Ադրիան Վիլարտ

Ադրիան Վիլարտ (անգլ.՝ Adrian Willaert, մոտ 1480, Rumbeke, Roeselare, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա - դեկտեմբերի 7, 1562, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), ֆլամանդացի կոմպոզիտոր և մանկավարժ, գործունեությունը ծավալել է Իտալիայում։ Ֆրանկո-ֆլամանդական բազմաձայնության դպրոցի ներկայացուցիչ է, Վենետիկյան դպրոցի հիմնադիր։

Ադրիան Վիլարտ
Ադրիան Վիլարտ
Բնօրինակ անունֆր.՝ Adrian Willaert
Ծնվել էմոտ 1480
Rumbeke, Roeselare, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
ԵրկիրԱդրիան Վիլարտ Ֆլանդրիայի դքսություն
Մահացել էդեկտեմբերի 7, 1562
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Ադրիան Վիլարտ Adrian Willaert Վիքիպահեստում
Ադրիան Վիլարտ
«Նոր երաժշտություն» ժողովածուի տիտղոսաթերթը, 1559

Կենսագրություն

Ադրիան Վիլարտը եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Մուտոնի աշակերտը։ Աշխատել է մեծամասամբ Իտալիայում, ուր տեղափոխվել է (ենթադրաբար) 1514 թվականին։ 1515 թվականից գտնվել է ծառայության մեջ (պատմական փաստաթղթերում հիշատակվում է որպես «քաղցրահնչյուն Ադրիան») կարդինալ Իպոլիտ դ՚Էստեի մոտ Ֆերարայում, 1518 թվականին նրա հետ այցելել է Հունգարիա (հնարավոր է նաև Լեհաստան)։ 1527 թվականից ղեկավարել է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի երգչախումբը։ Եղել է Վենետիկյան դպրոցի հիմնադիրը։ Նրա աշակերտներից էին Անդրեա Գաբրիելին, Ջոզեֆֆո Ցառլինոն, Կոստանցո Պորտան, Կլաուդիո Մերուլոն, հնարավոր է նաև Կիպրիան դե Ռոռեն և Նիկոլա Վիչենտինոն։

Ստեղծագործություն

Ադրիան Վիլարտը գրել է հոգևոր (մեսսաներ, մոտետներ, հիմներ, բազմաձայն սաղմոսներ) և աշխարհիկ (իտալական վիլլանելաներ և մադրիգալներ, ֆրանսիական շանսոն, հարուստ գործիքավորմամբ՝ ռիչերքարներ) երաժշտություն։ Ժառանգության հիմնական մասը կանոնական և լատինական ազատ տեքստերի համար գրված 175 մոտետներն են, մեծամասամբ չորս, հինգ և վեց ձայների համար, և հինգը յոթաձայն և ութաձայն մոտետ։ Վաղ մոտետներում (առավել հայտնի են «Քրիստոսի կույս» (Christi virgo), «Ուրախացիր սուրբ Կույս» (Saluto te sancta virgo), «Պայծառակերպության մեծ խորհուրդը» (Magnum hereditatis mysterium»)) Վիլարտն ակտիվորեն փորձարկումներ է կատարել կոնտրապունկտի և հարմոնիայի, երաժշտական արտասանության և ռիթմի ոլորտներում։

Հորացիոսի «Quid non ebrietas dissignat» (մոտ 1519 թվական) հումորային տեքստի համար գրած (ոչ միանշանակ վերծանված) մոտետում երգահանը հետևողականորեն շրջանցել է կվինտային շրջանի (ռուս.՝ Квинтовый круг - հնգաստիճան երաժշտական ինտերվալ) տոնայնությունները (այդ թվում՝ այդ ժամանակաշրջանին ոչ հատուկ տոնայնություններից հեռու «ազգակցական աստիճանները»), առաջնորդվելով անսովոր դիդակտիկ խնդրով՝ երաժիշտներին վարժել մաքուր լարային հնչեղության։

«Նոր երաժշտություն» ժողովածու

Վիլարտի ստեղծագործության գագաթնակետը 1559 թվականին «Նոր երաժշտություն» ժողովածուում հրատարակված ուշ շրջանի մոտետներն են, մասշտաբային կոմպոզիցիաներ, որոնք գլխապտույտ բազմաձայն (պոլիֆոնիկ) տեխնիկայի նմուշներ են։ Վեցաձայն և յոթաձայն մադրիգալները (նույն ժողովածուից), որոնք գրվել են Պետրարկայի «Կանցոներ» բանաստեղծական գրքի սոնետների ամբողջական տեքստերի հիման վրա, բանաստեղծական տեքստի բազմազան և մանրակրկիտ մեկնաբանության օրինակներ են։ Վիլարտի մադրիգալների երաժշտական ոճաբանությունը մոտ է մոտետներին։ Դրանցում իմիտացիոն բազմաձայնության մեծաթիվ օգտագործումը լսողի համար դժվարացնում է վանկարկված տեքստի ընկալումը։

Դրա հետ մեկտեղ վիլլանելաներում Վիլարտը կիրառել է մեկ այլ (այդ ժանրին բնորոշ) կոմպոզիցիոն տեխնիկա, որը ներառում է ոչ բարդ մոնոռիթմային հենք և վաղ տոնային ներդաշնակություն։ Ինչ վերաբերում է Վիլարտի վիլլանելաների բանաստեղծություններին, դրանք գրված են խոսակցական լեզվով, ցածր մակարդակի բառապաշարի, դիալեկտիզմի և ժարգոնի առատ օգտագործմամբ, ինչը բնորոշ է վիլլանելայի ոճին։

Ծանոթագրություններ

Перевод Н. С. Гинцбурга.

  • Այդ աստիճանը, իհարկե, ասվում է պայմանականորեն։ 16-րդ դարում տոնայնությունների (ինչպես նաև առավել ներդաշնակ տոնայնության) վերաբերյալ ոչ մի ուսմունք չի եղել։
  • «Чистый строй». www.px-pict.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. (ռուս.)
  • Երկձայն խորհրդավոր կոմպոզիցիայի հրապարակման համար մենք պարտական ենք «Ժամանակակից երաժշտության անկատարության մասին» («Delle imperfettioni della moderna musica», 1600) սկանդալային երկխոսության հեղինակ Ջովանի Արտուզիին։ Որտեղ Արտուզին հրապարակել է դեռևս 1524 թվականին Պիետրո Աարոնին ուղղված Ջովանի Սպատարոյի արժեքավոր նամակը, որտեղ Սպատարոն իր նամակագրի համար իրական ակուստիկ կրթական ծրագիր (լիկբեզ) է կազմակերպում, հենց Վիլարտի խորհրդավոր «դուետի» օրինակի վրա։ Մոտետի քառաձայն ռեկոնստրուկցիան առաջարկել է Ռոջեր Ուիբերին, նաև այլ ուսումնասիրողներ։
  • Vecchie letrose (Adrian Willaert)
  • Գրականություն

    Արտաքին հղումներ

    Ադրիան Վիլարտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Վիլարտ» հոդվածին։

    Tags:

    Ադրիան Վիլարտ ԿենսագրությունԱդրիան Վիլարտ ՍտեղծագործությունԱդրիան Վիլարտ ԾանոթագրություններԱդրիան Վիլարտ ԳրականությունԱդրիան Վիլարտ Արտաքին հղումներԱդրիան Վիլարտ14801562d:Q1704244d:Q211037d:Q91439ԱնգլերենԱրևմտյան ՖլանդրիաԲելգիաԴեկտեմբերի 7ՆիդերլանդներՊոլիֆոնիաՎենետիկՎենետիկի հանրապետությունՖլամանդացիներ

    🔥 Trending searches on Wiki Հայերեն:

    ԿարսՏիգրան ՀամասյանԱրուՀորոսկոպՀայկական ազգային հագուստ (տարազ)ՍակավարյունությունՀրաչյա ԱճառյանԱլերգիաՆյարդային համակարգԼեոնիդ ԱզգալդյանԳևորգ ՄկրտչյանՆռնենիՍևանի իշխանԿենդանակերպի նշաններԹբիլիսիԱստղԳևորգ Մարզպետունի (վեպ)ԷկոլոգիաԿատուներԻոսիֆ ՍտալինԽաղաղ օվկիանոսՄիրիամ ՖարեսՄարդու առնանդամԱպրիլի 23Հայկական առածներ և ասացվածքներԿառավարում (տնտեսագիտություն)Ալբերտ ԱզարյանԺենգյալով հացԲյուզանդական կայսրությունԳլխավոր էջԱշխարհի բնակչությունԲարդիՏնտեսագիտությունՀայաստանի թռչունների ցանկՍիրտ-անոթային հիվանդությունՄթնոլորտի աղտոտումԼեյկոցիտՎերաբերական (խոսքի մաս)ՏուֆՊյութագորասի թեորեմՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿոտորակ (մաթեմատիկա)Ադամ ՍմիթՍիրտՊրիզմաՎիտամին DԳևորգ ԷմինՀայաստանի Ազգային ժողովԹեհրանԴերբայական դարձվածՌուսական կայսրությունՍարդարապատի հերոսամարտԼեոնարդո դա ՎինչիՎայոց ձորի մարզՄակդիրՇաղկապՌուսերենՓոշոտումԵղնջացանԹուղթ (նյութ)ԱկրոստիքոսՕրալ սեքսԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀեշտոցԴեղաբույսերԱլեքսանդր ԹամանյանՇնչառությունՇվեյցարիաԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրջերՓիղՑեղասպանությունՆիդերլանդներԴոմինիկյան ՀանրապետությունԲեզոարյան այծ🡆 More