Mlb Բեյսբոլի Գլխավոր Լիգա

Բեյսբոլի գլխավոր լիգա (անգլ.` Major League Baseball, կրճատ` MLB), պրոֆեսիոնալ բեյսբոլի բարձրագույն առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը։ Լիգայում հանդես են գալիս 30 բեյսբոլի ակումբներ, որոնցից 29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Հիմնադրվել է 1869 թվականին և համարվում է հյուսիսամերիկյան բարձրագույն առաջնություններից ամենահինը։

Բեյսբոլի գլխավոր լիգա
Mlb Բեյսբոլի Գլխավոր Լիգա
Изображение логотипа
Տեսակբեյսբոլի լիգա և պրոֆեսիոնալ սպորտի լիգա
ԵրկիրMlb Բեյսբոլի Գլխավոր Լիգա ԱՄՆ և Mlb Բեյսբոլի Գլխավոր Լիգա Կանադա
ՀապավումMLB
Հիմնադրված1869 թ.
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏարածաշրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(29 ակումբ)
Կանադա Կանադա
(1 ակումբ)
Գլխավոր քարտուղարԲադ Սելիգ
Ակումբների քանակ30
Վերջին չեմպիոնՏեքսաս Ռեյնջերս
(1-ին տիտղոս)
Ամենատիտղոսակիր ակումբՆյու Յորք Յանկիս
(27 տիտղոս)
Կայքmlb.com
Mlb Բեյսբոլի Գլխավոր Լիգա
Բեյսբոլիստ Բեյբ Ռութը «Բոստոն Ռեդ Սոքսի» կազմում (1914 թ.)

Թիմերն հանդես են գալիս Ամերիկյան լիգայում (American League, AL) և Ազգային լիգայոմ (National League, NL), որոնք որպես առանձին սպորտային առաջնություն հիմնադրվել էին համապատասխանաբար 1901 և 1876 թվականներին։ 2000 թվականին ենթալիգաները ձևավորում են մեկ միացյալ առաջնություն։ Կազմակերպությունն հանդիսանում է նաև շուրջ 240 թիմերից բաղկացած կրտսեր առաջնությունների ղեկավար մարմինը։

Բեյսբոլի առաջին պրոֆեսիոնալ թիմն հիմնադրվել է 1869 թվականին՝ Ցինցինատի քաղաքում։ Սպորտաձևի ժողովրդայնությունն աճում է 1920-ական թվականներին։ Խաղի ժողովրդայնության աճը շարունակվում է Մեծ Ճգնաժամի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ջեքի Ռոբինսոնը դառնում է առաջին սևամորթ բեյսբոլիստը լիգայում։

1950-ական և 1960-ական թվականներին Ամերիկյան և Ազգային լիգաները էականորեն ընդլայնվում են։ 1970-ական և 1980-ական թվականներին փոփոխվում է բեյսբոլային խաղադաշտերի արհեստական խոտածածկը։

Ներկայումս MLB-ում հանդես է գալիս 30 ակումբ, որոնցից 29-ը տեղակայված է Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Կանոնավոր մրցաշրջանում թիմերն անցկացնում են 162 հանդիպում, որից հետո յուրաքանչյուր ենթալիգայից փլեյ-օֆֆ է դուրս գալիս 5-ական ակումբ։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար թիմերն ելույթ են ունենում Համաշխարհային սերիայում (World Series)։

Լիգայի հանդիպումները Հյուսիսային Ամերիկայում հեռարձակվում են հեռուստատեսությամբ, համացանցով և ռադիոյով։ 2013 թվականի դրությամբ լիգայի մրցաշրջանային խաղերի ընդհանուր հաճախելությունը կազմել է 74 միլիոն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

1869ԱնգլերենԲեյսբոլԳլխավոր սպորտային առաջնությունները Միացյալ Նահանգներում և ԿանադայումԿանադաՄիացյալ Նահանգներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրիցուկԴրաստամատ ԿանայանԳլանՖաշիզմՎիլյամ ՍարոյանԲառարանԱրցախի ՀանրապետությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԻբուպրոֆենՎիլհելմ ՍտեյնիցԱրցախյան ազատամարտԱշտարակ (քաղաք)ԱրարատԱզոտՄոնա ԼիզաՍրտային անբավարարությունՀայկական բանակ (1918-1920)Ֆեռնան ՄագելանԻրանՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Տեսակարար ջերմունակությունԱնտառՀայկական պարՕքեյԿենդանիների հատկանիշների ցանկՀետգրությունԿիլիկիայի հայկական թագավորությունԱրեգակՆոր ԶելանդիաԱրձակԾնեբեկԱշոտ Ա ՄեծՀարավային ԱմերիկաՀաստատուն բաղադրության օրենքՀայաստանի բուհերի ցանկԱնտարկտիդաԱշխարհի մայրաքաղաքների ցանկՇնչառությունՑեղասպանությունԵնթակաՂըզըլհաջըլիԿունիլինգուսԶանգվածի պահպանման օրենք22-րդ դարԽոնարհումՕրենսդիր իշխանությունԻտալիաԷթիլ սպիրտԽոր ՎիրապՍիրտՅուրի ՎարդանյանՈւկրաինաԵղիշե ՉարենցԵրվանդ ՔոչարԵղջերուՂազարոս ԱղայանԱռիթմիաՀայերԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԿայծակԼյարդի հիվանդություններՀուլիոս ԿեսարՓոշոտումՊարբերական հիվանդությունՎարդանանք (պատմավեպ)Սպիտակ ձին (պատմվածք)ԳերմանիաՄակերեսԱրշակ ԲՀայերենի կետադրությունՎրաստանՎերածնունդԱրքիմեդի օրենքՊատվի համար (դրամա)Սննդային ալերգիաՊետությունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)🡆 More