Բառը լեզվի նվազագույն ազատ միավորը, որը կարող է առանձին արտասանվել՝ կրելով որոշակի իմաստային բովանդակություն, ի տարբերություն լեզվի ամենափոքր միավոր բառարմատի, որը թեև ունի իմաստային պարունակություն, բայց առանձին ազատ միավոր չէ։ Այն հնչյունը կամ հնչյունախումբը որն ունի արմատ,շեշտ և առանձին գործածություն կոչվում է բառ։ Բառը կարող է կազմված լինել միայն մի ձևույթից (օրինակ՝ օ՜հ, տուն, բու, նուռ) կամ՝ մի քանիսից (տներ, բվի, նռնենի)։ Ձևույթը գուցե և չունենա ինքնուրույն գործածություն, ինչպես բառերը (վերոնշյալ բառերում՝ -են, -ի, -ենի)։ Ածանցավոր բառերը հիմնականում կազմված են լինում արմատից և մեկ կամ ավելի ածանցներից (նռ-նենի, օգն-ական, բառ-արան), իսկ բարդ բառերը պարունակում են մեկից ավելի արմատներ (գր-ա-սեղան, առանձն-ա-տուն)։ Բառերը միավորվում են ստեղծելու համար լեզվի ավելի մեծ միավորներ՝ բառակապակցություններ (մեծ տուն), նախադասություններ՝ պարզ (Նա նետեց գրիչը։) և բարդ (Նա նետեց գրիչը, և Աննա բռնեց դա:)։
Բառ տերմինը կարող է վերաբերել բանավոր ասված բառին կամ գրված բառին կամ որևէ մեկի նշանակած վերացական իմաստին։ Բանավոր բառերը արտասանվում են հնչյունային խմբերով՝ հնչույթներով, գրավոր բառերը կազմված է գրույթներից, նշաններից ինչպիսիք են օրինակ լեզվի այբուբենի տառերը։
Լեզվաբանության մեջ ամերիկացի լեզվաբան Լեոնարդ Բլումֆիլդն առաջինն է արտահայտել բառերի մասին նվազագույն ազատ ձևեր հասկացությունը կառուցվածքային լեզվաբանությանը նվիրված իր ազդեցիկ գիտական աշխատության մեջ։
Բառի վերծանման դժվարությունը կախված է լեզվից։ Բառարանները բաժանում են լեզվի բառային կազմը լեմմաների։ Սա ցույց է տալիս բառի իմաստը՝ ըստ լեզվակիր գրողների։ Բառի երկարությունը չափելու լավագույն ձևը վանկերի կամ ձևույթների քանակը հաշվելն է։ Բազմիմաստ բառերը կարող են բարդություններ առաջացնել բանավեճերի կամ քննարկումերի ժամանակ։
Լեզվի մեջ բառը իր հնչյունական կազմով փոխանցում է հասկացության, առարկայի, գործողության, իրականության երևույթների, նրանց կառուցվածքի կամ փոխհարաբերությունների իմաստը։ Բառի մեջ զուգորդվում են հնչյունական, բառիմաստային, և քերականական հատկանիշներ՝ իմաստի որոշակիություն, ձևի կայունություն, արտասանության ամբողջականություն, բաղադրիչների համադրություն կամ հարադրություն։ Բառը այս հատկանիշներով տարբերվում է լեզվական այլ միավորներից, օրինակ ի տարբերություն լեզվի բառակապակցության և նախադասության, բառն ինքնուրույն կարող է արտահայտել առանձին ամբողջական իմաստ կամ հասկացություն, բառակապակցությունը նույնպես կարող է արտահայտել ամբողջական իմաստ սակայն երկու կամ ավելի կապակցված բառերի միջոցով, իսկ նախադասությունը՝ արտահայտում է ամբողջական միտք։ Բառերի ճնշող մեծամասնությունը արտահայտում է հասկացություններ (տուն, ծառ, քար, սեր, համբերություն, քաջարի, վազելով, գեղեցկություն, մահ, պատերազմ, մեծ, բարձր, վերևից, նկարել, ուտել, աշխատել, հարյուր, երկրորդ, պետություն)։ Որոշ բառեր հասկացությունները նշում են ոչ ուղղակիորեն, այլ ըստ իրադրության կամ հարաբերության (ես, դու, սա, այսպիսի), որոշ բառեր էլ արտահայտում են դատողական (թերևս, իհարկե, արդյոք և այլն), կամ զգացմունքային անմիջական վերաբերմունք (ա՛խ, ավա՛ղ, վա՛յ և այլն), կամ քերականական հարաբերություններ (մասին, համար, դեպի, բացի, որովհետև, որպեսզի, և այլն)։
Բառերն այդպիսով գործում են որպես բնական լեզուների հիմնական նշանակալի միավորներ։ Մյուս բոլոր բնական լեզուների նման հայերենը բառերի լեզվով շփման միջոց է։ Քերականական կանոնների օգնությամբ առանձին բառերից կամ բառակապակցությունների մեջ միավորված բառերից կազմավորվում են նախադասություններ։ Նախադասություններն իրենց հերթին կառուցում են բովանդակություն կամ տեքստ՝ դառնալով կառուցվածքային ամբողջականությամբ բնորոշված հաղորդակցման ավելի մեծ միավորներ։
Բառի բաղադրիչների տարորշման խնդիրը ներառում է որոշել, թե որտեղ է ավարտվում մի բառը և որտեղ սկսում մյուսը, այլ կերպ ասված, գտնել բառի սահմանները։ Կան մի քանի ձևեր, որոնց միջոցով կարելի է որոշել բառային սահմանները բանավոր խոսքում․
Գրական ավանդույթ ունեցող լեզուներում ուղղագրության և բառի հասկացության միջև գոյություն ունի փոխադարձ կապ։ Բառերի բաժանարարները (հիմնականում բացատները) սովորական երևույթ են այբբենական գիր օգտագործող լեզուների ժամանակակից ուղղագրություններում, բայց սրանք հարաբերականորեն ավելի ժամանակակից զարգացում են։
Անգլերենի ուղղագրությունում բարդ արտահայտությունները կարող են բացատներ պարունակել։ Օրինակ՝ ice cream, air raid shelter, get up, սրանցից յուրաքանչյուրը, համարվում է, կազմված է մեկից ավելի բառից, քանի որ բաղադրիչներից յուրաքանչյուրը ունեն ինքնուրույն գործածություն։
Ոչ բոլոր լեզուներն են որոշակիորեն սահմանափակում բառերը։ Մանդարինյան չինարենը անալիտիկ լեզու է (մի քանի ածանցներով)՝ անհիմն դարձրենով սահմանափակել բառերն ուղղագրությամբ։ Այդուհանդերձ, Մանդարինյան չինարենում կան շատ բազմաձևույթ բարդություններ, ինչպես նաև մի շարք ձևույթներ, որոնք դժվարեցնում են որոշել բառի բաղադրիչները։
Երբեմն լեզուները, որոնք ունեն չափազանց մոտ քերականություն, տարբեր կերպ են հաշվի առնում բառերի միևնույն կարգը։ Օրինակ՝ ֆրանսերենում անդրադարձ բայերի անորոշ դերբայները առանձնանում են իրենց համապատասխան մասնիկներից՝ se laver (լվացվել), մինչ պորտուգալերենում դրանք տրոհված են՝ lavar-se, իսկ իսպաներենում միասին են գրվում՝ lavarse։
Վիետնամական գիրը թեև օգտագործում է լատինական այբուբենը, ավելի հաճախ սահմանափակում է միավանկ ձևույթները, քան բառերը։
Տառերի կոդավորման մեջ բառային սեգմենտները կախված են այն հանգամանքից, թե որ բառերն են տարբերակված որպես բառային բաժանարաններ։
Բառերն ունեն և՛ քերականական, և՛ իմաստաբանական նշանակություն։
Բառիմաստները մարդու գիտակցության մեջ իրականության ճանաչման արդյունքում արմատացած նշանակություններ են։
Իմաստաբանական նշանակությունը կարող է լինել բառի միակ նշանակությունը (մեկ իմաստ պարունակող բառերը կոչվում են մենիմաստ)։ Բառերը կարող են ունենալ նաև մի քանի նշանակություն և նման բառերը կոչվում են բազմիմաստ։ Գոյություն ունի իմաստաբանական նշանակությունների երեք հիմնական տեսակ։
Բազմիմաստությունը լինում է պատմական զարգացումների ընթացքում մեկ առարկայի կամ հասկացության անվանումը մեկ այլ առարկայի կամ հասկացության փոխանցվելու արդյունքում։ Նման փոխանցումները տեղի են ունենում .
Լեզվաբանության մեջ զանազանում են իմաստային փոխանցման հետևյալ հիմնական տեսակները.
Սովորաբար բառը կազմված է լինում արմատից (կամ մեկից ավելի արմատներից) և զրո ու ավելի թվով ածանցներից (նախածանցներ, վերջածանցներ)։ Ըստ կազմության բառերը կարող են լինել պարզ և բաղադրյալ (զանազան ենթատեսակներով)։
Ըստ արտասանության բառերը կարող են լինել շեշտավոր և անշեշտ (նախահար անշեշտ, վերջահար անշեշտ և այլն)։
Ըստ շարահյուսական կիրառության բառերը լինում են.
Գրեթե բոլոր բնական լեզուների բառապաշարը քերականական սկզբունքներով բաղդատվում է մի քանի բառային խմբերի կամ խոսքի մասերի։ Գրեթե բոլոր Բնական լեզուներում բառերը դասակարգվում են գոյականների և բայերի։
Այդ դասակարգման ավանդույթը սկսվել է դեռևս հին դարերի քերականագետ Դիոնիսիոս Թրակացուց (170-90 թթ. մ.թ.ա.), որը հին հունարենի խոսքի մասերը բաժանել է ութ կատեգորիաների՝ գոյական, բայ, ածական, դերանուն, նախդիր, մակբայ, քերականական կապ և ձայնարկություն։
Հնդկական քերականական ավանդույթով, սանսկրիտի քերականագետ Փանյինին բառերի նմանատեսակ հիմնարար դասակարգում է կատարել՝ բաժանելով դրանք անվանական և բայական կատեգորիաների։
Ըստ ծագման բառերը լինում են.
Բառերը լինում են.
Բոլոր բառերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հիմնական տեսակների.
Oրինակ՝ հոտ — բուրմունք և հոտ — ոչխարի հոտ, տոն — իրադարձություն և տոն — խոսքի զգացմունքային կամ ոճական երանգ, փող — դրամ, փող — խողովակ և այլն։
Օրինակ՝ արի (քաջ) – արի (եկ), հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի, ծառատեսակ), կրի (շաղախանյութ, սեռական հոլով) – թող կրի (կրել բայի ձև), գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից), անարգել (առանց արգելքի) — անարգել (ստորացնել, անպատվել) և այլն,
Օրինակ՝ բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ), որդի ( որդի բառի ուղղական հոլով արտասանվում է որթի) — որդի (որդ բառի սեռական հոլով),
Օրինակ՝ ծաղիկ — ցողիկ, հառաչել — շառաչել, աղեղ — ահեղ, և լուրթ – շուրթ, շշուկ – շրշույն, ճչալ շաչել, վայել – բայել – մայել և այլն)։ Հարանունները կարող են լինել պատահական բնույթի. օրինակ՝ մարդ – մարտ, հարդ – հարթ, կամ նույնարմատ բառերից. օրինակ՝ քարոտ - քարքարոտ, կոտրել - կոտրատել, մորթել – մորթոտել
Սինթետիկ լեզուներում մեկ բառարմատը (օրինակ սեր) կարող է ունենալ մի շարք տարբեր ձևեր (օրինակ, սիրեցի, սիրով, սիրած, սիրող, սիրուց, սիրեց և այլն)։ Սակայն դրանք սովորաբար տարբեր բառեր չեն համարվում, այլ միևնույն բառի տարբեր ձևերը։ Ուստի ըստ կառուցվածքի «սինթետիկ» դասակարգվող լեզուներում բառերը բաղդատվում են մի շարք ձևույթների։ Մասնավորապես Հնդեվրոպական լեզուներում առանձնացվող ձևույթներն են.
Բառափոխություն
Ձևաբանությունը ուսումնասիրում է բառաբարդումը և բառերի կառուցվածքը։ Սինթետիկ լեզուներում մի հիմքը (օրինակ՝ սեր) կարող է ունենալ մի քանի տարբեր ձևեր (օրինակ՝ սերեր, սիրո)։ Որոշ նպատակների համար հաճախ չկան տարբեր բառեր, բայց նույն բառի տարբեր ձևերը։ Այս լեզուներում բառերը, համարվում են, կազմված են մի քանի ձևույթներից։
Հնդեվրոպական լեզուներում տարբերակված ձևույթներն են․
Հետևաբար, հնդեվրոպական նախալեզուն կվերլուծվի որպես կազմված
Փիլիսոփաների համար բառերը ներքին հմայք պարունակող խորհրդածության առարկա են եղել սկսած մ.թ.ա. առնվազն 5-րդ դարից՝ լեզվի փիլիսոփայության տեսության հաստատումից ի վեր։ Պլատոնը վերլուծում էր բառերի ծագումնաբանությունը և հնչյունաբանությունը, եզրակացնելով, որ որոշակի կապ պետք է լինի բառերի հնչողության և դրանց իմաստի միջև, թեև ժամանակի ընթացքում բառերը փոխվում են և ի վերջո կորցնում իրենց անդրենածին հնչողությունը։ Ջոն Լոքը գրել է, որ բառերն օգտագործվում են որպես «գաղափարների իմաստալից խորհրդանշաններ», թեև դրանց ընտրությունը կատարվում է «ոչ այն բնական կապի շնորհիվ, որը կա արտասանվող հնչյունների և որոշակի գաղափարների միջև, այլապես բոլոր մարդիկ ընդամենը մեկ լեզու կունենային, այլ կամայական ընտրությամբ, ինչը նշանակում է, որ հնչյունները պայմանականորեն են վերագրվում դրանք փոխանցող գաղափարներին»։ Վիթգենշտայնը բառերի մասին ասել է, որ «ոչ թե բառերն են ներկայացնում իմաստ, այլ բառի իմաստը բնորոշվում է լեզվի մեջ դրա օգտագործումով»։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բառ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բառ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 297)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բառ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.