Գրիգոր Աղաթոն (4 Յուլիս 1825(1825-07-04), Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 27 Ապրիլ 1867(1867-04-27), Փարիզ), հանրային գործիչ, ազգային երեսփոխան, «Հայոց Բարեգործական Ընկերութեան» հիմնադիրներէն մին։
Գրիգոր Աղաթոն | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Գրիգոր Աղաթոնեան |
Ծնած է | 4 Յուլիս 1825[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 27 Ապրիլ 1867[1][2] (41 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ[1][2] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Ուսումնավայր | Ներսէսեան վարժարան[1] Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն?[1] |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, հասարակական գործիչ |
Վարած պաշտօններ | public works minister?[3] |
Անդամութիւն | National Horticultural Society of France?[2] եւ Società Agraria di Torino?[2] |
Երեխաներ | Երուանդ Աղաթոն |
Ծնած է Պոլիս (Խասգիւղի մէջ)։ Յաճախած է Կ․ Պոլսոյ ներսէսեան վարժարանը։ Ներսէսեան վարժարանի փայլուն ժամանակին մէջ՝ Գրիգոր, ուսանած է Հայերէնեւ թուրքերէն, իտալերէն ու ֆրանսերէն լեզուներ։ Ան հմուտ եղած է նաեւ թուաբանութեան եւ այլ գիտութիւններու մէջ, հակում ունեցած՝ յատկապէս երկրագործութեան եւ թուաբանութեան հանդէպ։ 1840–ին գացած է Փարիզ հետեւելու երկրագործութեան բարձրագոյն ուսման։ 1843–ին կը մտնէ համալսարան ու մեծ յաջողութեամբ կ՛աւարտէ համալսարանը։
1848-էն Կ. Պոլսոյ մէջ զբաղած է մանկավարժութեամբ, եղած՝ Ներսէսեան վարժարանի հոգաբարձու, ազգային երեսփոխան, «Հայոց Բարեգործական Ընկերութեան» (1860 Սեպտեմբեր) հիմնադիրներէն։
Մասնակցած է արեւմտահայերու Ազգային սահմանադրութեան (1860) մշակման, ղեկավարած՝ Թուրքիոյ փոստահեռագրական վարչութիւնը, 1867-ին նշանակուած՝ հասարակական շինութիւններու նախարար։
Հեղինակ է երկրագործութեան եւ տնտեսագիտութեան վերաբերող աշխատութիւններու։ Եղած է Ֆրանսայի «Պարտիզպանութեան Կայսերական Ընկերութեան» (1853) եւ Թուրինի (Իտալիա) երկրագործական ակադեմիաներու թղթակից (1859) անդամ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Գրիգոր Աղաթոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.