Գերի Կոուլման

Գերի Ուեյն Կոուլման (անգլ.՝ Gary Wayne Coleman, փետրվարի 8, 1968(1968-02-08), Zion, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 28, 2010(2010-05-28), Պրովո, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի Առնոլդ Ջեքսոնի դերով Տարբեր քայլեր սիթքոմում։

Գերի Կոուլման
Գերի Կոուլման
անգլ.՝ Gary Wayne Coleman
Գերի Կոուլման
Ծնվել էփետրվարի 8, 1968(1968-02-08)
ԾննդավայրZion, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 28, 2010(2010-05-28) (42 տարեկան)
Մահվան վայրՊրովո, Յուտա, ԱՄՆ
ԿրթությունCrossroads School?
ՔաղաքացիությունԳերի Կոուլման ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան

Վաղ տարիներ

Գերի Կոուլմանը ծնվել է 1968 թվականին Զիոնում, որը գտնվում էր Իլինոյս նահանգում։ ՆրաՆ որդեգրել էին Էդմոն Սյուն և Վիլ Կոուլմանը։ Մանկուց ԳԵրին տառապել է երիկամների հիվանդությամբ, այդ պատճառով էլ նա վաղ էր դադարել աճել և կարճահասակ էր մնացել՝ 1մ 42սմ։ Նրա երիկամները երկու անգամ փոխպատվաստել են՝ 1973 և 1984 թվականներին։ Նրան նաև ամենօրյա դիալիզի անհրաժեշտություն է եղել։

Գործունեություն

Կոուլմանը իր դերասանական կարիերայի սկզբին նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք էին Ջեֆերսոններ և Բարի ժամանակներ։ Սակայն նրան առավել հանրահայտ է դարձրել Տարբեր քայլեր սիթքոմում անգլ.՝ Diff'rent Strokes Առնոլդ Ջեքսոնի դերը։ Այդ սիթքոմը հեռարձակվել է 1978- 1985 թվականներին ՆԲՍ NBC և ԱԲՑ ABC հեռուստաալիքներով։ Սերիալում նա խաղացել է աֆրոամերիկացի երկու եղբայրներից մեկին, որոնց որդեգրել էր հարուստ սպիտակ այրին։ Երբ նա արդեն հանրահայտ դերասան էր, մեկ դրվագի համար ստանում էր 70,000 դոլլար։ 1980-ական թվականներին Կոուլմանը նկարահանվել է մի շարք նոր հեռուստասերիալներում, ինչպես նաև մասնակցել Գերի Կոուլմանի շոու անիմացիոն շարքի ստեղծմանը։

Ֆինանսական խնդիրներ

Կոուլմանը 1989 թվականին դատական հայց է ներկայացրել իր ծնողների և նախկին մենեջերի դեմ, որոնց նա մեղադրել է 3,8 միլիոն դոլլար յուրացնելու մեջ։ 1993 թվականին նա կարողացել է դատարանով վերցնել 1,28 միլիոն դոլլար։ Սակայն 1999 թվականին ճանաչվել է անվճարունակ։ Կոուլմանը ստիպված է եղել աշխատել խանությում՝ որպես անվտանգության աշխատակից։ 1993 թվականին իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ երկու անգամ փորձել է ինքնասպան լինել՝ դեղահաբերի մեծ չափաբաժին ընդունելով։

Հետագա տարիներ

Կոուլմանը 2003 թվականին առաջադրվել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում։ Նա զբաղեցրել է 135-ից 8-րդ տեղը և հավաքել 14,242 ձայն։ 2003 թվականին պարոդիայի է ենթարկվել Կյուի պողոտա հիթ երաժշտական երգում և արժանացել է 2004 թվականի Թոնի մրցանակին։ Նաև 2003 թվականին պատկերել է և բարձրաձայնել իրեն փոստային 2 համակարգչային խաղում։ 2005 թվականին անգլ.՝ VH1 հեռուստաալիքի հանդիսատեսը կազմել է հայտնի մարդկանց լավագույն երեխաներին, որոնցում Կոուլմանը զբաղեցրել է առաջին տեղը։ 2007 թվականի օգոստոսին նա ամուսնացել է Շենոն Փրայսի հետ, ում հետ հանդիպել է Եկեղեցու բասկետբոլ ֆիլմի նկարահանման ժամանակ, սակայն մեկ տարի անց բաժանվել է։

Մահ

Կոուլմանը 2010 թվականի մայիսի 26-ին գլխի լուրջ վնասվածքով հոսպիտալացվել է Յուտա նահանգի հիվանդանոցներից մեկում։ Երկու օր անց՝ 2010 թվականի մայիսի 28-ին մահացել է ուղեղի արյունահոսությունից։

Ընտրված կինոգրաֆիա

  • 2008 թվական, Նորաստեղծ ամերիկացի
  • 2007 թվական, Չափից շատ Սուրբ ծնունդ
  • 2007 թվական, Մեծ Բաք Հովարդ
  • 2004 թվական, Դրեյկը և Ջոշը, դրվագ, Գարի Գրիլ անգլ.՝ The Gary Grill
  • 2003 թվական, Դիկի Ռոբերտը, Աստղային երեխա
  • 2003 թվական, Հարություն
  • 2002 թվական, Ֆրենկ Մակլասկի ապահովագրական խուզարկու
  • 1999—2000 թվականներ Սիմփսոնները 2 դրվագներում անգլ.՝ A Tale of Two Springfields, անգլ.՝ Grift of the Magi
  • 1998 թվական, Կեղտոտ աշխատանք
  • 1996 թվական, Բևերլի Հիլզի արքայազնը, դրվագ, անգլ.՝ Done: Part 2
  • 1994 թվական, ճապոնացի ոստիկանը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գերի Կոուլման Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Կոուլման» հոդվածին։

Tags:

Գերի Կոուլման Վաղ տարիներԳերի Կոուլման ԳործունեությունԳերի Կոուլման Ֆինանսական խնդիրներԳերի Կոուլման Հետագա տարիներԳերի Կոուլման ՄահԳերի Կոուլման Ընտրված կինոգրաֆիաԳերի Կոուլման ԾանոթագրություններԳերի Կոուլման Արտաքին հղումներԳերի Կոուլման19682010d:Q205332d:Q23443Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանԻլինոյսԼեյք շրջան (Իլինոյս)Մայիսի 28ՅուտաՍիթքոմՓետրվարի 8

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Տիգրան ՄանսուրյանԱնալ սեքսՆահանջը առանց երգիՏիգրան ՀեքեքյանՈւսուցման մեթոդներՀայաստանի ազգային հերոսՄթնոլորտԿոստանդնուպոլիսԿենդանակերպԱրտազատական համակարգԱստվածաշունչՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)Միատուն բույսերԱզոտական թթուԿենդանակերպի նշաններՎանի թագավորությունԶվարթնոցի արծիվԱլեքսանդր ԹամանյանՇինարարական գիտությունը ՀայաստանումԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՔրիստոնեությունՄայիսի 1 (տոն)ԲառակապակցությունԳեղարքունիքի մարզԹոմաս ԷդիսոնՀայաստանի ՍահմանադրությունՔարային շինանյութերԱնթառամՕքսիդՁկներԿառավարում (տնտեսագիտություն)ՔանդակագործությունՄշակույթԵվրասիական տնտեսական միությունՀարավային բևեռՍուրոգատ մայրությունԱրգանդի միոմաԹվաբանական պրոգրեսիաՄոսկվաՍալոմե (նկար)ՄակերեսԱլգորիթմՏողադարձՀայաստանի բուհերի ցանկՀին ՀռոմԱռիթմիաՀովհաննես ԱյվազովսկիԽոր ՎիրապԱվստրիաԿռունկներՕրգանական միացություններԵղիշե ՉարենցՎերջածանցԳրիգոր ԼուսավորիչՓոքր ՄհերՍեղան (երկրաչափություն)ՀովազներՀայոց ցեղասպանությունՀարկԱղավնիներՀյուսիսային ԱմերիկաՑորենՍասնա ծռերում գործող անձանց անուններՎարկՎբեթՍասունցի ԴավիթԳարունՇվեյցարիաՆյարդային համակարգԵրաժշտական գործիքներՀայկ և ԲելԳրիգոր ՆարեկացիՉինգիզ խանՏեղի պարագաՈսկեպարԱնդրանիկ Քոչարյան🡆 More