Թոմաս Արն

Թոմաս Արն (անգլ.՝ Thomas Augustine Arne , մարտի 12, 1710(1710-03-12), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 5, 1778(1778-03-05), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), ամբողջական անունը՝ Թոմաս Ավգուստին Արն, անգլիացի կոմպոզիտոր։ Արնը «Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն» (անգլ.՝ God Save the King / Queen) բրիտանական ազգային օրհներգի հեղինակն է։

Թոմաս Արն
Թոմաս Արն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Thomas Augustine Arne
Ծնվել էմարտի 12, 1710(1710-03-12)[…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկիրԹոմաս Արն Մեծ Բրիտանիայի թագավորություն և Թոմաս Արն Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 5, 1778(1778-03-05)[…] (67 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դերասան
Գործիքներստեղնաշարային գործիքներ
ԿրթությունԻթըն քոլեջ
ԱմուսինCecilia Young?
Թոմաս Արն Thomas Augustine Arne Վիքիպահեստում

Կենսագրություն

Թոմաս Արնը ծնվել և մանկությունը անցկացրել է Լոնդոնի Քովենթ Գարդեն շրջանի Քինգ Սթրիթ փողոցում։ Նրա հայրը պաստառագործ էր։ Նա սովորել է Էտոնի հայտնի քոլեջում՝ իրավաբան դառնալու հեռանկարով։ Ծնողներից գաղտնի պարապել և հմտացել է ջութակի և ստեղնաշարային գործիքների բնագավառներում։ Հաշվի առնելով Թոմասի եռանդը և ձեռք բերված նոր գիտելիքները, նրա հայրը համաձայնվում է, որ որդին իր գործունեությունը շարունակի երաժշտական ասպարեզում։

Երաժշտական գործունեություն

Կարճ ժամանակ ուսուցանել է Մայքլ Ֆեսթինգի մոտ, ով Իտալական Օպերայի երաժշտախմբի ղեկավարն էր։ Հիմնական հմտությունները ձեռք է բերել ինքնուրույն և այդ նպատակով աշխատանքի է ընդունվել Օպերայում որպես սպասավոր։ Սովորեցրել է քրոջը (հետագայում հայտնի դերասանուհի Միսիս Սայբերին) և կրտսեր եղբորը երգել և ընդգրկել է նրանց իր Ռոզամունդ (1733)(անգլ.՝ Rosamond) առաջին բեմադրված օպերայում։ Օպերան հիմնված էր Ջոզեֆ Էդիսոնի 1707 թվականի լիբրետոյի վրա և գրված էր «իտալական ոճով»։

Թոմաս Արն 
Թոմաս Արնի հուշատախտակը Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի եկեղեցում

Շուտով Արնը սկսում է համգործակցել Դրուլի Լեյն թատրոնի (անգլ.՝ Drury Lane Theatre) հետ և երաժշտություն է գրում Միլթոնի «Կոմուս» (անգլ.՝ Comus) դիմակային ներկայացման համար։ Արնը հետզհետե ձեռք է բերում անգլիական առաջատար լիրիկական կոմպոզիտորի համբավ։ Նրա թեթև, մեղեդիկական ոճը հստակ արտահայտվում են իր հետագա «Ալֆրեդ»(անգլ.՝ Alfred, a Masque ) և «Փարիզի Դատը»(անգլ.՝ The Judgment of Paris ) ստեղծագործություններում, որոնք երկուսն էլ գրվում են 1740 թվականինին Վելսի Արքայազնի Քյայվդեն նստավայրում։ Իր «Տիրիր, Բրիտանիա» (անգլ.՝ “Rule, Britannia” ) հանրահայտ ստեղծագործությունը լայն ճանաչում է ստանում և հաճախ օգտագործվում է որպես կայսրության ոչ պաշտոնական օրհներգ։ Այն նաև հնչում է անգլիական նավատորմի և բանակի հետ առնչվող միջոցառումների ընթացքում։

Ընտանեկան խնդիրների պատճառով երկու տարի Դուբլինում անցկացնելուց հետո, 1744 թվականին նա վերադառնում է Լոնդոն և նշանակվում է Դրուլի Լեյն թատրոնի և Վոքսոլ Գարդենսի կոմպոզիտոր։ Հաջորդող տասնամյակների ընթացքում Արնը հրատարակում է իր երաժշտական մի քանի ժողովածուներ։ 1759 թվականին նա դառնում է Օքսֆորդի երաժշտական գիտությունների դոկտոր։ 1961 թվականին նա հրապարակում է իր Հուդիթ (անգլ.՝ Judith) օրատորիան և Արտարքսես (անգլ.՝ Artaxerxes ) օպերան, որոնք շարունակում են բեմադրվել մինչև 19-րդ դարի սկիզբը։

Իր կյանքի վերջին տասնամյակում, Արնը Ստրատֆորդում բեմադրում է Գարիկի գովերգը (անգլ.՝ Garrick’s ode ), նվիրված Շեքսպիրի 1769 թվականի հոբելյանին։ 1771-1776 թվականների ընթացքում Արնը երաժշտություն է գրում «Կախարդական արքայազնը» (անգլ.՝ The Fairy Prince ), «Էլֆրիդա»(անգլ.՝ Elfrida ) և «Կարակտիկուս»(անգլ.՝ Caractacus ) ստեղծագործությունների համար։

Մահը

1778 թվականին Թոմաս Արնը մահանում է։ Նրա մարմինը հուղարկավորվում է Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի տաճարում, որտեղ 68 տարի առաջ նրան կնքել էին։

Ծանոթագրություններ

Թոմաս Արն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Արն» հոդվածին։

Tags:

Թոմաս Արն ԿենսագրությունԹոմաս Արն Երաժշտական գործունեությունԹոմաս Արն ՄահըԹոմաս Արն ԾանոթագրություններԹոմաս Արն17101778d:Q309709ԱնգլերենԼոնդոնՄարտի 12Մարտի 5Մեծ Բրիտանիայի թագավորությունՄեծ Բրիտանիայի օրհներգՄիացյալ Թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նազիկ ԱվդալյանՇաքիի ջրվեժՍտեփան Զորյան (գրող)Ամբոխները խելագարվածՀայաստանի բուհերի ցանկՊահանջարկԱրգենտինաԿոստանդնուպոլիսՀեշտոցՔաջ Նազար (հեքիաթ-դրամա)ՀանրագիտարանԵրևանի պետական համալսարանՍիրտԴեքսամետազոնԴերենիկ ԴեմիրճյանԾաղիկՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀացՄթնոլորտի աղտոտումԻմպրեսիոնիզմԵրկիր ՆաիրիԿոչականՀայերենի կետադրությունՀամամոլորակային հիմնախնդիրներԱղտոտումՀայրենական մեծ պատերազմՇուշիի ազատագրումԱրմավիրՎանա լիճՍասնա ծռերԲառարանԻսպանիաԿարմիր կիրակիԷնդոմետրիոզՋուրՎրաստանԲույսերԳլյուկոզԾաղկեվանք (Արա լեռ)Նաիրի ԶարյանԱրտադրյալԵվրասիաԱլեքսանդր ՍպենդիարյանԽաչքարՍեռական բազմացումՋոն Մեյնարդ ՔեյնսԳլաուկոմաԱշխարհի երկրներն ըստ տարածքիՖրանսուա ՌաբլեՍեռական հարաբերությունՎարդանանց պատերազմԲագրատունիների թագավորությունՄեյոզՕլիմպիական խաղերՊարզ նախադասությունԺառանգական հիվանդություններԱծխածինԻնքնապաշտպանական մարտեր (1915)Հայկական դիցաբանությունՖրանսիայի քաղաքներԼևոն ԲՊարագաներՇաղկապԱրշիլ ԳորկիՍասնա ծռերում գործող անձանց անուններԱռիթմիաՖրանսիաԸնտանի կենդանիներՊարբերական աղյուսակՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՆոր ԶելանդիաՎիլյամ ՍարոյանՄակրոֆագերՏուբերկուլոզԾխախոտի ազդեցությունն առողջության վրա🡆 More