Տպիչ

Տպիչ (անգլ.՝ print - տպել), սարք, որը տպում է թղթի վրա համակարգչային տեքստի մոդելի հիման վրա։ Այն անգամ կարող է տպել ֆոտո ալբոմ։ Հայաստանում այն մեծ պահանջարկ է գտել վերջին 10 տարում։

Տպիչների կարևոր բնութագրիչները

  • Արագագործությունը
  • Անաղմուկ աշխատանքը
  • Տպման որակը

Տպիչները լինում են

Մատրիցային

Տպիչ 
Մատրիցային տպիչ Amstrad DMP 3000
Տպիչ 
Մատրիցային տպիչ Epson FX-85

Այս տպիչները ավելի շատ նախատեսված են IBM համակարգիչների համար։
Առավելությունները

  • Էժան են
  • Տպման էջի արժեքը ամենացածրն է
  • Տպման արագություն

Թերությունները

  • Տպման զգալիորեն վատ որակ
  • Աղմկոտ
  • Սև-սպիտակ(գունավորը շատ վատ)

Մատրիցային տպիչի տպման սկզբունքը

Տպիչ 

Տպող գլխիկը պարունակում է բարակ, ուղղահայց ձողիկների (ստեղների) շարք։ Գլխիկը շարժվում է տպող տողի երկայնքով, իսկ ասեղները անհրաժեշտ պահին ներկող ժապավենի միջոցով հարվածում են թղթի վրա։

Թանաքային տպիչ

Տպիչ 
Թանաքային տպիչ Epson CX3200

Համակարգիչների համար ամենատարածված տպիչները։ Առավելությունները

  • Աշխատում է ավելի քիչ աղմուկով
  • Ապահովում են տպման ավելի բարձր որակ

Թերությունները Տպված էջի արժեքը ավելի բարձր է, քան թանաքային տպման բազմաթիվ տեխնոլոգիաներ։

Թանաքային տպիչի տպման սկզբունքը

Պատկերը ձևավորվում է հատուկ թանաքային միկրոկաթիլների միջոցով, որոնք արտանետվում են թղթի վրա տպող գլխիկի անցքի միջոցով։ Տպող գլխիկը շարժվում է հորիզոնական ուղղությամբ, իսկ յուրաքանչյուր տողը վերջանալիս թուղթը շարժվում է ուղղաձիգ ուղղությամբ։

Շիթային տպիչ

Տպագրության որակը հիմնականում որոշվում է թողունակությամբ և գունային ընդգծումով։
Առավելությունները

  • Լուսանկարչական որակի գունային տպագրության համար պրակտիկապես հակառակորդ չունի
  • Կատարյալ դրայվերներ
  • Կոմպակտ տարածքներում ծախսող նյութերի մատչելիություն

Թերությունները

  • Շատ դժվար է վերարտադրում լուսանկարի գունային ընդգրկումը։

Լազերային տպիչ

Տպիչ 
Լազերային Տպիչ HP LaserJet 4100TH

Այս տպիչները ապահովում են սև-սպիտակ տպման լավագույն որակ։ Գունավոր լազերային տպիչների մոտ արագագործությունը փոքր է, սակայն այն նույնպես ապահովում է տպման մեծ որակ։ Լազերային տպիչներում օգտագործվում է պատճենահանման սկզբունքը։ Հատուկ թմբկագլանից, որին էլեկտրականորեն ձգվում են ներկի մասնիկները, պատկերը փոխանցվում է թղթի վրա։

Տպիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տպիչ» հոդվածին։

Tags:

Տպիչ ների կարևոր բնութագրիչներըՏպիչ ները լինում ենՏպիչԱնգլերենԹուղթ (նյութ)Հայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱստղԲաշ-Ապարանի ճակատամարտՎարդան Ղուկասյան (Դոգ)Հայկական կամավորական շարժում (1914-1918)ՎբեթԱկսել ԲակունցԱլպիական մանուշակ (պատմվածք)ԵնթակաՀովհաննես ԹումանյանԱրյան ընդհանուր հետազոտությունԴանիել ՎարուժանԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀրաչյա ԱճառյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՈւրբաթագիրքՈրոտանՀամամոլորակային հիմնախնդիրներԴեղաբույսերՓարիզի խաղաղության վեհաժողովՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրցախի ՀանրապետությունՎանԷկոլոգիաԻնգա և Անուշ ԱրշակյաններՎիքիպահեստԳոյական անունՍինուսիտՄեծ ՀայքՍիամանթոԱրծիվներՄինչամուսնական սեքսԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀատկացուցիչՍտենտավորումԲջջային հեռախոսՕսմանյան կայսրությունԺառանգական հիվանդություններՍամուրայՓիլիսոփայությունՌուսերենՎրաստանԱնահիտԱմերիկայի հայտնագործումԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայոց ցեղասպանությունՎահանաձև գեղձի քաղցկեղԺենգյալով հացԱմառՍելեկցիաԿենդանակերպՓոշոտումԱֆրիկաՎարդՔաղաքակրթությունՍևանի իշխանՎարդավառՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄարդ բանականԳլխուղեղի ուռուցքՎլադիմիր ԼենինՀամբարձում (տոն)Համախառն ներքին արդյունքԱրկադի Տեր-ԹադևոսյանԱմբողջ թիվԱղաթթուՄարդու կմախքՀանրապետության օրՀայաստանի զինանշանՀարցական և հարաբերական դերանուններՎազգեն Ա ԲուխարեստցիՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎանաձորԵղջերուԼենկթեմուրԻններորդ ալիքԿապ (խոսքի մաս)Անուղղակի խնդիրԱպրիլի 24🡆 More