Աֆրիկա: մայրցամաք

Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը։ 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ, տարիքի մեդիանը 2012 թվականին կազմել է 19,7, երբ աշխարհի բնակչության մեդիանը 30,4 է։ Չնայած հարուստ բնական ռեսուրսների առկայությանը, Աֆրիկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով վերջինն է աշխարհում, մասամբ պատճառը եղել է Աֆրիկայի երկարամյա գաղութացումը Եվրոպայի կողմից և Սառը պատերազմը։ Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։

Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ

Մայրցամաքը շրջապատված է Միջերկրական ծովով հյուսիսից, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով հյուսիս արևելքից, Հնկական օվկիանոսով հարավ արևելքից և Ատլանտյան օվկիանոսով արևմուտքից։ Մայրցամաքը ներառում է Մադագասկարը և տարբեր կղզեխմբեր։ Այն ներառում է 54 ամբողջությամբ ճանաչված անկախ պետություն, ութ տարածք և երկու դե ֆակտո կիսով չափ ճանաչված պետություն։ Ալժիրը տարածքով Աֆրիկայի ամենամեծ պետությունն է, իսկ Նիգերիան՝ բնակչությամբ։ Աֆրիկյան երկրները հիմնել են Աֆրիկյան միությունը, որի գլխամասը գտնվում է Ադիս Աբեբայում։

Աֆրիկայով է անցնում հասարակածը և զրոյական միջօրեականի ընտրությունը՝ դարձնելով միակ մայրցամաքն աշխարհում, որը գնտվում է կողմնացույցի բոլոր ուղղություններում։ Միակ մայրցամաքն է, որն սկսվում է հյուսիսային չափավոր կլիմայից մինչև հարավային կլիմայական գոտիներ։ Մայրցամաքի հյուսիսային հատվածի երկրների բնակչությունը կազմում է մեծամասնություն։ Մայրցամաքի մեծ մասը ծածկում են արևադարձային հատվածները, բացառությամբ Արևմտյան Սահարայի, Ալժիրի, Լիվիայի և Եգիպտոսի մեծ մասի, Մավրիտանիայի հյուսիսի, Մարոկկոյի, Սեուտայի, Մելիլյայի և Թունիսի մեծ հատվածի։

Աֆրիկան հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Մայրցամաքում բնակվում են ամենամեծ թվով մեգաֆաունայի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ Աֆրիկայում կան մեծ թվով բնապահպանական խնդիրներ, այդ թվում անապատացումը, ցամաքացումը, անտառային տարածքների քչացումը և ջրասակավության խնդիրներ։ Սպասվում է, որ կենդանական աշխարհը մեծապես կտուժի կլիմայական փոփոխությունների արդյունքում։

Աֆրիկայի պատմությունը երկար է, բազմազան և հաճախ թերագնահատված միջազգային պատմագիտության կողմից։ Աֆրիկան, մասնավորապես Արևելյան Աֆրիկան լայնորեն համարվում է մարդու և Հիմինիդի ծննդավայր։ Ամենավաղ հոմինիդները և նրանց նախնիները ապրել են մոտ 7 միլիոն տարի առաջ, ներառյալ Սահելանտրոպը, Աֆրիկյան Ավստրալոպիտեկուսը, Աֆարյան Ավստրալոպիտեկուսը, Հոմո Էրեկտուսը, Հոմո հաբիլիսը և Հոմո էրգաստերը։ Վաղ ժամանակների Մարդ բանականի (ժամանակակից մարդ) մնացորդներ հայտնաբերվել են Եթովպիայում, Հարավային Աֆրիկայում և Մարոկկոյում, որնց տարիքը համապատասխանաբար 200,000, 259,000, և 300,000 տարկեան է և համարվում է, որ Հոմո Սապիենսը առաջացել է Աֆրիկայում մոտ 350,000–260,000 տարի առաջ։ Չնայած մայրցամաքը ամենաերկար բնակեցվածն է, այն նաև համարվում է ամենաշատ գենետիկ խառնուրդներ ունեցող մայրցամաքն աշխարհում։

Վաղ մարդկության քաղաքակրությունները, ինչպիսիք էին Հին Եգիպտոսը և Կարթագենը զարգացել են Հյուսիսային Աֆրիկայում։ Երկարամյա և բազմազան քաղաքակրությունից, միգրացիայից և առևտրից հետո Աֆրիկա ժամանեցին տարբեր ազգեր և քաղաքակրթություններ։ Վերջին 400 տարում աճեց եվրոպացիների ազդեցությունը մայրցամաքում։ Սկսած 16-րդ դարից զարգացավ առևտուրը, ներառյալ ստրկավաճառությունը, որը ստեղծեց մեծ Աֆրիկյան սփյուռ Ամերիկայում։ 19-րդ դարի վերջին եվրոպական երկրները գաղութացրեցին գրեթե ամբողջ Աֆրիկան՝ ծախսելով պաշարները և աշխատացնելով տեղի բնակչությանը։ Ներկայիս պետությունների մեծ մասն առաջացավ 20-րդ դարի ապագաղութականացման շնորհիվ։

Աշխարհագրական դիրք

Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 
Աֆրիկան կիսագնդային քարտեզի վրա

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։ Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները։

Ափերի գծագրություն

Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը։ Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում՝ Ասիայից՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով։

Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված։ Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին՝ Մադագասկարը, խոշոր թերակղզին՝ Սոմալին։ Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները։

Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով։

Մակերևույթ

Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։ Ամենաբարձր գագաթը Կիլիմանջարոն է՝ 5895 մ։

Oգտակար հանածոներ

Աֆրիկան թեև երկրաբանական տեսանկյունից այնքան էլ լավ չի ուսումնասիրված, սակայն հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն։

Մետաղային օգտակար հանածոներով հարուստ են հատկապես նրա հարավային և կենտրոնական շրջանները, որտեղ արդյունահանում են ոսկի, երկաթ, ալմաստ, պղինձ, ուրան, ցինկ, մանգան, անագ, պլատին և այլն։ Աշխարհի ալմաստի (60%; Կիմբեռլի նահանգում հայտնաբերված են այսպես կոչված «Կիմբեռլիտային խողովակները», որոնք հարուստ են ալմաստով), ոսկու (50%) և ուրանի (30%) հանույթի զգալի մասը բաժին է ընկնում Աֆրիկային։

Կենտրոնական Աֆրիկան հարուստ է գունավոր և հազվագյուտ մետաղներով, թանկարժեք քարերով, բոքսիդներով, ուրանով, հարավը՝ քարածխով, երկաթով, ոսկիով, ալմաստով, ուրանով, իսկ հյուսիսը՝ նավթով, գազով, ծծումբով, ֆոսֆորիտներով, երկաթով։

Գվինեական ծովափը հարուստ է նավթով։

Ջրագրություն

Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։ Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնին, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։

Կլիմա

Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։

Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 միլիոն կմ²), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58 °C-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80 °C-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»։ Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։

Բուսականություն

Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։

Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։

Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և էբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։

Կենդանատեսակը

Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 
Աֆրիկայի կենդանական աշխարհը

Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։

Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։ Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները։ Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։

Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դավիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։

Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում)։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են։ Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։

Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով։ Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը։

Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։

Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։

Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։

Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։

Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից։ Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով։ Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը։ Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն։ Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով։ Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները։

Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է։ Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով։ Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում։ Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին։ Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը։ 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»։

Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում)։ Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ։ Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են։ Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ։ Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ։

Տերություններ և տարածաշրջաններ

Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 
Regions of Africa:      Հյուսիսային Աֆրիկա      Արևմտյան Աֆրիկա      Կենտրոնական Աֆրիկա      Արևելյան Աֆրիկա      Հարավային Աֆրիկա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 
Աֆրիկայի ֆիզիկական քարտեզը
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 
Աֆրիկայի արբանյակային պատկերը
Տարածաշրջանի անվանումը և
տերությունները իրենց դրոշներով
Տարածք
(կմ²)
Բնակչություն
(Հուլիսի 1 2002 մոտ.)
Բնակչության խտություն
(կմ² հաշվով)
Մայրաքաղաք
Արևելյան Աֆրիկա։
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Բուրունդի 27,830 6,373,002 229.0 Բուժումբուրա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կոմորոս 2,170 614,382 283.1 Մորոնի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Ջիբութի 23,000 472,810 20.6 Ջիբութի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Էրիթրեա 121,320 4,465,651 36.8 Ասմարա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Եթովպիա 1,127,127 67,673,031 60.0 Ադիս Աբեբա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Քենիա 582,650 31,138,735 53.4 Նայրոբի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մադագասկար 587,040 16,473,477 28.1 Անտանանարիվո
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մալավի 118,480 10,701,824 90.3 Լիլոնգվե
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մավրիկիոս 2,040 1,200,206 588.3 Պորտ Լուի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մայոտ (Ֆրանսիա) 374 170,879 456.9 Մամուձու
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մոզամբիկ 801,590 19,607,519 24.5 Մապուտու
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Ռեյունյոն (Ֆրանսիա) 2,512 743,981 296.2 Սեն Դենի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Ռուանդա 26,338 7,398,074 280.9 Կիգալի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սեյշելներ 455 80,098 176.0 Վիկտորիա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սոմալի 637,657 7,753,310 12.2 Մոգադիշո
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Տանզանիա 945,087 37,187,939 39.3 Դոդոմա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Ուգանդա 236,040 24,699,073 104.6 Կամպալա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Զամբիա 752,614 9,959,037 13.2 Լուսակա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Զիմբաբվե 390,580 11,376,676 29.1 Հարարե
Միջին Աֆրիկա։
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Անգոլա 1,246,700 10,593,171 8.5 Լուանդա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կամերուն 475,440 16,184,748 34.0 Յաունդե
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն 622,984 3,642,739 5.8 Բանգի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Չադ 1,284,000 8,997,237 7.0 Նջամենա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կոնգո 342,000 2,958,448 8.7 Բրազավիլ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 2,345,410 55,225,478 23.5 Կինշասա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Հասարակածային Գվինեա 28,051 498,144 17.8 Մալաբո
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Գաբոն 267,667 1,233,353 4.6 Լիբրևիլ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սան Տոմե և Պրինսիպի 1,001 170,372 170.2 Սան Տոմե
Հյուսիսային Աֆրիկա։
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Ալժիր 2,381,740 32,277,942 13.6 Ալժիր
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Եգիպտոս 1,001,450 70,712,345 70.6 Կահիրե
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Լիբիա 1,759,540 5,368,585 3.1 Տրիպոլի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մարոկկո 446,550 31,167,783 69.8 Ռաբաթ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սուդան 2,505,810 37,090,298 14.8 Խարթում
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Թունիս 163,610 9,815,644 60.0 Թունիս
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Արևմտյան Սահարա 266,000 256,177 1.0 Էլ Այուն
Եվրոպական տերությունները Հյուսիսային Աֆրիկայում
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կանարյան կղզիներ (Իսպանիա) 7,492 1,694,477 226.2 Սանտա Կրուս դե Տեներիֆե
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սեուտա 20 71,505 3,575.2 -
Մադեյրա 797 245,000 307.4 Ֆունշալ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ Մելիլյա(Իսպանիա) 12 66,411 5,534.2 Մելիլյա
Հարավային Աֆրիկա։
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Բոթսվանա 600,370 1,591,232 2.7 Գաբորոնե
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Լեսոտո 30,355 2,207,954 72.7 Մասերու
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Նամիբիա 825,418 1,820,916 2.2 Վինդհուկ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Հարավ Աֆրիկյան Հանրապետություն 1,219,912 43,647,658 35.8 Պրետորիա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սվազիլենդ 17,363 1,123,605 64.7 Մբաբանե
Արևմտյան Աֆրիկա։
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Բենին 112,620 6,787,625 60.3 Պորտո Նովո
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Բուրկինա Ֆասո 274,200 12,603,185 46.0 Ուագադուգու
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կաբո Վերդե 4,033 408,760 101.4 Պրայա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Կոտ դ'Իվուար 322,460 16,804,784 52.1 Յամուսուկրո
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Գամբիա 11,300 1,455,842 128.8 Բանջուլ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Գանա 239,460 20,244,154 84.5 Աքրա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Գվինեա 245,857 7,775,065 31.6 Կոնակրի
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Գվինեա-Բիսաու 36,120 1,345,479 37.3 Բիսաու
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Լիբերիա 111,370 3,288,198 29.5 Մոնրովիա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մալի 1,240,000 11,340,480 9.1 Բամակո
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Մավրիտանիա 1,030,700 2,828,858 2.7 Նուակշոտ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Նիգեր 1,267,000 10,639,744 8.4 Նիամեյ
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Նիգերիա 923,768 129,934,911 140.7 Աբուջա
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սուրբ Հեղինեի կղզի(Մեծ Բրիտանիա) 410 7,317 17.8 Ջեյմսթաուն
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սենեգալ 196,190 10,589,571 54.0 Դակար
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Սիերա Լեոնե 71,740 5,614,743 78.3 Ֆրիթաուն
Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ  Տոգո 56,785 5,285,501 93.1 Լոմե
Համընդհանուր 30,368,609 843,705,143 27.8


Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 175 Աֆրիկա: Աշխարհագրական դիրք, Մակերևույթ, Oգտակար հանածոներ 

Tags:

Աֆրիկա Աշխարհագրական դիրքԱֆրիկա ՄակերևույթԱֆրիկա Oգտակար հանածոներԱֆրիկա ՋրագրությունԱֆրիկա ԿլիմաԱֆրիկա ԲուսականությունԱֆրիկա ԿենդանատեսակըԱֆրիկա Տերություններ և տարածաշրջաններԱֆրիկա ԾանոթագրություններԱֆրիկաԵվրասիաՍառը պատերազմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակ ձին (պատմվածք)Լյուդվիգ վան ԲեթհովենՀայերեն հայհոյախոսությունԵղջերուներԸնձառյուծՎիտամին AՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկԱլան Ալեքսանդր ՄիլնԿոտայքի մարզԷրիթրոցիտներԲյուրականի աստղադիտարանՀավասարասրուն սեղանՄիքայել ՆալբանդյանԲրազիլիաԱրկադի Տեր-ԹադևոսյանԵվրասիական տնտեսական միությունԿոնՀայկական մանրանկարչությունԳրիգոր ԼուսավորիչԿոչականՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Տիպ 1 շաքարային դիաբետՍինդրիկՀնձանՏեղերի վանքՏիգրան ՄեծԱրագածՌուսական կայսրությունԿռունկներԱջանտաԽՍՀՄ փլուզումԱմբոխները խելագարվածՀակաբիոտիկներՍմբատաբերդՄիրհավ (պատմվածք)ՓսորիազԱրեգակնային համակարգԱրա Գեղեցիկ և ՇամիրամԱլգորիթմԳարեգին ՆժդեհՌոմանոս ՄելիքյանՁկներՀավերժության հայկական նշան44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկԱվանդույթԱմերիկաԱվտոմեքենաՀեքիաթՄենինգիտՍակավարյունությունՓոքր ՄհերՍոս ՍարգսյանԱլեքսանդր ՇիրվանզադեՄիքելանջելոԿրեատինինՀովհաննես ԲաղրամյանԴաունի համախտանիշՄագաղաթԲջիջԽատուտիկ սովորականԼուսինՄայր Հայաստան հուշահամալիրՏերունական աղոթքԲառարանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՎիտամին D-ի անբավարարությունԱնասնաֆերմաՓոխաբերությունՎարդանանք (պատմավեպ)Թուղթ (նյութ)Նապոլեոն ԲոնապարտՍննդային թունավորումներՈսկեպարԾաղիկԽաչատուր ԱբովյանԵնթակա🡆 More