Իվանէ Մաչաբելի (վրաց.՝ ივანე მაჩაბელი , 27 Յունուար (8 Փետրուար) 1854, Թիփղիսի նահանգ, Ռուսիոյ կայսրութիւն—26 Յունիս (8 Յուլիս) 1898, Թիփղիս, Ռուսիոյ կայսրութիւն), վրացի գրագետ, լրագրող եւ հասարակական գործիչ, յայտնի Ուիլիըմ Շէյքսփիրի ստղծագործութիւններու թարգմանութիւններով։
Իվանէ Մաչապելի վրաց.՝ ივანე მაჩაბელი | |
---|---|
| |
Ծնած է | 1854 |
Ծննդավայր | Թամարաշեն, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1898 |
Մահուան վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ուսումնավայր | Սան Փեթերսպուրկի Համալսարան |
Մասնագիտութիւն | լրագրող |
Ստորագրութիւն |
Ծնած է Մաչապելի վրացական ազնուականներու ընտանիքին մէջ, Թամարաշէնի գիւղին մէջ (ներկայիս՝ Հարաւային Ովսիոյ տարածքին՝ Ցխինուալիի մօտ): Սորված է Սէն Բեթերբուրկի մէջ, Գերմանիոյ եւ Փարիզի մէջ։ Վրաստան վերադառնալէ ետք Իլեա Ճավճաուաձէին կ՛առաջարկէ համագործակցիլ հանուն վրացական մշակոյթի վերածնունդի ու ընդդէմ Ռուսաստանի կայսերական իշխանութեան: Որպէս գլխաւոր խմբագիր աշխատած է Վրաստանի առաջատար «Իվերիա» եւ «Դրոեբա» ազգային ամսագիրերու մէջ։ Իր ամբողջ կեանքին աշխատած է Շէյքսփիրի ստեղծագործութիւններու թարգմանութեան վրայ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Իվանէ Մաչապելի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.