տարեկանում իր եղբոր նախաձեռնությամբ։

Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում, որն անցկացվել է Իսրայելում, Դիստրիա Կրասնիչին մինչև 52 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով Ռուսաստանը ներկայացնող Նատալյա Կուզյուտինային։

Տոկիոյում կայացած աշխարհի 2019 թվականի նախաօլիմպիական առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթելով իսպանացի Լաուրա Մարտինեսին։

2020 թվականի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվել է նոյեմբերին Չեխիայի մայրաքաղաքում, Դիստրիան կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում պարտվել է Եվրոպայի ապագա չեմպիոնին՝ ֆրանսիացի Շիրին Բուկլիին։

2021 թվականի ապրիլին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում Դիստրիան մինչև 48 կգ քաշային կարգում կարողացել է հասնել մինչև եզրափակիչ, որտեղ դարձել է մայրցամաքի չեմպիոն։ Ուկրաինացի ձյուդոիստ Դարյա Բելոդեդը, որը պետք է մասնակցեր եզրափակչին, գոտեմարտի դուրս չի եկել։

2021 թվականին ոսկե մեդալ է նվաճել Դոհայում (Քաթար) կայացած Judo World Masters առաջնությունում։

Կրասնիչին ներկայացրել է Կոսովոն 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որը նրա համար դարձել է առաջինն իր կարիերայում։ Մրցումների արդյունքում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 48 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով ճապոնացի Ֆունա Տոնակիին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դիստրիա Կրասնիչի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիստրիա Կրասնիչի» հոդվածին։

Tags:

1995d:Q112657ԱլբաներենԱմառային օլիմպիական խաղեր 2020Դեկտեմբերի 10Սերբիա և Չեռնոգորիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուսուցման մեթոդներԶապել ԵսայանBooking.comՕձերՁայնավորներՀաստատուն բաղադրության օրենքԱնրի ՎեռնոյԾիրանԿոկորդաբորբԴավիթ ՄուրադյանԱլգորիթմԴպրությունՍաղմոսավանքԳործադիր իշխանությունՀայաստանի Ազգային ժողովՍան Ստեֆանոյի պայմանագիրՅոհան ԳուտենբերգՍտեփան Զորյան (գրող)Հայոց պատմությունՄոսկվաՇեղանկյունՀեկտարՀեշտոցՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱմերիկայի Միացյալ ՆահանգներԻսլամՎահագն ԴավթյանՀակոբ ՊարոնյանՍելեկցիաՍյունիքի մարզԴանթեական առասպելՑորենԷրիթրոցիտներԵրկկենցաղներՕհմի օրենքԵրկաթԱզոտԲառակապակցությունԱրքիմեդեսԱյրին (նորավեպ)ՄրջյուններՀեքիաթԱտոպիկ մաշկաբորբՊոլ ՄորֆիԱրյան խումբՏեսակարար ջերմունակությունԱնտանտԱմոքսիցիլինՔիշ (կղզի)Վարդանանք (պատմավեպ)Ավարայրի ճակատամարտՆեմեսիս գործողությունՀայերենԻսահակ ՆյուտոնՀաղորդակցային գործընթացԱնմոռուկ (խորհրդանիշ)Կրծքավանդակի ցավՊետական կառավարման ձևԹոքաբորբԱրմեն Տիգրանյան (երգահան)Վազգեն Ա ԲուխարեստցիԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԿրիաներՀանգՎարդՄարի ԱնտուանետՀեշտոցի սնկային վարակԱլեքսանդր ՍպենդիարյանՔարային շինանյութերSourՊեպոՉարլի ՉապլինՀայկական ատոմային էլեկտրակայանՄայիսյան հերոսամարտերԱծխածինՏիգրան Մանսուրյան🡆 More