Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հիմնուած է 1890-ի օգոստոսին, այժմու Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ։ Կազմուած է Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն անունով, նպատակ ունենալով համախմբել Արեւմտահայաստանի ազգային-ազատագրական պայքարին լծուած յեղափոխական բոլոր կուսակցութիւններն ու խմբաւորումները։ 1892-ին գումարուած իր Առաջին Ընդհանուր Ժողովին վերանուանուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, կազմակերպական ապակեդրոնացումի հիմամբ վերածուելով գաղափարական ու բարոյական միաձոյլ նկարագրով կուսակցութեան։ Իբրեւ այդպիսին, Հ.Յ.Դ. գլխաւորած է եւ կը շարունակէ դրօշակիրը մնալ հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարին։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ղեկավար Յակոբ Տէր-Խաչատուրեան
Հիմնադրուած Կաղապար:Wikidata/p571
Գաղափարախօսութիւն Ընկերվար ժողովրդավար, Ձախ ազգայնականութիւն
Թերթ Ամսագիր «Դրօշակ»
Հեռուստաալիք
«Երկիր Մեդիա»
ՀՀ Ազգային Ժողով Կաղապար:Տեղեկաքարտ Կուսակցություն/աթոռներ
Լիբանանի խորհրդարան Կաղապար:Տեղեկաքարտ Կուսակցություն/աթոռներ
ԼՂՀ Ազգային ժողով Կաղապար:Տեղեկաքարտ Կուսակցություն/աթոռներ
Կայքէջ Պաշտօնական կայքէջ

Իր գործունէութեան առաջին իսկ օրերէն, Դաշնակցութիւնը եղած է շեշտակիօրէն գործի կուսակցութիւն՝ հայ ժողովուրդի մարտական բազուկը դառնալով։ Իր ծաւալած յեղափոխական եւ կազմակերպական եռուն գործունէութեամբ, Դաշնակցութիւնը զինած է մեր ժողովուրդը, պատրաստելով զայն ինքնապաշտպանութեան եւ համաժողովրդային ապստամբութեան։ Համիտեան բռնատիրութեան տապալման եւ Պարսկական սահմնադրական շարժման յաղթանակին մէջ կարեւոր դեր ունեցած է Հ.Յ.Դ.:

1907-ին գումարուած իր Չորրորդ Ընդհանուր Ժողովէն սկսեալ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծաւալուն պայքար մղած է նաեւ Արեւելահայաստանի ու Կովկասի մէջ, ի խնդիր հայութեան ազգային-մշակութային եւ ընկերային-տնտեսական իրաւունքներու պաշտպանութեան։ Ծաւալուն պայքար մղած է յատկապէս հայ աշխատաւորութեան շահերու պաշտպանութեան ճակատին վրայ։ Իբրեւ ռուսական իրականութեան մէջ գործող ընկերվարական կուսակցութիւն, Հ.Յ.Դ. անդամակցած է Ընկերվարական Բ. Միջազգայնականին եւ ստացած է հայ ժողովուրդի ընկերվարական հոսանքը ներկայացնող լիիրաւ անդամի կարգավիճակ։ Այսպիսով, Դաշնակցութիւնը արժեւորած է թէ՛ Օսմանեան Թուրքիոյ եւ թէ Ցարական Ռուսաստանի լուծէն հայ ժողովուրդի ազգային ազատագրութեան դատերը։ 1918-ին ղեկավար դերակատարութիւն ունեցած է անկախութեան նուաճումին եւ Հայաստանի Հանրապետութեան կերտումին մէջ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի քաղաքական հանգանակը որդեգրելով։

1920Դեկտեմբերին Հայաստանի անկախութեան կորուստէն եւ Հանրապետութեան խորհրդայնացումէն ետք, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դարձած է տարագիր կուսակցութիւն, մինչեւ 1932 ընդյատակեայ գործունէութիւն շարունակելով հանդերձ Հայաստանի մէջ։ Այնուհետեւ, մինչեւ 1988-ի Արցախեան Շարժման պոռթկումը, Հ.Յ.Դ. գործունէութեան առանցքը եղած են մէկ կողմէ Սփիւռքի ազգապահպանումն ու կազմակերպումը, իսկ միւս կողմէ՝ Հայ Դատի հետապնդումը իր զոյգ մակարդակներով.- առաջին՝ Հայկական Ցեղասպանութեան արդար հատուցման պահանջով պայքար Թուրքիոյ դէմ. երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի հայութեան ազգային եւ մարդկային իրաւունքներուն պաշտպանութիւնը ընդդէմ խորհրդային ամբողջատիրութեան։

Արցախեան Շարժումէն ետք, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վերահաստատած է համահայկական կազմակերպութեան իր տեղն ու դերակատարութիւնը հայ ժողովուրդի կեանքին մէջ։ Օժտուած է Հայաստանի, Արցախի, Ա.Պ.Հ. եւ արտասահմանեան 28 երկիրներու մէջ գործող կազմակերպական ծաւալուն ցանցով։ Կ՚առաջադրէ ամրապնդումը Հայաստանի եւ Արցախի հայկական զոյգ պետականութիւններուն իբրեւ կռուանները հայ ժողովուրդի ազգային իրաւունքներու ամբողջական վերականգնումին։

Աղբիւրներ եւ գրականութիւն

  • Վալադեան Վալադ, Հ. Յ. Դաշնակցութեան Չորրորդ ընդհանուր ժողովը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1957, թիւ 4, էջ 9-22, թիւ 5, էջ 36-44, թիւ 6, էջ 42-52, թիւ 7, էջ 40-52:
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ա. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1984, 302 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1985, 395 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատ., բ. տպ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 2007, 358 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատ., խմբ. Հր. Տասնապետեանի, Պէյրութ, 1982, 384 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007, 529 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Զ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 559 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Է. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2010, 384 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ը. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2011, 496 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2012, 560 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ժ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2014, 544 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԱ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2015, 448 էջ։
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, ԺԲ. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2016, 464 էջ:
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած «Հայրենիք» ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Ա., Պոսթըն, 1934, 395 էջ։
  • Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, յաւելուած «Հայրենիք» ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Բ., Պոսթըն, 1938, 464 էջ։
  • Յայտարարագիր եւ որոշումներ Հ. Յ. Դաշնակցութեան 5-րդ ընդհանուր ժողովին, Ժընեւ, 1910, 32 էջ։
  • Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, խմբ. Ս. Վրացեան, Բոստոն, 1950, 636 էջ։
  • Վաթսունամեակ Հ. Յ. Դաշնակցութեան (1890-1950), խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1950:
  • Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. I. 1890-1914, Լոս-Անճելոս, 1992:
  • Յուշամատեան Հ. Յ. Դաշնակցութեան, հատ. II. 1914-1921, Լոս-Անճելոս, 1992:
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Ա., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Բ., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Գ., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Դ., Աթէնք, 1991, Երեւան, 2001:
  • Գրիգորյան Հովիկ, Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թվականներին, Երևան, 2002, 96 էջ, - http://www.armin.am/images/menus/1084/H-Grigoryan.pdf
  • Գրիգորյան Հովիկ, Հայոց ազատամարտի զինման եւ ֆինանսավորման խնդիրը /1890-1908 թթ./, Երեւան, 2004, 112 էջ։
  • Գիւզալեան Գ., Հայ քաղաքական մտքի զարգացումը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, Փարիզ, 1927, 158 էջ։
  • Գեւորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը եւ էջեր նրա հերոսապատումից, Երեւան, 2012, 598 էջ, - http://www.armin.am/images/menus/1989/Azatagr_payqar.pdf
  • Գեւորգյան Համլետ, Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երեւան, 2010, 528 էջ - http://www.armin.am/images/menus/2005/Kovkasyan_Chakat.pdf
  • Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ։
  • Խուդինյան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երեւան, 2000, 227 էջ։
  • Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն /ակունքներից մինչեւ 1895 թվականի վերջերը/, Երեւան, 2006, 439 էջ, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf Archived 2017-12-15 at the Wayback Machine.
  • Համբարյան Ազատ, Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում 1898-1908 թթ., Երեւան, 1999, 478 էջ։
  • Ներսիսյան Աշոտ, Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում, Երեւան, 1999, 130 էջ։
  • Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. /1898-1908 թթ./, Պէյրութ, 2008, 400 էջ։
  • Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Գ. /1908-1918 թթ./, Պէյրութ, 2011, 360 էջ։
  • Նորեան Ա., Դրուագներ Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութիւնից. Ա. տասնամեակ, Բոստոն, 1917, 492 էջ։
  • Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Թեհրան, 1981, Երեւան, 1992, 536 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
  • Տասնապետեան Հր., Պատմութիւն հայ յեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան, Պէյրութ, 2009, 504 էջ։ - http://www.historyofarmenia.am/images/menus/280/Patmutyun%20_%20HYSH%20ev%20HYD.pdf
  • Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի գործունեությունը 1904-1912 թվականներին, «Պատմություն և մշակույթ /հայագիտական հանդես/», Երեւան, ԵՊՀ, 2013, թիվ Բ., էջ 133-151:
  • Հակոբյան Կարապետ, ՀՅԴ Կարսի եւ Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու եւ Երկիր փոխադրելու ուղղությամբ /1892-1908 թթ./, Պատմություն եւ մշակույթ /հայագիտական հանդես/, Երեւան, ԵՊՀ, 2013, թիվ Ա., էջ 108-119:
  • Պողոսյան Կարո, Պողոսյան Ստեփան, Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմություն, հատ. 1, Երեւան, 2000:
  • Ղազարյան Հայկ, Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, հատ. 1, Երեւան, 2004:
  • Վրացեան Սիմոն, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1968, Թեհրան, 1982: - http://www.historyofarmenia.am/images/menus/286/HH_Simon%20Vracyan.pdf
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968: - http://www.historyofarmenia.am/images/menus/347/Alexandr%20Xatisyan-HH%20cagumn%20u%[email protected]
  • Հակոբյան Արարատ, ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, Երեւան, 1994:
  • Հակոբյան Արարատ, Հայաստանի Խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները /1918-1920 թթ./, Երեւան, 2005: - http://www.historyofarmenia.am/images/menus/285/Hayastani%20Khorhrdaynacum@%20ev%20qaxaqakan%[email protected]
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. /փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու/, Երեւան, 2000:
  • Հ. Յ. Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարները, խմբ. Ա. Հարությունյան, «Վէմ (համահայկական հանդես)», Երեւան, 2009, թիւ 1 (26), էջ 155-172, թիւ 2 (27), էջ 144-170, թիւ 3 (28), էջ 165-185, 2010, թիւ 1 (29), էջ 149-165, թիւ 2 (30), էջ 166-184, թիւ 3 (31), էջ 184-196, թիւ 4 (32), էջ 186-194, 2011, թիւ 1 (33), էջ 193-205, թիւ 2 (34), էջ 193-216, թիւ 3 (35), էջ 221-240, թիւ 4 (36), էջ 182-209:
  • Հայաստանի անկախության հռչակումը եւ իշխանության կենտրոնական մարմինների ձեւավորումը (1918 թ. մայիս-հուլիս), (փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու), խմբ. Հ. Սուքիասյան, 2009:
  • Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հատ. 1, Երեւան, 2005, 604 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/934/Hayastani_harapetutyun.pdf
  • Հ. Յ. Դաշնակցությունը եւ Խորհրդային իշխանությունը /փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու/, կազմեց՝ Վլ. Ղազախեցյան, Երեւան, 1999, 370 էջ - http://www.historyofarmenia.am/images/menus/325/HYD_ev%20Khorhrdayin%[email protected]

Տե՛ս Նաեւ

Աղբիւրներ

Կաղապար:Հայաստանի կուսակցություններ

Tags:

🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

ՈւրբաթագիրքՈւտիքԳառնիի Հեթանոսական ՏաճարՔասախ գետՔանատաՔարլես ՓուճտեմոնՎլատիմիր ՓութինՅուշարձանԱծանցաւոր բառերՀրանդ (անձնանուն)Միութիւն Եւ Յառաջադիմութիւն12 ՅունուարՄեծ Իշխանասար (Իշխանասար լեռ)ՍուրիաՄետաղ12 ՄայիսԳրիգոր Շղթայակիր Պատրիարք8 ՀոկտեմբերՅովհաննէս ՔաջազնունիՇնչառութիւնՄիսաք ԹորլաքեանewvxaԱզրպէյճանԱրտահան1976 թուականԼեւոն (անձնանուն)ԳերմանիաՅունաբան ԴպրոցՍուլթան Համիտի ՄահափորձGoogle PlayՄարդաբանութիւնՀայ Աւետարանական ԵկեղեցիԳաբրիէլ (անձնանուն)Հարաւափրիկեան ՀանրապետութիւնՕձերԼինուքսԱրտաքին Գործերու Նախարարութիւն (Շուէտ)Աֆղանիստան1873 թուական1965 թուականՀայկական Երաժշտութիւն3 ՍեպտեմբերՎարդան ԱրեւելցիՖրիտիոֆ ՆանսենՔունՍողոմոն Թեհլիրեան21 ՄայիսԿանաչեղէններով հաց (Ժինգիալով հաց)Վահան ԶանոյեանԳետնախնձորով աղցանՌանչպարների ԿանչըՔլէոփաթրաՆիքոլայ Յովհաննիսեան (պատմաբան)Արշակ ԱլպօյաճեանԼուիս ՍուարէզՄլեհԱրագածՄեհմեթ Թալէաթ փաշաՍաղմոսավանքԿուկըլ ՔրոմԷլիա ՔազանՍեխՊօղոս Նուպար ՓաշաՔոքա-ՔոլաԲարձր ՀայքԾաղկաձորԲանտԳրիգոր ՆարեկացիՄեծն ՏիգրանՍամոսատՁայնալարեր🡆 More