Կասպից Ծով

Կասպից ծով (պարս.՝ دریای خزر ղազ.՝ Каспий теңізі, ռուս.՝ Каспийское море, թուրքմ.՝ Hazar deňzi, ադրբ.՝ Xəzər dənizi), լիճ Եվրոպայի և Ասիայի միջև։ Հանդիսանում է Երկրի մակերեսով խոշորագույն պարփակված ներքին ջրավազանը, տարբեր դասակարգուների համաձայն՝ աշխարհի խոշորագույն լիճը կամ ամբողջական ծով։ Կասպից ծովի ջուրը աղի է։ Աղիության մակարդակը Վոլգայի գետաբերանում կազմում է 0,05 ‰, իսկ հարավ-արևելքում՝ 11-13 ‰։ Ջրի մակարդակը ենթարկվում է տատանումների։ Համաձայն 2009 թվականի հրապարակված տվյալների՝ այն կազմում է ծովի մակարդակից ցածր է 27,16 մ։ Ներկա դրությամբ ծովի մակերեսը մոտավորապես 371․000 կմ² է, առավելագույն խորությունը՝ 1025 մ։ Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 3․626․000 կմ²։

Կասպից ծով
Կասպից Ծով
Տեսակփակ լիճ, աղի լիճ, ջրային օբյեկտ և լիճ
ԵրկիրԿասպից Ծով Իրան, Կասպից Ծով Ռուսաստան, Կասպից Ծով Ղազախստան, Կասպից Ծով Ադրբեջան և Կասպից Ծով Թուրքմենստան
Երկարություն1200 կմ
Լայնություն435 կմ
ԲԾՄ−28 մետր
Խորություն1025 մետր և 211 մետր
Շրջանագծի երկարություն7000 կմ
Մակերես386 400 կմ²
Ծավալ78 700 կմ³
Մասն էՄիջերկրական ծովի տարածաշրջան
Աշխարհագրական տեղադրությունAral–Caspian Depression?
Ջրահավաքի տարածքԿասպից ծովի ավազան
Ավազանի տարածք3 500 000 կմ²
Ավազանի երկիրԿասպից Ծով Ռուսաստան, Կասպից Ծով Ղազախստան, Կասպից Ծով Թուրքմենստան, Կասպից Ծով Իրան և Կասպից Ծով Ադրբեջան
Աղիություն12,5 ‰
Լիճ հոսող գետԱստրաչայ, Atrek River?, Վոլգա, Gorganrud?, Կումա, Kura?, Qusar River?, Rubas (river)?, Սամուր, Սեֆիդրուդ, Sulak?, Թերեք, Ulluchay?, Ուրալ, Shuraozen?, Էմբա, Pirsaat River?, Բոլգարչայ, Sumgayit River?, Կուր գետ, Sardab River?, Bolda?, Neka River?, Sukhodol?, Karachay?, Հերազ, Darvagchay?, Kamyzyak?, Siah Rud (Mazandaran)?, Talar River?, Babol River?, Tajan River?, Յուրինսկի բանկ, Ստարի Իգոլկինսկի բանկ, Samur-Absheron channel?, Qudyalçay?, Kirvoy Bank?, Վիլյաշչայ, Vasilyevsky Bank?, Buzan?, Belinsky Bank?, Volga Delta?, Tashkuh River? և Galand River?
Անվանված էՔասիթներ
Կասպից Ծով

Մերձկասպյան տարածաշրջանի երկրներն են հարավում Իրանը, հարավ-արևելքում՝ Թուրքմենստանը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Ղազախստանը, հյուսիսում՝ Ռուսաստանի Դաշնությունը և արևմուտքում՝ Ադրբեջանը։

Անվանում

«Կասպից» անվանումը առաջացել է Կասպեր (կասպք) հինավուրց ցեղերից, որոնք բնակվում էի ծովի հարավ-արևմուտքում՝ ժամանակակից Հարավային Կովկաս տարածաշրջանում։ Ստրաբոնն իր աշխատությունում գրել է, որ «Աղվանք երկրի բնակիչներին էր պատկանում նաև Կասպիանե երկիրը, որն այդպես էր կոչվում կասպեր անունով ցեղերի պատվին, ինչպես նաև համանուն ծովը»։ Բացի այդ Կասպիական Դարպասը, որն Իրանի Թեհրանի նահանգի շրջանի պատմական անվանում է, հուշում է այն մասին, որ կասպք ցեղերը ժամանակին գաղթել են ծովից դեպի հարավ։ Ծովի արաբական անվանումն է Բահր ալ Ղազվին (Ղազվինյան ծով)։

Հնում հունական, պարսկական և այլ աղբյուրներում Կասպից ծովը կոչվել է նաև Հիրկանաց ծով անվանումով։ Հայտնի է նաև Վրկանց (Վրկանա) անվանումը։ Նշված անվանումները առաջացել են ծովի ափին բնակություն հաստատած ժողովուրդների անունով։

Հին սլավոնական աղբյուրներում հանդիպում են ծովի Խվալինյան և Խվալիսյան անվանումներին։ Թյուրքական աղբյուրներում ծովին տրվել է Խազարական ծով անվանումը

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Ձևավորում

Կասպից ծովը, ինչպես նաև Սև ծովը, Նամակ և Ուրմիո լճերը հանդիսանում են կայնոզոյի դարաշրջանում գոյություն ունեցած Պարատեսիս ծովի ջրային մնացորդներ։ Կասպիցը դարձել է դեպի բաց ծով ելք չունեցող ջրավազան տեկտոնական վերելքի և ծովի մակարդակի նվազման հետևանքով մոտավորապես 5,5 միլիոն տարի առաջ։ Տաք և չոր կլիմայական ժամանակաշրջաններում դեպի բաց ծով ելք չունեցող Կասպիցը գրեթե ցամաքել է։

Կասպից ծովը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։ Հյուսիսից դեպի հարավ երկարությունը մոտավորապես 1200 կմ (36°34'-47°13' հս․ երկ․), արևմուտքից դեպի արևելք՝ 195-ից մինչև 435 կմ, մեջտեղում՝ 310-320 կմ (46°-56° արև․ երկ․)։

Ֆիզիկա-աշխարհագրական տեսանկյունից Կասպից ծովը բաժանվում է երեք պայմանական մասի՝

  • Հյուսիսային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 25 %-ը,
  • Միջին Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 36 %-ը,
  • Հարավային Կասպից, որը կազմում է ծովի մակերեսի 39 %-ը

Հյուսիսային և Միջին Կասպյան հատվածների սահմանը անցնում է Չեչեն կղզի - Տյուբ Կարագան հրվանդան գծով, իսկ Միջին և Հարավային Կասպյան հատվածներինը՝ Չիլով կղզի - Գան Գուլու հրվանդան սահմանագծով։

Ափամերձ տարածք

Կասպից ծովի ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ջրափնյա գծի երկարությունը գնահատվում է մոտավորապես 6500-6700 կմ, իսկ կղզիներով՝ 7000 կմ։ Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները։ Հյուսիսային հատվածում ափամերձ գոտին կտրտված է Ուրալ և Վոլգա գետերի ջրանցնքերով և կղզիներով, ափերը ցածրադիր են և ճահճցած, ջրային մակերեսը պատված է թփուտներով։ Արևելյան մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Առավել որոր ափերը գտնվում են Ապշերոնյան թերակղզու շրջանում (արևմուտքում) և Ղազախյան ծովածոցի ու Կարա Բողազ Գյոլի շրջանում (արևելքում)։

Թերակղզիներ

Կասպից ծովում առկա են բազմաթիվ թերակղզիներ, որոնցից առավել խոշորներից են

Կղզիներ

Կասպից ծովում առկա են շուրջ 50 խոշոր և միջին մեծության կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 350 կմ2

Առավել խոշոր կղզիներից են

Ծանոթագրություններ

Կասպից Ծով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպից ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 277 Կասպից Ծով 

Tags:

Կասպից Ծով ԱնվանումԿասպից Ծով Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԿասպից Ծով ԾանոթագրություններԿասպից ԾովԱդրբեջաներենԱղի ջուրԱսիաԲարձրություն ծովի մակարդակիցԳետաբերանԵվրոպաԵրկիրԹուրքմեներենԼիճԾովՂազախերենՊարսկերենՌուսերենՎոլգա (գետ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական դիցաբանությունՓայծաղԳևորգ ՉաուշՎարդգես ՍուրենյանցՇվեյցարիաԽաղաղ օվկիանոսԱրտաշատԴավիթ ԲեկՊրիզմաԽոսքի մասերՏոտոԳեյմինգՀայերենի այբուբենԴաշտանՍայաթ-ՆովաՈրոշիչՄանրանկարչությունԿարեն ԴեմիրճյանԷկոհամակարգԱպրիլի 23Սեռական հերպեսՀակասնկային դեղերԲաշ-Ապարանի ճակատամարտԱլբերտ ԱյնշտայնՄատենադարանԹուրք-հայկական պատերազմ (1920)Սամվել (վեպ)Հաստ աղիքների բորբոքումՊարացետամոլԱրաբական Միացյալ ԷմիրություններԱյրին (նորավեպ)Մարինա Բերբերյան1915ՀոմոցիստեինԿոչականՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)ՆորավանքՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՍիֆիլիսԳևորգ Մարզպետունի (վեպ)ՆապաստակներԼիմֆոմաՄարդու պապիլոմավիրուսՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՀնդկաստանՀոլոքոստԱրյուն կղանքումՖուտուրիզմԳայլերՇամշադինի շրջանՌուսաստանի քաղաքների ցանկԵրիկամային անբավարարությունՐաֆֆու ստեղծագործությունների ցանկՏեսակարար ջերմունակությունԱլբերտ ԱզարյանՍեռական հարաբերությունԱրամ ԱսատրյանԱրտույտների ագարակըԳերճնշումԳեղարքունիքի մարզՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Մանթաշի ջրամբարՎբեթՏավուշի մարզՀայաստանի Ազգային ժողովԽատուտիկ սովորականՍրտային անբավարարությունԱլեքսանդր ՄակեդոնացիՄարդու առնանդամՎանի հերոսամարտՄիավորված ազգերի կազմակերպությունԱստվածածնի վերափոխման տոնԱռողջ ապրելակերպՄոնթե ՄելքոնյանԿանադաՄարդու առնանդամի չափսԱլեքսանդր ԹամանյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարեր🡆 More