Ռաֆայէլ Աւետիսի Իշխանեան (9 Մարտ, 1922 Երեւան - 6 Փետրուար, 1995, Երեւան), լեզուաբան, գրականագէտ, մատենագէտ, բանասիրական գիտութիւններու դոկտոր (1973), փրոֆէսօր (1978), Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր։
Պատկեր:Ռաֆայել Իշխանյան.jpg | |
Ծնած է | 9 Մարտ 1922 |
Ծննդավայր | Երեւան |
Մահացած է | 6 Փետրուար 1995 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[1] |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց? Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[2] Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ? |
Կոչում | փրոֆէսոր[2] |
Մասնագիտութիւն | Պատմաբան, գրականագէտ, լեզուաբան եւ բանասէր |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան[2] Հայաստանի Ազզային Գրադարանը |
Վարած պաշտօններ | տնօրէն[1] եւ երեսփոխան[1] |
Ծնած է յեղափոխականներ Աւետիս Մելքոնի Կիրակոսեանի (գնդակահարուած է 1937-ին) եւ Հայկանուշ Արսէնի Իշխանեանի (1900-1933) ընտանիքին մէջ։ 1939-ին աւարտած է Կրուպսկայայի անուան (այժմ՝ Նիկոլ Աղբալեան) դպրոցը եւ ընդունուած Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1940-ին կը զօրակոչուի բանակ ու կը մասնակցի Բ. Աշխարհամարտին։ Կը վիրաւորուի եւ գերի կ՚իյնայ, իսկ գերութենէն ազատելէ ետք կրկին կը մասնակցի ռազմական գործողութիւններու։ Համալսարանը կ՚աւարտէ 1949-ին, իսկ Մոսկուայի գրադարանային հիմնարկը՝ 1954-ին։ 1962-ին թեկնածուական ատենախօսութիւն կը պաշտպանէ՝ «Ակսել Բակունց» նիւթով, իսկ 1973-ին դոկտորական ատենախօսութիւն՝ «Հայ նոր գրականութեան լեզուի պատմութիւն»։ 1955-1963-ին աշխատած է Հանրային (այժմ՝ Ազգային) գրադարանին մէջ իբրեւ աւագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա՝ բաժնի վարիչ, Մաշտոցի անուան մատենադարանին մէջ գիտական գրադարանի տնօրէն։ Դասաւանդած է Հայաստանի հեռակայ մանկավարժական հիմնարկին մէջ։ 1963-1992-ին աշխատած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժնի հայոց լեզուի եւ հայոց լեզուի պատմութեան ամպիոններուն, դասաւանդելով ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտութիւն, հայ գրականութեան լեզուի պատմութիւն։ Լայնօրէն ծանօթ եղած է իբրեւ հայոց լեզուի ու դասական ուղղագրութեան պաշտպան։ 1991-էն մինչեւ մահը (1995) Հայաստանի ազգային գրադարանի տնօրէն եւ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր եղած է։
On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N. Ouzounian, Montreal, 1989
Ksiazka Ormianska W Latach 1512 - 1920, Ossolineum, ISBN 8304041782
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ռաֆայէլ Իշխանեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.