Մենինգիզմ

Մենինգիզմը կլինիկական համախտանիշ է, որի ժամանակ դիտվող ախտանիշերից են պարանոցի մկանների կարկամվածությունը (ծոծրակային կարկամվածություն), լուսավախությունը (ֆոտոֆոբիա) և գլխացավը։ Այն վկայում է ուղեղապատյանների գրգռման մասին, որոնք կարող են պատահել, օրինակ, մենինգիտի, ենթաոստայնային արյունազեղումների և այլ հիվանդությունների դեպքում։ Մենինգիզմ եզրույթն օգտագործվում է այն դեպքում, երբ նկարագրված ախտանիշերը պայմանավորված չեն ուղեղապատյանների բորբոքումով․ այն հաճախ է պատահում երեխաների մոտ տարբեր, սուր ընթացքով հիվանդությունների ժամանակ։ Այս դեպքում դիտվող այլ նշաններից են Կեռնիգի ախտանիշը և Բրուձինսկու թվով երեք ախտանիշերը.

Մենինգիզմ
Տեսակախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններneck stiffness?, Brudziński's sign?, Kernig's sign? և straight leg raise?
ՀՄԴ-9781.6
ՀՄԴ-10R29.1

Նշաններ և ախտանիշներ

Մենինգիզմի մասին վկայող հիմնական ախտանիշներն են ծոծրակային կարկամվածությունը, Կեռնիկի ախտանիշը և Բրուձինսկու ախտանիշը։ Այս նշանները չունեն բարձր զգայունություն․ մենինգիտի դեպքում չափահաս անձանց մոտ ծոծրակային կարկամվածությունը առկա է 30% դեպքերում, իսկ Կեռնիգի կամ Բրուձինսկու ախտանիշները կարելի նկատել միայն 5% դեպքերում։

Ծոծրակային կարկամվածություն

Ծոծրակային կարկամվածությունը դա պարանոցը դեպի առաջ ծալելու անկարողությունն է՝ պարանոցային մկանների բարձր լարվածության պատճառով։ Եթե պարանոցի ծալումը ցավոտ է, սակայն հնարավոր է կատարել ամբողջ ծավալով, ապ դա չի գնահատվում որպես ծոծրակային կարկամվածություն։[փա՞ստ]

Կեռնիգի ախտանիշ

Կեռնիգի ախտանիշը դրական է համարվում, երբ ստորին վերջույթը կոնք-ազդրային և ծնկան հոդերում 90 աստիճան անկյան տակ ծալված դիրքով փորձում են կատարել տարածում ծնկահոդում, սակայն դա լինում է շատ ցավոտ՝ մկանային դիմադրության պատճառով։ Սա վկայում է, օրինակ, ենթաոստայնային արյունազեղման կամ մենինգիտի առկայության մասին։

Բրուձինսկու ախտանիշ

Յոզեֆ Բրուձինսկին (լեհ.՝ Józef Brudziński, 1874–1917, լեհ մանկաբույժ) առանձնացրել է մի քանի մենինգեալ նշաններ։ Ամենահաճախ օգտագործվող նշանը երբեմն անվանում են Բրուձինսկու վերին կամ պարանոցային ախտանիշ, որի դեպքում հիվանդի պառկած դիրքում պարանոցը դեպի առաջ հարկադրաբար ծալելիս նկատվում է ստորին վերջույթների ակամա ծալում և սեղմում որովայնին։

Բրուձինսկու մյուս ախտանիշներից են.

  • Բրուձինսկու միջին կամ ցայլային ախտանիշը, որի դեպքում ցայլային համաճոնի շրջանում ճնշում գործադրելիս կարելի է տեսնել ակամա սրունքների զատում և ծալում կոնք-ազդրային և ծնկան հոդերում։
  • Բրուձինսկու ստորին ախտանիշ կամ Բրուձինսկու ռեֆլեքս, որի դեպքում մի ստորին վերջույթը հարկադրաբար ծալելու և որովայնին սեղմելու դեպքում նկատվում է մյուս ստորին վերջույթի ակամա ծալում և սեղմում որովայնին, իսկ ծալված վերջույթի ուղղման դեպքում մյուս վերջույթը ևս ուղղվում է։
  • Այտային նշան, երբ այտոսկրից մի փոքր ներքև սեղմելու դեպքում բարձրացնում է բազուկները և ծալում արմնկահոդերը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Մենինգիզմ Նշաններ և ախտանիշներՄենինգիզմ Տես նաևՄենինգիզմ ԾանոթագրություններՄենինգիզմԳլխացավԵնթաոստայնային արյունազեղումԼուսավախությունՄենինգիտՈւղեղապատյաններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԹոքերՉինաստանՄարդու պապիլոմավիրուսՄհեր ՄկրտչյանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄոտիվացիաՄիջատներԼյուդվիգ վան ԲեթհովենԱրյան շրջանառությունՋոնի ԴեփԿարմիր քամիԿրիաներԱրտաշեսյանների թագավորությունԴաունի համախտանիշԼյարդի հիվանդություններՓոխառությունՀարվարդի համալսարանԲուրգ (երկրաչափություն)ՆիդերլանդներԱնգլիաԱնգլերենՌուսական կայսրությունԱշոտ ՆավասարդյանՈրդանման ելունի բորբոքումԴեքսամետազոնՈչ վերբալ հաղորդակցությունԳերմանիաԱնուղղակի խնդիրԿաուչուկներՎիքիպեդիաՄոսկվաՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԼյարդՀայաստանի ազգային հերոսԳուրգեն ՄելքոնյանՔեոփսի բուրգՍիմվոլիզմՏիեզերքՄիզոպրոստոլՀայերենի այբուբենՄարտի 29Էլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱրյան ընդհանուր հետազոտությունՀիսուսՀրեաներԼյարդի ցիռոզՎարդավառԳրիգոր ԼուսավորիչԱռյուծՏիգրան ԱվինյանԱրևմտյան ՀայաստանՍարդարապատի հերոսամարտԻրանՎեներա (մոլորակ)Ցրված սկլերոզԲնավորությունՊաբլո ԷսկոբարՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՍննդային ալերգիաՈւիլյամ ՇեքսպիրԵվրոպայի դրոշներԿալցիումԱրաբական Միացյալ ԷմիրություններՀորոսկոպՍաուդյան ԱրաբիաԱսպիրինՄատյան ողբերգությանՊորտուգալիաԱլեքսանդր ԹամազովՀովհաննես ՇիրազՆապոլեոն ԲոնապարտՄինետՀեպատիտ C🡆 More