Լոս Անջելես

Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, , իսպ.՝ Los Ángeles, , հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A.

Բնակավայր
Լոս Անջելես
անգլ.՝ City of Los Angeles
Դրոշ Զինանշան
Լոս Անջելես Լոս Անջելես

Լոս Անջելես
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էսեպտեմբերի 4, 1781 թ.
Մակերես1302,15171 կմ²
ԲԾՄ93 մետր
Բնակչություն3 898 747 մարդ (ապրիլի 1, 2020)
Ժամային գոտիUTC-8, PDT? և UTC-7
Հեռախոսային կոդ213, 310, 424, 323, 747 և 818
Փոստային դասիչ90001–90068, 90070–90084, 90086–90089, 90091, 90093–90097, 90099, 90101–90103, 90174, 90185, 90189, 90291–90293, 91040–91043, 91303–91308, 91342–91349, 91352–91353, 91356–91357, 91364–91367, 91401–91499 և 91601–91609
Պաշտոնական կայքlacity.gov(անգլ.)
Լոս Անջելես (ԱՄՆ)##
Լոս Անջելես (ԱՄՆ)
Լոս Անջելես

Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր։ Իսկական քաղաքը, որը զբաղեցնում է մոտ 1210 կմ² տարածք, համարվում է մեծ Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ի Շրջանային կենտրոն (ԱՄՆ)ը, որը երկրի ամենաբնակեցված շրջանն է։ Այն համարվում է Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածքի կենտրոնը՝ 13.1 միլիոն բնակիչներով, որը Նյու Յորք քաղաքից հետո երկրորոդ ամենամեծ քաղաքն է ԱՄՆ-ում։

Պատմականորեն լինելով Չումաշիների և Տոնգվաների բնակավայրը, Լոս Անջելեսը պաշտոնապես հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին, իսպանացի կառավարիչ Ֆելիպե դե Նեվեի կողմից։ 1821 թվականի Մեքսիկայի անկախության պատերազմից հետո այն դարձել է Մեքսիկայի առաջին կայսրության մի մասը։ 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո Լոս Անջելեսը և Կալիֆոռնիայի մնացած մասը ձեռք է բերվել Գվադելուպե-Հիդալգո պայմանագրով և դարձել է Միացյալ Նահանգների մի մասը։ Լոս Անջելեսը միավորվել է որպես ինքնավար շրջան 1850 թվականի ապրիլի 4-ին՝ Կալիֆոռնիայի պետականության ձեռք բերումից հինգ ամիս առաջ։ 1980-ականների նավթի հայտնագործումը ապահովեց քաղաքի արագ աճը։ 1913 թվականի Լոս Անջելեսի ջրուղու ավարտից հետո, որն ապահովում էր արևմտյան Կալիֆոռնիայի ջրամատակարարումը, ապահովվեց քաղաքի հետագա շարունակական աճը։

«Հրեշտակների քաղաք» անվամբ հայտնի այս քաղաքը ճանաչված է նաև իր Միջերկրածովյան կլիմայով, էթնիկ բազմազանությամբ և զարգացող մետրոպոլիտենով։ Քաղաքը համարվում է նաև ազգի հիմնական տնտեսական շարժիչը։ Լոս Անջելեսը հայտնի է նաև որպես Հոլիվուդի տուն, որը աշխարհի ժամանցային արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։ Լոս Անջելեսը հյուրընկալել է 1932 և 1984 թվականների ամառային Օլիմպիական խաղերը և երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը 2028 թվականին։ Լոս Անջելեսում հայերը կազմում են բնակչության 15 տոկոսը (600.000 մարդ)։ Այն համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը։ Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։

Անվանում

Հիմնադրել են իսպանացիները 1781 թվականին Մեքսիկայի տարածքում և անվանել իսպ.՝ el Pueblo de Nuestra Señora la Reina de los Angeles, «հրեշտակների թագուհի մեր տիրուհու քաղաք» (այսինքն՝ աստվածների քաղաք)։ 1846-1848 թվականների Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել է ԱՄՆ-ը։

Այժմ պահպանվել են սկզբնական երկար անվանման միայն երկու բառը՝ Los Angeles «հրեշտակներ»։

Պատմություն

Նախագաղութային ժամանակաշրջան, մինչև 1771 թվական

Լոս Անջելեսի զբաղեցրած ափամերձ տարածքներում 16-րդ դարում ապրում էին հնդիկներ, որոնք էլ բնակեցվել էին Տոնգվա և Չումաշի ցեղերի կողմից։ Առաջին եվրոպացին, որ հասել է Լոս անջելես Խուան Ռոդրիգես Կաբրիլոն էր,որը Պորտուգալացի հետախույզ էր։ Նա այնտեղ էր հասել «Սան Սալվադոռ» և «Լա Վիկտորիա» նավերով։ Մեքսիկայի Լա Նավիդադ քաղաքից 1542 թվականի հուլիսի 27֊ին Կաբրիլոն կանգ առավ Սան Դիեգոյում սեպտեմբերի 28֊ին։ Այդ ժամանակ ափին գոյություն ուներ հնդկական գյուղ Յանգ֊Նա անունով։ Հայտաբերողը մահացել է 1543 թվականի հունվարի 3֊ին և թաղվել է և Սան֊Միգել կղզում, որը կոչվել էր նրա անունով «Хуан Родригес»։ Իր ճանապարհորդության մասին նա գրել էր գրքում, որը բերել է Լոցման և հիմա պահվում է Սեվիլիայի արխիվներից մեկում։

Իսպանական ժամանակաշրջան, 1771-1821 թվականներ

Լոս Անջելես 
Չումաշիների ժողովուրդն ապրել է Լոս Անջելեսում նախքան Եվրոպացիների այնտեղ հաստատվելը

1771 թվականին Ջունիպերո Սերրան ղեկավարում էր «San Gabriel Arcángel»-ի ներկայացուցչությունը, որն առաջինն էր տարածաշրջանում։ 1781 թվականի սեպտեմբերի 4-ին 44 հոգուց բաղկացած մի խումբ, որ հայտնի էր «Los Pobladores» անվամբ, հիմնադրել է մի գյուղ, որը նրանք անվանել են «El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciúncula», որն էլ թարգմանաբար նշանակում էր «Մեր տիրուհու քաղաքը, ով հրեշտակների թագուհին է»։ Հրեշտակների թագուհին անվանվել է ի պատիվ կույս Մարիամ Աստվածածնի և այսօր ներկայիս քաղաքը նույնպես համարվում է ակտիվ Կաթոլիկ եկեղեցու Թեմ, որը Միացյալ Նահանգներում ամենամեծն է։ Բնակիչների երկու-երրորդ մասը «mestizo» կամ «mulatto» ցեղախմբից էին, կամ էլ Աֆրիկյան, բնիկ կամ Եվրոպական ծագում ունեցող։ Բնակավայրը դարեր շարունակ մնացել է որպես փոքր ռանչո, սակայն մինչ 1820 թվականը բնակչության թիվը հասել է մինչև մոտավորապես 650 բնակչի։ Այսօր այդ գյուղը(«pueblo») հիշատակվում է Լոս Անջելեսի պատմական «Pueblo Plaza» թաղամասում և Օլվերա փողոցում, որոնք Լոս Անջելեսի ամենահին թաղամասերն են։

Մեքսիկական ժամանակաշրջան, 1821-1847 թվականներ

Նոր Իսպանիան ձեռք բերեց իր անկախությունը Իսպանական կայսրությունից 1821 թվականին, և «pueblo»-ն շարունակեց մնալ որպես Մեքսիկայի մի մաս։ Մեքսիկական կառավարման ընթացքում կառավարիչ Պիո Պիկոն Լոս Անջելեսը դարձրեց Կալիֆոռնիայի տարածաշրջանի մայրաքաղաքը։

Ամերիկյան ժամանակաշրջան, 1847-ից մինչ այժմ

Լոս Անջելես 
Հին Լոս Անջելես, Լոս Անջելես Պլազան 1869 թվականին
Լոս Անջելես 
Սա հին Լոս Անջելեսի քարտեզն է, որտեղ նշված են պատմական հետաքրքիր իրադարձությւոնները, 1984 թվական

Մեքսիկական կառավարությունը ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմի ընթացքում, ամերիկացիները մի շարք ճակատամարտերից հետո վերցրեցին Կալիֆոռնիայի վերահսկողությունը, որի գագաթնակետը 1847 թվականի հունվարի 13-ին «Cahuenga» պայմանագրի ստորագրումն էր։

Երկաթուղին բերվել է Լոս Անջելես 1876 թվականին, որբ ավարտվեց հարավային Խաղաղ օվկիանոսի երկաթգծի կառուցումը։ 1892 թվականին և մինչ 1923 թվականը քաղաքում և հարակից տարածքներում հայտնաբերվեց Նավթ, որն էլ օգնեց Կալիֆոռնիային դառնալ երկրի ամենամեծ նավթ արտադրողը՝ ապահովելով աշխարհի նավթի արտադրության մոտավորապես մեկ քառորդ մասը։

Մինչև 1900 թվականը քաղաքի բնակչությունն ավելացել էր ավելի քան 102,000 բնակչով՝ ճնշելով քաղաքի ջրամատակարարման համակարգը։ 1913 թվականին Լոս Անջելեսի ջրուղու կառուցման ավարտը ապահովեց քաղաքի հետագա շարունակական աճը։ Քաղաքի կանոնադրության շնորհիվ, որն արդյունավետորեն կանխում էր ջրուղուց ջուր վաճառել կամ ապահովել քաղաքի սահմաններից դուրս որևէ այլ տարածքին, շատ մոտակա քաղաքներ և համայնքներ ստիպված միացան Լոս Անջելեսին։

Լոս Անջելես 
Richfield Tower, 1929 թվականի Ար-դեկո ուղենիշ, որը ոչնչացվել է 1969 թվականին

1910 թվականին Հոլիվուդը միացավ Լոս Անջելեսին իր տաս կինո ընկերություններով, որոնք այդ ժամանակ արդեն գործում էին քաղաքում։ Մինչ 1921 թվականը աշխարհի կինո արդյունաբերության ավելի քան 80 տոկոսը կենտրոնացված էր Լոս Անջելեսում։ Այս արդյունաբերության շնորհիվ առաջացած գումարը քաղաքը հեռու էր պահում տնտեսական վնասից, որով տառապում էր երկրի մյուս մասը մեծ լճացման ժամանակահատվածում։ Մինչ 1930 թվականը բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը։ 1932 թվականին քաղաքը հյուրընկալեց ամառային Օլիմպիական խաղերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոս Անջելեսը ռազմական արտադրության հիմնական կենտրոնն էր, ինչպես օրինակ նավաշինությունն ու ավիացիան։ Կալիֆոռնիայի նավաշինության ընկերությունը կառուցել է հարյուրավոր «Liberty» 7 «Victory» տեսակի նավեր, իսկ Լոս Անջելեսի տարածքը համարվում էր երկրի վեց հիմնական ավիացիոն արտադրության գլխամասային գրասենյակ(Դուգլասի Ավիացիոն Ընկերություն, Հյու Ավիացիոն Ընկերություն, «Lockheed», Հյուսիս Ամերիկյան Ընկերություն, «Northrop Corporation» և «Vultee»): Պատերազմի ընթացքում մեկ տարվա ժամանակահատվածում ավելի շատ ինքնաթրիռներ են արտադրվել քան նախապատերազմյան բոլոր տարիներին, սկսած 1903 թվականից, երբ Րայթ եղբայրները օդ բարձրացրին առաջին օդանավը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լոս Անջելեսն ավելի արագորեն զարգացավ՝ տարածվելով Սան Ֆեռնանդոյի հովտով։

1960-ականներին տեղի ունեցան «Watts»-ի ռասսայական խտրականության խռովությունները, որի արդյունքում ունեցան 34 զոհ և գրեթե 1000 վիրավոր։ 1969 թվականին Լոս Անջելեսը դարձավ Համացանցի ծննդավայրը, քանի որ առաջին «ARPANET» փոխանցումն ուղարկվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանից «SRI» «Menlo Park»:

1984 թվականին քաղաքը հյուրընկալեց Ամառային Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Չնայած այն բոյկոտել էին 14 կոմունիստական երկրներ, 1984 թվականի Օլիմպիական խաղերը ֆինանսապես ավելի հաջողված էին քան նախորդները, իսկ մինչ այդ երկրորդ 1932 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, որոնք նույնպես շահութաբեր էին եղել, տեղի էին ունեցել նորից Լոս Անջելեսում։

1994 թվականին 6,7 ուժգնությամբ «Northridge» երկրաշարժը ցնցեց քաղաքը՝ պատճառելով 12,5 բիլիոն դոլարի վնաս խլելով 72 մարդու կյանք։ Դարն ավարտվեց «Rampart» սկանդալով, որն ամենաթանկարժեք փաստագրված ոստիկանության չարաշահման դեպքերից մեկն է Ամերիկայի պատմության մեջ։

Լոս Անջելեսը կհյուրընկալի 2028 թվականի Ամառային Օլիմպիական Խաղերը և Պարալիմպիկ խաղերը, որի արդյունքում Լոս Անջելեսը կդառնա երրորդ քաղաքը, որը հյուրընկալում է Օլիմպիական խաղերը երրորդ անգամ։

Աշխարհագրություն

Լոս Անջելեսի համայնապատկերը Գրիֆիթի աստղադիտարանից


Քաղաքը բաժանված է գրեթե 80 թաղամասերի և շրջանների, որոնցից շատերը միավորված համայնքներ են, որոնք միաձուլվել են քաղաքին։ Քաղաքը բաժանված է հետևյալ շրջանների՝ Դաունթաուն Լոս Անջելես, Արևելյան Լոս Անջելես և Հյուսիսարևելյան Լոս Անջելես, Հարավային Լոս Անջելես, Լոս Անջելեսի Հարբորի տարածաշրջան, Հոլիվուդ, Ուիլշիր ծառուղի, Վեսթսայդ, Սան Ֆեռնանդո հովիտ և Կրեսենտա հովիտ։

Նկարագրություն

Լոս Անջելես 
Հոլիվուդ՝ քաղաքի ամենահայտնի շրջաններից մեկը

Քաղաքի փողոցները ընդհանուր առմամբ կառուցված են ցանցային պլանով՝ միօրինակ լայնությամբ, իսկ հիմնական փողոցները նախատեսված են մեծ քանակի երթևեկության համար դեպի քաղաքի բազմաթիվ մասեր։ Նրանցից շատերը չափազանց երկար են՝ Սեպուլվեդա բուլվարն ունի 69 կիլոմետր երկարություն, իսկ Ֆութհիլ բուլվարը մոտ 97 կիլոմետր է, որը հասնում է մինչև Սան Բերնարդինոյի արևելյան մասը։ Լոս Անջելեսի վարորդները տառապում են աշխարհի ամենավատ խցանումներ պատճառով։ Ըստ տարեկան երթևեկության ցուցանիշների Լոս Անջելեսի վարորդները անց են կացնում հավելյալ 92 ժամ խցանումների մեջ ամեն տարի։ Ըստ ցուցանիշների պիկ ժամի խցանումների ընթացքում նկատվում է 80% գերբնակվածություն։

Լոս Անջելեսին հաճախ բնորոշ են ցածր կառույցները։ Մի շարք կենտրոններից դուրս, ինչպիսիք են «Downtown», «Warner Center», «Century City», «Koreatown», «Miracle Mile», «Hollywood» և «Westwood» շրջանները, երկնաքերերն ու բարձր կառույցներն այնքան էլ տարածված չեն։ Այն մի քանի երկնաքերերը, որոնք կառուցված են այս շրջաններից դուրս հաճախ գտնվում են շրջապատող բնակավայրերից վերև։

Հուշակոթողներ

Լոս Անջելեսի կարևորագույն հուշակոթողների թվում են հետևյալ կառույցները՝

Տեղագրություն

Լոս Անջելես 
Լոս Անջելեսի ավազան

Լոս Անջելես քաղաքը ընդհանուր առմամաբ զբաղեցնում է 502.7 քառակուսի մղոն (1,302 կմ²) տարածք, որից 468.7 քառակուսի մղոնը (1,214 կմ²) ցամաք է, իսկ 34.0 քառակուսի մղոնը (88 կմ²) ջուր։ Քաղաքը տարածվում է 44 մղոն (71 կմ) երկարությամբ և 29 մղոն (47 կմ) լայնությամբ։ Քաղաքի պարագիծը 342 մղոն է (550 կմ)։ Լքս Անջելեսը և՛ հարթ է և՛ լեռնային։ Քաղաքի ամենաբարձր կետը Լուկենս լեռն է, որը 1,547 մետր է և տեղակայված է Սան Ֆերնանդինոյի հովտի հյուսիս արևելյան մասում։ Սանտա Մոնիկա լեռների արևելյան լանջերը ձգվում են Դաունթաունից մինչև Խաղաղ օվկիանոս և բաժանում են Լոս Անջելեսի ավազանը Սան Ֆերնանդինոյի հովտից։ Լոս Անջելեսի մյուս լեռնային մասերն ընդկրկում են Դաունթաունի հյուսիսային մասում գտնվող Վաշինգտոն լեռնային շրջանները, արևելյան մասերը, օրինակ՝ «Boyle Heights»շրջանը, Բոլդվին Հիլսի Կրենշո տարածքը և Սան Պեդրո շրջանը։

Քաղաքը շրջապատում են շատ ավելի բարձր լեռներ։ Անմիջապես դեպի հյուսիս ընկած է Սան Գաբրիել լեռնաշղթան, որը Լոս Անջելեսցիների համար հայտնի հանգստյան գոտի է։ Նրա բարձր լեռը Սան Անտոնիո լեռն է, որի բարձրությունը հասնում է 3,068 մ (10,064 ոտնաչափ) բարձրության։ Հաջորդ ամենաբարձր կետը Լոս Անջելեսի տարածքում Սան Գորգոնիո լեռն է՝ 3,506 մ (11,503 ոտնաչափ) բարձրությամբ։ Լոս Անջելես գետը, որը մեծապես սեզոնային է, հիմնական Ցամաքուրդ հունն է։ Այն ուղղվել և ակոսվել է 82 կմ ԱՄՆ-ի ինժեներական ներուժի կողմից՝ գործելու որպես ջրհեղեղները կառավարելու ջրանցք։ Գետը սկիզբ է առնում քաղաքի Կանոգա զբոսայգու շրջանից, հոսում է Սան Ֆերնանդինոյի հովտի արևելյան երկայնքով դեպի Սանտա Մոնիկա լեռների հյուսիսային լանջերը և քաղաքի կենտրոնով շրջվում է հարավ ՝ հոսելով դեպի Լոնգ Բիչի նավահանգիստ և թափվելով Խաղաղ օվկիանոս։

Բուսականություն

Լոս Անջելեսը հայտնի է բնական բույսերի տեսակներով հիմնականում ի շնորհիվ բազմազան բնակավայրերի՝ ներառյալ լողափերը, խոնավ տարածքները և լեռները։ Ամենատարածված բուսական խմբերն են ափամերձ եղեսպակի թփուտները, խոտածածկ անտառները։ Տեղի բույսերի թվին են պատկանում Կալիֆոռնիական կակաչը, ծառակակաչը, Ուռենին և այլն։ Այս տեղի տեսակներից շատերը, ինչպես օրինակ Լոս Անջելեսյան արևածաղիկը, այնքան հազվագյուտ են դարձել, որ համարվում են վտանգված տեսակներ։ Չնայած տիպիկ չլինելով տեղի տարածաշրջանին Լոս Անջելեսի պաշտոնական ծառը «Erythrina caffra»-ն է, իսկ պաշտոնական ծաղիկը «Strelitzia reginae»-ն(Դրախտի թռչուն)։ Լոս Անջելեսի տարածքում աճում են նաև տարբեր տեսակի արմավենիներ։

Երկրաբանություն

Լոս Անջելեսը ենթակա է երկրաշարժերի, որովհետև գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակի տարածքում։ Երկրաբանական անկայունության արդյունքում եղել են բազմաթիվ Խզումային խախտումներ, որոնք էլ առաջացրել են տարեկան մոտավորապես 10.000 երկրաշարժ Հարավային Կալիֆոռնիայում, չնայած նրանց մեծ մասն այնքան թույլ են եղել, որ չեն զգացվել։ Սան Անդրեասի Խզումային խախտումների համակարգը տեղակայված է Խաղաղ օվկիանոսյան և Հյուսիսային Ամերիկայի սալերի միջև՝ համարվելով պոտենցիալ մեծ և ավերիչ գործոն։ Լոս Անջելեսի ավազանը և մետրոպոլիայի տարածքը ևս գտնվում են ուժեղ երկրաշարժերի ռիսկային գոտում։ Լոս Անջելեսում եղած հիմնական երկրաշարժերի թվին են պատկանում 1933 թվականի Լոնգ Բիչի երկրաշարժը, 1971 թվականի Սան Ֆերնանդինոյինը, 1987 թվականի Վիթթեր Ներոուսի երկրաշարժը և 1994 թվականի Նորթրիջի երկրաշարժը։ Քաղաքի որոշ մասերը ենթակա են նաև ցունամիների, նավահանգստային տարածքները վնասվել են Վալդիվիա երկրաշարժի հետևանքով 1960 թվականին։

Կլիմա

Լոս Անջելես 
Մաք Արթուր զբոսայգին Վեսթլեյքում

Լոս Անջելեսն ունի Միջերկրածովյան կլիմա և ստանում է տարեկան բավականաչափ տեղումներ՝ խուսափելով կիսաչոր կլիմա ունենալու դասակարգումից։ Ամբողջ տարվա ընթացքում Լոս Անջելեսն ունենում է առատ արև՝ տարեկան միջինն ընդամենը ունենալով 35 տեղումներով լի օրեր։

Ափամերձ ավազանի ջերմաստիճանը գերազանցում է 32 °C տարվա մեջ մի քանի օր՝ մեկ օր ապրիլին, մայիսին, հունիսին և նոյեմբերին, իսկ հուլիսին, օգոստոսին, հոկտեմբերին երեք օր և հինգ օր էլ սեպտեմբերին։ Սան Ֆեռնանդո և Սան Գաբրիել հովիտներում ջերմաստիճանը համեմատաբար ավելի բարձր է լինում։ Ջերմաստիճանը ենթակա է օվա էական տատանումներին՝ քաղաքի ներքին շրջաններում միջին օրական ցածր և բարձր ջերմաստիճանի տարբերությունը կազմում է 17 °C: Ծովի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է հունվարին 14 °C, իսկ օգոստոսին 20 °C: Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով արևային ժամերը կազմում են 3000՝ դեկտեմբերին օրվա մեջ միջինը 7 ժամ, իսկ հուլիսին 12 ժամ։ Լոս Անջելեսի տարածքը ենթակա է նաև Միկրոկլիմային բնորոշ երևույթներով, որն էլ պատճառ է հանդիսանում ջերմաստիճանի ծայրահեղ տատանումների։ Օրինակ հուլիսի կեսերին Սանտա Մոնիկա Պիերում մաքսիմալ ջերմաստիճանը կազմում է 24 °C, իսկ Կանոգա զբոսայգում՝ 35 °C: Կալիֆոռնիայի ափին գտնվող մյուս քաղաքների նման Լոս Անջելեսին բնորոշ է ուշ գարնան կամ վաղ ամռան երևույթը, որը կոչվում է «հուլիսյան խավար»։ Առավոտյան երկինքը լինում է մառախլապատ և ամպերով ծածկված, որոնք սակայն կեսօրին մոտ իրենց տեղը զիջում են արևին։

Լոս Անջելեսի տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 379 մմ, որոնք հիմնականում գալիս են նոյեմբերից մինչև մարտ՝ ընդհանրապես թեթև անձրևների տեսքով, սակայն երբեմն էլ հորդառատ անձրևներով։ Ամռան օրերին հիմնականում տեղումներ չեն լինում։ Հազվադեպ հարավից կամ արևելքից կարող են ներխուժել խոնավ օդային հոսանքներ՝ բերելով կարճ ամպրոպներ ամռան վերջում, հատկապես լեռնային գոտիներում։ Տարեկան տեղումների քանակը շատ քիչ է։ Հիմնական մոդելը փոփոխականությունն է տարեցտարի՝ 5-10 չոր տարիներով և ընդամենը 130-250 մմ տեղումներով, որոնց հաջորդում են մեկ կամ երկու խոնավ տարիներ ավելի քան 510 մմ տեղումներով։ Խոնավ տարիները սովորաբար կապված են Խաղաղ օվկիանոսի «El Niño» պայմանների տաք ջրերով, իսկ չոր տարիները՝ «La Niña»-ի ավելի սառը ջրերով։ Պարբերաբար անձրևային օրերը կարող են առաջացնել ջրհեղեղներ ցածրադիր գոտիներում և ցեխի շերտեր բլուրներում՝ հատկապես երբ լանջերը մերկանում են անտառային հրդեհների հետևանքով։

Քաղաքի ավազանում և ափամերձ տարածքներում ծայրահեղ հազվագյուտ են շատ սառը ցածր ջերմաստիճանները և ձյան տեղումները, որոնք վերջին անգամ տեղի են ունեցել 1979 թվականի հունվարի 29-ին՝ 0 աստիճան։ Ամենաառատ ձյան տեղումները գրանցվել են Լոս Անջելեսում 1932 թվականի հունվարի 15-ին, որոնք կազմել են 5 սմ։ Ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը եղել է 2010 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 45 °C, իսկ ամենացածրը՝ 1949 թվականի հունվարի 4-ին՝ −2 °C: Աշնան և ձմռան ընթացքում Սանտա-Անայի քամիները երբեմն Լոս Անջելես են բերում ավելի տաք ու ավելի չոր վիճակագրություն՝ մեծացնելով անտառային հրդեհների վտանգը։

Լոս Անջելեսի Կանոգա զբոսայգի, Սան Ֆեռնանդո հովիտի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F 93 94 101 105 113 113 115 116 115 110 99 96 116
Միջին բարձր °F 67.9 69.9 72.0 77.7 81.3 88.8 95.0 96.0 91.7 84.4 74.7 68.8 80.7
Միջին օրական °F 53.7 55.4 57.2 61.3 65.2 71.0 76.0 76.8 73.5 66.8 58.2 53.6 64.1
Միջին ցածր °F 39.5 40.9 42.3 44.8 49.1 53.2 56.9 57.6 55.2 49.2 41.7 38.3 47.4
Ռեկորդային ցածր °F 19 18 26 30 33 36 42 42 38 27 23 20 18
Անձրևի տեղումներ դյույմ 3.83 4.40 3.60 0.88 0.32 0.07 0.01 0.15 0.24 0.62 1.29 2.38 17.79
Ռեկորդային բարձր °C 34 34 38 41 45 45 46 47 46 43 37 36 47
Միջին բարձր °C 19.9 21.1 22.2 25.4 27.4 31.6 35 35.6 33.2 29.1 23.7 20.4 27.1
Միջին օրական °C 12.1 13 14 16.3 18.4 21.7 24.4 24.9 23.1 19.3 14.6 12 17.8
Միջին ցածր °C 4.2 4.9 5.7 7.1 9.5 11.8 13.8 14.2 12.9 9.6 5.4 3.5 8.6
Ռեկորդային ցածր °C −7 −8 −3 −1 1 2 6 6 3 −3 −5 −7 −8
Տեղումների քանակը մմ 97.3 111.8 91.4 22.4 8.1 1.8 0.3 3.8 6.1 15.7 32.8 60.5 452
Միջ. անձրևոտ օրեր 6.2 5.9 6.1 3.0 1.3 0.4 0.1 0.7 1.3 2.0 3.2 4.4 34.6
աղբյուր:

Բնապահպանական խնդիրներ

Լոս Անջելես 
Լոս Անջելեսի տեսքը՝ ծածկված ծխի մեջ

Գաբրիելինո բնակավայրը անվանվել է «iyáangẚ» ( իսպաներեն գրվել է «Yang-na»), որը թարգմանվել է որպես «թունավոր կաղնու բնակավայր»։ «Yang-na»-ն թարգմանվել է նաև որպես «ծխի հովիտ»։ Ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, մեքենաների շատ օգտագործմանն ու Լոնգ Բիչ նավահանգստի առկայությանը, Լոս Անջելեսը տառապում է Մթնոլորտի աղտոտումից Սմոգի տեսքով։ Լոս Անջելեսի ավազանը և Սան Ֆեռնանդո հովիտը ենթակա են Ջերմաստիճանի ինվերսիաների, որոնք հիմնականում առաջանում են ճանապարհային տրանսպորտային միջոցների, շարժիչների, նավերի, արտադրական և այլ աղբյուրների արձակած ծխից։

Սմոգի սեզոնը տևում է մոտավորապես մայիսիսց մինչև հոկտեմբեր։ Մինչդեռ մյուս մեծ քաղաքները սմոգից մաքրվում են անձրևների միջոցով, Լոս Անջելեսում տարեկան տեղումների քանակը կազմում է միայն 380 մմ և աղտոտվածությունը կուտակվում է հաջորդական օրերի ընթացքում։ Լոս Անջելեսի և այլ գլխավոր քաղաքների օդի որակը ստիպել է ընդունել ազգային բնապահպանական օրենսդրություն՝ «Մաքուր Օդի Ակտ»։ Վերջերս Կալիֆոռնիա նահանգը հորդորել է ազգաբնակչությանը սահմանափակել աղտոտումը՝ օգտագործելով ցածր արտանետում ունեցող տրանսպորտի միջոցներ։ Ակնկալվում է, որ սմոգը կշարունակի նվազել հետագա տարիներին այն վերացնելու հաստատակամ քայլերի շնորհիվ, այն է օգտագործել էլեկտրական և հիբրիդ մեքենաներ և այլն։

Առաջին աստիճանի սմոգի ահազանգերի քանակը Լոս Անջելեսում նվազել է տարեկան 100 անգամ սկսած 1970 թվականից և գրեթե հասել է զրո աստիճանի նոր հազարամյակում։ Չնայած բարելավումներին 2006 և 2007 թվականների տարեկան զեկույցներում Լոս Անջելեսը համարվել է երկրորդ ամենաաղտոտված քաղաքը և նորից ունեցել է ամենաբարձր աղտոտվածությունը։ Լոս Անջելեսը համարվում է նաև ազգային ամենամեծ քաղաքային նավթային դաշտը։ Կան ավելի քան 700 գործող նավթահորեր, որոնք տեղակայված են քաղաքի տներից, եկեղեցիներից, դպրոցներից և հիվանդանոցներից 1500 ոտնաչափ հեռավորության վրա, որի վերաբերյալ Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը ունի լուրջ մտահոգություններ։

Ժողովրդագրություն

Տարի Բնակչություն
1850 1610 մարդ
1860 4385 մարդ
1870 5728 մարդ
1880 11 183 մարդ
1890 50 395 մարդ
1900 102 479 մարդ
1910 319 198 մարդ
2010 3 792 621 մարդ
2016 3 976 322 մարդ
2018 3 990 456 մարդ
2020 3 898 747 մարդ


ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի տվյալներով Լոս Անջելեսն ուներ 3,792,621 բնակչություն։ Բնակչության խտությունն էր՝ 8,092.3 մարդ/մղոն²(2,913 կմ²)։ Տարիքային բաշխվածությունը 874,525 մարդ (23.1 %)՝ որոնցից 18, 434,478 մարդ (11.5%) 18-ից 24 տարեկան, 1,209,367 մարդ (31.9 %) 25-ից 44 տարեկան, 877,555 մարդ (23.1 %) 45-ից 64 տարեկան և 396,696 մարդ (10.5 %), ովքեր 65-ից բարձր էին։ Միջին տարիքը կազմում էր 34.1 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ հասնում էր 99.2 տղամարդ։ 18-ից բարձր յուրաքանչյուր 100 իգական սեռի ներկայացուցչին հասնում էր 97.6 արական սեռի ներկայացուցիչ։

Կային 1,413,995 բնակելի շինություններ 2005 թվականից 2009 թվականների ընթացքում. միջին խտությամբ 2,812.8 բնակելի տներ մղոն² (1,086.0/կմ²), որոնցից 503,863 (38.2 %) սեփական էին, իսկ 814,305 (61.8 %) զբաղեցված էին վարձակալների կողմից։ 1,535,444 մարդ (բնակչության 40.5 %) ապրում էր սեփական տներում, իսկ 2,172,576 մարդ (57.3 %) ապրում էր վարձակալված տներում։

Ռասաներ և էթնիկ կազմ

Լոս Անջելես 
Լոս Անջելեսի ռասսայական բաշխվածության քարտեզ, 2010 թվականի ԱՄՆ-ի մարդահամար: Յուրաքանչյուր կետ 25 մարդ է՝ սպիտակամորթ, սևամորթ, ասիացի, իսպանացի կամ այլ (դեղին)
Ռասայական կազմություն 2010 1990 1970 1940
Ոչ իսպանացի 28.7% 37.3% 61.1% 86.3%
Սևամորթ կամ Աֆրիկյան ամերիկացի 9.6% 14.0% 17.9% 4.2%
Իսպանացի կամ լատինո 48.5% 39.9% 17.1% 7.1%
Ասիացիներ 11.3% 9.8% 3.6% 2.2%

2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Լոս Անջելեսի ռասայական կազմն ներառում էր 1,888,158 սպիտակամորթ ամերիկացիներ (49.8%), 365,118 Աֆրիկյան ամերիկացիներ (9.6%), 28,215 բնիկ ամերիկացիներ (0.7%), 426,959 ասիացի ամերիկացիներ (11.3%), 5,577 Խաղաղ օվկիանոսցի ամերիկացիներ (0.1%), 902,959 այլ ռասաների ներկայացուցիչներ (23.8%), և 175,635 (4.6%) երկու կամ ավելի ռասայի պատկանող բնակիչներ։ Լոս Անջելեսում բնակվում են ավելի քան 140 երկրներից եկած մարդիկ, ովքեր խոսում են 224 տարբեր ճանաչված լեզուներով։ Էթնիկ անկլավները, ինչպես օրինակ Չայնաթաունը, Պատմական Ֆիլիպինոթաունը, Կորեաթաունը, Լիթլ Արմենիան, Լիթլ Եթովպիան, Թեհրանգելեսը, Լիթլ Բանգլադեշը և Թայ Թաունը Լոս Անջելեսի բազմալեզվության վառ օրինակներ են։

2010 թվականին ոչ իսպանացի սպիտակամորթների թիվը կազմում էր 28.7%, մինչդեռ 1940 թվականին նրանց թիվը կազմում էր 6.3%: Ոչ իսպանացի սպիտակամորթ բնակչության մեծ մասն ապրում է Խաղաղ օվկիանոսի ափերին, ինչպես նաև Սանտա Մոնիկա լեռների շրջակայքում։

Մեքսիկական ծագում ունեցող ամերիկացիները կազմում են Լոս Անջելեսի բնակչության իսպանախոս ամենամեծ էթնիկ խումբը՝ 31.9%, որին հետևում են Սալվադորից (6.0%) և Գվատեմալայից (3.6%) եկած ամերիկացիների խմբերը։ Իսպանախոս բնակչությունն ունի մեծ համայնք և տարածված է ամբողջ Լոս Անջելեսի տարածքով։

Ամենամեծ ասիական էթնիկ խմբին են պատկանում ֆիլիպինո ամերիկացիները (3.2%) և կորեացի ամերիկացիները (2.9%), որոնք ունեն իրենց սեփական հաստատված էթնիկ անկլավները՝ Կորեաթաունը և Պատմական Ֆիլիպինոթաունը։ Չինացի ամերիկացիները, որոնք կազմում եմ Լոս Անջելեսի բնակչության 1.8%-ը, բնակվում են գլխավորապես Լոս Անջելես քաղաքից դուրս՝ Սան Գբրիել հովտում, սակայն զգալի մեծամասնություն են կազմում քաղաքի ներսում՝ հատկապես Չայնաթաունում։ Ճապոնական ծագում ունեցող ամերիկացիները կազմում են Լոս Անջելեսի բնակչության 0.9%-ը, որոնք հաստատված են Լիթլ Տոկիոյում։ Վիետնամական ծագում ունեցող ամերիկացիները կազմում են բնակչության 0.5%-ը, իսկ հնդկական ծագում ունեցողները՝ 0.9%-ը։

Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածաշրջանը համարվում է մեծ թվով հայերի և իրանացիներ տունը, որոնցից շատերն ապրում են Լիթլ Արմենիայում և Թեհրանգելեսում։

Կրոն

Լոս Անջելես 
Հրեշտակների տիրուհու տաճարը Լոս Անջելեսի Հռոմեական կաթոլիկ միաբանության մայր տաճարն է:
Լոս Անջելես 
Կառուցված 1956 թվականին, Լոս Անջելեսի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցիների Կալիֆոռնիա տաճարը երկրորդ ամենամեծ նմանատիպ եկեղեցին է աշխարհում:

Ըստ 2014 թվականի Փյու հետազոտական կենտրոնի ուսումնասիրության Քրիստոնեությունը Լոս Անջելեսում ամենատարածված կրոնն է (65%) Միգուցե ի շնորհիվ այն փաստի, որ հիմնադրվել է Ֆրանցիսկյան միաբանության միաբանների կողմից, Լոս Անջելեսի Հռոմեական կաթոլիկ միաբանությունը ամենամեծն է երկրում։ Ռոջեր Մահոնին վերահսկել է Հրեշտակների տիրուհու տաճարի կառուցումը, որը բացվել է 2002 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսի կենտրոնում։ Կան բազմաթիվ կաթոլիկ եկեղեցիներ և ծխեր Լոս Անջելեսում։

Մետրոպոլիայի տարածաշրջանում բնակվում են 621000 ամերիկյան հրեաներ՝ դարձնելով այդ տարածքը հրեաների երկրորդ ամենամեծ բնակեցված շրջանը Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսի հրեաներից շատերն այժմ ապրում են Վեսթսայդում և Սան Ֆերնանդո հովտում։ Տարածաշրջանում կան շատ հուդայականության տեսակներ՝ «Reform Judaism», «Conservative Judaism», «Orthodox Judaism» և «Reconstructionist Judaism»: «Breed Street Shul»-ը գտնվում է արևելյան Լոս Անջելեսում, որը կառուցվել է 1923 թվականին և եղել է ամենամեծ սինագոգոը Չիկագոյից արևմուտք վաղ տասնամյակներում (Այն այլևս սուրբ վայր չէ և դարձել է թանգարան ու համայնքային կենտրոն)։ Քաբբալահ կենտրոնը նույնպես գտնվում է քաղաքում։

Միջազգային չորսկողմյա Ավետարանչական եկեղեցին հիմնադրվել է Լոս Անջելեսում Էմի Սեմփլ Մաքֆերսոնի կողմից 1923 թվականին և մինչ այսօր համարվում է գլխավոր գրասենյակը։ Բազմաթիվ տարիներ եկեղեցականները հավաքվել են Հրեշտակների տաճարում, որն իր կառուցման ժամանակ երկրի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր։

Լոս Անջելեսն ունեցել է հարուստ և ազդեցիկ բողոքականների ավանդույթ։ Բողոքականների առաջին ծառայությունը Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մեթոդիստների հանդիպման ժամանակ, որն անց է կացվել մի սեփական տանը 1850 թվականին, իսկ ամենահին բողոքական եկեղեցին՝ Լոս Անջելեսի առաջին համագումարային եկեղեցին, հիմնադրվել է 1867 թվականին։ Վաղ 1900-ականներին Լոս Անջելեսի Բիոլա համալսարանը (Bible Institute Of Los Angeles) հրապարակել է «Քրիստոնեական ֆունդամենտալիզմ» շարժման հիմնադրման փաստաթղթերը, իսկ Ազուա փողոցի վերածնունդը սկիզբ դրեց Հոգեգալստականներին : Մետրոպոլիայի համայնքային եկեղեցին ևս ծագել է Լոս Անգելեսի տարածքում։ Քաղաքի կարևոր եկեղեցիների թվին են պատկանում հետևյալ եկեղեցիները՝ «First Presbyterian Church of Hollywood» (Հոլիվուդի առաջին պրեսբիտերեկան եկեղեցին), «Bel Air Presbyterian Church»(Բել Էյր պրեսբիտերեկան եկեղեցին), «First African Methodist Episcopal Church of Los Angeles» (Լոս Անջելեսի առաջին աֆրիկյան Մեթոդիստական եպիսկոպոսյան եկեղեցին), «West Angeles Church of God in Christ» (Քրիստոսի արևմտյան հրեշտակների եկեղեցին), «Second Baptist Church»(Երկրորդ մկրտության եկեղեցին), «Crenshaw Christian Center» (Քրենշո Քրիստոնեական կենտրոնը), «McCarty Memorial Christian Church» (Մաքքարտիի հիշատակի քրիստոնեական եկեղեցին) և «First Congregational Church»(առաջին համագումարային եկեղեցին)։

Լոս Անջելեսի մեծ բազմազգ բնակչության պատճառով գործում են հավատքի շատ տեսակներ՝ Բուդդայականություն, Հինդուիզմ, Իսլամ, Զրադաշտականություն, Սիխիզմ, Բահաի, զանազան արևելյան Օրթոդոքս եկեղեցիներ, Սուֆիզմ և ուրիշներ։ Ասիացի ներգաղթյալներն օրինակ ձևավորել են մի շարք կարևոր բուդդայական համայնքներ՝ քաղաքը դարձնելով աշխարհի ամենամեծ բուդդայականության տունը։ Առաջին չինական տաճարը («joss house») քաղաքում հիմնադրվել է 1875 թվականին։ Աթեիզմը և այլ աշխարհիկ հավատքները նույնպես առկա են քաղաքում, քանի որ այն ամենամեծն է արևմտյան ԱՄՆ-ում։

Հանցագործություններ և անվտանգություն

Սկսած 1990-ական թվականներից Լոս Անջելեսում գրանցվել են անհամեմատ ավելի քիչ հանցագործություններ։ 2009 թվականին գրանցվել է մարդասպանության 314 դեպք, ավելի քիչ քան 7,85 սպանության դեպք՝ 100,000 բնակչին։ Սա 50 տարվա ամենացածր ցուցանիշն է։

2016 թվականին գրանցվել է 227 մարդասպանության դեպք՝ 20% քիչ, քան 2012 թվականին։

Տնտեսություն

Լոս Անջելես 
Զբաղվածությունն ըստ արդյունաբերության Լոս Անջելես համայնքում (2015)
Լոս Անջելես 
Ֆինանսական ընկերություններն ինչպիսիք են «US Bancorp», «Ernst & Young», «Aon Corporation», «Bank of America», «PwC», և «Deloitte» ունեն գրասենյակներ Դաունթաունի ֆինանսական թաղամասում:

Լոս Անջելեսի տնտեսությունը զարգանում է միջազգային առևտրով, զվարճանքի կենտրոններով (հեռուստատեսություն, կինոֆիլմեր, վիդեո խաղեր, երաժշտության ձայնագրություն և արտադրություն), ավիացիայով, տեխնոլոգիայով, նավթով, նորաձևությամբ, հագուստով և զբոսաշրջությամբ։ Այլ կարևոր արդյունաբերությունների թվին են պատկանում ֆինանսները, հեռահաղորդակցությունը, օրենքը, առողջապահությունը և տրանսպորտը։ 2017 թվականի Գլոբալ ֆինանսական կենտրոնի ցուցիչով Լոս Անջելեսը համարվում էր աշխարհի տասնիներորդ ամենամրցունակ ֆինասական կենտրոնը և վեցերորոդ ամենամրցունակը Միացյալ Նահանգներում։ Վեց կարևոր կինոստուդիաներից երկուսը՝ Paramount Picturesը և 20th Century Foxը տեղակայված են քաղաքի ներսում, որոնք համարվում են այսպես կոչված «Studio zone»-ի մի մասը։

Լոս Անջելեսն ամենամեծ արտադրական կենտրոնն է Միացյալ Նահանգների արևմտյան մասում։ Լոս Անջելեսի նավահանգստի և Լոնգ Բիչի սահմանամերձ հատվածները դարձնում են այն հինգերորդ ամենամեծ նավահանգիստն աշխարհում և ամենակարևորը Արևմտյան կիսագնդում, որն էլ կենսական նշանակություն ունի Խաղաղ օվկիանոսյան առևտրի համար։

Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածաշրջանը տալիս է $866 բիլիոնի արտադրանք (2015)՝ դարձնելով այն երրորդ ամենամեծ տնտեսական մետրոպոլիայի տարածքն աշխարհում, հետևելով Տոկիոյին և Նյու Յորքին։ Լոս Անջելեսը դասակարգվում է որպես գլոբալ քաղաք («Global city»)՝ ըստ Լաֆբորո համալսարանի 2012 թվականի ուսումնասիրությունների։

Ամենամեծ գործատուները քաղաքում 2009 թվականից սկսած եղել են Լոս Անջելեսի Սիթին, Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը քաղաքի չորրորդ ամենամեծ գործատուն է և ամենամեծ մասնավոր սեկտորը։

Fortune 500

Քաղաքը եղել է վեց ընկերությունների տունը համաձայն 2014 թվականի Fortune 500-ի։

Ամենաշատ հրապարակավ առևտրային ընկերությունները
Լոս Անջելեսում 2014 թվականին

(ըստ եկամուտների)
ըստ քաղաքի և ԱՄՆ-ի կատեգորիայի
Լոս Անջելես. Կորպորացիա ԱՄՆ
1 AECOM Տեխնոլոգիական ընկերություն 164
2 CBRE Group, Inc. 207
3 Reliance Steel & Aluminum Co. 305
Աղբյուր: Fortune (պարբերական) 500

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լոս Անջելես Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 665 Լոս Անջելես 

Tags:

Լոս Անջելես ԱնվանումԼոս Անջելես ՊատմությունԼոս Անջելես ԱշխարհագրությունԼոս Անջելես ԺողովրդագրությունԼոս Անջելես ՏնտեսությունԼոս Անջելես ԾանոթագրություններԼոս Անջելես Արտաքին հղումներԼոս Անջելես2009ԱՄՆԱնգլերենԻսպաներենԽաղաղ օվկիանոսԿալիֆոռնիաՄիջազգային հնչյունական այբուբեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴիլիջանԱմերիկայի հայտնագործումՇաքիի ջրվեժԵրիկամների սուր վնասումԲրազիլիաՄետաղԶուգահեռագիծՕձերՔարերի սիմֆոնիաԻրաքԿարիճներՈզնիներՎիլյամ ՍարոյանԻոսիֆ ՍտալինՀայոց ցեղասպանությունԳունային խորհրդանիշներՎարդգես ՊետրոսյանԳևորգ ՉաուշԲուլինգՌևմատոիդ արթրիտԿենդանիներԼյարդի հիվանդություններՍիրտԱռիթմիաՀունաստանՄոնթե ՄելքոնյանՕքեյՀիպերթիրեոզԱՄՆ դոլարՏնտեսագիտությունԿապույտ հազՇուշիի ազատագրումԹռչուններԲանաստեղծությունՍմբատաբերդՖեյսբուքՇաղկապՈսկերիչների փողոց (Երևան)ԲանգլադեշԱբովյան (քաղաք)Հայկական մշակույթՄատյան ողբերգությանPornhubՇվեդիաԵվրասիաԻրանԶանգվածի պահպանման օրենքԱսպրամ ԿրպեյանՎարդԾաղկեվանք (Արա լեռ)Կառավարում (տնտեսագիտություն)Ռեալ ՄադրիդՆիդերլանդներԵմենՀաղպատի վանական համալիրՄաշկի սնկային հիվանդություններԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀայրենԵղնջացանՄարդու պապիլոմավիրուսԼոպերամիդԱրյան շրջանառությունՓավստոս ԲուզանդԳլաուկոմաԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԱրագածոտնի մարզԱրամ ԽաչատրյանԱրշակունիներMercedes-BenzՔրիստոնեությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՓղերՈւրալ (գետ)Կենդանակերպի նշաններԻտալիաԽաչակրաց արշավանքներ🡆 More