Շաուքի Ապի Շաքրա (արաբերէն՝ شوقي أبي شقرا, 1935, Պէյրութ, Լիբանան), լիբանանցի բանաստեղծ եւ լրագրող:
Շաուքի Ապի Շաքրա արաբերէն՝ شوقي أبي شقرا | |
---|---|
Ծննդեան անուն | արաբերէն՝ شوقي مجيد أبي شقرا |
Ծնած է | 1935[1] |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան[2] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, լրագրող |
Աշխատավայր | Ան Նահար «Շը՛ըր» (1957-1970) |
Շաքրա ծնած է 1935-ին: Պէյրութ: Նախնական կրթութիւնը ստանած է Ռաշմայայի Մար Եուհաննա նախակրթարանին, իսկ երկրորդական ուսումը` Պէյրութի Հիքմէ վարժարանին մէջ: Սկսած է գրել երիտասարդ տարիքին: Մաս կազմած է «Սուրայեայ» («Լուսաջահը») գրական խումբին եւ Եուսեֆ Խալի «Շը՛ըր» բանաստեղծական հանդէսի խմբագրական կազմին: Խմբագրած է «Նահար» օրաթերթի մշակութային էջը: Ներկայիս կ՛ապրի Պէյրութ:
Շաուքի Ապի Շաքրայի գլխաւոր քերթողական հատորները.
1962-ին, Շաուքի Ապա Շաքրա կը հրատարակէ «Ջուր` ընտանիքին ձիուն» խորագրեալ քերթողագիրքը, որ կ՛արժանանայ «Շը՛ըր» հանդէսի տարեկան մրցանակին: Սոյն գործը ջերմօրէն կը գնահատուի նորարարութեան կողմնակից քննադատներու կողմէմ, որոնք Շաուքի Ապի Շաքրայի անձին մէջ կը տեսնեն իւրայատուկ հոգեբանութեամբ եւ աշխարհահայեացքով օժտուած բանաստեղծ մը:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Շաուքի Ապի Շաքրա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.