Օբոն

Օբոն (ֆր.՝ Eaubonne), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 17 կիլոմետր դեպի արևելք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 23 640:

Բնակավայր
Օբոն
ֆր.՝ Eaubonne
Զինանշան
Օբոն

Օբոն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես4,42 կմ²
ԲԾՄ54 մետր
Բնակչություն25 373 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95600
Պաշտոնական կայքeaubonne.fr(ֆր.)
Օբոն (Ֆրանսիա)##
Օբոն (Ֆրանսիա)
Օբոն

Պատմություն

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում գոյություն է ունեցել կելտական բնակավայր:Հետագայում՝ հինհռոմեացիների տիրապետության շրջանում՝ մեր թվականության 54 թվականից հետո այստեղ ռազմական նպատակներով ճանապարհներ են անցկացվել։ Դրանցից մեկը, որ Հուլիոս Կեսարի անունն է կրում, միմյանց է կապել Լուտեցիան (ներկայիս Փարիզը) և ծովափնյա Յուլիոբոնան (այժմյան Լիլեբոնը՝ Հավրի մերձակայքում)։ Քաղաքի ներկայիս անվանումը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 635 թվականին, Դագոբերթ արքայի խարտիայում։

Անվանումը

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է Aqua bona, Yauebonne՝ 1293 թվականին, Aubone: Սկզբնական լատինական անվանումը եղել է Aqua Puta (զտված, մաքուր ջուր), այնուհետև՝ Aqua Bona (լավ ջուր)։

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 15 291 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 11 775-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,0 տոկոս՝ 1999 թվականի 73,8 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3516 անձանցից 1665-ը սովորողներ էին, 1037-ը՝ թոշակառուներ, 814-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 9701 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 24 519 եվրո։

Անվանի անձինք

  • Մադամ դ՛Ուդետո (Սոֆի Լալիվ դը Բելգարդ) - ազնվական տիկին, գրական սալոնի տիրուհի, ում հաճախ Օբոնի իր առանձնատանն այցելել են նրան սիրահարված Ժան-Ժակ Ռուսսոն և Սեն Լամբերը
  • Լուի-Ժերոմ Գոյե (1746-1830), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակների քաղաքական գործիչ, 1793-1794 թթ. արդարադատության նախարար
  • Ժան-Ֆրանսուա դը Սեն Լամբեր, զինվորական, փիլիսոփա, բանաստեղծ, ակադեմիկոս (1761-1803)
  • Պոլ Էլյուար (1895-1952), բանաստեղծ, կնոջ՝ Գալայի հետ 1923 թ. ապրել է Օբոնում, կազմակերպել սյուրռեալիստների հավաքույթներ, որոնց մասնակցելէ նաև նկարիչ Մաքս Էռնստը.
  • Ալեն Գրե, նկարիչ, գրող
  • Միշել Զևակո (1869-1918), գրող
  • Ալբեր Ուդերզո, (1927-2020), նկարիչ, Աստերիքսի մասին և այլ կոմիքսների հեղինակ.
  • Ֆրանսիս Ֆլորան Ժուլիան (1926-1944), Երկրորդ աշխարհամարտի տարիների ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ.
  • Ալեն Շամֆոր (1949), երգիչ, կոմպոզիտոր

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):

Օբոն

Կլիմա

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտեմբ Տարեկան
Ամսվա առավել. ջերմ. (°C) 6 7 11 14 18 21 24 24 21 15 9 7 14,8
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) 1 1 3 6 9 12 14 14 11 8 4 2 7,1
Միջին ջերմաստ. (°C) 4 4 7 10 14 17 19 19 16 12 7 5 11,2
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France

Քույր քաղաքներ

Գրականություն

  • Renée Thomas, Au village d'Eaubonne : 1590-1815, Éd. Tardy Quercy, 1988, p. 303
  • Hervé Collet, Eaubonne au XVIII s., Publications du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 1972, p. 124
  • Hubert Lamant-Duhart, Eaubonne en 1900, Publications du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 1981, p. 149
  • Jean Veillon, Souvenirs d'Eaubonne au XX s., Publication du Cercle historique et archéologique d'Eaubonne et de la vallée de Montmorency, 2007, p. 110

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Օբոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբոն» հոդվածին։

Tags:

Օբոն ՊատմությունՕբոն ԱնվանումըՕբոն ՏնտեսությունՕբոն Անվանի անձինքՕբոն ԺողովրդագրությունՕբոն ԿլիմաՕբոն Քույր քաղաքներՕբոն ԳրականությունՕբոն ՊատկերասրահՕբոն ԾանոթագրություններՕբոն Արտաքին հղումներՕբոն2006 թվականԴե ֆակտոԻլ դը Ֆրանս (երկրամաս)ՀամայնքՍերժի (Վալ դ՛Ուազ)Վալ դը ՈւազՓարիզՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹաիլանդԱծանցյալՊատմություն Հայոց (Խորենացի)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀարսնացու հյուսիսիցՀեպատիտ BԿարմրախտSinopharm GroupՎիտամին DՇաղկապենաբորբՆար-ԴոսԱրտավազդ (մրցանակ)ՖեմինիզմՀայկական իժԱլկաններՀնդկաստանԲելեԱծական անունՎիտամին AՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՕրգազմՀայերՀարրի Փոթեր (վիպաշար)ՓայծաղԳուրգեն ՄահարիԱրեգակնային համակարգՔեթի ՓերրիԹբիլիսիԳոշավանքՀղիություն (մարդ)ՎատիկանՆիկոլ ՓաշինյանՀարցական նշանՄեդիագրագիտությունՀին ԵգիպտոսԵվրոպական միությունՍոսիՍաուդյան ԱրաբիաԱրտարգանդային հղիությունԱշխարհի բնակչությունԱտամհատիկԹոքաբորբՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԷկոլոգիաԿանադաԼիսագորՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵվրոպայի դրոշներՀեշտոցԱրեգակԱրմավիրի մարզԻրավունքԳործակալ 044Կիլիկիայի հայկական թագավորությունԱզոտՔրեական ֆիլմՎլադիմիր ԼենինՀամբարձում (տոն)Հայերենի կետադրությունԳայլերՀեշտոցի սնկային վարակՇաղկապՓսորիազՊահքՄարդ բանականՀայաստանի բուհերի ցանկՖարինգիտՊարույր ՀայրիկյանՄթնոլորտՀովհաննես ՇիրազԳլխուղեղի ուռուցքՊրոլակտինԽոյ (կենդանակերպի նշան)ՀամակարգիչԵրկաթ պակասորդային սակավարյունությունՆեմեսիս (դիցաբանություն)🡆 More