Վերմոնտ

Վերմոնտ (անգլերեն՝ Vermont), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Այն գտնվում է Նոր Անգլիայի տարածաշրջանում։ ԱՄՆ-ի մի մասն է կազմել 1791 թվականից։

Վերմոնտ
Վերմոնտ
անգլ.՝ Vermont
Վերմոնտի դրոշ Զինանշան
Վերմոնտ
Վերմոնտ
Վերմոնտ
Վերմոնտ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնThese Green Mountains?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՄոնտպիլիեր
Ամենաբարձր կետMount Mansfield?
ԲԾՄ305 մետր
Օրենսդրական մարմինVermont General Assembly?
Դատական մարմինVermont Supreme Court?
Միության մուտքմարտի 4, 1791 (14-րդ)
Բնակչություն
643 077 մարդ (ապրիլի 1, 2020) (49 տեղ)
Տարածք24 923 կմ²  (45 տեղ)
Վերմոնտ
Հիմնադրված էմարտի 4, 1791 թ.
Սահմանակցում էՆյու Հեմփշիր, Մասաչուսեթս, Նյու Յորք և Քվեբեկ
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումVT և Vt.
ՓոխարինեցՎերմոնտի Հանրապետություն
ISO 3166-2 կոդUS-VT
Անվանված էԿանաչ լեռներ
ՄականունThe Green Mountain State
Միության մուտքմարտի 4, 1791 (14-րդ)
vermont.gov(անգլ.)

ԱՄՆ-ի ամենափոքր նահանգներից մեկն է, տարածքի մեծությամբ 45-րդ նահանգն է (24 923 կմ²), իսկ բնակչության թվով (626,042 մարդ 2015 թվականի տվյալներով) ԱՄՆ 50 նահանգների մեջ զբաղեցնում է 49-րդ տեղը։ Վարչական կենտրոնը Մոնտպիլիերն է, խոշորագույն քաղաքը` Բերլինգթոնը։

Նահանգի պաշտոնական կարգախոսն է «Ազատություն և միասնություն» (անգլ.՝ Freedom and Unity): Պաշտոնական մականունը` «Կանաչ լեռների նահանգ», («Vermont» բառը գալիս է ֆր.՝ «Vert mont» «կանաչ լեռ» բառից)։

Աշխարհագրություն

Վերմոնտ 
Royalton, Vermont

Վերմոնտը գտնվում է Նոր Անգլիայում, Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում։ Նահանգի տարածքը կազմված է 23 955 կմ² ցամաքից և 968 կմ² ջրից, այսինքն, ընդհանուր տարածքը կազմում է 24 923 կմ² (ԱՄՆ-ում հիսուն նահանգներից 45-րդ տեղում է)։

Գետի արևմտյան ափը Վերմոնտը բաժանում է Կոնեկտիկուտից, իսկ արևելյան ափը բաժանում է Նյու Հեմփշիր նահանգից (գետը կազմում է Նյու Հեմփշիրի մի մասը)։ Վերմոնտի գլխավոր լիճը Շամփլեյն լիճն է, որն էլ ԱՄՆ-ի 6-րդ ամենամեծ քաղցրահամ լիճն է։ Վերմոնտը հյուսիսարևմտյան մասով սահմանակից է Նյու Յորք նահանգին։

Վերմոնտի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 256 կմ։ Նահանգի արևմուտքից արևելք ձգվող ամենալայն երկարությունը 143 կմ է (Կանադայի հետ սահմանում), իսկ ամենափոքր երկարությունը `ընդամենը 60 կմ (Մասաչուսեթս նահանգի կողքին)։ Նահանգի աշխարհագրական կենտրոնը Վաշինգտոն քաղաքն է, Ռոքսբերիից 5 կմ դեպի արևելք։ Նահանգում կան վեց բնաաշխարհագրական տարածքներ, դրանք են` Հյուսիսարևելյան լեռնաշղթան (the Northeastern Highlands), Կանաչ լեռները (the Green Mountains), Տակոնիկ լեռները (the Taconic Mountains), Շամբլեն լճերը (the Champlain Lowlands), Վերմոնտի հովիտը (the Valley of Vermont) և Վերմոնտ Պիեմոնի շրջակայքը (the Vermont Piedmont): Վերմոնտի «Կանաչ լեռների նահանգ» ոչ պաշտոնական մականունը դեռևս հաստատված չէ։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ նահանգի անունը գալիս է Vermont անտառի անվանումից։ Մյուսները հավատում են, որ նահանգը Վերմոնտ անվանվել է այն պատճառով, որ այնտեղ գերակշռում են կանաչավուն քարերը։

Բնակչություն

Վերմոնտ 

Ըստ ԱՄՆ մարդահամարի վիճակագրության բյուրոյի 2013 թվականի տվյալների` Վերմոնտի բնակչությունը կազմում է 626.630 մարդ (51 % կանայք, 49,0 % տղամարդիկ)։ 2012 թվականի տվյալներով Վերմոնտի բնակչության 95,4 %-ը կազմում են սպիտակամորթները, 1,1 %-ը՝ աֆրոամերիկացիներ, 1,4 %-ը` ասիացիներ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների` նահանգի բնակչության 2.54% -ը խոսում են ֆրանսերեն, 1,00 %-ը իսպաներեն։

Բնակչության բաշխումը՝ ըստ էթնո-ռասայական առանձնահատկությունների.

  • Եվրոպական ծագման՝ 95,4 %
  • Ֆրանսիական և ֆրանսիա-կանադական ծագման՝ 23,3 %
  • Անգլիական ծագման՝ 18,4 %
  • Իռլանդական՝ 16,4 %
  • Գերմանական ծագման՝ 9,1 %
  • Իտալական ծագման՝ 7,5 %
  • Լատինամերիկյան ծագման՝ 1,6 %
  • աֆրոամերիկացիներ՝ 1,1 %
  • հնդկացիներ՝ 0,5 %
  • ասիացիներ՝ 1,4 %

Տնտեսություն

Վերմոնտի ՀՆԱ-ն 2016 թվականի տվյալներով կազմել է 31,092 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշով Վերմոնտը 50 նահանգների շարքում 50-րդ տեղն է զբաղեցնում, ինչպես նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով 38-րդ տեղում է։ 2004 թվականի տվյալներով մեկ շնչի հասնող եկամուտը կազմել է 32,770 դոլար։ 2007 թվականին Վերմոնտի համար մեկ առևտրային գործընկերը դարձավ Կանադան։ Նահանգը Կանադայի Քվեբեկ գավառի հետ ունի 4 միլիարդ դոլարի առևտուր։ 2007 թվականին մանրածախ առևտուրը կազմել է 5,2 մլրդ դոլար։ Ընտանիքի միջին եկամուտը կազմել է 42.692 դոլար։ Այս ցուցանիշով նահանգը զբաղեցնում է 15-րդ տեղը ԱՄՆ-ում։ 2001 թվականին Վերմոնտն արտադրել է 1.040.000 լիտր թխկիի օշարակ, ինչը կազմում էր ազգային արտադրության մոտ մեկ քառորդը։ Զբոսաշրջությունը նահանգի տնտեսության կարևոր մասն է։ Ձմռանը բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում լեռնադահուկային հանգստավայրեր։ Առողջարանները հյուրանոցները, ռեստորանները և խանութները զբոսաշրջիկների հետաքրքրության հիմնական ոլորտներն են, հատկապես այն պատճառով, որ այս տարի նոր աշխատատեղեր են ստեղծվում բնակիչների համար։ 2005 թվականին զբոսաշրջիկները մոտ 13,4 միլիոն ուղևորություն են կատարել նահանգում` ծախսելով 1,57 միլիարդ դոլար։

Մշակույթ

Վերմոնտ 
Տոնավաճառ 1941 թվականին

Վերմոնտում անցկացվում են մի շարք փառատոներ, այդ թվում` Վերմոնտի Maple փառատոնը, Կանաչապատման փառատոնը, Apple Festival, Marlborough երաժշտական (խնձորի, երաժշտության) փառատոն։ Սիմֆոնիկ նվագախումբը, որ հովանավորվում է իշխանությունների կողմից, մեծ հարգանք ու սեր է վայելում նահանգում և ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանում։ Պոետիկ հասարակությունը հրատարակում է «Կանաչ լեռների Թրուբադուրը» գրական ամսագիրը:Կատարվում է Brattleboro (անգլերեն) լեզվով։ Ամեն ամառ Թատերական ընկերությունը անցկացնում է Շեքսպիրյան փառատոն, Montpelier ն աամենամյա «Կանաչ լեռներ» կինոփառատոնը։ Վերմոնտի տեսարժան վայրերից մեկը Ջոզեֆ Սմիթի, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի հուշահամալիրն է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վերմոնտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերմոնտ» հոդվածին։

Tags:

Վերմոնտ ԱշխարհագրությունՎերմոնտ ԲնակչությունՎերմոնտ ՏնտեսությունՎերմոնտ ՄշակույթՎերմոնտ ՊատկերասրահՎերմոնտ ԾանոթագրություններՎերմոնտ Արտաքին հղումներՎերմոնտ1791ԱՄՆԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼսելՊատկեր:En-us-Vermont.ogg

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹութքՎահան ՏերյանՄակարիոս IIIԻրանԳայլերՄողեսներԷջմիածնի Մայր ՏաճարԱմբողջ թիվԵրևանի համալսարանների ցանկՀարցական նշանԱվստրալիաԶուգահեռագիծՀարավային ԿորեաՍաղմոսավանքԿոնքի բորբոքային հիվանդությունՍանահինի վանական համալիրԱվշային հանգույցների բորբոքումՏաշիրԱտլանտյան օվկիանոսՀերպեսՄարդու պապիլոմավիրուսՌուսաստանի քաղաքների ցանկՀովհաննես ԲաղրամյանՄարմաշենի վանքՀայաստանի քաղաքներըՓայծաղԲայԴիվերսիֆիկացիաՂազախստանԼեհաստանMercedes-BenzՎիտամին DԱրագածՉակերտներԵրևանի վարչական բաժանումՍրտի բնածին արատներՎերածնունդՎիքիՎիկտոր ՀամբարձումյանՄարտիրոս ՍարյանՀավասարասրուն սեղանՀայերենի կետադրությունՄիքայել ՆալբանդյանԵրաժշտական գործիքներՀայկական խոհանոցՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրՑեղասպանությունԽոյ (կենդանակերպի նշան)Արաբական Միացյալ ԷմիրություններԹուրքիաՍերժ ՍարգսյանԱռողջ ապրելակերպԳագիկ ԾառուկյանՎերին ՈսկեպարՕկտավիանոս ՕգոստոսԴեղանյութերՀայաստանի դրոշՀայկական բանակ (1918-1920)Բարդ նախադասությունՆոյյան տապանԱռիթմիաԳուլիվերի ճանապարհորդություններըԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՌուբեն ՍևակՄեծ ՀայքԻնգա և Անուշ ԱրշակյաններԷլեկտրոլիզՊարագաներՕսմանյան կայսրությունՏոլմաԵրկրաշարժՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԿրծքավանդակի ցավԴեքսամետազոնԵրկրապահ կամավորականների միությունՍրտի կծկումների հաճախականություն🡆 More