Վրացիներ կամ քարթվելներ (վրաց.՝ ქართველები, ինքնանվանում՝ քարթվելեբի) քարթվելական ընտանիքի ազգ, որոնց մեծ մասը կենտրոնացած է Վրաստանի սահմանների ներսում՝ Սև ծովի ափին, Կավկասիոնի և Թրիալեթի լեռնաշղթաների միջև ընկած հատվածում։ Զգալի թվով վրացիներ բնակվում են նաև Թուրքիայի արևելյան նահանգներում և Իրանի ներքին շրջաններում՝ հատկեպես Ֆերեյդուն-Քենար քաղաքում։ Շատ վրացիներ ունեն մուգ գույնի մազեր, հանդիպում են նաև շիկահերներ։ Վրացիների մեծ մասի աչքերը շագանակագույն են, իսկ 30%-ինը կապույտ կամ մոխրագույն։ Լեզվաբանական սկզբունքով վրացիները բաժանվում են 3 խմբի՝ իբերական, սվանական և մեգրելա-լազական։ Վրացիների դավանանքը քրիստոնեությունն է (ուղղափառությունը), որն ընդունվել է 319 թ.
մայիսի 6-ին։ Մարդաբանորեն պատկանում են հիմնականում եվրոպոիդ ռասայի պոնտոսական և կավկասիոնական խմբերին։ Վրաց ազգի կազմավորման ավարտը համարվում է հիմնականում 5-10 դարերը, թեև ողջ միջնադարում վրացիները բաղկացած են եղել տարբեր ազգագրական խմբերից և ցեղերից։
Վրացիներ ქართველები քարթվելներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4-5 մլն. | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վրացերեն (Քարթվելական լեզուներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վրաց ուղղափառ եկեղեցի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայեր - Լազեր |
Վրացիները կազմված են հետևյալ էթնիկ խմբերից՝
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վրացիներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.