App Store

App Store, հավելվածների խանութ, iTunes Store բաժիններից է, որտեղ առկա են հավելվածներ َApple ընկերության iPhone-ների, iPod Touch ձայնակրիչների, iPad պլանշետների, ինչպես նաև MAC անհատական համակարգիչների համար։ Օգտատերերը կարող են գնել կամ ներբեռնել դրանք։

Alen
Изображение логотипа
Տեսակծրագրերի խանութ և կազմակերպություն
Նախագծումը՝Էփլ
ՕՀiOS
Լույս տեսավ՝հուլիսի 10, 2008
ՊլատֆորմiPod Touch
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքappstore.com(անգլ.)
App Store App Store Վիքիպահեստում

Խանութի մասին

App Store-ը iPhone-ի և iPad-ի համար առաջարկում է ավելի քան 1,5 մլն հավելված և շուրջ 725 հազար iPad-ի համար(2015 թվականի հունիսի 10-ի տվյալներով), ներբեռնումների քանակը անցել է 100 միլլիարդը, իսկ օգտատերերի բազայում կա 575 միլլիոն մարդ։ Հավելածները ներառում են բազմաթիվ կատեգորիաներ, այդ թվում խաղեր, կիրառական ծրագրեր և այլն։

Վաճառվող հավելվածների գինը սկսում է $0,99 մինչև $9,99, որոշ պրոֆեսիոնալ հավելվածներ կարող են ավելի թանկ արժենալ։ Բազմաթիվ հավելվածներ տարածվում են անվճար։

iPhone 3G-ի օգտատերերը խանութին հասանելիություն կարող էին ստանալ այս մոդելի գնման պահից։ Ավելի հին սարքերի օգտատերերի մոտ այս հասանելիությունը ի հայտ էր գալիս միայն թարմացումներից հետո։ App Store-ին հասանելիություն կարելի է ստանալ նաև iTunes 7․7 տարբերակի շնորհիվ։

Խանութը ստուգվում է հատուկ մասնագետների կողմից։ Ամեն հավելված օժտված է էլեկտրոնային հավաստագրով։ Եթե գնված հավելվածի օգնությամբ կատարվի հակաօրինական գործողություններ, այն կհեռացվի խանութից, իսկ մշակողին սպասվում է «խիստ նկատողություն»։

Վաճառքից ստացված եկամուտի 70 %-ը Apple տալիս է հավելվածի հեղինակին, իսկ 30 %-ը պահում է խանութի ապահովման համար։ Apple հաստատում է, որ չի պատրաստվում գումար աշխատել վաճառքի վրա։ Այնուամենայնիվ, ցանկության դեպքում հեղինակները կարող են տեղադրել հավելվածները անվճար։

iPod Touch-ի համար App Store-ը աշխատում է անլար Wi-Fi ցանցի միջոցով։ Այսինքն օգտատերը կարող է գնել կամ ներբեռնել ցանկացած ծրագիր անլար կապի միջոցով աշխարհի ցանկացած կետից։ Հավելվածները լինում են անվճար կամ կարող են ունենալ հատուկ գինը, որի գնման դեպքում այն գրվում է օգտատիրոջ iTunes Store հաշվին։

iPad հավելավածներ

2010 թվականի ապրիլին iPad-ի համար թողարկված էր ավելի քան 3500 հավելված։ Ընդամենը 8 ամիս անց նոր iPad-ի թողարկումից հետո հավելվածների թիվը հասավ 50 000։ 2011 թվականի հուլիսին, 16 ամիս անց iPad-ի համար հասանելի դարձավ 100 000-ից ավել հավելված։

2015 թվականի հունիսի 10-ին iPad-ի համար հասանելի հավելվածների թիվը հասավ 725 հազարի։ Եթե օգտատերը տեղադրի մեծ էկրանների համար ոչ ադապտացված հավելաված, այն կբացվի փոքր մասշտաբով։

Կատեգորիաներ

2014 թվականին App Store-ում հավելվածների համար ստեղծված էր 29 տարատեսակ կատեգորիաներ․

  1. iPhone: Հավելվածների հավաքածու
  2. iPhone: Հավելվածներ Apple-ի կողմից
  3. iPhone: Լավագույն անվճար հավելվածներ
  4. iPad: Հավելվածներ Apple-ի կողմից
  5. iPad: Հավելվածների հավաքածու
  6. iPad: Լավագույն անվճար հավելվածներ
  7. Բիզնես (անգլ.՝ Business)
  8. Կատալոգներ
  9. Կրթություն (անգլ.՝ Education)
  10. Զվարճանք (անգլ.՝ Entertainment)
  11. Ֆինանսներ (անգլ.՝ Finance)
  12. Սնունդ
  13. Խաղեր (անգլ.՝ Games). Ենթակատեգորիաներ․ Action; Adventure; Arcade; Board; Card; Casino; Dice; Educational; Family; Kids; Music; Puzzle; Racing; Role Playing; Simulation; Sports; Strategy; Trivia Word
  14. Ֆիտնես (անգլ.՝ Healthcare & Fitness)
  15. Երեխաներ
  16. Կյանքի ոճ (անգլ.՝ Lifestyle)
  17. Բժշկություն (անգլ.՝ Medical)
  18. Երաժշտություն (անգլ.՝ Musiс)
  19. Նավիգացիա (անգլ.՝ Navigation)
  20. Նորություններ (անգլ.՝ News)
  21. Կրպակ
  22. Լուսանկար և տեսանյութ (անգլ.՝ Photography)
  23. Արտադրողականություն (անգլ.՝ Productivity)
  24. Խորհրդական (անգլ.՝ Reference)
  25. Սոցալիական ցանցեր (անգլ.՝ Social Networking)
  26. Սպորտ (անգլ.՝ Sports)
  27. Ճանապարհորդություն (անգլ.՝ Travel)
  28. Գործիքներ (անգլ.՝ Utilities)
  29. Եղանակ (անգլ.՝ Weather)

Հավելվածների գները

Հավելվածների խանութում կան ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հավելվածներ։

Խանութում առկա բոլոր հավելվածների գների վերջում նշված է 99 թիվը(օրինակ՝ 0,99$ 1,99$ 2,99$ 3,99$$)։

Հավելվածների վճակագրություն

Հավելվածների ներբեռնաման քանակը

Ամսաթիվ Ներբեռնման քանակը iPad-ի համար ադապտացված Նշված ամսաթվի ներբեռնումների քանակը 1 հավելվածի միջին ներբեռնումների քանակը
Հուլիսի 11, 2008 (2008-07-11) 500+ 0 0 0
Հուլիսի 14, 2008 (2008-07-14) 800+ 0 10,000,000+ ~12,500
Սեպտեմբերի 9, 2008 (2008-09-09) 3,000+ 0 55,000,000+ ~18,334
Հոկտեմբերի 22, 2008 (2008-10-22) 7,500+ 0 200,000,000+ ~26,667
Հունվարի 16, 2009 (2009-01-16) 15,000+ 0 500,000,000+ ~33,334
Մարտի 17, 2009 (2009-03-17) 25,000+ 0 800,000,000+ ~32,000
Ապրիլի 23, 2009 (2009-04-23) 35,000+ 0 1,000,000,000+ ~28,571
Հունիսի 8, 2009 (2009-06-08) 50,000+ 0 1,000,000,000+ ~20,000
Հուլիսի 11, 2009 (2009-07-11) 55,000+ 0 1,000,000,000+ ~18,182
Հուլիսի 14, 2009 (2009-07-14) 65,000+ 0 1,500,000,000+ ~23,077
Սեպտեմբերի 9, 2009 (2009-09-09) 75,000+ 0 1,800,000,000+ ~24,000
Սեպտեմբերի 28, 2009 (2009-09-28) 85,000+ 0 2,000,000,000+ ~23,529
Նոյեմբերի 4, 2009 (2009-11-04) 100,000+ 0 2,000,000,000+ ~20,000
Հունվարի 5, 2010 (2010-01-05) 120,000+ 0 3,000,000,000+ ~25,000
Մարտի 20, 2010 (2010-03-20) 150,000+ 0 3,000,000,000+ ~20,000
Ապրիլի 8, 2010 (2010-04-08) 185,000+ >3500 4,000,000,000+ ~21,622
Ապրիլի 29, 2010 (2010-04-29) 200,000+ չկան տվյալներ 4,500,000,000+ ~22,500
Հունիսի 7, 2010 (2010-06-07) 225,000+ չկան տվյալներ 5,000,000,000+ ~22,222
Սեպտեմբերի 1, 2010 (2010-09-01) 250,000+ չկան տվյալներ 6,500,000,000+ ~26,000
Հոկտեմբերի 20, 2010 (2010-10-20) 300,000+ >40000 7,000,000,000+ ~23,334
Հունվարի 22, 2011 (2011-01-22) 350,000+ >60000 10,000,000,000+ ~28,571
Հունիսի 6, 2011 (2011-06-06) 425,000+ >90000 14,000,000,000+ ~32,941
Հուլիսի 7, 2011 (2011-07-07) 425,000+ >100000 15,000,000,000+ ~35,294
Հոկտեմբերի 4, 2011 (2011-10-04) 500,000+ >140000 18,000,000,000+ ~36,000
Փետրվարի 28, 2012 (2012-02-28) 500,000+ չկան տվյալներ 24,000,000,000+ ~40,000
Մարտի 3, 2012 (2012-03-03) 500,000+ չկան տվյալներ 25,000,000,000+
Մարտի 5, 2012 (2012-03-05) 550,000+ չկան տվյալներ 25,000,000,000+
Մայիսի 7, 2013 (2013-05-07) 585,000+

Ռուսալեզու հավելվածներ — 18500

>200000 49,000,000,000+
2015 թվականի հունիսի 10 1,400,000+ >725,000 100,000,000,000+
2016 հունիսի 13 2,000,000+ 130,000,000,000+

Դեպքերի ժամանակագրական հաջորդականություն

  • 2008 թվականի հուլիսի 10՝ App Store-ի բացումը եւ iTunes-ի թարմացումը։ Հավելվածները հասանելի դարձան թողարկման հենց առաջին օրը։
  • 2008 թվականի հուլիսի 11՝ թողարկվեց երկրորդ ծրագրային ապահովումը։ Հավելվածները հասանելի դարձան iPhone և iPod Touch-ի համար։ iPhone OS 2.0 ծրագրային ապահովումը հասանելի դարձավ iPod Touch-ի համար $9,95։
  • 2009 թվականի հուլիսի 8՝ App Store-ի բոլոր հավեվածների ընդհանուր արժեքը կազմում է $144 326։
  • 2010 թվականի փետրվարի 5՝ App Store-ի հավելվածների կատալոգը հնարավոր դարձավ դիտել նաև բրաուզերի միջոցով։
  • 2013 թվականի մարտի 24՝ Apple հայտնում է օգտատերերին In-App-ի մասին
  • 2013 թվականի ապրիլի 3՝ App Store-ում ավելացավ տարիքային սահմանափակում
  • 2014 թվականի դեկտեմբերի 12՝ App Store ավելացավ PayPal-ով վճարում կատարելու հնարավորություն
  • 2015 թվականի ապրիլի 9՝ iOS 8.3-ի թողարկման հետ միասին, ավելացավ նաև անվճար ծրագրերը առանց Apple ID-ի գաղտնաբառը լրացնելու ներբեռնելու հնարավորությունը։
  • 2015 թվականին App Store-ի շրջանառությունը հասավ 20 միլիարդ դոլլարի, ինչը Apple-ին բերեց գրեթե 6 միլիարդ դոլլար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

App Store Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «App Store» հոդվածին։

Tags:

App Store Խանութի մասինApp Store Հավելվածների գներըApp Store Հավելվածների վճակագրությունApp Store Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունApp Store ԾանոթագրություններApp Store Արտաքին հղումներApp StoreIPadIPhoneIPodITunes StoreMacBook AirԷփլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հղիություն (մարդ)ՄակբայՕքեյԼեոնիդ ԱզգալդյանԵվրոպական միությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿանդիդոզԷյֆելյան աշտարակԻլոն ՄասկԱգաթանգեղոսԱրշիլ ԳորկիԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունԺառանգական փոփոխականությունԱլյումինՋոն Մեյնարդ ՔեյնսԳաստրիտՆեղոսԱվարայրի ճակատամարտՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍամվել (վեպ)ՀեմոգլոբինԱլեքսանդր ՇիրվանզադեՀովհաննես ԱյվազովսկիԿրեատինինԱնուղղակի խնդիրԵրազԱստղիկՏրդատ ԱՋոնաթան ՍվիֆթՀայաստանի լեռներԽատուտիկ սովորականՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲարդ ստորադասական նախադասությունԱրցախի ՀանրապետությունԱմերիկաՀայկական հարցՆատրիումի քլորիդՄետաղԱյրին (նորավեպ)Շրջակա միջավայրՔաոս (վեպ)ԴեղանյութերԲեզոարյան այծԽաչքարՀայկական դրամԿենդանակերպՍաուդյան ԱրաբիաՏուբերկուլոզԵրիկամաքարային հիվանդությունՀայաստանի կենտրոնական բանկԶինվորական կոչումներՀատկացուցիչԼիտրԶվարթնոցի արծիվՀականիշԿենսագրական բառարանՎիտամին ակումբԵրևանի պետական համալսարանԱղմուկ ականջներումՊարզ նախադասությունԲաթումի պայմանագիրԳեղարդի վանքԵղջերուներՄթնոլորտի աղտոտումԱրշակունիներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վարդգես ՊետրոսյանՍահմիԴրաստամատ ԿանայանՍտրեպտոկոկային ֆարինգիտԹմրամիջոցԱկսել ԲակունցՇաքարային դիաբետ🡆 More