Ռոսոն

Ռոսոն (իսպ.` Rawson), քաղաք է Արգենտինայի հարավում, Ռոսոն դեպարտամենտում։ Արգենտինական Չուբուտ պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում էր 26306 մարդ։

Քաղաք
Ռոսոն
(իսպ.՝ Rawson
Զինանշան
Ռոսոն

Ռոսոն
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաՉուբուտ
ԴեպարտամենտՌոսոն
Հիմնադրված է1865 թ.
ԲԾՄ4 մ
Բնակչություն26 306 մարդ
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 02965
Փոստային ինդեքսU9103
Փոստային դասիչU9103
Պաշտոնական կայքrawson.gov.ar
Ռոսոն (Արգենտինա)##
Ռոսոն (Արգենտինա)
Ռոսոն

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1865 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հիմնադիրներն են համարվում ուելսցի վերաբնակները։ Անվանումը տրվել է ի պատիվ Արգենտինայի ներքին գործերի նախարար Գիլիերմո Ռոսոնի։ Սկզբնական շրջանում կոչվել է Trerawson, որը, թերևս, ցայսօր էլ արդիական է և կիրառելի։ 1957 թվականից դարձավ Չուբուտ պրովինցիայի մայրաքաղաքը։

Աշխարհագրություն

Քաղաքն ընկած է մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1500 կմ հարավ, Չուբուտ գետի վրա, գետաբերանից 8 կմ վերև։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա ընկած է Playa Unión լողափը։

Կլիման

Ռոսոն  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռոսոն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 29,3 28,5 24,6 20,3 15,7 12,1 12,3 14,6 17,6 20,9 25,7 27,9 20,7
միջին ջերմաստիճանը (°C) 21,7 20,6 17,1 13,1 9,1 6,3 5,9 7,6 10,1 13,8 18,0 20,3 13,6
միջին նվազագույնը (°C) 14,4 13,4 10,5 7,1 3,9 1,5 0,9 1,8 4,1 7,5 10,3 12,7 7,3
տեղումների քանակը (մմ) 13,9 11,3 21,4 28,3 21,6 23,4 20,9 13,5 12,5 20,9 10,1 12,3 210,1

Բնակչություն

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմել է 26 306 մարդ, իսկ արվարձանների հետ միասին շուրջ 40 000 մարդ։ Քաղաքացիների գրեթե կեսը ուելսցի գաղութարարների հետնորդներն են, սակայն ուելսերենը քիչ տարածում ունի։

Տնտեսություն

Սկզբնական շրջանում ուելսցի ներգաղթյալների առջև, որոնք բնակություն հաստատեցին դաժան կլիմա ունեցող Պատագոնիայում, երկու տեսակի հիմնախնդիրներ ծառացան։ Առաջինը չորային կլիման էր։ Դրա լուծումը գտան, երբ Չուբուտ գետի վրա` հողաբարելավման նպատակներով, կառուցեցին անհրաժեշտ շինություններ և անջրդի հողերը սկսեցին ոռոգել։ Երբ արդեն սկսեցին ցորեն մշակել, անհրաժեշտություն առաջացավ այդ պարենմթերքը արտահանել, սակայն չկար հարմար ոչ մի նավահանգիստ. գետաբերանի մոտ ամենահարմար մասում ավազային թմբեր են, որոնք հարմար չեն նավերի համար։ Այդտեղով միայն փոքր ձկնորսական նավակներ կարող են անցնել։ Հետագայում այդ խնդիրն էլ իր լուծումը ստացավ։ 1893 թվականին կառուցվեց երկաթուղի դեպի խորջրյա Պուերտո Մադրին նավահանգիստը։ Այդ բանից հետո տեղի գյուղատնտեսները, ովքեր զբաղվում էին անասնապահությամբ և բուսաբուծությամբ, կարողացան իրենց գյուղապրանքը հանել համաշխարհային շուկա։ Ներկայից քաղաքի տնտեսությունը էապես փոխվեց այն բանից հետո, երբ այն հռչակվեց պրովինցիայի մայրաքաղաք ու հիմնական ճյուղը դարձավ սպասարկումը։ Հիմա տնտեսապես ակտիվ բնակչության կեսը զբաղված է հիմնականում առողջապահական և կրթական համակարգում։

Մշակույթը

Քաղաքում կան գործող հետևյալ թանգարանները.

  • քաղաքային թանգարանը, որտեղ ցուցադրվում են պատմական իրեր և լուսանկարների հավաքածու
  • Don Bosco թանգարան՝ նվիրված քաղաքի պատմությանը

Գրականությունը

  • «Rawson». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007).

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռոսոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսոն» հոդվածին։

Tags:

Ռոսոն ՊատմությունՌոսոն ԱշխարհագրությունՌոսոն ԿլիմանՌոսոն ԲնակչությունՌոսոն ՏնտեսությունՌոսոն ՄշակույթըՌոսոն ԳրականությունըՌոսոն ԾանոթագրություններՌոսոն Արտաքին հղումներՌոսոն2001ԱրգենտինաԻսպաներենՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զինվորական կոչումներՎիքիպահեստԹուրքիաԳենետիկ հիվանդություններՍմբատաբերդԴատաԼեքսՄարդու ատամԱղմուկ ականջներումՎանՅոհան ԳուտենբերգԳոյական անունԴարձվածքՍպիտակուցներՎահագն ԴավթյանԱլբերտ ԱզարյանԼևոն ԱրոնյանԿիպրոսՔութեշՎիտամին AԴանթեական առասպելՊյոտր ՉայկովսկիՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԼեհաստանՀայաստանի Հանրապետության նախագահՄխիթար ՍպարապետԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հայկական անմոռուկ (խորհրդանիշ)Համո ԲեկնազարյանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՆավթԲագրատ ԳալստանյանՀայաստանի թռչունների ցանկՄարի ԱնտուանետՄԻԱՎ/ՁԻԱՀԲույսերՌոբերտ ՖիշերՍիամանթոԱրցախի ՀանրապետությունՀովհաննես ԲաղրամյանՀայերՈրդանման ելունի բորբոքումԱլպիական մանուշակ (պատմվածք)ԿանադաՍյունիքի մարզԱռաքյալը (Մուրացան)ՑեղասպանությունՀաղպատի վանական համալիրՏարերային աղետներՀայաստանի կուսակցությունների ցանկԿոնԱղտոտումԿիստաՆյութափոխանակությունՄատենադարանՓողԼուսինՍան Ստեֆանոյի պայմանագիրՕձունի տաճարԽտությունԱղբյուր ՍերոբԹբիլիսիՄեջքի ցավԽուստուփBooking.comՍողոմոն ԹեհլիրյանՎարդավառՍամվել (վեպ)ՇեշտՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱվարայրի ճակատամարտԿոռուպցիաԴաունի համախտանիշՍևանի իշխանՀունաստանՔիմիական ռեակցիաներՔրիստոնեությունԱնտառ🡆 More