Ամբարտակ

Ամբարտակ, գետը կամ գետաբերանը պատնեշող կառույց։ Դրանք կառուցում են ջրհեղեղներն ու վարարումները կանխելու, ջրէկներում էլեկտրաէներգիա արտադրելու, խոշոր քաղաքները ջրամատակարարելու և գյուղատնտեսական ցանքերը ոռոգելու համար։ Ամբարտակը պատնեշում է գետի հունը, ջուրը կուտակվում և առաջացնում է ջրամբար։ Ժամանակակից ջրամբարտակները լինում են 2 հիմնական տեսակի՝ լցովի և ամբողջաքարային։

Ամբարտակ
Ամբարտակների զգալի մասը նախատեսված է ջրէկներ կառուցելու համար

Լցովի ամբարտակները քարահողային խոշոր լիրքաթմբեր են։ Դրանց հիմնամասերը փոքր-ինչ ավելի լայն են, քան գագաթները, քանի որ ջրի ճնշումն ավելի ուժեղ է ամբարտակի հիմնամասում։ Քարի շերտն ամբարտակը պահպանում է ողողաքայքայումից։ Ամբարտակի ամբողջ հաստությամբ տեղակայվում է անջրանցիկ պատնեշը՝ բետոնե խոշորաբեկորները։ Լցովի ամբարտակները սովորաբար կառուցվում են լայնահուն գետերի վրա, քանի որ այդ ամբարտակների շինանյութը համեմատաբար էժան է։ Այդպիսի ամբարտակներն ի վիճակի են դիմակայել հիմքի տեղաշարժերին, սակայն ջուրը կարող է աստիճանաբար ողողահարել և քանդել դրանք։ Այս երևույթներից խուսափելու համար ճարտարագետները ամբարտակի հիմքը պատում են ջրանթափանց բետոնով կամ ջրի մի մասը հեռացնելու համար կառուցում են կողմնատար ջրթափ։ Ամբողջաքարային ամբարտակները սովորաբար կառուցում են բետոնից։ Դրանք հարմար են նեղ, խոր կիրճերը պատնեշելու համար, որովհետև միայն բետոնն է դիմանում այդպիսի ամբարտակի հիմքում ստեղծվող ուժեղ ճնշմանը։ Ամբողջաքարային ամբարտակի պարզագույն տեսակը ուժեղացված ամբարտակն է, որի հիմքը շատ ավելի լայն է գագաթից։

Ռեկորդակիր ամբարտակներ

Աշխարհում ամենաբարձրերից մեկը Տաջիկստանում Վախշ գետի վրա կառուցված Ռոգունի ջրէկի ամբարտակն է, որն ունի 335 մ բարձրություն։ Իսկ նույն գետի վրա կառուցված Նուրեկի ջրէկի ամբարտակի բարձրությունը 300 մ է։ Կանադայի Ալբերտա նահանգում կառուցվել է Սինքրյուդ-Բեյլինգս քարահողային ամբարտակը, որի ծավալը 540 կմ³ է։ Աշխարհի ամենամեծ ջրամբարը՝ 169 հզ. կմ³ ծավալով, գտնվում է Ռուսաստանում, որն առաջացել է Անգարա գետի վրա կառուցված Բրատսկի ջրէկի ամբարտակով։

Աղբյուր

  • Հոդվածի սկզբնական տարբերակը վերցված է Դպրոցական Մեծ հանրագիտարանի Ամբարտակներ հոդվածից
Ամբարտակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարտակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 278 Ամբարտակ 

Tags:

ԳետԷլեկտրաէներգիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹբիլիսիՄակդիրՕղակ գործողությունԲացատրական բառարանՀայաստանի զինանշանՀարավային ԱմերիկաՀովհաննավանքՋահերով երթՉինաստանԳլխուղեղի ուռուցքԻսպանիաՏարերային աղետներՀրաչյա ԱճառյանԾիրանի փողըԱքիլեսյան գարշապարԱլերգիաԱրարատԼիոնել ՄեսսիԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀղիություն (մարդ)ԿիպրոսԱրվեստՎայոց ձորի մարզԵգիպտոսՍտենտավորումԱմենայն Հայոց ԿաթողիկոսՌոբերտ ԱբաջյանՄարդու կմախքԸնտանի կենդանիներՀարավային ԿորեաՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀամեմատությունՀայկական ատոմային էլեկտրակայանՎիլհելմ ՍտեյնիցՄակբայՄատենադարանՎարդԱրաբական խալիֆայությունԱղաթթուԷվոլյուցիաԱրա Գեղեցիկ և ՇամիրամԼեռնային ՂարաբաղԿարսՄողեսներԳևորգ ԷմինՀաղպատի վանական համալիրՀաստ աղիքների բորբոքումՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԴաշտանԴանիել ՎարուժանԿոտայքի մարզԲարդ ստորադասական նախադասությունՏիգրան ՀամասյանՎանաձորԱշոտ Ա ՄեծԴվինԱռիթմիաՀովհաննես ԱդամյանՄակերեսՀայաստանի պատմական մայրաքաղաքներՎարդավառԹռչնագիրԱմբողջ թիվՀայոց այբուբենի հուշարձանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱնահիտ ՊարսամյանԹթվածինՈւղղանկյուն եռանկյունԹանաԱրեգակՐաֆֆիՍամվել (վեպ)Երևանի մետրոպոլիտենՊատմություն Հայոց (Խորենացի)🡆 More