Միխայել Շումախեր

Միխայել Շումախեր (գերմ.՝ Michael Schumacher, հունվարի 3 1969, Հյուրտ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Գերմանիա)՝ գերմանացի ֆորմուլա մեկ սպորտաձևի վարորդ է, որը ներկայացնում է Mercedes GP խումբը։ 11 տարի անցկացնելով «Ֆեռարի» թիմի հետ՝ Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է ֆորմուլա մեկի մեծագույն արշավորդներից մեկը։ Ըստ ֆորմուլա մեկի պաշտոնական կայքի՝ Շումախերը «մեծագույն վարորդն է, որը սպորտը երբևէ տեսել է»։ 2013 թ.

վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։

Միխայել Շումախեր
Michael Schumacher
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1969(1969-01-03)[…] (55 տարեկան)
ԾննդավայրՀյուրտ, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունՄիխայել Շումախեր Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ՄասնագիտությունՖորմուլա 1 ավտոարշավորդ և մոտոարշավորդ
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԱմուսինԿորինա Շումախեր
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄիք Շումախեր և Ջինա-Մարիա Շումախեր
Կայքmichael-schumacher.de
Ստորագրություն
Изображение автографа
Միխայել Շումախեր Michael Schumacher Վիքիպահեստում

Երիտասարդություն

Միխայելի մրցարշավորդային կարիերան սկսվել է վարորդական իրավունք ստանալուց հետո, նրա հայրը՝ Ռոլֆը, տեղական երկաթուղու կառավարիչ էր։ Միխայել Շումախերը ղեկին է նստել չորս տարեկանում, իսկ արդեն հինգ տարեկանում նա հաջողությամբ մասնակցել է խաղաթղթային մրցումներին։ Մանկական տարիքում Միխայելը զբաղվել է նաև այլ մարզաձևերով, մասնավորապես՝ ձյուդոյով։ Բայց ի վերջո որոշել է կենտրոնանալ կարտինգի վրա։ 14 տարեկանում նա ստացել է ավտոմրցարշավորդի իր առաջին լիցենզիան և սկսել է հանդես գալ պաշտոնական մրցումներում։ 1984 թվականից մինչև 1987 թվականը Միխայելը հաղթել է գերմանական և եվրոպական կարտինգի մի շարք առաջնություններում, այդ թվում՝ «Ֆորմուլա Կյոնիգ» շարքը։ 1990 թվականին նվաճել է չեմպիոնի տիտղոսը Գերմանիայի Ֆորմուլա 3 մրցարշավում։ 1991 թվականին նա շարունակել է բարձրանալ հաջողության աստիճանններով՝ հանդես գալով ճապոնական Ֆորմուլա 3000-ում։ Որպես Mercedes Junior երիտասարդական ծրագրի անդամ՝ մասնակցել է Մրցարշավի համաշխարհային առաջնությանը՝ մրցակցելով Կառլ Վենդլիգեների և Հայնց Հարալդի հետ, 1990 թվականին հաղթել է Մեխիկոյի (Մեքսիկա) Sauber-Mercedes C11 մրցույթում, իսկ 1991 թվականին «Աուտոպոլիսում» (Ճապոնիա) Sauber-Mercedes C291z-ում (երկու անգամ Կարլ Վենդլինգերի հետ)։ Մեկ շաբաթ անց Միխայելը Սպայում ապշեցրել է բոլորին, իր առաջին ելույթի համար յոթորորդ անգամ որակավորվեով Ֆորմուլա-1-ի մեքենան, որը Jordan-Ford-ի ամենահզոր մեքենան չէ։

Գործունեություն «Ֆորմուլա-1»-ում

Դեբյուտ

1991 թվականին՝ 10 մրցարշավերից հետո, Էդդի Ջորդանը Շումախերին հրավիրել է հանդես գալու Բելգիայի Գրան պրիում իր «Ջորդան» թիմում՝ տաքսիստի հետ վիճաբանության պատճառով բանտում հայտնված մրցարշավորդ Բերտրան Գաշոյի փոխարեն։ Վիլլի Վեբերը՝ Շումախերի մենեջերը, Ջորդանին վստահեցրել է մրցարշավորդի տաղանդների մասին՝ հայտարարելով, որ մրցարշավորդը լավ գիտի այդ երթուղին (Գերմանիայում Շումախերների տունը գտնվում էր բելգիական մայրուղուց համեմատաբար ոչ հեռու)։ Իրականում Շումախերն առաջին անգամ է հանդես եկել այնտեղ։ Մեկնարկից առաջ Շումախերի մեքենայի ընդամենը մեկ թեստ է եղել՝ անձրևի տակ Սիլվերսթոունում։

Ծանոթագրություններ


Միխայել Շումախեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Շումախեր» հոդվածին։

Tags:

Միխայել Շումախեր ԵրիտասարդությունՄիխայել Շումախեր Գործունեություն «Ֆորմուլա-1»-ումՄիխայել Շումախեր ԾանոթագրություններՄիխայել Շումախեր1969ԳերմաներենԳերմանիաԼսելՀունվարի 3Պատկեր:De-Michael-Schumacher.ogg

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀնձանԾծմբական թթուՍինգապուրԱրարատԻլհամ ԱլիևԺողովրդավարությունԱլերգիաԱծանցյալՄիավորված ազգերի կազմակերպությունԱվետիք ԻսահակյանԼևոն ԱրոնյանՎիտամին AՆեմեսիս գործողությունԳուգլ (որոնողական համակարգ)Օլիմպիական խաղերԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՊարզ նախադասությունՄրջյուններՔաոս (վեպ)Զոլի ԱդոկԷկոհամակարգԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՁեռնաշարժությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԵգիպտոսԱյբուբենԻրավունքԱրմավիրի մարզՄարդու առնանդամԿենդանիներՅուպիտեր (մոլորակ)Սումգայիթի ջարդերԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՕքսիդՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՍերմնահեղուկԿառավարում (տնտեսագիտություն)Մեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՍասունՄարդու իրավունքներԶապել ԵսայանԱդրբեջանԱրագածՍմբատ Ա ՆահատակՀայկ և ԲելԱլկալիական մետաղներՀայաստանի թռչունների ցանկՄիջին ականջի բորբոքումՁիՖրանսիաԱֆրիկաՄիքայել ԱլիմյանԱնգլերենԿարմիր գլխարկԱլգորիթմՄիքայել ՆալբանդյանԽաղաղ օվկիանոսԱղերԵղջերուՌուսաստանԴերբայական դարձվածՀեպատիտ CՏուբերկուլոզԷպիլեպսիաԹութակներ (ընտանիք)Վիլհելմ ՍտեյնիցՈւրցԺամՉարլի ՉապլինՕդՑեղասպանությունԾնեբեկԴեքսամետազոնՀայաստանի առաջին բաժանումՄայիսյան հերոսամարտերՎարդանանց պատերազմԲարդի🡆 More