Վրաստանի Խորհրդայնացում

Վրաստանի խորհրդայնացում, պատմական իրադարձություն, որի արդյունքը դարձավ բոլշևիկների ու թուրքերի հաղթանակը, ինչպես նաև Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումը։ Վրաստանի խորհրդայնացումը ուղեկցվում էր տարբեր ռազմական հակամարտություններով (Թիֆլիսի կործանում, Խորհրդային Միության կողմից օկուպացիա Վրաստանում և տարբեր ճակատամարտերի սկիզբ)։ Այս դեպքերից հետո Վրաստանում հաստատվեց երրորդ՝ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ վատացան։

Վրաստանի Խորհրդայնացում
Վրաստանի խորհրդայնացում
Վրաստանի Խորհրդայնացում
Թվական1921, փետրվարի 16մարտի 17
Մասն էՔաղաքացիական պատերազմը Ռուսաստանում
ՎայրՎրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
ԱրդյունքԲոլշևիկների և թուրքերի հաղթանակ
Հակառակորդներ
Վրաստան Վրաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վրացական ԽՍՀ
Թուրքիա Թուրքիա
Հրամանատարներ
Վրաստան Ն. Ժորդանիա
Վրաստան Գ. Լորդկիպանիձե
Վրաստան Կ. Գելովանի
Վրաստան Գ. Կվինիտաձե
Վրաստան Գ. Մազնիաշվիլի
Վրաստան Կ. Չոլոկաշվիլի
ՌԽՖՍՀ Ա. Գեկկեր
ՌԽՖՍՀ Մ. Վելիկանով
ՌԽՖՍՀ Ի. Ստալին
ՌԽՖՍՀ Ս. Օրջոնիկիձե
ՎԽՍՀ Ֆ. Մախարաձե
Թուրքիա Ք. Կարաբեքիր
Կողմերի ուժեր
Վրաստան Վրաստանի ԶՈՒ, ազգային գվարդիա և տեղական աշխարհազորայինները

Ֆրանսիա Ֆրանսիայի Ռազմածովային ուժեր

ընդհանուր՝ ավելի քան 35 հազ.
ՌԽՖՍՀ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ (ավելի քան 50 հազ.)
ՎԽՍՀ Վրացական բոլշևիկներ
Թուրքիա Թուրքիայի ԶՈՒ (ավելի քան 20 հազ.)
Ռազմական կորուստներ
Վրաստան 3200 սպանված զինվոր կամ գերի, անհայտ թվով վիրավորներՌԽՖՍՀ 5,500 Կարմիր բանակի սպանված զինվոր և 2,500 ռազմագերի, անհայտ թվով վիրավորներ, Թուրքիա 30 սպանված զինվորների, 26 վիրավոր, 46 անհետ կորածներ

Նախապատմություն

1920 թվականի գարնանը խորհրդային ուժերը օկուպացիայի ենթարկեցին Ադրբեջանը, և այն հռչակեցին որպես Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Սակայն, ռուս բոլշևիկների հիմնական նպատակը Անդրկովկասի խորհրդայնացումն էր։ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկների ապստամբությունը ճշվեց Վրաստանի կառավարության կողմից։ Այն բանից հետո, երբ Վրաստանը հարաբերությունները ամրապնդեց Անգլիայի հետ, Ռուսաստանի կառավարությունը սկսեց մեկուսացնել Վրաստանին։

Եվրոպական ճակատում Ռուսաստանը խնդիրներ ուներ՝ կապված Լեհաստանի հետ, և այդ իսկ պատճառով չէր կարողանում վերջնականապես լուծել վրացական և հայկական հարցը։ Այս դեպքերի հետ կապված, խորհրդային զորքերը դուրս բերվեցին Վրաստանի սահմանից։ Վրաստանը Անգլիայից պահանջեց պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանւ հետ, որը խախտում էր Ռուսաստանի մեկուսացման դեկրետները։

Վրաստանում ստեղծվեց հեղափոխական կոմիտե և կամունիստական կուսակցություն։ 1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։

Պատմություն

1921 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գորիի, Դուշեթի, Լեչխումի և այլ շրջաններում սկսվեցին զինված ապստամբություններ, որոնք տարածվեցին ամբողջ Վրաստանում։ Փետրվարի 16-ին Շուլավերում ստեղծվեց Վրաստանի Հեղկոմը (Ա․ Գեգեչկորի, Վ․ Կվիրկվելիա, Ֆ․ Մախարաձե և ուրիշներ)։ 1921 թվականի փետրվարի 18-ին հայտարարելով Վրաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ Հեղափոխական կոմիտեն կոչ արեց տեղերում վերցնել իշխանությունը և կազմել տեղական հեղկոմներ։ Ապստամբությունը հաջողությամբ ծավալվում էր, սակայն, անհավասար կռիվ մղելով մենշևիկների և ինտերվենտների դեմ, Հեղկոմը դիմեց Վլադիմիր Լենինին օգնության խնդրանքով։ Խորհրդային կառավարությունն ընդառաջեց։

1921 թվականի փետրվարի 25-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը վրացական ապստամբական ջոկատների հետ մտան Թիֆլիս, տապալեցին մենշևիկյան կառավարությունը։ Մարտի 4-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Աբխազիայում։ Կազմվեց Աբխազական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Մարտի 5-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Ցխինվալիում (Հարավային Օսիա)։ 1921 թվականի մարտի 16-ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև Մոսկվայում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան հրաժարվեց Բաթումից և Աջարիայի հյուսիսային մասից։ Պայմանագրի համաձայն Աջարիան ճանաչվեց Վրաստանի անբաժանելի մասը։ Մարտի 18-ին մենշևիկյան կառավարությունը վտարվեց Բաթումից։ Մարտի վերջին Վրաստանի ամբողջ տարածքը մաքրվեց մենշևիկյան զորքերից։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից ազգայնացվեցին արդյունաբերությունը, երկաթուղիները, բանկերը, հողերը։

Վրաստանի Խորհրդայնացում 
Կարմիր բանակի մարդիկ Բաթումում

1921 թվականի մայիսի 21-ին ՎԽՍՀ ռազմա-տնտեսական պայմանագիր կնքեց ՌԽՖՍՀ-ի հետ։ Նույն թվականի աշնանը Կարսում Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրեցին նոր պայմանագիր։ 1922 թվականի փետրվարի 25-մարտի 4-ին կայացավ Խորհուրդների համավրացական I համագումարը, որն ընդունեց ՎԽՍՀ առաջին սահմանադրությունը, ընտրեց Կենտգործկոմ, որը և կազմեց կառավարություն։ Վրաստանի Հեղկոմը 1921 թվականի հուլիսի 16-ին հրապարակեց դեկրետ ՎԽՍՀ կազմում Աջարական ԻԽՍՀ կազմելու մասին։ 1921 թվականի դեկտեմբերի 16-ին «ՎԽՍՀ և Աբխազական ԽՍՀ միջև դաշնակցային պայմանագրի» հիման վրա Աբխազիան մտավ ՎԽՍՀ կազմի մեջ որպես ինքնավար հանրապետություն։ Վրաստանի Կենտգործկոմի և ԺԿխ-ի 1922 թվականի ապրիլի 20-ի դեկրետով ՎԽՍՀ կազմում ստեղծվեց Հարավային Օսիայի Ինքնավար Մարզը։ 1922 թվականի մարտի 12-ին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց պայմանագիր դաշնային միություն կազմելու վերաբերյալ։

1922 թվականի մարտի 12-ից 1936 թվականի դեկտեմբերի 5-ը Վրաստանը մտել է Անդրկովկասյան ֆեդերացիայի (ԱԽՖՍՀ) մեջ, իսկ 1922 թվականի դեկտեմբերի 30-ից Անդրֆեդերացիայի կազմում՝ ԽՍՀՄ-ի մեջ։ ԱԽՖՍՀ, որն իր առջև դրված խնդիրները կատարել էր, 1936 թվականին վերացավ։ Վրաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ որպես միութենական հանրապետություն։

1937 թվականի փետրվարին Խորհուրդների համավրացական VIII արտահերթ համագումարն ընդունեց նոր սահմանադրություն։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին սկսվեց 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շինարարությունը։ 1926 թվականին Վրաստանի ժողովրդական տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին, վերականգնվեց տրանսպորտը, ցանքատարածությունները գերազանցեցին 1913 թվականի մակարդակը, ծավալվեց կուլտուրական շինարարությունը։ Սոցիալիստական շինարարության առաջին հնգամյակների հաջող կատարման շնորհիվ Վրաստանը վերածվեց ինդուստրիալ-ագրարային երկրի՝ բազմաճյուղ կոլեկտիվացված գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ձեռք բերած հաջողությունների համար 1935 թվականի մարտի 15-ին ՎԽՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշանով։

1937 թվականին ժողովրդական տնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմեց 75,2%։ Կառուցվեցին ավելի քան 800 արդյունաբերական նոր ձեռնարկություններ, այդ թվում սոցիալիստական էներգետիկայի առաջնեկը՝ Զեմո-Ավճալայի հիդրոէլեկտրակայանը (Զագէս), ինչպես նաև Ռիոնի հէկը, Տղվարչելիի ջէկը, Թբիլիսիի բրդեղենի-մահուդի կոմբինատը, Քութայիսի մետաքսի կոմբինատը, Զեստաֆոնի ֆեռո-համաձուլվածքների գործարանը ևն։ Նախապատերազմյան տարիներին ստեղծվեցին արդյունաբերական նոր ճյուղեր (մեքենաշինություն, նավթահանություն, քիմիական, թեյի և այլն)։ Կառուցվեց 250 կմ երկաթուղի և ավելի քան 8 000 կմ խճուղային ճանապարհ։

Վրաստանի Խորհրդայնացում 
Գեորգի Կվինաձե

1940 թվականին Վրաստանի արդյունաբերական համախառն արտադրանքի ամբողջ ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 10,2 անգամ։ Վրաստանում հաղթանակեց կոլտնտեսային կարգը։ 1940 թվականին կոլեկտիվացվեց գյուղացիական տնտեսությունների 94,1%-ը։ Աճեց բանվորների և ծառայողների թիվը (89 500-ից հասավ 494 000)։ Սոցիալիստական շինարարության տարիներին հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վերացավ անգրագիտությունը, աճեցին ժողովրդական մտավորականության և բանվոր դասակարգի ազգային կադրերը, ստեղծվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ ԳՀԻ-ներ, գիտական և մշակութալուսավորական հաստատություններ։ Հաջողությամբ զարգանում էին վրացական խորհրդային գրականությունը և արվեստը։ Սոցիալիստական ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը հիմնովին փոխեցին հանրապետության դեմքը։ Վրաստանում հիմնականում կառուցվեց սոցիալիզմ։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաղթանակով վրաց ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։

Վրաստանի Խորհրդայնացում 
Վրացի սպաները Թբիլիսիում, ժողովրդական գվարդիայի շտաբում

Հայրենական մեծ պատերազմին Վրաստանից մասնակցեց մոտ 700 000 մարդ (ամբողջ հանրապետության բնակչության 1/5-ը)։ ՎԽՍՀ մեծ քանակությամբ զինամթերք, հանդերձանք և պարեն ուղարկեց ռազմաճակատ։ Պատերազմի ընթացքում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին վրացական մի քանի դիվիզիաներ, որոնք Խորհրդային բանակի շարքերում մասնակցեցին Կովկասի պաշտպանությանը, Թամանի ազատագրմանը, Ղրիմում և այլ ռազմաճակատներում մղված մարտերին։ Խորհրդային զորքերի (այդ թվում 46-րդ բանակի, որի հրամանատարն էր գեներալ Կ․ Ն․ Լեսեչիձեն) հաջող գործողությունների շնորհիվ գերմանա-ֆաշիստական զորքերը 1942 թվականի աշնանը ետ շպրտվեցին Կովկասյան գլխավոր լեռնաշղթայից։ Վրացի զինվորները մասնակցեցին պարտիզանական պատերազմին և Եվրոպայի ժողովուրդների Դիմադրության շարժմանը։ Վրաստանից 137 հոգի արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, 240 000-ը պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 46 000-ից ավելի աշխատավորներ՝ «Կովկասի պաշտպանության համար» և 333 000-ից ավելին՝ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալներով։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեց ժողովրդական տնտեսության վերականգնումը։ Առաջին տարիներին Վրաստանի տարածքները ընդարձակվեցին՝ ի հաշիվ Ռուսաստանի ԽՖՍՀ-ին պատկանող Հյուսիսային Կովկասի։ Ապա զգալի թվով հայեր Վրացական ԽՍՀ հայաբնակ շրջաններից, այդ թվում Ջավախքից, աքսորվեցին Ալթայի երկրամաս և Սիբիր։ Էթնիկական զտումները շարունակվեցին նաև հետագայում, մասնավորապես կիրառվելով օսերի ու ադրբեջանցիների հանդեպ։ Ծավալվեց համամիութենական սոցմրցություն՝ 4-րդ հնգամյա պլանը (1946-50) ժամկետից շուտ կատարելու համար։ Վրաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1947 թվականին 12%-ով, իսկ 1950 թվականին 56%-ով գերազանցեց 1940-ի մակարդակը։ 1949 թվականին սկսվեց մանր և թույլ տնտեսությունների միավորումը և խոշորացումը։ Վրաստանի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին օկուպացիայից ազատագրված հանրապետություններին։ Ետպատերազմյան առաջին հնգամյակների տարիներին ավարտվեց Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատի, Քութայիսի ավտոմոբիլային, Թբիլիսիի լոկոմոտիվաշինական գործարանների կառուցումը, գործարկվեցին Խրամի, Չիտախեվի, Շաորիի, Սուխումի հէկերը, քաղաքների վերածվեցին Տղիբուլին և Տղվարչելին։

Վրաստանի Խորհրդայնացում 
Գեորգի Մազնիաշվիլի

8-րդ հնգամյակում (1966-1970) Վրաստանում շարք մտան արդյունաբերական 57 նոր խոշոր ձեռնարկություններ, լայնորեն տարածվեց գյուտարարությունը, ներդրվեց 74 000 ռացիոնալիզատորական առաջարկություն (տնտեսվեց 194 միլիոն ռուբլի)։ Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի 1972 թվականի սեպտեմբերյան պլենումի որոշումները նպաստեցին 9-րդ հնգամյակի կատարմանը, ապահովեցին ժողովրդական տնտեսության հիմն, ճյուղերի կայուն և արագ զարգացումը։ Վրաստանի կոմկուսի XXV համագումարն ամփոփեց 9-րդ հնգամյակի արդյունքները և նախանշեց 10-րդ հնգամյակի (1976-80) հեռանկարները։

Հնգամյակում ընդհանուր արտադրանքի աճը կազմեց 850 միլիոն ռուբլի։ ժողովրդական տնտեսության հիմն, արտադրական ֆոնդերը աճեցին 1,4 անգամ, աշխատանքի արտադրողականությունը՝ 32%-ով։ Շարք մտավ նոր տեխնիկայով հագեցած 72 խոշոր ձեռնարկություն։ Հանրապետության ազգային եկամուտը աճեց 32% ֊ով, արդյունաբերական ձեռնարկությունների ծավալը՝ 40,1%-ով։ Քաղաքական և աշխատանքային բարձր վերելքի պայմաններում անցան Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի տոնակատարությունը և նոր սահմանադրության համաժողովրդական քննարկումը։

Վրաստանի Խորհրդայնացում 
Օրջոնիկիձեի հեռագիրը Լենինին ու Ստալինին՝ Կարմիր դրոշը ծածանվում է Թիֆլիսում (Վրաստանի ազգային արխիվ)

1978 թվականի ապրիլի 14-ին ՎԽՍՀ Գերագույն Խորհուրդի VIII արտահերթ նստաշրջանն ընդունեց հանրապետության նոր սահմանադրությունը։ 10-րդ հնգամյակում Վրաստանի աշխատավորները մեծ հաջողությունների հասան ժողովրդական տնտեսության զարգացման գործում։ Հանրապետությունը բոլոր ցուցանիշներով 1979 թվականին արդյունաբերական արտադրանքի տեմպերի աճով դուրս եկավ 3-րդ տեղ, աշխատանքի արտադրողականության աճի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճի տեմպերով՝ 2-րդ տեղը և 3-րդ տեղը՝ պետական որականիշով արտադրանքի արտադրությամբ։

Հանրապետությունում հաջողությամբ են իրականացրել 11-րդ հնգամյակի (1980-85) առաջադրանքները։ ՎԽՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1935, 1965, 1983), Հոկտեմբերյան հեղափոխության (1971), Ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Գրականություն

  • Stephen F. Jones (1988 թ․ հոկտեմբեր). The Establishment of Soviet Power in Transcaucasia: The Case of Georgia 1921-1928. Vol. 40, No. 4. էջեր 616–639.
  • Kazemzadeh, Firuz (1951), The Struggle for the Transcaucasus. (1917–1921) Արխիվացված 2006-11-04 Wayback Machine. New York: The Philosophical Library of New York.
  • New Political Boundaries in the Caucasus. Vol. 69, No. 5. 1927 թ․ մայիս. էջեր 430–441.
  • Anita L. Burdett, ed. (2001 թ․ հունիսի 1). Caucasian Boundaries. Documents and Maps. 1802–1946. Vol. 20. էջեր 229–249. doi:10.1080/02634930120073523. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. ; CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • Kautsky, Karl: Georgia: A Social-Democratic Peasant Republic - Impressions And Observations. International Bookshops Ltd., London [etc.] 1921.
  • Trotsky, Leon: Between Red and White: A Study of Some Fundamental Questions of Revolution, with Particular Reference to Georgia. Hyperion Press, Westport, Conn. 1975, ISBN 0-88355-189-6
  • Communist Takeover and Occupation of Georgia. "Special Report No. 6 of the Select Committee on Communist Aggression", United States House of Representatives, 83rd Congress, 2nd session. 31 December 1954. Washington DC: U.S. Government Printing Office. 1955.
  • Blank, Stephen (1993). The Soviet Conquest of Georgia. Central Asian Survey, 33-46:12.
  • Keun, Odette (1924). In the Land of the Golden Fleece: Through Independent Menchevist Georgia. London: John Lane.
  • Борисова, И.Д. Российско-грузинские межреспубликанские связи 1917–1922 гг. / И.Д. Борисова // PANDECTAE: сб. ст. преподавателей, аспирантов и соискателей каф. гос.-правовых дисциплин юрид. фак. ВГПУ. – Владимир: Изд-во ВГПУ, 2004.
  • "Оккупация и фактическая аннексия Грузии". Документы и материалы. Сост. А. Ментешашвили, ред. А. Сургуладзе, Тбилиси, 1990.
  • Andrew Andersen et George Partskhaladze (1/2009), La guerre soviéto-géorgienne et la soviétisation de la Géorgie (février-mars 1921). Revue historique des Armées, 254: 67-75
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Վրաստանի Խորհրդայնացում 

Tags:

ԹուրքերԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՎրաստանի Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՎրաստանի պատմություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆերսիսյանՀարցական նշանՓշատենիՀայկական գորգՔիմիական ռեակցիաներՏրդատ ԱԽատուտիկՎազգեն Ա ԲուխարեստցիԷկոհամակարգՍելեկցիաՆիդերլանդներԱֆրիկաԱլբերտ ԱյնշտայնՊարբերական աղյուսակՇաքարային դիաբետՄիջնադարՖոտոսինթեզՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎայոց ձորի մարզՎիրուսներՍիրտՆաիրի ՀունանյանԿրեատինինԿալցիումԱրամ ԽաչատրյանԼեոնարդո դա ՎինչիՎերածնունդՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՆաիրի ԶարյանՀայաստանի Հանրապետության նախագահՄանդակԳագիկ ԱԿարտոֆիլԱմերիկայի հայտնագործումՎարդԺամանակի պարագաՄխիթար ԳոշԱրման ԾառուկյանԴիլիջանՇեշտԿարմիր գիրքԳարեգին ԲՄուշեղ ԳալշոյանԱռասպելԻսպանիաԴերբայՄագաղաթԵրեխայի իրավունքներՆավթԱպրիլի 23Թուղթ (նյութ)Ադամ ՍմիթՀայկ և ԲելԱլեքսանդր ՊուշկինՀրանտ ՄաթևոսյանԱվշային հանգույցՀոգեբանությունՀայաստանի զինանշանԱրծիվներԱզոտական թթուԲացահայտիչԱնանիա ՇիրակացիՀայաստանի լեռներԱծանցյալՀայաստանի գետերի ցանկՀայաստանի բուհերի ցանկԳոշավանքՆոյեմբերյանՀովհաննես ԹումանյանՍտրեպտոկոկային ֆարինգիտՊյութագորասի թեորեմԼևոն Տեր-ՊետրոսյանՎբեթՀեպատիտ B🡆 More