Երուանդ Ալեքսանդր Լալաեան (13 (25) Մարտ 1864, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 24 Փետրուար 1931(1931-02-24), Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ազգագրագէտ, բանահաւաք, հնագէտ։
Երուանդ Լալաեան | |
---|---|
| |
Ծնած է | 13 (25) Մարտ 1864[1] |
Ծննդավայր | Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
Մահացած է | 24 Փետրուար 1931[2][3] (66 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[2][3] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[2] Ժընեւի համալսարան[2] |
Մասնագիտութիւն | ազգագրագէտ, բանահաւաք, հնաբան, գրագէտ, բանասէր |
Աշխատավայր | Մխիթարեան Միաբանութիւն Շուշիի Թեմական դպրոց[2] Հայաստանի պատմութեան թանգարան |
Վարած պաշտօններ | տնօրէն[2] |
1885-ին աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը եւ աշխատած է Ախալցխայի, Ախալքալաքի եւ Ալեքսանդրապոլի մէջ՝ որպէս ուսուցիչ։ 1894-ին, աւարտելով ճարտարագիտութեան համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացած է ըկկերային գիտութիւններու թեկնածուի աստիճան եւ 6 ամիս աշխատած է Վիեննայի Մխիթարեաններու մօտ։ Վերադառնալով Անդրկովկաս 1895-1897-ններուն դասաւանդած է Շուշիի թեմական դպրոցին մէջ։ Այստեղ համախմբելով ժամանակի լաւագոյն գիտական ուժերու հետ (Մանուկ Աբեղեան, Թորոս Թորամանեան, Հրաչեայ Աճառեան, Լէօ, Լեոն Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցեան, Խ. Սամուէլեան, Ս. Զելինսկի եւն)՝ ձեռնամուխ եղած է «Ազգագրական հանդէս»ի ստեղծման (առաջին գիրքը լոյս տեսած է 1896-ին)։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Երուանդ Լալաեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.