Խոյադելֆին

Խոյադելֆին (լատին․՝ Orcinus orca), սրադելֆին ծովային կաթնասուն կենդանի, պատկանում է կետանմանների կարգին, միակ մարդասպան կետ, ծովային ամենագիշատիչ գազան։

Խոյադելֆին
Խոյադելֆին
Խոյադելֆին
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Վերնաընտանիք Delphinoidea
Ընտանիք Դելֆիններ (Delphinidae)
Ենթաընտանիք Orcininae
Ցեղ Orcinus
Տեսակ Խոյադելֆին (O. orca)
Միջազգային անվանում
Orcinus orca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոյադելֆին
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ընդհանուր բնութագիր

Արու խոյադելֆինի երկարությունը հասնում է 10 մ, իսկ քաշը՝ 8 տ։ Խոյադելֆինի մեջքին կա 160-170 սմ-ոց գերանդիաձև լողակ, որն օգնում է նրան հեշտությամբ ճեղքել ջուրը և արագ շարժվել։ Չուկչիները մինչև վերջերս սարսափով էին նայում խոյադելֆինի մեջքի գերանդիաձև լողակին, կարծելով որ այն կարող է կպնել մակույկի հատակին և դանակի պես կտրել այն, մինչդեռ այդ լողակը չունի ոսկոր։ Խոյադելֆինի լողաթիակներն օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ։ Նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչ դեր։ Տեղաշարժի ընթացքում արյունատար անոթների լուսածերպը կարող է մեծանալ կամ փոքրանալ, որի պատճառով լողաթիակները կարող են փափկել կամ կարծրանալ։ Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը մեծ է, այդ իսկ պատճառով լողաթիակներն ավելի են կարծրանում։

Խոյադելֆինի մաշկը սև է, միայն տեղ-տեղ պատված է սպիտակ զոլերով, որոնք նրան տալիս են յուրահատուկ գեղեցկություն։ Ունեն 52 սրածայր ատամներ, որոնցով նա խժռում են ծովային կենդանիներին, փոկերին և ծովացուլերին։ Որսը շրջապատելուց և հոշոտելուց խոյադելֆինը նմանվում է գայլի, դրա համար էլ նրան երբեմն անվանում են ծովագայլ։ Նրանք շրջում են խմբերով, շրջապատում են որսին, բոլոր կողմերից հարձակվում են ու խժռում։ 6,5 մետրանոց մի խոյադելֆինի ստամոքսից հանել են 13 դելֆին և 14 ծովակատու։ Կուլ տված կենդանիների ընդհանուր քաշը կազմել է 1500 կգ։ Իսկ մեկ այլ խոյադելֆինի ստամոքսից հանել են թիաոտանիների, ձկների, գլխոտանիների և մոխրագույն կետի շուրջ 2 տոննանոց լեզվի հսկայական մի կույտ և կետի մարմնի խոշոր կտորներ։ 1965 թվականին խոյադելֆին Նամունը ցանցի մեջ ընկավ։ Նա ուներ 6.5 մ երկարություն, 3.5 տ քաշ։ Նրան տեղավորեցին ջրում սուզված վանդակի մեջ և նավի օգնությամբ քաշեցին Սիետլա քաղաքի ծովախորշի «փարախը»։ Այդտեղ նրան կերակրում էին կարմիր ձկով (օրական 150 կիլոգրամ)։

Այժմ տասնյակից ավելի խոյադելֆիններ կան ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի օվկիանոսներում։

Պատմություն

Կետորսության լավատեղյակ Բ.Ա. Զենկովիչը պատմում է, թե ինչպես է մի անգամ փոքրիկ նավակով դուրս է գալիս բաց ծով՝ որսի, հետն ունենալով որսի շուն։ Ծովի ջուրն այնքան պարզ էր, որ նա հակարծակի տեսնում է գազանի հրեշային դեմքը և միգուցե վախից կրակում նրա ճակատին։ Գազազած հրեշը հարձակվում է նավակի վրա և խորտակում այն։ Ափը մոտ լինելով որսկանն ու շունը լողում են դեպի ցամաք։ Հրեշը նկատում է դա և հասնելով շանը՝ իսկույն խժռում է նրան, իսկ որսկանը հազիվ փրկվում է։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Ս. Գ. Ստեփանյան, Գ. Ե. Ավագյան-«Կենդանական աշխարհի հսկաները», Երևան, 1975. 94 էջ

Արտաքին հղումներ

Tags:

Խոյադելֆին Ընդհանուր բնութագիրԽոյադելֆին ՊատմությունԽոյադելֆին ԾանոթագրություններԽոյադելֆին ԳրականությունԽոյադելֆին Արտաքին հղումներԽոյադելֆինԼատիներենԿաթնասունԿետանմաններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մեծ Հայքի նահանգների ցանկՃապոնիաՀականիշԵրաժշտությունԲաժանարարների աղյուսակՀայկական առածներ և ասացվածքներՆյարդային համակարգՍտորոգյալՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱղավնիներՎահանագեղձՀայաստանի տնտեսությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՎիրուսներՄիքայել ՆալբանդյանՆերարգանդային պարույրՖյուժն խոհանոցԴեռահասի հոգեբանությունԵրևանի կոնյակի գործարանՄհեր ՄկրտչյանՀինդուիզմԿանանց միջազգային օրՑրված սկլերոզՄուրացանՀայերՇնչառությունՎբեթՎիժում (հղիության կրելախախտ)Վանա լիճՀարցական նշանԱրագածոտնի մարզՄարդու կմախքԴուբայՄեծապատիվ մուրացկաններԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԲարդ ստորադասական նախադասությունՑիտոզոլՄեծ ՄհերԱրյան ճնշումՆիդերլանդներՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԲայՆևրոզներԿրծքագեղձի քաղցկեղԵվրասիաԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՀաստ աղիքների բորբոքումԱրտաշեսյաններԲագրատունիների թագավորությունՎիքիպեդիաՄիջին ականջի բորբոքումՄենք ենք, մեր սարերը (ֆիլմ)Ատոպիկ մաշկաբորբSourՈսկեպարԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍևանի իշխանԱրծվաշենՍահմի (անձնավորություն)ԱնահիտԿենդանիների հատկանիշների ցանկՃրագալույցՊատվի համար (դրամա)ՇեղանկյունՉարենցավանՔաոս (վեպ)Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀամակարգիչՏաղավար տոներԵրևանի թանգարանների ցանկՄահՍիրտ-անոթային հիվանդությունՀոգնակի թիվԵրազ🡆 More