Էլիա Քազան (անգլերէն՝ Elia Kazan, իսկական անուն մականունը՝ Էլիաս Քազանճիօղլու, յուն․՝ Ηλίας Καζαντζόγλου, թրք.՝ Elia Kazancıoğlu, 7 Սեպտեմբեր 1909(1909-09-07), Կոստանդնուպոլիս - 28 Սեպտեմբեր 2003(2003-09-28), Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), թատրոնի եւ շարժապատկերի արմատներով յոյն ամերիկացի բեմավար, թատերագիր եւ արտադրող։ Օսքարի եռակի եւ Ոսկեայ Կլոպուս քառակի դափնեկիր։
Էլիա Քազան անգլերէն՝ Elia Kazan յուն․՝ Ηλίας Καζαντζόγλου | |
---|---|
| |
Ծնած է | 7 Սեպտեմբեր 1909[1][2][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացած է | 28 Սեպտեմբեր 2003[1][2][…] (94 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ Յունաստան |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր | Ուիլիըմզ Գոլէճ Եէյլ Համալսարան Ճուլիարտ Վարժարան New Rochelle High School? |
Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, ժապաւէն արտադրող, գրագէտ, դերասան, թատերական ռեժիսոր, Շարժապատկերի դերասան, բեմադրիչ |
Աշխատավայր | Նիւ Սքուլ |
Ամուսին | Barbara Loden?, Frances Kazan? եւ Molly Kazan? |
Երեխաներ | Նիկոլաս Կազան? եւ Chris Kazan? |
Ստորագրութիւն |
Էլիա Քազանը ծնած է 1909-ին Պոլսոյ մէջ յոյն առեւտրականներու ընտանիքի մէջ։ 1913-ին անոր ընտանիքը տեղափոխուած է Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատած Նիւ Եորքի մէջ, ուր անոր հայրը կը զբաղէր գորգերու վաճառքով։ Մասաչուսէթսի քոլէճներէն մէկը աւարտելէ ետք կ'ընդունուի Եէլսքի համալսարանի թատերական արուեստի բաժանմունքը։
1930 ականներուն արդէն կը սկսի աշխատիլ Նիւ Եորքի թատերախումբերէն մէկուն մէջ, իբրեւ բեմավար։ 1934-էն սկսեալ շուրջ 2 տարի Էլիա Քազան ԱՄՆ-ի համայնավար կուսակցութեան գաղտնի անդամ էր:
Արդէն 1940-ի սկիզբէն Քազան կը համարուէր Նիւ Եորքի ամէնէն յայտնի թատերական բեմավարներէն մէկը։ Ան նաեւ կը խաղար թատրոնի մէջ («Սպիտակ Խալաթներով Մարդիկ», «Լեֆտին Սպասելով», «Ճոնի Ճոնսոն», «Ոսկէ Տղան», «Լիլոիմ» եւ այլն)։ Ստացած է թատրոնի հեղինակաւոր Թոնի մրցանակ։
1940-ականներուն վերջաւորութենէն Քազան կը սկսի նկարահանել նաեւ ֆիլմեր, սկիզբը քանի մը կարճ վաւերագրական ֆիլմեր, ապա նաեւ գեղարուեստական ֆիլմեր։ Անոր արդէն առաջին մեծ աշխատանքներէն մէկը՝ 1947-ին նկարահանուած «Ջենտլմենական Համաձայնութիւն» ֆիլմը մեծ յաջողութիւն կ'ունենայ արժանանալով 3 Օսքարի, որոնց մէջ նաեւ Քազան կը ստանայ իր առաջին Օսքարը լաւագոյն բեմավար անուանակարգին մէջ։ Մէկ Օսքար եւս ան կը ստանայ 1954-ին նկարահանուած «Նաւահանգիստին Մէջ» ֆիլմին համար (ֆիլմը կ'արժանանայ 8 Օսքարի, ինչպէս Օսքար Լաւագոյն Ֆիլմի Համար)։ Միւս նշանաւոր շարժապատկերի աշխատանքներն են «Ցանկութիւն» «տրամվայը», «Դրախտէն Արեւելք»-ը, «Վայրի Գետը», «Տիկնիկ»-ը, «Ամերիկա, Ամերիկա»-ն եւ այլն։ Անոր վերջին աշխատանքը շարժապատկերի մէջ դարձաւ 1976-ին նկարահանուած «Վերջին Մագնատը» թատերգութիւնը՝ հոլիուուտեան շարք մը յայտնի դերասաններու մասնակցութեամբ։
Էլիա Քազան մասամբ վատ համբաւ ձեռք բերաւ 1952-ին՝ յետաքննութեան յատուկ մարմիններու յայտնելով իր համայնավար գաղափարակից ընկերներու մասին տեղեկութիւններ: Յետաքննութեան պատճառով անոր գաղափարակից դերասաններէն 8 հոգի յայտնուեցան, հոլիուուտեան սեւ ցուցակին մէջ եւ անոնց ասպարէզը վերջ գտաւ։ Այդ արարքը շատ շարժապատկերի գործիչներ չներեցին, մասնաւորապէս 1999-ին, երբ անոր կը յանձնուէր պատուաւոր Օսքար շարժապատկերի մէջ ունեցած մեծ աւանդի համար, ներկաներէն մէկ քանին (Նիք Նոլթի, Էտ Հարիս) հրաժարեցան ծափահարել անոր, իսկ ոմանք ալ (Սթիւըն Սփիլպըրկ, Ճիմ Քերրի) կը ծափահարէին նստած տեղէն: Իսկ ֆրանսացի դերասան Ժիւլ Տասսենը առարկութեամբ հանդէս եկաւ անոր պատուաւոր Օսքար յանձնելու համար, որ նոյնպէս յայտնուած էր այդ սեւ ցուցակին մէջ։
Էլիա Քազան երեք անգամ ամուսնացած է: Մահացած է 2003-ին Նիւ Եորքի մէջ 94 տարեկանին։
Ընդհանուր թիւով 21 ֆիլմի բեմավար է, 8 ֆիլմի արտադրող, 6 ֆիլմի թատերագրութիւններու հեղինակ։ Խաղացած է 6 ֆիլմի մէջ, իբրեւ դերասան։
Ամէնէն նշանաւոր բեմավարական աշխատանքներէն են՝
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ Անուանում | Դերասաններ |
---|---|---|---|
1945 | Ծառ Կ'աճի Պրուքլինի Մէջ | The tree grow in Brooklyn | |
1947 | Խոտի Ծով | Sea Of Grass | Սփենսըր Թրէյսի Քեթրին Հեփպորն |
1947 | Ճենտլմենական Համաձայնութիւն | Gentleman’s Agreement | Կրէկորի Փէկ |
1947 | Պումըրանկ | Boomerang! | Լի Ճէյ Քոպպ Արթուր Քենետի |
1949 | Փինքի | Pinky | |
1950 | Խառնաշփոթ Փողոցներու Մէջ | Panic In The Streets | |
1951 | «Ցանկութիւն» տրամվայը | A Streetcar Named Desire | Մառլոն Պրանտօ Վիվիէն Լի |
1952 | Վիվա Սափաթա | Viva Zapata! | Մառլոն Պրանտօ Էնթընի Քուին |
1953 | Մարդը Պարանի Վրայ | Man On A Tightrope | Ֆրետրիք Մարչ Կլորիա Կրեհըմ |
1954 | Նաւահանգիստին Մէջ | On The Waterfront | Մառլոն Պրանտօ Լի Ճէյ Քոպպ Ռոտ Սթայկըր Մարթին Պոլսամ Քառլ Մոլտըն |
1955 | Եդեմէն Արեւելք | East Of Eden | Ճէյմս Տին |
1956 | Տիկնիկ | Baby Doll | Էլի Ուոլլաք Քերոլ Պէյքըր Քառլ Մոլտըն |
1957 | Երեսը Ամբոխի Մէջ | A Face In The Crowd | Ուոլթըր Մաթաու |
1960 | Վայրի Գետ | Wild River | Մոնթկոմըրի Քլիֆտ |
1961 | Հիանալին Խոտերու Մէջ | Splendor In The Grass | Ուորըն Պիթի Նաթալի Ուուտ |
1963 | Ամերիկա, Ամերիկա | America, America | |
1969 | Գործարք | The Arrangement | Քըրք Տուկլաս Ֆէյ Տանաուէյ Տեպորա Քըր |
1972 | Հիւրերը | The Visitors | Ճէյմս Ուուտս |
1976 | Վերջին Մագնատը | The Last Tycoon | Ռոպըրթ Տէ Նիրօ Թոնի Քըրթիս Ճէք Նիքոլսըն Ռոպըրթ Միտչեմ Ժաննա Մորօ Անժելիքա Հիւսթըն |
Ընդհանուր առմամբ Էլիա Քազան ստացած է 33 մրցանակ, ներկայացած է 24-ի եւս, ինչպէս.
8 անգամ ներկայացած է Օսքար, ստացած 3-ը
ստացած է նաեւ 1 պատուաւոր Օսքար.
4 անգամ ներկայացած եւ 4 անգամ ստացած է Ոսկէ Գնդակ մրցանակը Ոսկէ Գնդակ Լաւագոյն Բեմավարի Համար անուանակարգի մէջ, որ թերեւս չէ յաջողած ոչ մէկ բեմավարի.
Ստացած է նաեւ.
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Էլիա Քազան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.