Հնդկական ովկիանոս, աշխարհի մեծութեամբ՝ երրորդ մեծ ովկիանոսը։ Անիկա կ'ընդգրկէ երկրագունդին ջրային մակերեսին շուրջ 20 տոկոսը։ Մակերեւոյթին տարածութիւնն է 73,5 միլիոն քառակուսի քիլոմեթր։ Հիւսիսէն կ'ողողէ Ասիոյ, արեւմուտքէն՝ Ափրիկէի եւ արեւելքէն՝ Աւստրալիոյ ափերը, հարաւէն սահմանակից է Անթարքթիքային։ Հնդկական ովկիանոսը ունի ծայրամասային կամ տարածաշրջանային ծովեր, ինչպիսիք են Արաբական ծովը, Լակաթիւի ծովը, Սոմալի ծովը, Պենկալեան ծոցը եւ Անդամանեան ծովը:
դասաւորում | 20°S 80°E / 20°S 80°E | |
Ընդհանուր մակերեսը | 70 240 հազ. քմ² | |
Ծաւալը | 282 650 հազ. քմ³ | |
Ամենամեծ խորութիւնը | 7 729 մ | |
Միջին խորութիւնը | 3 711 մ | |
Հնդկական ովկիանոսը իր ներկայ անունով կոչուած է 1515-էն ի վեր, երբ լատիներէնով «Հնդկական արեւելեան ովկիանոս» ձեւը որդեգրուած էր: Հետզհետէ այդ անուանումը սկսած է վերաբերիլ միայն մօտակայ ծովուն, իսկ ովկիանոս անուանումը ստացած է այն օրերուն իր հարստութիւններով ամէնէն յայտնի ծովափնեայ երկիրին՝ Հնդկաստանի անունով: Ալեքսանտր Մակեդոնացի Ք․ա 4-րդ դարուն զայն անուանած է «Հինտիքոն Փելակոս» (հին յուն․՝ Ἰνδικόν πέλαγος)՝ «Հնդկական ծով»։ Արաբներուն կողմէ անիկա ծանօթ է Պահր-էլ-Հինտ (ժամանակակից արաբերէնով՝ արաբերէն՝ الهندي المحيط [ալ-մուհիթ ալ-հինտի])՝ «Հնդկական ովկիանոս» անունով։ ԺԶ. դարուն հաստատուած է Ա. դարուն հռոմէացի գիտնական Փլինիոս Աւագին կողմէ Օքիանուս Ինտիքուս (լատ.՝ Oceanus Indicus)՝ Հնդկական ովկիանոս անուանումը։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Հնդկական Ովկիանոս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.