Բուդապեշտ, Հունգարիայի մայրաքաղաքը։ Ունի 1,7 միլիոն բնակիչ, իսկ քաղաքամերձ բնակավայրերի հետ միասին՝ 2,5 միլիոն։ Բուդապեշտը Հունգարիայի քաղաքական, առևտրային, տրանսպորտային և մշակութային կենտրոնն է։ Դանուբ գետը բաժանում է քաղաքը երկու հիմնական մասի` Բուդա (արևմտյան մաս) և Պեշտ (արևելյան մաս)։ Բուդան լեռնոտ և անտառաշատ է, մինչ Պեշտը մաս է կազմում Հունգարիայի Մեծ Հարթավայրի։ Բուդապեշտը Եվրոպական Միության իններորդ բազմամարդ քաղաքն է։
Բուդայի տարածքում ապրել են Ք.ա. 5-րդ դարից կելտեր։ Հռոմեացիները նվաճել են կելտերի բնակավայրերը և ստեղծել են Աքվինկում (լատիներեն՝ Aquincum) քաղաքը, ինչը Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքներից մեկն էր (Ք.հ. 1-5-րդ դդ.)։ Հունգարները 9-րդ դարից են հաստատվել տարածքում։ Բուդայի ամրոցը հիմնվել է Բելա Դ թագավորի կողմից, իսկ Մաթիաս թագավորի օրոք դարձել է միջազգային ռենեսանսային կենտրոն։ 16-17-րդ դարերում թուրքերի լծի տակ էր գտնվում, 18-19-րդ դարերում նորից ծաղկում էր ապրում։ 1873 թվականին Բուդա, Պեշտ և Օբուդա («Հին Բուդա») քաղաքները միացան, այդ ժամանակվանից ամբողջ բնակավայրը կոչվում է Բուդապեշտ։
Հայտնի է հռոմեական ժամանակներից՝ Աքվինկում անունով։ Բաղկացած է պատմականորեն ձևավորված երեք մասից՝ Պեշտից, Բուդայից և Օբուգայից (հայտնի է 1148 թվականից), որոնք 1872 թվականին միավորվել են և ստացել Բուդապեշտ անունը։
Ենթադրում են, որ «Բուդա» և «Պեշտ» անվանումներն ունեն սլավոնական ծագում․ Բուդա (Դանուբի աջ ափին) նշանակում է «խրճիթ» կամ «շինություն», իսկ Պեշտ (Դանուբի ձախ ափին)՝ «քարանձավ» կամ «օջախ»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդապեշտ» հոդվածին։ |
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 582)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Բուդապեշտ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.