Ոսկան Երեւանցի (նաեւ՝ Ոսկան Ջուղայեցի, 1614, Նոր Ջուղա, Սպահան, - 4 Փետրուար 1674, Մարսէյ, Ֆրանսա), հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզուաբան։
Ոսկան Երեւանցի | |
---|---|
| |
Ծնած է | 1614[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա |
Մահացած է | 1674[1][2] |
Մահուան վայր | Մարսէյլ, Ֆրանսա |
Մասնագիտութիւն | տպագրիչ, լեզուաբան, վարդապետ, հրատարակիչ |
Աշխատավայր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին? |
Իր ինքնակենսագրութիւնը՝ «Պատմութիւն Վարդապետին Ոսկանայ Երեւանցուոյ եւ կենցաղավարութիւն նորին» վերնագիրով ժամանակին հրատարակած է իր ձեռքով Առաքել Դաւրիժեցիին «Գիրք Պատմութեան» (Ամսթերտամ, 1669) աշխատութեան վերջաւորութեան, որպէս գիրքի ԾԷ գլուխ։ 1666-1668 թթ. Ամսթերտամի է մէջ տպագրած է հայերէն Աստուածաշունչ մատեանը, որ կը նկատուի հայ հին տպագրութեան լաւագոյն նմուշներէն մէկը։ Մինչեւ 1669 թ. լոյս կ՛ընծայէ Մովսէս Խորենացիի «Աշխարհացոյց»-ը, Առաքել Դաւրիժեցիի «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցիին առակները եւ այլն։ Տպագրական գործունէութիւն ծաւալած է նաեւ Լիվոռնոյի եւ Մարսէյի մէջ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ոսկան Երեւանցի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.