Սենեգալ (ֆր.՝ République du Sénégal), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Հարթավայրային երկիր է, կան հանգած հրաբուխներ։
République du Sénégal Սենեգալի Հանրապետություն | ||||
---|---|---|---|---|
| ||||
Նշանաբան՝ "Un Peuple, Un But, Une Foi"(Ֆրանսերեն) "Մեկ Ազք, Մեկ Նպատակ, Մեկ Հավատք" | ||||
Ազգային օրհներգ՝ Pincez Tous vos Koras, Frappez les Balafons | ||||
| ||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Դակար | |||
Պետական լեզուներ | Ֆրանսերեն | |||
Շրջանային լեզուներ | Ուոլոֆերեն | |||
Կառավարում | Կիսա-Նախագահական Հանրապետություն | |||
- | Սենեգալի Նախագահ | Աբդուլայե Վահդ | ||
- | Սենեգալի Վարչապետ | Cheikh Hadjibou Soumaré | ||
Անկախություն | ||||
- | Ֆրանսիայից | Օգոստոսի 20 1960 | ||
- | Ջրային (%) | 2.1 | ||
Բնակչություն | ||||
- | 2005 նախահաշիվը | 11,658,000 (72-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $20.504 բիլիոն (109-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,759 (149-րդ) | ||
ՄՆԶԻ (2004) | 0.460 (ցած) (156-րդ) | |||
Արժույթ | CFA ֆրանկ (XOF) | |||
Ժամային գոտի | UTC | |||
Ազգային դոմեն | .sn | |||
Հեռախոսային կոդ | +221 |
Ընդերքում կան ֆոսֆորիտների, երկաթի հանքաքարի, կերակրի աղի պաշարներ։ Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Սենեգալը, Գամբիան և Կազամանսը։ Տարածված են կիսաանապատներն ու սավաննաները, հարավային սահմանամերձ գոտում՝ հասարակածային մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհն աղքատ է. հանդիպում են այծքաղներ, կրծողներ, թռչուններ, սողուններ։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։
Միջնադարում Սենեգալը լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Սոնգհայի պետությունների կազմի մեջ, այնուհետև նրա տարածքում կազմավորվել են մի շարք պետություններ։ 15-րդ դարում Սենեգալի տարածք են թափանցել պորտուգալացիները, որոնք այստեղից արտահանել են փղոսկր և զբաղվել ստրկավաճառությամբ։ 17–19-րդ դարերի ընթացքում Սենեգալի տարածքը նվաճել է Ֆրանսիան։ Երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1960 թվականին։ Սենեգալի բնակչությունը կազմում են ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդները։ Խոշոր քաղաքներն են Դաքարը, Թիեսը, Կառլաքը։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են գետնանուշ (մշակվող հողերի 50 %-ը), կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, ադամաթուզ, մանիոկ, բատատ, բամբակենի։ Համեմատաբար զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող և վերամշակող ճյուղերը։ Կան կահույքի, պարարտանյութերի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։
Սենեգալը վարչական առումով բաժանված է 14 շրջանների։
Հայերեն | Ֆրանսերեն | Վարչկենտրոն | Տարածք, կմ² | Բնակչություն (2002) |
---|---|---|---|---|
Դակար | Dakar | Դակար | 550 | 2 267 356 |
Դիուրբել | Diourbel | Դիուրբել | 4 359 | 1 049 954 |
Ֆատիկ | Fatick | Ֆատիկ | 7 935 | 613 000 |
Քաֆրին | Kaffrine | Քաֆրին | 11 853 | |
Քաոլակ | Kaolack | Քաոլակ | 4 157 | 1 066 375 |
Քեդուգու | Kedougou | Քեդուգու | 16 896 | |
Քոլդա | Kolda | Քոլդա | 13 718 | 847 243 |
Լուգա | Louga | Լուգա | 29 188 | 677 533 |
Մաթամ | Matam | Մաթամ | 25 083 | 423 041 |
Սեն Լուի | Saint-Louis | Սեն Լուի | 19 044 | 688 767 |
Սեդիու | Sedhiou | Սեդիու | 7 293 | |
Տամբակունդա | Tambacounda | Տամբակունդա | 42 706 | 605 695 |
Տիյես | Thiès | Տիյես | 6 601 | 1 290 265 |
Զիգինշոր | Ziguinchor | Զիգինշոր | 7 339 | 437 986 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սենեգալ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.