Վերամշակում

Վերամշակում - գործընթաց, երբ թափոնները վերափոխում են նոր նյութերի և առարկաների։ Նյութի վերամշակվելու հնարավորությունը կախված է նրա սկզբնական հատկությունները վերականգնելու կարողությունից։ Սա այլընտրանքային տարբերակ է «սովորական» աղբահեռացման, որը թույլ կտա խնայել նյութերը և կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Վերամշակումը կարող է կանխել պոտենցիալ օգտակար նյութերի վերածումը թափոնի և կրճատել թարմ հումքի օգտագործումը, դրանով իսկ նվազեցնելով՝ էներգիայի օգտագործումը, օդի աղտոտումը (արյումից) և ջրի աղտոտումը (թափոնների թաղումից)։

Վերամշակում
Միջազգային վերամշակման պատկերանշանի երեք հետապնդող նետերը

Թափոնների վերամշակումը հանդիսանում է թափոնների ժամանակակից կրճատման հիմնական բաղադրիչը և երրորդ բաղադրիչը թափոնների հիերարխիայում՝ նվազեցում, կրկնակի օտագործում և վերամշակում։ Այսպիսով, վերամշակումն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովմանը՝ հումքի փոխարինման և տնտեսական համակարգ թափոնների վերահղման ճանապարհով։

Գոյություն ունեն ԻՍՕ (անգլ.՝ International Organization for Standardization, ISO) որոշակի ստանդարտներ, ինչպիսիք են ԻՍՕ 15270։ 2008 պլաստմասե թափոնների համար և ԻՍՕ 14001 ։ 2015 շրջակա միջավայրի կառավարման ոլորտում վերամշակման պրակտիկայի վորահսկկամ համար։

Վերամշակվող նյութերն իրենց մեջ ներառում են շատ տեսակներ՝ ապակի, թուղթ, ստվարաթուղթ, մետաղ, պլաստմաս, անվադող, կտորեղեն, մարտկոցներ և էլեկտրատեխնիկա։ Պարարտանյութը և այլ կրկնակի օգտագործվող կենսաքայքայվող թափոնները, ինչպիսիք են սննդամթերքը կամ այգու թափոնները, նույնպես վերամշակման տեսակ են։ Երկրորդային մշակման ենթակա նյութերը կամ հանձնվում են վերամշակումն իրականացնող կենտրոնին կամ առանձնացվում են աղբամաններից, որից հետո սորտավորվում են, մաքրվում և վերամշակվում նոր նյութերի՝ նախատեսված նոր ապրանքների արտադրության համար։

Նյութերի վերամշակումը ստեղծում է այդ նյութի նոր պաշարներ, օրինակ՝ օգտագործված գրասենյակային թղթից կարելի է ստանալ նոր գրասենյակային թուղթ կամ օգտագործված պոլիստիրոլից՝ նոր պոլիստիրոլ։ Դա իրականացվում է որոշակի տեսակի նյութերի վերամշակման ժամանակ, ինչպիսին են օրինակ մետաղական բանկաները, որոնք կարող են նորից ու նորից վերածվել բանկայի անորոշ ժամկետով, առանց ապրանքի մաքրության կորստի.։ Սակայն դա երբեմն լինում է բարդ կամ շատ թանկ (համեմատած այդ նույն ապրանքի արտադրման հետ, անկախ հումքից), այդ պատճառով շատ ապրանքների կամ նյութերի «վերամշակումը» ներառում է դրանց կրկնակի օգտագործումը տարբեր նյութերի արտադրության մեջ (օրինակ՝ ստվարաթղթի)։ Վերամշակման ևս մեկ տարբերակ է, որոշ նյութերի առանձնացումը բարդ ապրանքներից կամ դրանց ներքին արժեքի պատճառով (օրինակ՝ կապարի առանձնացումը մեքենաների մարտկոցներից կամ ոսկին՝ միկրոսխեմաներից), կամ վտանգավոր հատկության պատճառով (օրինակ՝ սնդիկի առանձնացումը և կրկնակի օգտագործումը ջերմաչափերից և թերմոստատից)։

Պատմություն

Ծագում

Մարդկային պատմության մեծ մասի համար վերամշակումը եղել է սովորական պրակտիկա։ Այն շրջանում երբ կար ռեսուրսների սակավություն և դժվարհասանելիություն, հնագույն աղբյուրների հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ քիչ են կենցաղային թափոնները (ինչպիսիք են՝ մողիր, կոտրված գործիքներ և կավե ամաններ), ինչը նշանակում է, որ շատ թափոններ վերամշակվում են նոր նյութերի բացակայության պատճառով։

Նախարդյունաբերական ժամանակները վկայում էին այն մասին, որ բրոնզե գրությունները և այլ նյութերը հավաքվել են Եվրոպայում և հալեցվել են շարունակական օգտագործման համար։ Թղթի վերամշակումը առաջին անգամ գրանցվել է 1031 թվականին, երբ Ճապոնական խանութները վաճառում էին մանրացված թուղթ։ Բրիտանիայում անտառային հրդեհներից առաջացած փոշին և մոխիրը հավաքել են փոշեծծիչների օգնությամբ և օգտագործել որպես հիմնական նյութ աղյուսի պատրաստման համար։ Վերամշակման այս տեսակների հիմնական շարժիչ ուժը եղել է տնտեսական առավելությունը վերամշակված հուքի ստացման հարցում՝ առաջնային նյութ ձեռք բերելու փոխարեն, ինչպես նաև խիտ բնակեցված տարածքներում թափոնների հեռացման բացակայությունը։ 1813 թվականին Բենջամին Լոուն մշակեց անպիտան գորգերի վերածումը «անգլ.՝ shoddy» և «անգլ.՝ mungo» բրդի Բետլիում և Իյորկշիռում։ Այդ նյութը միաձուլում է վերամշակված մանրաթելերը բնական բրդի հետ։

Արդյունաբերականացումը խթանեց պահանջը մատչելի նյութերի նկատմամբ, բացի գորգերից, գունավոր մետաղները ցանկալի էին, քանի դրանք ձեռք բերելն ավելի մատչելի էր, քան մաքուր հանքաքարը։ 19րդ դարում երկաթուղիները գնում և վաճառում էին, որպես ջարդոն, իսկ աճող մետալուրգիան և ավտոմոբիլային արդյունաբերությունը գնում էին ջարդոնը 20րդ դարասկզբին։ Շատ երկրորդային ապրանքներ հավաքվում, վերամշակվում և վաճառվում էին այն վաճառականների կողմից, ովքեր մաքրում էին աղբամանները և քաղաքային փողոցները նետված տեխնիկայից, կաթսաներից, թավաներից և մետաղի աղբյուր պարունակող այլ իրերից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր վաճառականներ թափառում էին ամերիկյան քաղաքների փողոցներով, օգտագործելով շուկայական ուժերը արդյունաբերական արտադրությունում նյութերի վերամշակման համար։

1800 թվականին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ըմպելիք արտադրող որոշ ընկերություններ վերամշակում էին շշերը վերադարձնելով ավանդը։ Ավանդի վերադարձով վերամշակման իրականացումը պաշտոնապես ստեղծվել է Շվեցարիայում 1884 թվականին շշերի, իսկ ալյումինե բանկաներով ըմպելիքների համար 1982 թվականին։ Օրենքը բերեց նրան, որ ըմպելիքների տարաների վերամշակման գործակիցը կազմում է 84-99 տոկոս կախված տեսակից, իսկ ապակյա շշերը կարելի է օգտագործել ավելի քան 20 անգամ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Վերամշակում ՊատմությունՎերամշակում ԾանոթագրություններՎերամշակում Արտաքին հղումներՎերամշակումԹափոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկՄաշկային հիվանդություններՌուբեն Եսայան (վիդեոբլոգեր)Այրին (նորավեպ)Ֆրանսիայի քաղաքներՎահանանց պատերազմԼոպերամիդՋուրՇաղկապԿիլիկիայի հայկական թագավորությունՄինաս ԱվետիսյանԼոռու մարզԵրվանդ ՔոչարԱքիսՔառանկյունՀայկական պարՄոսկվաՏոտոԳեյմինգԵվրոպաԽոնարհումՊապ թագավորՀեմանգիոմաԱկսել ԲակունցՉինաստանԱպրիլի 21Արմավիրի մարզՕրգազմԽորանարդՆախադաշտանային համախտանիշԿոռուպցիաՋիբրալթարՍտեփան Զորյան (գրող)Հայաստանի զինանշանԲելգիաՆեպտունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաԱրաբոԴերբայՁվարանի կիստաԵրկաթ պակասորդային սակավարյունությունԺենգյալով հացՀասարակ հերպեսՏնտեսական աճԼեոնարդո դա ՎինչիՔութեշՎլադիմիր ԼենինՀայկական մշակույթՈւսուցման մեթոդներԽոսրովի անտառ պետական արգելոցԱրման ԾառուկյանԱգաթա ՔրիստիՀեշտոցային արտադրությունԻլոն ՄասկԱրքիմեդի օրենքԶոլի ԱդոկՄարմաշենի վանքԲրազիլիաԱրյան խումբԱրյան մակարդումՄուտացիաՊարբերական հիվանդությունՄակարավանքԱլպիական մանուշակ (պատմվածք)Հրանտ ՄաթևոսյանԾաղկած փշալարերԱնմոռուկՁեռնաշարժությունԱրմավիրՄիակազմ նախադասություններԳրիգոր ՆարեկացիԴիմակահանդես (Արամ Խաչատրյան)Միացյալ ԹագավորությունԼյարդՀոմանիշԱրամ ԱսատրյանՍասունցի ԴավիթՄակրոֆագեր🡆 More