Տասնամյակ

Տասնամյակ, ժամանակաշրջան, որը 10 օրացուցային տարի է ներառում (օրինակ․ «2010-2019 թվականներ», «2011-2020 թվականներ», «2010-ական թվականներ»)։ Նույնպես «տասնամյակ» տերմինն օգտագործվում է ավելի լայն իմաստով որպես «10 տարի շարունակվող ցանկացած շրջան», օրինակ «Մոցարտի կյանքի վերջին տասնամյակ»։

Օրացուցային տասնամյակի սկիզբ և ավարտ

Օրացուցային հաշվարկով օգտագործվում են տասնամյակների հաշվի երկու տարբերակներ։ Առաջին դեպքում, այս տասնամյակի տասնյակ տարիների թիվը նույնն է, օրինակ, 390-ական թվականները ներառում են թվականներ 390-ից 399: Երկրորդ տարբերակի համաձայն, տասնամյակի սկիզբը համարվում է 1-ով սկսվող տարին, օրինակ, XXI դարի 2-րդ տասնամյակը ներառում է թվականներեր 2011-ից մինչև 2020, դարը բաղկացած է 10 տասնամյակից։ Տարակարծության պատճառը կայանում է Հուլյան և Գրիգորյան օրացույցներում տարեգիրքի սկզբում. դրանցում բացակայում է 0-ական թվականը, և տարեգիրքը կատարվում է մ. թ. ա. 1-ին թվականից։ Նման տարեգիրքը թվագրվում է մ․թ. 525 թվականին (այլ տվյալներով՝ մ․ թ. 532 թվականին), երբ Դիոնիսիոս Փոքրը փորձում էր հաշվարկել Զատկի ամսաթվերը, ընդ որում ընդունելով Քրիստոսի ծննդյան 1-ին թվականն (այլ ոչ թե զրոյական), այդ թվում այն պատճառով, որ զրո թիվը չէր օգտագործվում Եվրոպայում այդ ժամանակ։ Այսպիսով, նոր դարաշրջանի առաջին տասը տարիներն ավարտվել են մ. թ. 10-ի դեկտեմբերի 31-ին, և երկրորդ տասնյակը սկսվել է 11-ից, ինչը հանգեցրել և հանգեցնում է անվերջ վեճերի այն մասին, թե երբ են իրականում սկսվում և ավարտվում տասնամյակները, դարերը և հազարամյակները։

Անվանումներ

Տասնամյակների անվավնումները տալիս են տարիների տասնյակներով՝ «քսանական թվականներ» (անգլ.՝ twenties), «վաթսունականներ» (անգլ.՝ sixties)։ Ավանդաբար դժվար է անվանել նոր դարի առաջին տասնամյակը («զրոյականներ»), անգլերենում համապատսաան բառն ընդհանրապես գոյություն չունի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Tags:

Տասնամյակ Օրացուցային տասնամյակի սկիզբ և ավարտՏասնամյակ ԱնվանումներՏասնամյակ Տես նաևՏասնամյակ ԾանոթագրություններՏասնամյակ ԳրականությունՏասնամյակ Արտաքին հղումներՏասնամյակ2010-ականներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՏարի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կարեն ԴեմիրճյանԽորանիստ երակների թրոմբոզՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական մանրանկարչությունՆեպտունՄաշկային հիվանդություններՍիլվա ԿապուտիկյանՀայաստանի ձկների ցանկԱպրիլի 24Գարեգին ՆժդեհՆախադաշտանային համախտանիշԷկոլոգիական գործոններԱրագածՄոմիկԱռիթմիաԱկսել ԲակունցԱրարատ (ֆիլմ)Երկրորդ համաշխարհային պատերազմՎահանաձև գեղձի քաղցկեղԲաթումի պայմանագիրՆախադասությունԱլյումինԱշտարակ (քաղաք)Հայոց ցեղասպանության ճանաչումՔառօրյա պատերազմԳեղարքունիքի մարզԵղջերուՄագնիսական դաշտԳրիգոր ԼուսավորիչՎոլեյբոլՊողոսյանՓորկապությունԳլխավոր էջՍուրբ Յոթ ՎերքԱշոտ Բ ԵրկաթՋրային ռեսուրսներԴերբայական դարձվածԼեոնարդո դա ՎինչիԱդենոմիոզԼենկթեմուրԲուրգ (երկրաչափություն)ՇաղկապենաբորբՀավերժության հայկական նշանԿունիլինգուսՀայաստանի պետական սահմանԹռչկանի ջրվեժՍյունիքի մարզԱլեքսանդր ՇիրվանզադեՏաշիրԽոսքի մասերՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաՇուշիի ազատագրումՀղիություն (մարդ)Բաղանիս ԱյրումՊապ թագավորՎահագն ԽաչատուրյանԳրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրՍրտի բնածին արատներՔարահունջՈւկրաինաՊարույր ՍևակԻսպանիաԿարսԵնթակաՋահերով երթԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՇաքարային դիաբետԻլհամ ԱլիևԴանիել ՎարուժանԳիտական ոճԹռչուններՄարդու իրավունքներՎարդան Մամիկոնյան🡆 More