Բարաք Օբամա: ԱՄՆ 44-րդ նախագահ

Բարաք Հուսեյն Օբամա II (անգլ.՝ Barack Hussein Obama, օգոստոսի 4, 1961(1961-08-04), Հոնոլուլու, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ (2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը)։ Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, որն առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։

Բարաք Օբամա
անգլ.՝ Barack Obama
Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017)
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մենթենգ 01 պետական տարրական դպրոց (1971), Փունահոու դպրոց (1979), Օքսիդենթալ քոլեջ (1981), Կոլումբիայի համալսարան (1983), Հարվարդի իրավունքի դպրոց (1991), Նոելանիի տարրական դպրոց (1967), Կենտավրոս ավագ դպրոց, Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց (2002), Հարվարդի համալսարան (1991), Նելսոնի ավագ դպրոց և Քինգ քոլեջի նախապատրաստական ավագ դպրոց
Գիտական աստիճան՝ Բակալավր և Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, քաղաքական հրապարակախոս, community organizer, պետական գործիչ, իրավաբան, պոդքաստեր, ակադեմիկոս և հիշատակագիր
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք բողոքականություն, կոնգրեգացիոն եկեղեցի, կոնգրեգացիոնալիզմ և Քրիստոսի միասնական եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 4, 1961(1961-08-04)[…] (62 տարեկան)
Ծննդավայր Հոնոլուլու, ԱՄՆ
Դինաստիա Բարաք Օբամայի ընտանիք
Քաղաքացիություն Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) ԱՄՆ[…] և Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) Քենիա
Ի ծնե անուն անգլ.՝ Barack Hussein Obama II
Հայր Բարաք Հուսեյն Օբամա (ավագ)
Մայր Էնն Դանհամ
Ամուսին Միշել Օբամա
Զավակներ Սաշա Օբամա և Մալիա Օբամա
 
Կայք՝ barackobama.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Ռաջամիտրաբհորնի շքանշան

Աբդուլազիզ արքայի մեդալ

Խաղաղության Նոբելյան մրցանակ Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար
Պատվի նախագահական շքանշան

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար

NAACP Image Award՝ լավագույն փաստագրական գրական ստեղծագործության համար

NAACP Image Award - նախագահի մրցանակ

Գերմանական լրատվամիջոցների պարգև

Սիկատունայի շքանշան
Ազգային գիտական մեդալ

Նոտր Դամի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Հյուսիսարևմտյան համալսարանի պատվավոր դոկտոր

Յոհաննեսբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

Romy

Փրայմթայմ Էմմի մրցանակ ականավոր պատմողի համար

Financial Times-ի տարվա մարդ

Phoenix մրցանակ

Audie մրցանակ հեղինակի կողմից պատմելու համար

և

Խիզախության դրսևորման մրցանակ

Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը, որ նախագահել է «Harvard Law Review»-ին։ Օբաման ընտրվել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-2004 թթ։ Եվ միաժամանակ, 1992-2004 թթ Օբաման դասավանդել է սահմանադրական իրավունք Չիկագոյի համալսարանում։ 2000 թ.-ին ձախողվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը։ Այս դեպքից հետո, 2003 թվականի հունվարին Օբաման դրեց իր թեկնածությունը ԱՄՆ սենատի անդամ ընտրվելու համար և 2004 թ. նոյեմբերին ընտրվեց սենատում՝ շահելով քվեների 70 %։ Օբաման 2005 թվականի հունվարից 2008 թվականի նոյեմբերը Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից, որից հրաժարվել է նախագահ (2009 թ. հունվարի 20) ընտրվելու կապակցությամբ։

Օբաման (2009 թվականի հոկտեմբերի 9-ին) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017)
Օբամա Պենսիլվանիա 2008 թվականի նախագահական ընտրությունների արշավ

Վաղ կյանք և կարիերա

Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին Հոնոլուլուի Կապիոլանիի կանանց և երեխաների բժշկական կենտրոնում։ Նա միակ նախագահն է, որը ծնվել է 48 սահմանակից նահանգներից դուրս։ Մայրն ամերիկացի է, իսկ հայրը՝ քենիացի։ Մայրը՝ Էնն Դանհեմը (1942-1995), ծնվել է Կանզասի Ուիչիտո քաղաքում, ունի անգլիական, ուելսական, գերմանական, շվեյցարական և իռլանդական արմատներ։ 2007 թվականին պարզվեց, որ նրա ապուպապը՝ Ֆալմութ Քիրնին, 1850 թվականին Իռլանդիայի Մոնիգալ գյուղից գաղթել է ԱՄՆ։ 2012 թվականի հուլիսին «Ancestry.com» կայքը պարզեց, որ ամենայն հավանականությամբ Դանհեմը սերում է Ջոն Փանչի տոհմից՝ աֆրիկացի ստրուկ, որը 17-րդ դարում ապրել է Վիրջինիա գաղութում։ Օբամայի հայրը՝ Բարաք Օբամա ավագը (1934–1982), սերում էր Նյանգոմա Կոգելո գյուղի լուո ժողովրդից։ Ազգանունը՝ Օբաման, առաջացել է նրա լուոական ծագումից։ Օբամայի ծնողները ծանոթացել են 1960 թվականին Մանոայի հավայական համալսարանում ընթացող ռուսերեն լեզվի դասերին, որտեղ հայրն օտարերկրացի ուսանող էր, որը սովորում էր կրթաթոշակով։ Զույգն ամուսնացել է Հավայիի Վաիլուկու քաղաքում 1961 թվականի փետրվարի 2-ին՝ Օբամայի ծնվելուց վեց ամիս առաջ։

1961 թվականի օգոստոսի վերջին՝ նրա ծնվելուց մի քանի շաբաթ անց, Բարաքը մոր հետ տեղափոխվում է Սիեթլի Վաշինգտոնի համալսարան, որտեղ ապրում են մեկ տարի։ Այդ ժամանակահատվածում Բարաքի հայրը 1962 թվականի հունիսին Հավայիում ստանում է տնտեսագետի բակալավրի աստիճան։ Այնուհետև ուսումը կրթաթոշակով շարունակում է Հարվարդի համալսարանում, որտեղ ստանում է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1964 թվականի մարտին Օբամայի ծնողներն ամուսնալուծվում են, և Օբամա ավագը վերադառնում է Քենիա, որտեղ ամուսնանում է երրորդ անգամ և սկսում աշխատել Ֆինանսների նախարարությունում որպես ավագ տնտեսական վերլուծաբան։ Հայրը որդուն Հավայիում այցելել է միայն մեկ անգամ՝ 1971 թվականի Սուրբ ծննդին։ Երբ Օբաման 21 տարեկան էր, հայրը զոհվում է ավտովթարից (1982)։ Հիշելով իր վաղ մանկությունը՝ Օբաման ասել է. «Այն, որ հայրս ոչնչով նման չէր ինձ շրջապատող մարդկանց. այն, որ նա ձյութի պես սև էր, իսկ մայրս՝ կաթի նման սպիտակ, ուշագրավ բան չէր ինձ համար»։ Նա նկարագրել է երիտասարդ տարիքում իր մղած պայքարը՝ փորձել կողմնորոշվել և հասկանալ, թե ինչպես է հասարակությունը ընկալում իր բազմազգ ժառանգությունը։

1963 թվականին Դանհեմը Հավայիի համալսարանում ծանոթացավ Լոլո Սուտորոյի հետ. վերջինս ինդոնեզիացի էր, Արևելք-Արևմուտք կենտրոնի աշխարհագրության բաժնի ասպիրանտ։ 1965 թվականի մարտի 15-ին զույգն ամուսնացավ Մոլոկաի կղզում։ Երկու անգամ մեկ տարով J-1 վիզան երկարացնելուց հետո Լոլոն 1966 թվականին վերադարձավ Ինդոնեզիա։ 1967 թվականին՝ 16 ամիս անց, կինն ու խորթ որդին ևս տեղափոխվեցին Ինդոնեզիա։ Սկզբնական շրջանում ընտանիքը բնակվում էր Հարավային Ջակարտայի Թեբեթ շրջանի Մենթենգ Դալամ թաղամասում, իսկ 1970 թվականից բնակվում էին Կենտրոնական Ջակարտայի Մենթենգ շրջանի ավելի բարեկեցիկ թաղամասում։

Կրթություն

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբամայի առաջադիմության թերթիկը Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի ինդոնեզական կաթոլիկ տարրական դպրոցում ուսանելիս։ Օբաման դպրոց էր ընդունվել որպես «Բարրի Սուտորո» (թիվ 1) և սխալմամբ գրանցվել էր որպես Ինդոնեզիայի քաղաքացի (թիվ 3) և մուսուլման (թիվ 4)։

Վեց տարեկան հասակում Օբաման մոր հետ տեղափոխվում է Ինդոնեզիա՝ խորթ հոր մոտ։ 6-10 տարեկանում «Բարրի» անվան ներքո ընդունվում է տեղի ինդոնեզիական դպրոցներ. երկու տարի հաճախում է Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի կաթոլիկ տարրական դպրոց, մեկուկես տարի էլ՝ Մենթենգի պետական տարրական դպրոց №01։ Բացի սրանից, նաև տանը լրացուցիչ կրթություն էր ստանում անգլերեն լեզվով Քալվերթ դպրոցի ուսումնական ծրագրի հիման վրա, իսկ մայրը վերահսկում էր տնային ուսուցման գործընթացը։ Երեխա ժամանակ, Ջակարտայում անցկացրած չորս տարիների արդյունքում, ազատ խոսել է ինդոնեզերեն։ Ինդոնեզիայում ապրելու ժամանակ Օբամայի խորթ հայրը նրան սովորեցրել է կյանքի կանոնները և թե ինչպես լինել տոկուն։

1971 թվականին Օբաման վերադառնում է Հոնոլուլու՝ մայրական կողմի տատ ու պապի՝ Մեդլին և Սթենլի Դենհամների մոտ։ Կրթաթոշակ ստանալով՝ սկսում է հաճախել մասնավոր նախապատրաստական՝ Փունահոուի դպրոցը, որն ավարտում է 1979 թվականին։ Ավագ դպրոցում Օբաման շարունակում էր կրել «Բարրի» մականունը, որն այդպես էլ մնաց մինչև 1980 թվականը՝ Քենիա այցելելը։ 1972-1975 թվականներին, երբ մայրը Հավայիի համալսարանում ասպիրանտ էր մարդաբանության բաժնում, Օբաման խորթ քրոջ՝ Մայա Սուտորոյի և մոր հետ բնակվում էր Հավայիում։ Երբ 1975 թվականին մայրն ու քույրը վերադարձան Ինդոնեզիա, որպեսզի մայրը կարողանար գործնականում զբաղվել մարդաբանությամբ, Օբաման նախընտրեց մնալ Հավայիում Obama chose to stay in Hawaii when his mother and half-sister returned to Indonesia in 1975, so his mother could begin anthropology field work.։ Մայրը հետագա քսան տարիների մեծ մասն անցկացրեց Ինդոնեզիայում. 1980 թվականին ամուսնալուծվեց Լոլո Սուտորոյից, 1992 թվականին ստացավ դոկտորական աստիճան, իսկ 1995 թվականին ձվարանների և արգանդափողի քաղցկեղի անհաջող բուժման հետևանքով մահացավ Հավայիում։

Հոնոլուլուում ապրած տարիների մասին Օբաման գրել է. «Այն հնարավորությունը, որ տվեց ինձ Հավային՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ծանոթանալ բազմազան մշակույթների հետ, դարձավ իմ աշխարհայացքի ձևավորման անքակտելի մասը և այն արժեքների հիմքը, որը հոգուս մոտ են»։ Օբաման նաև գրել և խոսել է այն մասին, որ դեռահաս տարիքում օգտագործել է էթանոլ, մարիխուանա և կոկաին՝ «գլխից հանելու համար այն հարցերը, թե ով է եղել ինքը»։ Օբաման եղել է նաև «Choom Gang» խմբի անդամ՝ ընկերական խումբ, որը միասին ժամանակ էր անցկացնում և երբեմն՝ մարիխուանա ծխում։

Քոլեջ և հետազոտական աշխատանքներ

1979 թվականին ավագ դպրոցն ավարտելուց հետո Օբաման տեղափոխվեց Լոս Անջելես՝ ամբողջական կրթաթոշակով Արևմտյան քոլեջ (անգլ.՝ Occidental College) հաճախելու համար։ 1981 թվականի փետրվարին Օբաման առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ՝ քոլեջին կոչ անելով հրաժարվել Հարավային Աֆրիկայում ներդրումներ կատարել՝ ի պատասխան այդ երկրում վարվող ապարտհեյդի քաղաքականության։ 1981 թվականի կեսերին Օբաման մեկնեց Ինդոնեզիա՝ այցելելու մորն ու խորթ քրոջը՝ Մայային, ինչպես նաև երեք շաբաթով Պակիստանում գտնվող իր քոլեջի ընկերների ընտանիքներին այցելելու համար։ 1981 թվականի վերջերին՝ երրորդ կուրսում, տեղափոխվեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ մասնագիտացավ քաղաքագիտության ոլորտում՝ միջազգային հարաբերությունների և անգլերեն գրականության ոլորտներում։ Բնակվում էր կամպուսից դուրս՝ 109-րդ Վեսթ փողոցում։ 1983 թվականին 3,7 միավորով ավարտեց համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Օբաման գրեթե մեկ տարի որպես ֆինանսական հետազոտող և գրող աշխատեց «Business International Corporation»-ում, այնուհետև 1985 թվականին՝ երեք ամիս աշխատեց որպես «New York Public Interest Research Group»-ի համակարգող Նյու Յորքի քաղաքային քոլեջում։

Համայնքային կազմակերպիչ և Հարվարդի իրավաբանական դպրոց

Կոլումբիայի համալսարանն ավարտելուց երկու տարի անց Օբաման, երբ աշխատանքի ընդունվեց որպես «Զարգացող համայնքներ» նախագծի տնօրեն, Նյու Յորքից տեղափոխվեց Չիկագո. վերջինս կրոնական համայնքային կազմակերպություն էր, որն ի սկզբանե ներառում էր ութ կաթոլիկ ծուխ Ռոզլենդից, Վեսթ Փալմանից և Ռիվերդեյլից՝ Չիկագոյի Հարավային հատվածում։ 1985 թվականի հունիսից մինչև 1988 թվականի մայիսը որպես համայնքային կազմակերպիչ է աշխատել այնտեղ։ Օգնել է ստեղծել մասնագիտական ուսուցման ծրագիր, քոլեջ ընդունվելու համար նախապատրաստական ծրագիր և վարձակալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն «Altgeld Gardens Homes»-ում։ Օբաման աշխատել է նաև համայնքային կազմակերպմամբ զբաղվող հաստատությունում՝ Գամալիել հիմնադրամում, որպես խորհրդատու և ուսուցիչ։ 1988 թվականի կեսերին առաջին անգամ երեք շաբաթով մեկնեց Եվրոպա, այնուհետև՝ հինգ շաբաթով Քենիա, որտեղ առաջին անգամ հանդիպեց հորական կողմի իր բարեկամներից շատերին։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017)  Արտաքին տեսաֆայլեր
Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017)  Դերիք Բելը սպառնում է հեռանալ Հարվարդից, ապրիլի 24, 1990 թ., 11:34, Բոստոնի հեռուստատեսության թվային արխիվ։ Ուսանող Բարաք Օբաման ներկայացնում է պրոֆեսոր Դերիք Բելին՝ սկսած 6:25 րոպեից։

Չնայած նրան ամբողջական կրթաթոշակ առաջարկեցին Հյուսիսարևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար՝ Օբաման, բնակվելով հարևան Սոմերվիլում, 1988 թվականի աշնանն ընդունվեց Հարվարդի իրավաբանական դպրոց։ Առաջին կուրսի վերջում նա ընտրվեց «Harvard Law Review»-ի խմբագիր, երկրորդ կուրսում՝ ամսագրի նախագահ։ Ուսումնառության ընթացքում դարձավ նաև սահմանադրական իրավունքի մասնագետ Լոուրենս Թրայբի օգնականը։ Ամառները վերադառնում էր Չիկագո. 1989 թվականին աշխատել է «Sidley Austin» իրավաբանական ընկերությունում, իսկ 1990 թվականին՝ «Hopkins & Sutter»-ում։ Օբամայի՝ որպես «Harvard Law Review»-ի առաջին սևամորթ խմբագիր դառնալը գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը և հանգեցրեց ռասայական հարաբերությունների մասին գրքի հրատարակման և առաջխաղացման համար պայմանագրի կնքմանը, որը հետագայում վերածվեց անձնական հուշերի։ Ձեռագիրը հրատարակվեց 1995 թվականի կեսերին՝ «Հորս երազանքները» անվամբ։ 1991 թվականին Օբաման գերազանցությամբ ավարտեց Հարվարդի իրավաբանական դպրոցը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։

Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց

1991 թվականին Օբաման ընդունեց Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում երկու տարով հրավիրյալ գիտաշխատողի հաստիքը զբաղեցնելու հրավերը, որպեսզի աշխատի իր առաջին գրքի վրա։ Այնուհետև նույն համալսարանում 12 տարի սահմանադրական իրավունք դասավանդեց՝ 1992-1996 թվականներին որպես դասախոս, իսկ 1996-2004 թվականներին՝ որպես ավագ դասախոս։

1992 թվականի ապրիլից հոկտեմբեր Օբաման ղեկավարել է Իլինոյսի «Քվեարկելու նախագիծը», որը ընտրողների գրանցմանն ուղղված արշավ էր. իրականացվում էր տասը աշխատակցի և 700 կամավորների օգնությամբ։ Օբաման հասավ նրան, որ նահանգի 400 000 չգրանցված աֆրոամերիկացի քվեարկողներից 150 000-ը գրանցվեց, որի արդյունքում «Crain's Chicago Business» շաբաթաթերթը 1993 թվականին Օբամային ներառեց իր «40 under Forty» ցանկում՝ որպես ազդեցիկ դեմք իր մասնագիտական ոլորտում։

Ընտանիք և անձնական կյանք

2006 թվականին մի հարցազրույցի ժամանակ Օբաման ընդգծեց իր մեծ ընտանիքի բազմազանությունը. «Կարծես փոքրիկ ՄԱԿ լինի։ Բարեկամներ ունեմ, որ նման են Բեռնի Մաքին։ Բարեկամներ էլ ունեմ, որ նման են Մարգարետ Թետչերին»։ Օբաման խորթ քույր ունի՝ Մայա Սուտորո Ինը, ում հետ մեծացել է, յոթ խորթ եղբայր էլ ունի քենիացի հոր կողմից, որոնցից վեցը ողջ են։ Օբամայի մայրը վաղ է մահացել, իսկ մորական կողմի տատը՝ Մեդլին Դանհեմը, մահացել է 2008 թվականի նոյեմբերի 2-ին՝ Օբամայի նախագահ ընտրվելուց երկու օր առաջ։ Օբաման ունի նաև իռլանդական արմատներ. 2011 թվականի մայիսին Մանիգոլում ծանոթացել է իր իռլանդացի զարմիկների հետ։ «Հորս երազանքները» հուշագրության մեջ Բարաք Օբաման մոր ընտանիքի արմատները կապում է բնիկ ամերիկացի սերունդների հետ։ Բացի այդ, նա հնարավոր է համարում նաև հեռու բարեկամական կապը Ջեֆերսոն Դևիսի հետ, որն Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահն էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ընդհանուր նախնիներ ունի նաև Ջորջ Ու. Բուշի և Դիք Չեյնիի հետ։

1980-ական թվականներին Չիկագոյում որպես համայնքային կազմակերպիչ աշխատելու ժամանակ Օբաման ապրել է մարդաբան Շեյլա Միյոսի Ջագերի հետ։ Երկու անգամ ամուսնության առաջարկություն է արել նրան, սակայն նա ու ծնողները մերժել են He proposed to her twice, but both Jager and her parents turned him down.։ Այս հարաբերությունների մասին հանրությանը հայտնի դարձավ միայն 2017 թվականի մայիսին՝ նախագահի պաշտոնը թողնելուց մի քանի ամիս անց։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբաման կնոջ՝ Միշելի և դուստրերի՝ Սաշայի և Մալիայի հետ՝ Սպիտակ տան Կանաչ սենյակում, 2009 թ.։

1989 թվականի հունիսին Չիկագոյի «Sidley Austin» իրավաբանական ընկերությունում աշխատելիս, Օբաման ծանոթացավ Միշել Ռոբինսոնի հետ։ Ռոբինսոնը երեք ամսով նշանակվել էր որպես իր խորհրդական և սկզբնական շրջանում մերժում էր ժամադրության հրավերները։ Օբաման և Միշելը սկսեցին ժամադրվել ավելի ուշ այդ ամռանը, նշանվեցին 1991 թվականին և ամուսնացան 1992 թվականի հոկտեմբերի 3-ին։ Երեխայի վիժումից հետո Միշելը դիմեց արտամարմնային բեղմնավորման։ Զույգի առաջին դուստրը՝ Մալիա Էննը, ծնվել է 1998 թվականին, իսկ երկրորդ դուստրը՝ Նատաշան («Սաշա»)՝ 2001 թվականին։ Օբամայի դուստրերը հաճախել են Չիկագոյի համալսարանի լաբորատոր դպրոցները։ 2009 թվականի հունվարին, երբ նրանք տեղափոխվեցին Վաշինգտոն, աղջիկները սկսեցին հաճախել Սայդուել Ֆրենդս դպրոցը։ Օբամաները երկու պորտուգալական ջրաշուն ունեին. առաջինը՝ արու Բոն էր, որին նվիրել էր սենատոր Թեդ Քենեդին, իսկ երկրորդը՝ էգ Սանին էր, որը ձեռք բերեցին 2013 թվականին։ Բոն անկեց քաղցկեղից 2021 թվականի մայիսի 8-ին։

Օբաման Չիկագո Ուայթ Սոքս բեյսբոլի թիմի երկրպագու է, և երբ դեռ սենատոր էր, 2005 թվականի Ամերիկյան լիգայի առաջնությունում թիմի առաջին նետումը կատարեց։ 2009 թվականին Բեյսբոլի բարձրագույն լիգայի բոլոր աստղերի խաղին կրկին առաջին նետումը կատարեց՝ Ուայթ Սոքսի ժակետով։ Նա նաև Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող «Չիկագո Բերս» թիմի երկրպագու է, սակայն երիտասարդ տարիքում երկրպագել է նաև Փիթսբուրգ Սթիլերզ թիմին, և նախագահի պաշտոնը ստանձնելուց 12 օր անց՝ Սուպերբոուլ XLIII-ի ժամանակ, հենց այս թիմին էր երկրպագում։ 2011 թվականին Օբաման Սպիտակ տուն հրավիրեց Չիկագո Բերսի թիմի 1985 թվականի կազմին։ Սուպերբոուլում տարած հաղթանակից հետո թիմը չէր հրավիրվել Սպիտակ տուն՝ «Չելենջեր» տիեզերանավի աղետի պատճառով։ Օբաման բասկետբել է խաղում, ընդգրկված է եղել ավագ դպրոցի թիմում. ձախլիկ է։

2005 թվականին Օբամա ընտանիքը գրքից ստացած շահույթով Չիկագոյի Հայդ Պարկ թաղամասից տեղափոխվեց Քենվուդի թաղամասում գտնվող 1,6 մլն դոլարանոց տուն (2022 թվականի դրությամբ համարժեք է 2,4 մլն դոլարի)։ Հարակից հողամասի գնումը և կառուցապատողի՝ արշավը հովանավորող ընկերոջ՝ Թոնի Ռեզքոյի կնոջ կողմից դրա մի մասի վաճառքն Օբամային, գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ որոշ ժամանակ անց Ռեզքոյին մեղադրեցին և դատապարտեցին քաղաքական կոռուպցիայի համար, որը կապված չէր Օբամայի հետ։

2007 թվականի դեկտեմբերին «Money» ամսագիրը Օբամայի կարողությունը գնահատել է 1,3 մլն դոլար (2022 թվականի դրությամբ համազոր է 1,8 մլն դոլարի)։ 2009 թվականի հարկային հայտարարագրում ընտանեկան եկամուտը նշվել է 5,5 մլն դոլար, որը 2007 թվականին 4,2 մլն էր, իսկ 2005 թվականին՝ 1,6 մլն։ 2009 թվականի եկամուտը հիմնականում գոյացել է նրա գրքերի վաճառքից։ 2010 թվականին իր 1,7 միլիոն դոլար եկամտից Օբաման 14%-ը հատկացրել է ոչ հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ 131 000 դոլար՝ Ֆիշեր Հաուս բարեգործական հիմնադրամին, որն օգնում է վիրավոր վետերանների ընտանիքներին բնակություն հաստատել այնտեղ, որտեղ վետերանը բուժում է ստանում։ Ըստ Օբամայի 2012 թվականի հայտարարագրի՝ նրա կարողությունը կազմել է 10 մլն դոլար։

Կրոնական հայացքներ

Օբաման բողոքական քրիստոնյա է, ում կրոնական հայացքները ձևավորվել են հասուն տարիքում։ Իր «Հույսի հանդգնությունը» գրքում նա գրել է, որ «չի մեծացել կրոնական միջավայրում»։ Իր մորը, որի ծնողները հավատացյալ չեն եղել, նկարագրել է որպես կրոնից կտրված, բայց «շատ առումներով ամենահոգևոր մարդը, որին ճանաչել է» և «աշխարհիկ հումանիզմի միայնակ վկան»։ Երբ ծնողները ծանոթացել են, հայրը «երդվյալ աթեիստ» է եղել, իսկ խորթ հորը Օբաման նկարագրում է որպես «մի մարդու, որը կրոնը համարել է ոչ այնքան օգտակար բան»։ Օբաման բացատրում է, թե ինչպես է քսան տարեկանում աշխատելով սևամորթների եկեղեցիների հետ՝ որպես համայնքի կազմակերպիչ, հասկացել «աֆրոամերիկյան կրոնական ավանդույթի ուժը՝ խթանելու սոցիալական փոփոխություններ»։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբամաները Վաշինգտոնի Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցում, 2013 թվականի հունվար

2008 թվականի հունվարին Օբաման «Christianity Today» ամսագրին ասել է. «Ես քրիստոնյա եմ և ես բարեպաշտ քրիստոնյա եմ։ Ես հավատում եմ քավող մահին և Հիսուս Քրիստոսի հարությանը։ Ես կարծում եմ, որ հավատքն ինձ հնարավորություն է տալիս մաքրվել մեղքերից և հավիտենական կյանք ունենալ»։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Օբաման հայտարարություն տարածեց՝ մեկնաբանելով իր կրոնական հայացքները՝ ասելով.

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017)  Ես քրիստոնյա եմ դարձել իմ ընտրությամբ։ Ընտանիքս չի ինձ դրան դրդել. անկեղծ ասած՝ ծնողներս այն մարդկանցից չէին, որ ամեն շաբաթ եկեղեցի են գնում։ Մայրս ինձ հանդիպած ամենահոգևոր մարդն էր, բայց նա ինձ չի մեծացրել եկեղեցուն մոտ։ Այնպես որ ես հանգել եմ քրիստոնեական հավատքին ավելի հասուն տարիքում և այն պատճառով, որ Հիսուս Քրիստոսի պատվիրաններն այն տեսակի կյանքի մասին էին, որը ես կցանկանայի վարել՝ լինել իմ եղբայրների և քույրերի պահապանը, վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես նրանք կվերաբերվեին ինձ։ Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 

1987 թվականի հոկտեմբերին Օբաման ծանոթացավ Քրիստոսի երրորդություն միասնական եկեղեցու հովիվ Ջերեմիա Ռայթի հետ, իսկ 1992 թվականին դարձավ եկեղեցու անդամ։ 2008 թվականի մայիսին՝ Օբամայի նախագահական առաջին քարոզարշավի ժամանակ, նա հեռացավ Երրորդության եկեցուց, երբ Ռայթի որոշ հայտարարություններ քննադատության արժանացան։ 2009 թվականին Վաշինգտոն տեղափոխվելուց հետո Օբամա ընտանիքը հաճախել է մի քանի բողոքական եկեղեցի, այդ թվում՝ Շայլո բապտիստական եկեղեցի և Սուրբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցի, ինչպես նաև Քեմփ Դևիդի մշտադալար մատուռ, սակայն ընտանիքի անդամները կանոնավոր կերպով եկեղեցի չեն հաճախում։

2016 թվականին Օբաման ասաց, որ ոգեշնչվում է մի քանի իրերից, որոնք իրեն հիշեցնում են «բոլոր այն մարդկանց, որոնց ես հանդիպել եմ իմ ճանապարհին»՝ հավելելով. «Դրանք միշտ ինձ հետ են։ Ես սնահավատ չեմ և այնպես չէ, որ կարծում եմ՝ դրանք միշտ պետք է ինձ հետ վերցնեմ»։ Այդ իրերն են Ֆրանցիսկոս պապի նվիրած համրիչը, հինդու աստված Հանումանի արձանիկը, ղպտիական խաչը Եթովպիայից, մի վանականի նվիրած Բուդդայի փոքրիկ արձանը և պոկերի մի մետաղական ֆիշկա, որը Այովայից մի մոտոցիկլավարի հաջողության թալիսմանն է եղել։

Փաստաբանի կարիերա

Քաղաքացիական իրավունքների գծով փաստաբան

Օբաման աշխատել է «Davis, Miner, Barnhill & Galland» փաստաբանական ընկերությունում, որն ուներ 13 փաստաբան և մասնագիտացած էր քաղաքացիական իրավունքի գծով դատական գործընթացների և թաղամասի տնտեսական զարգացման վրա։ 1993-1996 թվականներին նա այս ընկերությունում աշխատել է որպես փաստաբան, իսկ 1996-2004 թվականներին՝ որպես խորհրդատու։ 1994 թվականին Բայքս-Ռոբերսոնն ընդդեմ «Սիթիբանկ» դաշնային խնայողությունների բանկի գործով փաստաբաններից մեկն էր։ 1994 թվականին կոլեկտիվ հայց էր ներկայացվել, որտեղ Սելմա Բայքս-Ռոբերսոնը գլխավոր հայցվորն էր. վերջինս պնդում էր, որ «Սիթիբանկ» դաշնային խնայողությունների բանկն այնպիսի գործունեություն է ծավալում, որն արգելված է Հավասար վարկային հնարավորությունների մասին օրենքով և Քաղաքացիական իրավունքների մասին 1968 թվականի օրենքով։ Գործը լուծվեց արտադատական ​​կարգով։

1994-2002 թվականներին Օբաման ընդգրկված էր Չիկագոյի Վուդս հիմնադրամի տնօրենների խորհրդի մեջ, որը 1985 թվականին դարձավ առաջին հիմնադրամը, որը ֆինանսավորեց Համայնքների զարգացման նախագիծը։ Օբաման ներգրավված էր նաև Ջոյս հիմնադրամում։ 1995-2002 թվականներին «Chicago Annenberg Challenge» ծրագրի տնօրենների խորհրդում էր, իսկ 1995-1999 թվականներին, որպես հիմնադիր, նախագահել է նաև տնօրենների խորհուրդը։ 2007 թվականին Օբաման կասեցրեց փաստաբանի իր արտոնագիրը։

Նախագահ Օբամա (2009–2017)

Առաջին 100 օր

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբամայի երդմնակալության արարողությունը Կապիտոլիումում, որն ընդունում է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Գլովեր Ռոբերթս կրտսերը, հունվարի 20, 2009 թ.։

Բարաք Օբամայի երդմնակալությունը՝ որպես 44-րդ նախագահ, տեղի ունեցավ 2009 թվականի հունվարի 20-ին։ Պաշտոնավարման առաջին մի քանի օրերին Օբաման գործադիր հրամաններ և նախագահական հուշագրեր ստորագրեց, որոնք հրահանգում էին ԱՄՆ զինված ուժերին՝ միջոցառումներ մշակել Իրաքից զորքի դուրս բերման համար։ Նա հրամայեց փակել Գուանտանամոյի բանտ-ճամբարը, սակայն Կոնգրեսը խոչընդոտեց փակմանը` հրաժարվելով տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները և թույլ չտալով տեղափոխել Գուանտանամոյի որևէ կալանավորի։ Օբաման քայլեր ձեռնարկեց նվազեցնելու նախագահական փաստաթղթերի գաղտնիության մակարդակը։ Նա նաև չեղյալ հայտարարեց նախագահ Ջորջ Ու. Բուշի՝ Մեխիկոյում Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունը վերականգնելու վերաբերյալ որոշումը, որն արգելում էր դաշնային օգնություն տրամադրել ընտանիքի պլանավորման միջազգային կազմակերպություններին, որոնք իրականացնում կամ խորհրդատվություն էին տրամադրում աբորտների վերաբերյալ։

Ներքին քաղաքականություն

Օբամայի ստորագրած առաջին օրինագիծը Լիլի Լեդբեթերի` արդար վարձատրության մասին օրենքն էր, որի առաջնային նպատակն էր անդրադառնալ հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրությանն առնչվող խնդիրներին՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով գենդերային հիմքով վարձատրության անհավասարությանը։ Օրենքով երկարացվեց այն ժամանակահատվածը, որի ընթացքում անհատները կարող էին դատական հայցեր ներկայացնել՝ կապված հավասար վարձատրության հետ։ Հինգ օր անց Օբաման ստորագրեց Երեխաների առողջության ապահովագրության պետական ծրագրի վերանայված տարբերակը, որը հնարավորություն էր տալիս ընդլայնել ծրագրի ծածկույթը և առողջապահական ապահովագրություն տրամադրել լրացուցիչ չորս միլիոն չապահովագրված երեխաների։ 2009 թվականի մարտին Օբաման չեղարկեց Բուշի պաշտոնավարման ժամանակ որդեգրած այն քաղաքականությունը, որը սահմանափակում էր սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունների ֆինանսավորումը և խոստացավ «խիստ ուղեցույցներ» մշակել այդ հետազոտությունների գծով։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբաման ելույթ է ունենում Կոնգրեսի համատեղ նիստում փոխնախագահ Ջո Բայդենի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ 2009 թվականի փետրվարի 24-ին։

Իր նախագահության առաջին երկու տարիներին Օբաման Գերագույն դատարանում երկու կանանց նշանակեց։ 2009 թվականի մայիսի 26-ին նա պաշտոնաթող դատավոր Դևիդ Սաութերի պաշտոնում առաջադրեց Սոնյա Սոտոմայորի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունը հաստատվեց 2009 թվականի օգոստոսի 6-ին և նա դարձավ իսպանական ծագումով Գերագույն դատարանի առաջին դատավորը։ 2010 թվականի մայիսի 10-ին Օբաման պաշտոնաթող դատավոր Ջոն Փոլ Սթիվենսի պաշտոնում առաջադրեց Ելենա Քագանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը հաստատվեց 2010 թվականի օգոստոսի 5-ին. Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ դատարանում միաժամանակ պաշտոնավարող կանանց թիվը հասավ երեքի։

2009 թվականի մարտի 11-ին Օբաման ստեղծեց Սպիտակ տան կանանց և աղջիկների խորհուրդը, որը Միջկառավարական գործերով զբաղվող գրասենյակի մի մասն էր։ Խորհուրդը ստեղծվեց 13506 գործադիր հրամանով և ուներ լայն լիազորություններ՝ Օբամային խորհրդատվություն տրամադրել ամերիկուհիների բարեկեցությանը վերաբերող հարցերում։ Խորհուրդը նախագահում էր Օբամայի ավագ խորհրդական Վալերի Ջարեթը։ 2014 թվականի հունվարի 22-ի կառավարական հուշագրով Օբաման աշխատանքային խումբ ստեղծեց Սպիտակ տանը՝ ուսանողներին սեռական ոտնձգություններից պաշտպանելու համար։ Խումբը լայն իրավասություններ ուներ. նրան խորհրդատվություն էր տրամադրելու ԱՄՆ-ի քոլեջներում և համալսարաններում սեռական ոտնձգությունների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Աշխատանքային խմբի համանախագահներն էին փոխնախագահ Ջո Բայդենը և Ջարեթը։ Աշխատանքային խումբը ստեղծվել էր Սպիտակ տան կանանց և աղջիկների հարցերով խորհրդի, ԱՄՆ փոխնախագահի գրասենյակի և ավելի վաղ Ջո Բայդենի կողմից 1994 թվականին Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի մշակման հետ կապված աշխատանքների հիման վրա։

2009 թվականի հուլիսին Բարաք Օբաման սկսեց ներգաղթի օրենքը խստորեն պահպանելուն միտված Առաջնահերթ ապահովման ծրագիրը (PEP), որը նախաձեռնել էր Ջորջ Ու. Բուշը։ Բացի այդ, նա ներկայացրեց «Անվտանգ համայնքներ» ծրագիրը, որը կենտրոնացած էր մատնահետքերի և ներգաղթի կարգավիճակի տվյալների փոխանակման վրա։

2010 թվականի ապրիլին տիեզերական քաղաքականության վերաբերյալ ունեցած իր ելույթում Օբաման հայտարարեց ՆԱՍԱ-ի՝ ԱՄՆ տիեզերական գործակալության աշխատանքում պլանավորված փոփոխությունների մասին։ Օբաման որոշեց չեղարկել մարդուն Լուսին ուղարկելու հետ կապված ծրագրերը՝ ներառյալ դրա իրականացման հետ կապված այլ ծրագրերը՝ հատուկ հրթիռները (Արես-1 և Արես-5), ինչպես նաև «Համաստեղություն» ծրագիրը։ Փոխարենը նա որոշեց միջոցներ հատկացնել երկրագիտության վերաբերյալ գիտական նախագծերին, նոր տեսակի հրթիռների ստեղծմանը և հետազոտական այլ աշխատանքներին, որոնք ուղղված են դեպի Մարս մարդու թռիչքին։ Օբաման նաև շարունակեց աջակցել Միջազգային տիեզերակայան կատարվող թռիչքները։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբաման այցելել է Կոլորադոյի համալսարանի հիվանդանոցում Օրորա քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից տուժածին, 2012 թ.։

2013 թվականի հունվարի 16-ին՝ Սենդի Հուք տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից մեկ ամիս անց, Օբաման ստորագրեց 23 գործադիր հրաման և նախանշեց մի շարք լայնածավալ առաջարկներ՝ կապված հրազենային զենքի վերահսկման հետ։ Նա կոչ արեց Կոնգրեսին վերականգնել ռազմական նպատակներով օգտագործվող հարձակողական զենքի չեղարկված արգելքը (վերջին մի քանի զանգվածային հրաձգությունների ժամանակ հենց այդպիսի զենքեր էին օգտագործվել), սահմանափակել զինամթերքի պահունակների պարունակությունը մինչև 10 փամփուշտ, մանրակրկիտ ստուգել զենք գնող ցանկացած մարդու, արգելել զրահաբաճկոններ ծակող փամփուշտների պահպանումն ու վաճառքը, ավելի խիստ պատիժներ սահմանել զենքի վաճառքով զբաղվողների՝ հատկապես չարտոնագրված դիլերների համար, որոնք զենք են գնում հանցագործների համար, ինչպես նաև հաստատել Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի դաշնային բյուրոյի ղեկավարի նշանակումը, որը չէր հաստատվել 2006 թվականից ի վեր։ 2016 թվականի հունվարի 5-ին Օբաման հայտարարեց նոր գործադիր միջոցառումների մասին, որի շրջանակներում պետք է մանրակրկիտ ստուգվեին զենք վաճառողների ավելի լայն շրջանակներ։ 2016 թվականին Նյու Յորք Թայմսի մի հոդվածում Օբաման համեմատեց «առողջ բանականության վրա հիմնված զենքի բարեփոխումների» պայքարը կանանց ընտրական իրավունքի և ամերիկյան պատմության մեջ այլ քաղաքացիական իրավունքների համար պայքարող այլ շարժումների հետ։

2011 թվականին Օբաման ստորագրեց «Patriot» օրենքը («[[Միավորելով և ուժեղացնելով Ամերիկան՝ տրամադրելով համապատասխան գործիքներ, որոնք անհրաժեշտ են ահաբեկչությունները կանխելու և խոչընդոտելու համար]]» 2001 թվականի օրենք) չորս տարով երկարաձգելու մասին հրամանը։ 2013 թվականին, երբ Էդվարդ Սնոուդենը բացահայտեց Ազգային անվտանգության գործակալության կողմից զանգվածային լրտեսման փաստը, Օբաման այդ արարքը դատապարտեց որպես ոչ հայրենասիրական, սակայն կոչ արեց խստացնել Ազգային անվտանգության գործակալության նկատմամբ սահմանափակումները՝ գաղտնիության խախտումների դեմ պայքարելու համար։ Օբաման շարունակեց և ընդլայնեց Ջորջ Բուշի կողմից ստեղծված լրտեսական ծրագրերը՝ միաժամանակ իրականացնելով որոշ բարեփոխումներ։ Նա հավանություն տվեց այն օրենքին, որի նպատակն էր սահմանափակել Ազգային անվտանգության գործակալության կողմից հեռախոսային ձայնագրությունների զանգվածային հավաքագրումը և Արտաքին հետախուզության գործերով դատարանում բարձրացնել թափանցիկությունը։

Ռասայական խնդիրներ

Նախագահական տարիների իր ելույթներում Օբաման իր նախորդներից ավելի բացահայտ հիշատակումներ չի արել ռասայական հարցերի վերաբերյալ, բայց ըստ մի ուսումնասիրության՝ նա ավելի վճռական քաղաքական քայլեր է ձեռնարկել աֆրոամերիկացիների անունից, քան Նիքսոնի ժամանակներից ի վեր ցանկացած նախագահ։

Օբամայի ընտրվելուց հետո շատերը սկսեցին խորհել այնպիսի Ամերիկայի գոյության մասին, որտեղ ռասայական նկատառումները նվազ դեր կխաղան։ Այնուամենայնիվ, առկա ռասայական լարվածությունը շատ արագ ակնհայտ դարձավ, և շատ աֆրոամերիկացիներ վրդովմունք հայտնեցին Օբամայի դեմ ուղղված ուժեղ ռասայական թշնամանքի կապակցությամբ։ Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո Ջորջ Ցիմերմանի արդարացումն ազգային վրդովմունք առաջացրեց, ինչը հանգեցրեց նրան, որ Օբաման ելույթ ունեցավ ու նշեց, որ «Թրեյվոն Մարտինը կարող էի լինել ես՝ 35 տարի առաջ»։ Մայքլ Բրաունի սպանությունը Ֆերգյուսոն քաղաքում բողոքի ալիք բարձրացրեց։ Այս և այլ նմանատիպ դեպքերը հանգեցրին «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման առաջացմանը, որը պայքարում է սևամորթների նկատմամբ բռնության և համակարգային ռասիզմի դեմ։ Թեև Օբաման սկսեց պաշտոնավարել՝ չցանկանալով խոսել ռասայական պատկանելության մասին, 2014 թվականին նա սկսեց բացահայտորեն քննարկել այն բացերը, որոնց առերեսվում էին փոքրամասնությունների ներկայացուցիչները։

Օբամայի նախագահության ընթացքում տեղի ունեցած մի քանի միջադեպեր առաջացրին ինչպես աֆրոամերիկյան համայնքի, այնպես էլ իրավապահ մարմինների դժգոհությունը։ Օբաման փորձեց վստահություն ստեղծել իրավապահ մարմինների և քաղաքացիական իրավունքների ակտիվիստների միջև, սակայն այդ ջանքերը տարբեր արդյունավետություն ունեցան։ Այն միջադեպերից հետո, երբ ոստիկանության գործողությունները հանգեցրին աֆրոամերիկացի տղամարդկանց մահվան, իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ քննադատեցին Օբամային՝ ռասայական կողմնակալությունը դատապարտելու համար, մինչդեռ ռասայական արդարության համար պայքարող որոշ ակտիվիստներ քննադատեցին Օբամայի՝ ոստիկանության հանդեպ կարեկցանքի արտահայտությունները։ 2016 թվականի մարտին Գելափի հարցման ժամանակ ամերիկացիների գրեթե մեկ երրորդն ասաց, որ իրենք «մեծապես անհանգստացած են» ռասայական հարաբերություններով, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան 2001 թվականից ի վեր Գելափի ցանկացած նախորդ հարցման ցուցանիշ։

ԼԳԲՏ իրավունքներ և միասեռ ամուսնություններ

2009 թվականի հոկտեմբերի 8-ին Օբաման ստորագրեց Մեթյու Շեփարդի և Ջեյմս Բերդ կրտսերի՝ Ատելության հողի վրա հանցագործությունների կանխարգելման մասին օրենքը, որով ընդլայնվեց Միացյալ Նահանգների 1969 թվականի Ատելության հողի վրա հանցագործությունների մասին դաշնային օրենքը՝ ներառելով այն հանցագործությունները, որոնք պայմանավորված են զոհի փաստացի կամ ենթադրյալ սեռով, սեռական կողմնորոշումով, սեռական ինքնությամբ կամ հաշմանդամությամբ։ 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Օբաման հանեց ՄԻԱՎ-ով վարակվածների՝ ԱՄՆ մուտք գործելու վրա դրված արգելքը։ Արգելքի վերացումն ուրախությամբ ընդունեց «Ներգաղթի հավասարություն» ՀԿ-ն։ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Օբաման ստորագրեց «Մի՛ հարցրու, մի՛ ասա» օրենքը չեղարկելու մասին ակտը, որով կատարեց 2008 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ իր տված խոստումը, այն է՝ վերջ տալ 1993 թվականի «Մի՛ հարցրու, մի՛ ասա» քաղաքականությանը։ Վերջինս թույլ չէր տալիս ԼԳԲՏ անձանց բացահայտ ծառայել Միացյալ Նահանգների զինված ուժերում։ 2016 թվականին Պենտագոնը վերջ դրեց այն քաղաքականությանը, որն արգելում էր տրանսգենդերներին բացահայտ ծառայել բանակում։

1996 թվականին լինելով Իլինոյս նահանգից Սենատի թեկնածու՝ Օբաման հայտարարեց, որ կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը։ 2004 թվականին Սենատում իր առաջադրման ժամանակ նա ասաց, որ աջակցում է միասեռ զուգընկերների քաղաքացիական ամուսնություններին, սակայն դեմ է նույնասեռ ամուսնություններին։ 2008 թվականին նա վերահաստատեց այս դիրքորոշումը՝ հայտարարելով. «Ես կարծում եմ, որ ամուսնությունը պետք է կնքվի տղամարդու և կնոջ միջև։ Ես կողմ չեմ միասեռականների ամուսնությանը»։ 2012 թվականի մայիսի 9-ին` նախագահի պաշտոնում վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկից անմիջապես հետո, Օբաման ասաց, որ իր տեսակետը փոխվել է, և նա հրապարակայնորեն հաստատեց իր աջակցությունը միասեռ ամուսնությունների օրինականացմանը՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն արեց դա։ Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը 2013 թվականի հունվարի 21-ին իր երկրորդ երդմնակալության ելույթի ժամանակ կոչ արեց միասեռականների համար լիակատար հավասարություն ապահովել, և առաջինն էր, որ երդմնակալության ուղերձում հիշատակեց գեյերի իրավունքները կամ «գեյ» բառը։ 2013 թվականին Օբամայի վարչակազմը իրավական փաստաթղթեր ներկայացրեց Գերագույն դատարան, որոնք հորդորում էին Հոլինգսուորթն ընդդեմ Փերիի (միասեռ ամուսնությունների վերաբերյալ) և Միացյալ Նահանգներն ընդդեմ Վինձորի (Ամուսնությունը պաշտպանելու մասին օրենքի վերաբերյալ) գործերում վճիռը կայացնել հօգուտ միասեռական զույգերի։

Տնտեսական քաղաքականություն

2009 թվականի փետրվարի 17-ին Օբաման ստորագրեց ԱՄՆ վերականգնման և վերաներդրման մասին օրենքը՝ 787 միլիարդ դոլար արժողությամբ (2022 թվականի դրությամբ համարժեք է 1074 միլիարդ դոլարի) տնտեսական խթանման փաթեթ, որը նպատակաուղղված էր օգնելու տնտեսությանը վերականգնվել խորացող համաշխարհային ճգնաժամից։ Օրենքը ներառում էր առողջապահության, ենթակառուցվածքների, կրթության, տարբեր հարկային արտոնությունների և խթանների, ինչպես նաև անհատներին ուղղակի օգնություն տրամադրելու համար դաշնային ծախսերի ավելացում։ 2009 թվականի մարտին ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հավելյալ քայլեր ձեռնարկեց ֆինանսական ճգնաժամը կառավարելու համար, ներառյալ՝ մշակելով հնացած ակտիվների համար պետական-մասնավոր ներդրումային ծրագիր, որը թույլ էր տալիս մինչև 2 տրիլիոն դոլարի արժեզրկված անշարժ գույք գնել։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
2001–2016 թվականների դեֆիցիտի և պարտքի աճ

2009 թվականի մարտին Օբաման միջամտեց ավտոմոբիլային արդյունաբերության ճգնաժամին՝ երկարաձգելով «Ջեներալ Մոթորս»-ի և «Քրայսլեր»-ի վարկերը՝ վերակազմավորման շրջանում իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հետագա ամիսների ընթացքում Սպիտակ տունը սահմանեց երկու ընկերությունների սնանկացման պայմանները՝ ներառյալ «Քրայսլեր»-ի վաճառքն իտալական «Fiat» ավտոարտադրողին և Ջեներալ Մոթորսի վերակազմավորումը, որով ԱՄՆ կառավարությանը ժամանակավոր տրամադրվեց ընկերության բաժնետոմսերի 60%-ը։ 2009 թվականի հունիսին, դժգոհ լինելով տնտեսության խթանման տեմպերից, Օբաման իր վարչակազմին կոչ արեց արագացնել ներդրումները։ Նա ստորագրեց մի օրենք, որը խոսակցական լեզվով հայտնի է «Կանխիկ գումար հին ավտոմեքենաների համար» անվամբ, որի նպատակն էր մարդկանց խրախուսել փոխարինել իրենց հին ավտոմեքենաներն ավելի նոր և ավելի շատ վառելիք խնայող ավտոմեքենաներով։ Այս նախաձեռնությունը ժամանակավորապես խթանեց տնտեսությունը։

Բուշի և Օբամայի նախագահության ժամանակ երկու վարչակազմերն էլ հավանություն են տվել ֆինանսական միջոցների օգտագործմանը և վարկերի երաշխավորմանը։ Այս ֆինանսական գործողություններն իրականացվել են առանցքային կառույցների աջակցությամբ և ներգրավմամբ, ինչպիսիք են Դաշնային պահուստների համակարգը և Ֆինանսների նախարարությունը։ Երաշխիքները կազմում էին մոտ 11,5 տրիլիոն դոլար, սակայն 2009 թվականի նոյեմբերի վերջին ծախսվել էր ընդամենը 3 տրիլիոնը։ 2011 թվականի օգոստոսի 2-ին Կոնգրեսում երկար բանավեճից հետո, թե արդյոք պետք է բարձրացնել երկրի պարտքի սահմանաչափը, Օբաման ստորագրեց Բյուջեի վերահսկման երկկուսակցական օրենքը։ Օրենքը հայեցողական ծախսերի վրա սահմանափակումներ դրեց մինչև 2021 թվականը, սահմանեց պարտքի սահմանաչափը մեծացնելու ընթացակարգ, ստեղծեց Կոնգրեսի դեֆիցիտի կրճատման Միացյալ հանձնաժողով՝ հետագայում դեֆիցիտը կրճատելու նպատակով (10 տարվա ընթացքում պետք է առնվազն 1,5 տրիլիոն դոլարի բյուջետային խնայողություն կատարվեր) և սահմանեց ավտոմատ ընթացակարգեր՝ ծախսերը մինչև 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու համար, եթե նոր ստեղծված Միացյալ հանձնաժողովի կողմից մշակված օրենքը նման խնայողությունների չհանգեցնի։ Ընդունելով օրենքը՝ Կոնգրեսը կարողացավ կանխել ԱՄՆ կառավարության՝ պարտքի մասով պարտավորությունների չկատարումը։

2009 թվականին աճեց գործազրկության մակարդակը՝ իր գագաթնակետին հասնելով հոկտեմբերին՝10%, որը պահպանվեց մինչև տարվա վերջ։ 2010 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նվազեց մինչև 9,7%, երկրորդ եռամսյակում դարձավ 9,6%, որը պահպանվեց մինչև տարվա վերջ։ 2010 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղվածությունն աճեց 0,8%-ով, որը սակայն ավելի ցածր էր՝ նախորդ տարիների հետ համեմատած միջին ցուցանիշից։ 2012 թվականի նոյեմբերին գործազրկության մակարդակը նվազեց մինչև 7,7%, իսկ դեկտեմբերին դարձավ 6,7%։ 2014 թվականի ընթացքում գործազրկության մակարդակը շարունակեց նվազել՝ առաջին եռամսյակում հասնելով մինչև 6,3%-ի։ 2009 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն սկսեց կրկին աճել` ավելանալով 1,6%-ով, որին հաջորդեց 5% աճ չորրորդ եռամսյակում։ Աճը շարունակվեց նաև 2010 թվականին՝ գրանցելով 3,7% աճ առաջին եռամսյակում, իսկ մինչև տարվա վերջ նկատվեց ավելի քիչ աճ։ 2010 թվականի հուլիսին Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց, որ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, սակայն դրա տեմպերը դանդաղել են, և նախագահ Բեն Բերնանկեն հայտարարեց, որ տնտեսական հեռանկարները «տարօրինակորեն անորոշ են»։ Ընդհանուր առմամբ, 2010 թվականին տնտեսական աճի տեմպը կազմեց 2,9%։

Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը և զբաղվածության ամսական փոփոխությունները։
Օբամայի նախագահության օրոք աշխատատեղերի աճը մյուս նախագահների համեմատությամբ։ Տոկոսային փոփոխությունը ներառում է նրա երդմնակալությունից հետո մինչև նախագահության ժամկետի ավարտը։

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը (CBO) և բազում տնտեսագետներ վստահում էին Օբամայի՝ տնտեսական աճի խթանման ծրագրին։ Բյուջետային գրասենյակը զեկույց հրապարակեց, որում ասվում էր, որ խթանման օրինագծի շնորհիվ 1–2,1 միլիոն մարդ աշխատանք է գտել, սակայն միաժամանակ նշվում է, որ «անհնար է որոշել, թե ներկայացված աշխատատեղերից քանիսը կլինեին, եթե չլիներ խթանման ծրագիրը»։ Չնայած 2010 թվականի ապրիլին Բիզնեսի տնտեսագիտության ազգային ասոցիացիայի անդամների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց աշխատատեղերի ստեղծման աճ (նույն հունվարյան հետազոտության համեմատ)՝ երկու տարվա ընթացքում առաջին անգամ, 68 հարցվածների 73%-ը կարծում էր, որ խթանման օրինագիծը ոչ մի ազդեցություն չի ունեցել զբաղվածության վրա։ Նախագահ Օբամայի օրոք ԱՄՆ տնտեսությունն աճում էր ավելի արագ, քան ՆԱՏՕ-ի մյուս անդամներինը և ավելի մեծ չափերով, քան երբևէ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ԱՄՆ-ի տնտեսության շատ ավելի արագ աճը վերագրում էր ԱՄՆ-ի տնտեսական խթանման ծրագրին և Եվրամիության խիստ խնայողության միջոցառումներին։

2010 թվականի միջանկյալ ընտրություններից մեկ ամիս անց Օբաման հայտարարեց Կոնգրեսի հանրապետականների ղեկավար կազմի հետ փոխզիջումային գործարքի մասին, որը ներառում էր 2001 և 2003 թվականների եկամտահարկի դրույքաչափերի ժամանակավոր՝ երկու տարով երկարաձգում, մեկ տարով ապահովագրական վճարների նվազեցում, գործազրկության նպաստների տրամադրման շարունակում և ժառանգության հարկի նոր դրույքաչափի սահմանում։ Այս փոխզիջումային գործարքի շուրջ եղան տարաձայնություններ երկու կուսակցությունների որոշ անդամների կողմից, որը հարթվեց և 858 միլիարդ դոլար արժողությամբ (2022 թվականի դրությամբ համարժեք է 1,2 տրիլիոն դոլարի) Հարկային արտոնությունների, գործազրկության դեպքում ապահովագրության վերականգնման և աշխատատեղերի ստեղծման մասին օրենքն ընդունվեց Կոնգրեսի երկու պալատներում՝ երկկուսակցական մեծամասնությամբ։ Օբաման սույն օրենքը ստորագրեց 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։

2013 թվականի դեկտեմբերին Օբաման հայտարարեց, որ եկամուտների աճող անհավասարությունը «մեր ժամանակների կարևոր մարտահրավերն է» և Կոնգրեսին կոչ արեց ուժեղացնել սոցիալական պաշտպանության համակարգը և բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Սա տեղի ունեցավ արագ սննդի ոլորտի աշխատողների՝ ամբողջ երկրով մեկ գործադուլների և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ անհավասարությունը և անկումային տնտեսությունը քննադատելու հետևանքով։ Օբաման կոչ արեց Կոնգրեսին վավերացնել 12 երկրների մասնակցությամբ ազատ առևտրի պայմանագիրը, որը կոչվում էր «Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն»։

Բնապահպանական քաղաքականություն

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Օբաման «British Petroleum»-ի նավթի արտահոսքի վերաբերյալ ճեպազրույցին ԱՄՆ առափնյա պահպանության կայանում, Վենիս, Լուիզիանա նահանգ, 2010 թ.։

2010 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվեց Մեքսիկական ծոցի «Macondo Prospect»-ում գտնվող մերձափնյա հորատման սարքավորումը, որը նավթի լուրջ արտահոսք առաջացրեց։ Օբաման այցելեց Ծոց, հայտարարեց դաշնային հետաքննության մասին և Ներքին գործերի նախարար Քեն Սալազարի իրականացրած ստուգումներից և Կոնգրեսում զուգահեռաբար ընթացող լսումներից հետո երկկուսակցական հանձնաժողով ձևավորեց՝ անվտանգության նոր չափանիշներ սահմանելու համար։ Այնուհետև նա խորջրյա հորատման նոր թույլտվությունների և վարձակալության վեցամսյա մորատորիում հայտարարեց՝ սպասելով կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրությանը։ Քանի որ «British Petroleum»-ի՝ նավթի արտահոսքը զսպելու և կասեցնելու բազմաթիվ ջանքերը ձախողվեցին, ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և հանրությունը տարակուսանք հայտնեցին միջադեպի առնչությամբ և հայտարարեցին, որ ցանկանում են՝ Օբաման և դաշնային կառավարությունն ավելի շատ ներգրավված լինեն այդ գործում։ Նավթի արտահոսքից առաջ՝ 2010 թվականի մարտի 31-ին, Օբաման դադարեցրել էր նավթի և գազի հորատման արգելքը Միացյալ Նահանգների Արևելյան ափի մեծ մասի և հյուսիսային Ալյասկայի ափերի երկայնքով՝ փորձելով աջակցություն ստանալ էներգետիկայի և կլիմայի օրինագծի համար և նվազեցնել նավթի և գազի ներմուծումն արտասահմանից։

2013 թվականի հուլիսին Օբաման վերապահումներով հայտնեց, որ «կմերժեր Քիսթոուն XL խողովակաշարի կառուցումը, եթե այն մեծացներ ածխածնի աղտոտվածությունը [կամ] ջերմոցային արտանետումները»։ 2015 թվականի փետրվարի 24-ին Օբաման վետո դրեց խողովակաշարի կառուցման օրինագծի վրա։ Դա իր նախագահության օրոք կատարած երրորդ վետոն էր, ինչպես նաև նրա առաջին մեծ վետոն։

2016 թվականի դեկտեմբերին Օբաման ընդմիշտ արգելեց նավթի և գազի նոր հորատումներն Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներում Միացյալ Նահանգներին պատկանող ջրերի մեծ մասում՝ հիմնվելով 1953 թվականի Արտաքին մայրցամաքային ելունդների մասին օրենքի վրա։

Օբաման իր պաշտոնավարման ընթացքում ընդգծում էր դաշնային հողերի պահպանման կարևորությունը։ Նա իր իշխանությունն օգտագործել է Հնությունների մասին օրենքի համաձայն՝ իր նախագահության ընթացքում 25 նոր ազգային հուշարձան կառուցելու և չորս այլ հուշարձաններ ընդլայնելու համար՝ պահպանելով ընդհանուր առմամբ 553 000 000 ակր (224 000 000 հա) դաշնային հողեր և ջրեր՝ ավելի շատ, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ։

Բարեփոխումներ առողջապահության ոլորտում

Օբաման Կոնգրեսին կոչ արեց օրենք ընդունել ԱՄՆ առողջապահական ոլորտը բարեփոխելու համար, որը նրա նախընտրական արշավի հիմնական խոստումն էր և օրենսդրական ոլորտում գլխավոր նպատակը։ Նա առաջարկեց ընդլայնել առողջապահական ապահովագրության ծածկույթը՝ ապահովագրություն տրամադրելով նաև չապահովագրվածներին, սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից վճարի չափի ավելացումը և թույլ տալ մարդկանց պահպանել իրենց ապահովագրությունը, երբ նրանք թողնում կամ փոխում են իրենց աշխատանքը։ Նա առաջարկում էր տասը տարվա ընթացքում 900 միլիարդ դոլար հատկացնել և պետական ապահովագրության ծրագիր մշակել (հայտնի է նաև «Հանրային տարբերակ» անվամբ), որը կմրցեր կորպորատիվ ապահովագրության ոլորտի հետ՝ ապահովագրության վճարներն իջեցնելու և առողջապահության որակը բարելավելու համար։ Սրանով նաև անօրինական կհամարվեր ապահովագրական ընկերությունների կողմից մարդկանց չսպասարկելը, երբ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս կամ երբ այդ ընկերությունները հրաժարվում են ապահովագրություն տրամադրել արդեն առողջական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև յուրաքանչյուր ամերիկացուն կպարտավորեցներ առողջապահական ապահովագրություն ունենալ։ Ծրագիրը նաև միջոցառումներ էր ներառում՝ վերահսկելու և նվազեցնելու ընդհանուր բժշկական ծախսերը։ Բացի այդ, այն հարկեր էր սահմանում ապահովագրական ընկերությունների համար, որոնք թանկարժեք ապահովագրական ծրագրեր էին առաջարկում։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս աղքատության դաշնային մակարդակը և ընտանիքի ընդհանուր եկամտի այն տոկոսը, որը սկսած 2014 թվականից նա պետք է վճարի առողջապահական ծախսերի համար՝ համաձայն «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական ծառայությունների մասին» օրենքի (աղբյուր՝ CRS)։

2009 թվականի հուլիսի 14-ին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդները ներկայացրին 1017 էջանոց ծրագիր՝ ԱՄՆ առողջապահական համակարգը բարեփոխելու համար, որն Օբաման ցանկանում էր, որ Կոնգրեսը հաստատեր մինչև 2009 թվականի վերջը։ 2009 թվականին Կոնգրեսի ամառային արձակուրդի ժամանակ տեղի ունեցած հանրային քննարկումներից հետո Օբաման ելույթ ունեցավ սեպտեմբերի 9-ի Կոնգրեսի համատեղ նիստում, որտեղ նա անդրադարձավ առաջարկությունների վերաբերյալ մտահոգություններին։ 2009 թվականի մարտին Օբաման հանեց սաղմնային ցողունային բջիջների հետազոտությունների համար դաշնային միջոցների օգտագործման արգելքը։

2009 թվականի նոյեմբերի 7-ին Պալատում ընդունվեց առողջապահական օրինագիծ, որը ներառում էր Հանրային տարբերակը։ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց իր սեփական օրինագիծը՝ առանց Հանրային տարբերակի, կուսակցական քվեարկությամբ՝ ձայների 60–39 հարաբերակցությամբ։ Սենատի կողմից դեկտեմբերին ընդունված «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական ծառայությունների մասին» օրենքը (խոսակցական լեզվով՝ «Օբամաքեյր») 2010 թվականի մարտի 21-ին ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից՝ ձայների 219 կողմ և 212 դեմ հարաբերակցությամբ։ Օբաման օրենքն ստորագրեց 2010 թվականի մարտի 23-ին։

Օրենքը ներառում էր առողջությանն առնչվող դրույթներ, որոնց մեծ մասն ուժի մեջ մտավ 2014 թվականին. դրանց թվում էր «Մեդիքեյր»-ի ընդլայնումը, որպեսզի ներառվեն նաև այն մարդիկ, որոնց եկամուտը կազմում էր աղքատության դաշնային մակարդակի (FPL) մինչև 133%-ը, ապահովագրավճարների սուբսիդավորումն այն անձանց համար, որոնց եկամուտը կազմում էր աղքատության դաշնային մակարդակի 400%-ը (2010-ին՝ 88,000 ԱՄՆ դոլար չորս հոգանոց ընտանիքի համար), որպեսզի նրանց տարեկան առավելագույն ապահովագրավճարը կազմի եկամտի 2-9,5%-ը, բիզնեսով զբաղվող ընկերություններին խթանելը, որպեսզի նրանք առողջապահական ապահովագրություն տրամադրեն իրենց աշխատակիցներին, ապահովագրական ընկերություններին արգելելը, որ չհրաժարվեն ապահովագրություն տրամադրել արդեն առողջական խնդիրներ ունեցող անձանց, առողջապահական ապահովագրության շուկաների ստեղծումը (Առցանց շուկաներ, որոնք ստեղծվեցին Կառավարության կողմից (կամ դաշնային կամ նահանգային մակարդակով)՝ առողջության ապահովագրության գնումը հեշտացնելու համար։ Անհատները կամ ընտանիքները կարող էին ընտրություն կատարել՝ համեմատելով առաջարկվող տարբեր ծրագրերը։), ապահովագրական ընկերությունների կողմից վճարի չափի ավելացումն արգելելը և բժշկական հետազոտական նախաձեռնությունների առաջխաղացումն ու ֆինանսավորումը։ Ըստ Սպիտակ տան և Կոնգրեսի բյուջետային գրասենյակի (CBO) տվյալների՝ ֆիզիկական անձանց` իրենց առողջապահական ապահովագրության համար վճարումները համաչափ էին լինելու իրենց եկամտին. տոկոսը տատանվելու էր՝ կախված նրանց եկամտից՝ աղքատության դաշնային մակարդակի հետ համեմատ։

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) 
ԱՄՆ-ում առողջապահական ապահովագրություն չունեցող անձանց տոկոսը, 1963–2015 թթ (աղբյուր՝ JAMA)։

Օրենքով նախանշված հատկացումների գումարները պետք է գոյանային հարկերից, տարատեսակ վճարներից և խնայողություններից, ինչպիսիք էին՝ «Մեդիքեյր»-ի նոր հարկերը՝ բարձր եկամուտ ունեցողների համար, սոլյարիների հարկերը, «Medicare Advantage» ծրագրի կրճատումները՝ հօգուտ ավանդական «Մեդիքեյր»-ի և բժշկական սարքերի ու դեղագործական ընկերությունների վճարները։ Գործում էր նաև հարկային տույժ նրանց համար, որոնք չունեին առողջապահական ապահովագրություն. բացառություն էին նրանք, ովքեր ազատված էին հարկերից՝ ցածր եկամտի կամ այլ պատճառներով։ 2010 թվականի մարտին Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հաշվարկեց, որ երկու օրենքների վերջնարդյունքում առաջին տասնամյակի ընթացքում դաշնային դեֆիցիտը կրճատվելու է 143 միլիարդ դոլարով։

Օրենքը բախվեց մի քանի իրավական խնդիրների հետ, որոնք հիմնականում կապված էին այն փաստարկի հետ, որ ամերիկացիներին ներկայացված պահանջը՝ ձեռք բերելու առողջապահական ապահովագրություն, հակասահմանադրական է։ 2012 թվականի հունիսի 28-ին Գերագույն դատարանը ձայների 5-4 հարաբերակցությամբ վճռեց Անկախ բիզնեսի ազգային ֆեդերացիան ընդդեմ Սեբելիուսի գործը, ըստ որի՝ այդ պահանջն ԱՄՆ Կոնգրեսի հարկային իրավասությունների շրջանակներում ճանաչվեց սահմանադրական։ «Բարվելն ընդդեմ Հոբբի Լոբբի» գործում դատարանը վճռեց, որ «փակ» շահույթ հետապնդող կորպորացիաները կարող են խուսափել «Պացիենտների պաշտպանության և հասանելի բժշկական ծառայությունների մասին» օրենքի կանոնակարգերին ենթարկվելուց, որոնք առողջապահական ապահովագրություն են պահանջում որոշակի հակաբեղմնավորիչների համար։ Վճիռը հիմնված էր Կրոնական ազատությունը վերականգնելու մասին օրենքի վրա, որը թույլ է տալիս այս տեսակ ընկերություններին կրոնական հիմքով բացառություն պահանջել։ Սա նշանակում էր, որ նրանք պարտավոր չէին ապահովագրություն տրամադրել որոշակի հակաբեղմնավորիչների համար, եթե դրանք հակասում էին տվյալ անձի կրոնական համոզմունքներին։ 2015 թվականի հունիսին «Քինգն ընդդեմ Բարվելի» գործով Գերագույն դատարանը ձայների 6–3 հարաբերակցությամբ որոշեց, որ առողջապահական ապահովագրություն ձեռք բերելու համար տրվող սուբսիդիաներից օգտվող անհատները և ընտանիքները կարող են այդ ապահովագրական ծրագրերը գնել ինչպես դաշնային բորսայում, այնպես էլ պետական բորսաներում։ Այս վճռով հստակեցվեց այն հարցը, որ մարդիկ տրամադրված սուբսիդիաներով ազատ են գնել տվյալ նահանգի առաջարկած ապահովագրական ծրագրերից զատ այլ ծրագրեր՝ հակառակ կանոնադրության ձևակերպմանը։

Մշակութային և քաղաքական կերպար

Օբամայի ընտանեկան պատմությունը, դաստիարակությունը և Բաղեղի լիգայում ստացած կրթությունը զգալիորեն տարբերվում են աֆրոամերիկացի քաղաքական գործիչների պատմությունից, որոնք իրենց կարիերան սկսել են 1960-ականներին քաղաքացիական իրավունքների շարժմանը մասնակցելու միջոցով։ Տարակուսանք հայտնելով այն հարցի շուրջ, թե արդյոք ինքը «բավականաչափ սևամորթ է», Օբաման 2007 թվականի օգոստոսին կայացած Սևամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի հանդիպմանն ասաց, որ «մենք դեռևս կառչած ենք այն մտքից, որ եթե դու շփվում ես սպիտակամորթների հետ, ուրեմն ինչ-որ բան այն չէ»։ 2007 թվականի հոկտեմբերի նախընտրական իր ելույթում Օբաման ընդունեց, որ երիտասարդական կերպար ունի՝ ասելով. «Ես այստեղ չէի լինի, եթե էստաֆետան շարունակ չփոխանցվեր նոր սերնդի»։ Բացի այդ, Օբամային հաճախ էին անվանում բացառիկ հռետոր։ Իր երդմնակալությունից առաջ անցումային շրջանի ընթացքում, ինչպես նաև նախագահության տարիներին Օբաման ամեն շաբաթ հանդես էր գալիս առցանց վիդեո ուղերձներով։

Աշխատանքի գնահատանք

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բարաք Օբամա: Վաղ կյանք և կարիերա, Փաստաբանի կարիերա, Նախագահ Օբամա (2009–2017) Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարաք Օբամա» հոդվածին։

Tags:

Բարաք Օբամա Վաղ կյանք և կարիերաԲարաք Օբամա Փաստաբանի կարիերաԲարաք Օբամա Նախագահ Օբամա (2009–2017)Բարաք Օբամա Մշակութային և քաղաքական կերպարԲարաք Օբամա ԾանոթագրություններԲարաք Օբամա Արտաքին հղումներԲարաք Օբամա19612009d:Q76ԱՄՆ նախագահԱՄՆ նախագահների ցանկԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենՀոնոլուլուՀունվարի 20Օգոստոսի 4

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄատենադարանԱծխաջուրՀայկական բանակ (1918-1920)Ավշային հանգույցների բորբոքումՄարդու անատոմիաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԼյարդի հիվանդություններՔաղցկեղԵղինջԱսպրամ ԿրպեյանՄարդու իրավունքներՍեղան (երկրաչափություն)Խոր ՎիրապԵրիկամների սուր վնասումՄասլոուի պահանջմունքների բուրգԳողական օրենքԴիլիջանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄիջատներՎրաստանԱՄՆ-ի նախագահների ցանկԿոմիտասԱրեգակԿոչականԿանոնավոր եռանկյունՕքեյՄիքայել ՆալբանդյանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԳորիսԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՄարդու ատամԿարեն ՋանիբեկյանԱրյան շրջանառությունՔարտեզՆախադասությունԱրտաշես Ա ԲարեպաշտՎահանագեղձՀամակարգային կարմիր գայլախտԲադերՋավախքԹաջ ՄահալԲագրատ ԳալստանյանՊահպանակԵրազՎազգեն Ա ԲուխարեստցիՄոնղոլիաՄեծապատիվ մուրացկաններՈրդանման ելունի բորբոքումՍիֆիլիսԱքիսՎոլեյբոլԴաշտանԻսրայելՄաշկաբորբՎիտամին CԹվական անունԱլեն ԲոմբարԱվտոմեքենաԵրազահանԴեբեդԲացահայտիչԲույսերԱրամ ԽաչատրյանԱգաթա ՔրիստիՄիջին ականջի բորբոքումԳեղարքունիքի մարզՊորտուգալիաՀայաստանի տնտեսությունՀայերեն հայհոյախոսությունԱմբողջ թիվՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայերենի կետադրությունԱրարատի մարզ🡆 More