Յություբ

ՅուԹյուբ (անգլերեն՝ YouTube, «you» — դու/դուք և «tube» — ալիք, ԴուԱլիք կամ ԴուքԱլիք), տեսանախագծային կայք համացանցում, որի օգտատերերը և այցելուները կարող են հրապարակել, դիտել տեսանյութեր և կիսվել դրանցով։ ՅուԹուբի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։

ՅուԹյուբ
Изображение логотипа
Տեսակվիդեոսթրիմինգի ծառայություն, վիդեոհոսթինգի ծառայություն, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ և առցանց համայնք
Հիմնադրված էփետրվարի 14, 2005
ՀիմնադիրՍթիվեն Չեն, Ջավեդ Քարիմ և Չադ Հըռլի
ԵրկիրՅություբ ԱՄՆ
ՏնօրենNeal Mohan?
Արդյունաբերությունինտերնետ ոլորտ և վիդեոհոսթինգի ծառայություն
Աշխատողների թիվ2000 մարդ (2019)
ՍեփականատերYouTube և Գուգլ
Կայքyoutube.com(անգլ.)
Յություբ YouTube Վիքիպահեստում

Չգրանցված այցելուները (ոչ օգտատերերը) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիա կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։ Իսկ այդպիսի բնույթ կրող տեսանյութերը ստանում են զգուշացում, որին չհետևելու դեպքում ալիքը հնարավոր է ժամանակավոր կամ ընդմիշտ փակվել կամ զրկվել մի քանի հնարավորություններից։

Ըստ 2006 թվականի հուլիսի վիճակագրական տվյալների՝ օրական դիտվել է 100 միլիոն տեսանյութ, և վերբեռնվել՝ 65.000։

ՅուԹյուբում օրական ընդհանուր առմամբ դիտվում է 140 միլիոն տեսանյութ

2020 թվականի Մայիսին ՅուԹյուբն ունեցել է 41,9 միլիոն ալիք և ընդհանուր առմամբ 5 միլիարդ տեսանյութ։ Հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հնարավոր լինի դիտել ՅուԹուբի բոլոր հոլովակները։

Առանձնահատկություններ

Յություբ 
ՅուԹուբի շտաբը Սան Բրունոյում։

Վիդեո տեխնոլոգիա

Նվագարկում

ՅուԹուբի հոլովակներ դիտելու համար համակարգչում պահանջվում է Adobe Flash Player ծրագրի առկայությունը։

2010 թվականին ՅուԹուբը գործարկում է կայքի փորձարարական տարբերակը, որը, աջակցելով HTML5 ստանդարտը, օգտագործում էր մուլտիմեդիայի համար ներկառուցված ունակությունները։ Սա հնարավորություն էր ընձեռում դիտելու հոլովակները առանց Adobe Flash Player կամ նմանատիպ այլ ծրագրի առկայության։ Կայքը ունի համապատասխան էջ, որը հնարավորություն է տալիս աջակցվող դիտարկիչների միջոցով օգտագործել HTML5 նվագարկիչը։ HTML5 հոլովակները հնարավոր է դիտել միայն աջակցվող դիտարկիչներով և H.264 կամ WebM ֆորմատների առկայության դեպքում։ Հարկ է նշել, որ կայքի ոչ բոլոր հոլովակներն են հասանելի այս ֆորմատով։

2015 թվականի հունվարի 27-ին ՅուԹուբը հայտարարել է, որ աջակցվող դիտարկիչներում HTML5 դիտարկիչը կգործի մշտապես՝ լռելյայն կերպով։ Աջակցվող դիտարկիչների ցանկցին են պատկանում Google Chrome, Safari 8 և Internet Explorer 11 ժամանակակից դիտարկիչները։

ՅուԹուբը փորձեր է արել HTTP պրոտոկոլի միջոցով դինամիկ հարմարվող հոսքի օգտագործման ուղղությամբ։ Սա առկա ցանցի արագությանը և որակին համապատասխան HTTP հոսքով հարմարվող բիթրեյթի օգտագործում է Ներկայումս նրանք օգտագործում են Adobe Dynamic Streaming for Flash։

Վերբեռնում

ՅուԹուբի բոլոր օգտագործողները կարող են վերբեռնել տեսանյութեր՝ յուրաքանչյուրը մինչև 15 րոպե տևողությամբ։ Այն անձինք, ովքեր կայքի համայնքի ուղեցույցներին համապատասխան լավ պատմություն ունեն, կարող են թույլտվություն ստանալ` վերբեռնելու մինչև 12 ժամ տևողությամբ տեսանյութեր, ինչը պահանջում է հաստատված հաշիվ (սովորաբար բջջային հեռախոսի միջոցով)։ Երբ 2005 թվականին ՅուԹուբը գործարկվեց, հնարավոր էր բեռնել երկար տեսանյութեր, բայց 2006 թվականին թույլատրելի տևողությունը կրճատվեց՝ հասցվելով 10 րոպեի։ Այս որոշման հիմնական պատճառը ՅուԹուբում 10 րոպեն գերազանցող տեսանյութերի շրջանում տեղ գտած հեռուստատեսային ծրագրերի և ֆիլմերի չարտոնագրված ձայնագրություններն էին։ 2010 թվականի հուլիսին նախկին թույլատրելի 10 րոպեն դարձվեց 15 րոպե։ Բրաուզերի ամենանոր տարբերակն օգտագործելու դեպքում կարելի է վերբեռնել 20 GB-ից ավելի ծավալով տեսանյութ։

ՅուԹուբը թույլ է տալիս վերբեռնել տեսանյութեր առկա մեդիա ֆորմատների գերակշռող տարբերակներով, որոնցից են՝ container formats, .AVI, .MKV, .MOV, .MP4, DivX, .FLV, .ogg և .ogv։ Վիդեո ֆորմատների շարքում են MPEG-4, MPEG, VOB և .WMV ֆորմատները։ Կայքը աջակցում է նաև 3GP ֆորմատը՝ այսպիսով թույլատրելով բջջային հեռախոսներից վերբեռնումները։ Կայքում հնարավոր է վերբեռնել և՛ պրոգրեսիվ, և՛ միջարկված սկանավորումով տեսանյութեր, սակայն լավագույն որակ ստանալու համար ՅուԹուբը մինչև վերբեռնումը խորհուրդ է տալիս միջարկված տեսանյութերը վերափոխել։ ՅուԹուբի բոլոր վիդեո ֆորմատները օգտագործում են պրոգրեսիվ սկանավորում։

Որակ և ձևաչափեր

ՅուԹուբը, օգտագործելով Sorenson Spark կոդեկը, սկզբնապես առաջարկում էր տեսանյութերի որակի միայն մեկ աստիճան՝ 320x240 պիքսել կետայնությամբ with mono MP3 audio.։ 2007 թվականի հունիսին ՅուԹուբն ավելացրեց հեռախոսներով 3GP ֆորմատով տեսանյութեր դիտելու հնարավորություն։ 2008 թվականի մարտին ավելացվել է բարձր որակի ռեժիմը, ինչը տեսանյութերի կետայնությունը բարձրացրեց մինչև 480x360 պիքսել խտության։

2008 թվականի նոյեմբերին ավելացվել է 720p բարձր կետայնությամբ HD տեսանյութերի աջակցություն։ 720p ռեժիմի գործակման ժամանակ ՅուԹուբի նվագարկիչների կողմերի հարաբերությունը 4։3-ից փոխվեց լայնէկրան 16։9 ֆորմատով։ Այս նորամուծությունով ՅուԹուբը որպես իր վիդեո սեղմման լռելյայն ֆորմատ սկսեց օգտագործել H.264/MPEG-4 AVC ֆորմատը։ 2009 թվականի նոյեմբերին ավելացվեց 1080p HD ֆորմատը։ 2010 թվականի հուլիսին ՅուԹուբը հայտարարեց, որ գործարկել է 4K թույլատվությամբ տեսանյութերի մի շարք ֆորմատներ, որոնք հնարավորություն են տալիս վերբեռնելու տեսանյութերը մինչև 4096x3072 պիքսել կետայնությամբ։ Հետագայում ՅուԹուբը առավելագույն կետայնությունը նվազեցրել է 3840x2160 պիքսելի, ինչը 1080p ֆորմատի հետ համեմատությամբ երկու կողմերից էլ կրկնակի մեծ է։

2014 թվականին ՅուԹուբը հզոր գրաֆիկական քարտեր պահանջող վիդեո խաղերի ավելի լավ նվագարկման համար ներկայացրեց 60 կադր վայրկյանում նվագարկման հնարավորությունը։ Տեսանյութերը հնարավոր է նվագարկել 720p կամ բարձր խտություններով։

Ներկայումս ՅուԹուբի տեսանյութերը հասանելի են որակի մի շարք աստիճաններով։ Նախկին «ստանդարտ որակ» (SQ), բարձր որակ (HQ) և բարձր հստակություն (HD) աստիճանները փոխարինվեցին թվային համարժեքներով, որոնք իրենցից ներկայացնում են տեսանյութի ուղղահայաց կետայնության թիվը։ Տեսանյութերի լռելյայն հոսքը կոդավորվում է VP9 ֆորմատով և Opus ստերեո ֆորմատով, իսկ եթե VP9/WebM ֆորմատը չի աջակցվում դիտարչի/սարքի կողմից, ապա օգտագործվում է H.264/MPEG-4 AVC վիդեո ֆորմատը և AAC աուդիո ֆորմատը։

3D եռաչափ տեսանյութեր

2009 թվականի հուլիսի 21-ին տեղադրված տեսանյութում ՅուԹյուբի ծրագրային ինժեներ Փիթեր Բրեդշոուն հայտարարեց, որ ՅուԹյուբի օգտագործողները արդեն կարող են վերբեռնել 3D տեսանյութեր։ Տեսանյութերը հնարավոր է դիտել մի քանի եղանակով՝ պարզ անագլիֆի (փիրուզագույն/կարմիր ոսպնյակներ) մեթոդը, որը 3D էֆեկտ ստանալու համար օգտագործողից պահանջում է հատուկ ակնոցների կիրառում։ ՅուԹյուբի ֆլեշ նվագարկիչը կարող է ցուցադրել տարածացուցական կոնտենտ՝ միջարկված տողերով, սյունակներով կամ շախմատի խաղատախտակի ձևով, կողք-կողքի կամ անագլիֆ տարբերակներով՝ օգտագործելով կարմիր/փիրուզագույն, կանաչ/ծիրանագույն, կապույտ/դեղին համադրությունները։ 2011 թվականի մայիսին ՅուԹյուբի նվագարկչի HTML5 տարբերակը սկսեց աջակցել «կողք կողքի» 3D տեսանյութեր, որոնք համատեղելի էին Nvidia 3D Vision-ի հետ։

Կոնտենտի հասանելիություն

ՅուԹյուբն օգտագործողներին առաջարկում է տեսանյութերի դիտում իր կայքից դուրս։ Յուրաքանչյուր տեսանյութ ուղեկցվում է HTML գրառման մի մասնիկի հետ, որը կարող է օգտագործվել տեսանյութը ցանկացած կայքում տեղադրելու համար։ Այս գործիքը հաճախ օգտագործվում է ՅուԹուբի տեսանյութերը սոցիալական ցանցերի էջերում կամ բլոգներում տեղադրելու համար։ Օգտագործողները ցանկանում են տեղադրել վիդեո քննարկումներ, մեկ այլ օգտագործողի տեսանյութից ոգեշնչված կամ դրան վերաբերող «պատասխան» տեսանյութ պատրաստել։ 2013 թվականի օգոստոսի 27-ին ՅուԹուբը հայտարարեց, որ հեռացվելու են վիդեո պատասխանները, քանի որ այն սխալ օգտագործվող ֆունկցիա է համարվում։ Տեսանյութերի տեղադրումը, գնահատումը, մեկնաբանությունները և պատասխանները կարող են արգելափակվել տեսանյութի սեփականատիրոջ կողմից (տվյալ դեպքում տեսանյութը բեռնող օգտագործողի)։

ՅուԹուբը որպես կանոն իր տեսանյութերը բեռնելու համար հղումներ չի ներկայացնում և նախատեսում է դրանց դիտումը միայն կայքի միջերեսով։ Տեսանյութերի մի փոքր մաս, ինչպես օրինակ նախագահական ուղերձները, որպես MP4 ֆայլեր կարող են բեռնվել։ Մի շարք այլ կայքեր, ծրագրեր և դիտարկիչների լրացումներ հնարավորություն են ընձեռում բեռնելու ՅուԹուբի տեսանյութեր։ 2009 թվականի փետրվարին ՅուԹուբը ներկայացրեց փորձնական ծառայություն, որը որոշ գործընկերների թույլ է տալիս տեսանյութերի անվճար և վճարովի բեռնումներ Google Checkout ծառայության միջոցով։ 2012 թվականի հունիսին Գուգլը մի շարք կայքերի, որոնք ՅուԹուբ կայքից հնարավորություն են տալիս բեռնելու տեսանյութեր, գրավոր նամակներ է ուղարկել՝ զգուշացնելով օրենքով պատասխանատվության ենթարկելու մասին։ Ի պատասխան Գուգլի այս նամակների՝ Zamzar կայքը հեռացրել է ՅուԹուբյան տեսանյութերի բեռնման հնարավորությունը։ ՅուԹուբում տեսանյութեր բեռնելու լռելյայն կարգավորումները տվյալ տեսանյութի հեղինակային իրավունքները վերագրում էր նյութը վերբեռնողին, սակայն սկսած 2012 թվականից հնարավորություն ստեղծվեց ընտրելու Creative Commons լիցենզիան, որը հնարավորություն է տալիս այլ օգտագործողների վերօգտագործել տեսանյութը, եթե այն հեղինակային իրավունքներից ազատ է։

Հարթակներ

Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը ունակ են նվագարկելու ՅուԹուբի տեսանյութեր կամ ծրագրի, կամ հարմարեցված կայքի միջոցով։ YouTube Mobile բջջային տարբերակը գործարկվել է 2007 թվականի հունիսին։ Այն տեսանյութերի նվագարկման համար օգտագործում է RTSP հոսքեր։ ՅուԹուբի ոչ բոլոր տեսանյութերն են հասանելի կայքի բջջային տարբերակի համար։

Սկսած 2007 թվականի հունիսից՝ ՅուԹուբի տեսանյութերը հնարավոր էր նվագարկել Էփլ ընկերության սարքերի մեծ մասի վրա։ Նվագարկման համար պահանջվում է, որ ՅուԹուբի կոնտենտը կոդավորվի Apple ընկերության նախընտրած H.264 վիդեո ստանդարտով, ինչը իրագործելու համար պահանջվել է մի քանի ամիս։ ՅուԹուբի տեսանյութերը կարող են նվագարկվել Apple TV, iPod Touch, iPhone, iPad սարքերով։ 2010 թվականի հուլիսին կայքի բջջային տարբերակը վերաթողարկվեց՝ ապահովելով սենսորային էկրաններով սարքերով օգտվելու հարմարավետությունը, ինչպես նաև HTML5 ստանդարտը, որը հնարավորություն տվեց խուսափելու Adobe Flash Player հավելումը օգտագործելուց։ Բջջային տարբերակը նաև հասանելի է որպես բջջային ծրագիր Android և iOS հարթակների վրա։ 2012 թվականի սեպտեմբերին ՅուԹուբը թողարկեց iPhone բջջային հեռախոսի համար նախատեսված առաջին ծրագիրը։ Համաձայն GlobalWebIndex-ի, 2013 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում YouTube ծրագիրը օգտագործվել է սմարթֆոններ օգտագործողների 35%-ի կողմից՝ այսպիսով դառնալով երրորդ ամենաօգտագործվող ծրագիրը։

TiVo թարմացումը 2008 թվականի հուլիսին թույլատրեց համակարգին փնտրել և նվագարկել ՅուԹուբի տեսանյութերը։ 2009 թվականին ՅուԹուբը գործարկեց "YouTube for TV" ծառայությունը, որը իրենից ներկայացնում էր կայքի ձևափոխված տարբերակը՝ հեռուստատեսային ընդունիչ սարքերի և հեռուստատեսային այլ մեդիա սարքերում վեբ դիտարկիչով տեսանյութեր դիտելու թույլտվությամբ։ Այսպիսով մեխանիկորեն PlayStation 3 և Wii խաղային կոնսոլները ստացան տեսանյութեր դիտելու հնարավորությունը ևս։

2009 թվականի հունիսին գործարկվել է YouTube XL-ը, որը իրենից ներկայացնում է ավելի պարզ միջերես՝ հեռուստացույցների էկրանների համար։ ՅուԹուբը ունի ծրագիր Xbox Live-ի համար։ 2012 թվականի նոյեմբերի 15-ին Գուգլը թողարկել է Wii կոնսոլի համար նախատեսված պաշտոնական ծրագիրը՝ այդպիսով հնարավորություն տալով դիտելու ՅուԹուբի տեսանյութերը Wii ալիքից։ Պաշտոնական ծրագիրը հասանելի է նաև Wii U և Nintendo 3DS կոնսոլների համար, տեսանյութերը կարող են նվագարկվել Wii U ինտերնետային դիտարկչի միջոցով՝ օգտագործելով HTML5. Գուգլը ՅուԹուբը հասանելի է դարձրել նաև Roku նվագարկչի վրա 2013 թվականի դեկտեմբերի 17-ից։ Sony PlayStation 4 կոնսոլի համար ծրագիրը հասանելի է 2014 թվականի հոկտեմբերից։

Տեղայնացում

Տեղայնացում

2007 թվականի հունիսի 19-ին Գուգլի տնօրեն Էրիկ Շմիդտը Փարիզում էր՝ գործարկելու միջազգայնացման և տեղայնացման համակարգ Կայքի միջերեսը հասանելի է 75 լեզուներով, մեկ տարածաշրջանային (Հոնկ Կոնգ) և մեկ համաշխարհային տարբերակ։

Երկիր Լեզու Գործարկման ամսաթիվ
Յություբ  ԱՄՆ (և համաշխարհային գործարկում) Անգլերեն Փետրվարի 15, 2005 (2005-February-15)
Յություբ  Բրազիլիա Պորտուգալերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Ֆրանսիա Ֆրանսերեն և Բասկերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Իռլանդիա Անգլերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Իտալիա Իտալերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Ճապոնիա Ճապոներեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Նիդերլանդներ Հոլանդերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Լեհաստան Լեհերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Իսպանիա Իսպաներեն, Գալիսերեն, կատալաներեն և Բասկերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Մեծ Բրիտանիա Անգլերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)
Յություբ  Մեքսիկա Իսպաներեն Հոկտեմբերի 11, 2007 (2007-October-11)
Յություբ  Հոնկոնգ Չինարեն և Անգլերեն Հոկտեմբերի 17, 2007 (2007-October-17)
Յություբ  Թայվան Չինարեն Հոկտեմբերի 18, 2007 (2007-October-18)
Յություբ  Ավստրալիա Անգլերեն Հոկտեմբերի 22, 2007 (2007-October-22)
Յություբ  Նոր Զելանդիա Անգլերեն Հոկտեմբերի 22, 2007 (2007-October-22)
Յություբ  Կանադա Ֆրանսերեն և անգլերեն Նոյեմբերի 6, 2007 (2007-November-06)
Յություբ  Գերմանիա Գերմաներեն Նոյեմբերի 8, 2007 (2007-November-08)
Յություբ  Ռուսաստան Ռուսերեն Նոյեմբերի 13, 2007 (2007-November-13)
Յություբ  Հարավային Կորեա Կորեերեն Հունվարի 23, 2008 (2008-January-23)
Յություբ  Հնդկաստան Հնդկերեն, բենգալերեն, անգլերեն, գուջարաթերեն, կաննադա, մալայալամ, մարաթերեն, թամիլերեն, տելեգուերեն և ուրդու Մայիսի 7, 2008 (2008-May-07)
Յություբ  Իսրայել Եբրայերեն և անգլերեն Սեպտեմբերի 16, 2008 (2008-September-16)
Յություբ  Չեխիա Չեխերեն Հոկտեմբերի 9, 2008 (2008-October-09)
Յություբ  Շվեդիա Շվեդերեն Հոկտեմբերի 22, 2008 (2008-October-22)
Յություբ  Հարավային Աֆրիկա Աֆրիկաանս, զուլուերեն և անգլերեն Մայիսի 17, 2010 (2010-May-17)
Յություբ  Արգենտինա Իսպաներեն Սեպտեմբերի 8, 2010 (2010-September-08)
Յություբ  Ալժիր Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Եգիպտոս Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Հորդանան Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Մարոկկո Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Սաուդյան Արաբիա Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Թունիս Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Եմեն Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)
Յություբ  Քենիա Սուահիլի և անգլերեն Սեպտեմբերի 1, 2011 (2011-September-01)
Յություբ  Ֆիլիպիններ Ֆիլիպիներեն և անգլերեն Հոկտեմբերի 13, 2011 (2011-October-13)
Յություբ  Սինգապուր Անգլերեն, մալայերեն, չինարեն և թամիլերեն Հոկտեմբերի 20, 2011 (2011-October-20)
Յություբ  Բելգիա Ֆրանսերեն և հոլանդերեն Նոյեմբերի 16, 2011 (2011-November-16)
Յություբ  Կոլումբիա Իսպաներեն Նոյեմբերի 30, 2011 (2011-November-30)
Յություբ  Ուգանդա Անգլերեն և սուահիլի Դեկտեմբերի 2, 2011 (2011-December-02)
Յություբ  Նիգերիա Անգլերեն Դեկտեմբերի 7, 2011 (2011-December-07)
Յություբ  Չիլի Իսպաներեն Հունվարի 20, 2012 (2012-January-20)
Յություբ  Հունգարիա Հունգարերեն Փետրվարի 29, 2012 (2012-February-29)
Յություբ  Մալայզիա Մալայերեն և անգլերեն Մարտի 22, 2012 (2012-March-22)
Յություբ  Պերու Իսպաներեն Մարտի 25, 2012 (2012-March-25)
Յություբ  ԱՄԷ Արաբերեն և անգլերեն Ապրիլի 1, 2012 (2012-April-01)
Յություբ  Հունաստան Հունարեն Մայիսի 1, 2012 (2012-May-01)
Յություբ  Ինդոնեզիա Ինդոնեզերեն և անգլերեն Մայիսի 17, 2012 (2012-May-17)
Յություբ  Գանա Անգլերեն Հունիսի 5, 2012 (2012-June-05)
Յություբ  Սենեգալ Ֆրանսերեն և անգլերեն Հուլիսի 4, 2012 (2012-July-04)
Յություբ  Թուրքիա Թուրքերեն Հոկտեմբերի 1, 2012 (2012-October-01)
Յություբ  Ուկրաինա Ուկրաիներեն և ռուսերեն Դեկտեմբերի 13, 2012 (2012-December-13)
Յություբ  Դանիա Դանիերեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)
Յություբ  Ֆինլանդիա Ֆիններեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)
Յություբ  Նորվեգիա Նորվեգերեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)
Յություբ  Շվեյցարիա Գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն Մարտի 29, 2013 (2013-March-29)
Յություբ  Ավստրիա Գերմաներեն Մարտի 29, 2013 (2013-March-29)
Յություբ  Ռումինիա Ռումիներեն Ապրիլի 18, 2013 (2013-April-18)
Յություբ  Պորտուգալիա Պորտուգալերեն Ապրիլի 25, 2013 (2013-April-25)
Յություբ  Սլովակիա Սլովակերեն Ապրիլի 25, 2013 (2013-April-25)
Յություբ  Բահրեյն Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)
Յություբ  Քուվեյթ Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)
Յություբ  Օման Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)
Յություբ  Կատար Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)
Յություբ  Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Բուլղարիա Բուլղարերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Խորվաթիա Խորվաթերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Էստոնիա Էստոներեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Լատվիա Լատվիերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Լիտվա Լիտվերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոներեն, սերբերեն, թուրքերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Չեռնոգորիա Սերբերեն և խորվաթերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Սերբիա Սերբերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Սլովենիա Սլովեներեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Յություբ  Թաիլանդ Թաիլանդերեն Ապրիլի 1, 2014 (2014-April-01)
Յություբ  Լիբանան Արաբերեն Մայիսի 1, 2014 (2014-May-01)
Յություբ  Պուերտո Ռիկո Իսպաներեն և անգլերեն Օգոստոսի 23, 2014 (2014-August-23)
Յություբ  Վիետնամ Վիետնամերեն Հոկտեմբերի 1, 2014 (2014-October-01)
Յություբ  Լիբիա Արաբերեն Փետրվարի 1, 2015 (2015-February-01)
Յություբ  Տանզանիա Անգլերեն և սուահիլի Հունիսի 2, 2015 (2015-June-02)
Յություբ  Զիմբաբվե Անգլերեն Հունիսի 2, 2015 (2015-June-02)
Յություբ  Ադրբեջան Ադրբեջաներեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Յություբ  Բելառուս Բելառուսերեն և ռուսերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Յություբ  Վրաստան Վրացերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Յություբ  Ղազախստան Ղազախերեն և ռուսերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Յություբ  Իրաք Արաբերեն Նոյեմբերի 9, 2015 (2015-November-09)
Յություբ  Նեպալ Նեպալերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
Յություբ  Պակիստան Ուրդու և անգլերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
Յություբ  Շրի Լանկա Սինհալերեն, թամիլերեն և անգլերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
Յություբ  Ճամայկա Անգլերեն Օգոստոսի 4, 2016 (2016-August-04)
Յություբ  Մալթա Անգլերեն Հունիսի 24, 2018 (2018-June-24)
Յություբ  Բոլիվիա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Կոստա Ռիկա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Էկվադոր Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Սալվադոր Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Գվատեմալա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Հոնդուրաս Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Նիկարագուա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Պանամա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Ուրուգվայ Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Յություբ  Պարագվայ Իսպաներեն Փետրվարի 21, 2019 (2019-February-21)
Յություբ  Դոմինիկյան Հանրապետություն Իսպաներեն Փետրվարի 21, 2019 (2019-February-21)
Յություբ  Կիպրոս Հունարեն և թուրքերեն Մարտի 13, 2019 (2019-March-13)
Յություբ  Լիխտենշտայն Գերմաներեն Մարտի 13, 2019 (2019-March-13)
Յություբ  Վենեսուելա Իսպաներեն Մարտի 10, 2020 (2020-March-10)
Յություբ  Պապուա Նոր Գվինեա Անգլերեն 2020
Յություբ  Բանգլադեշ Բենգալերեն և անգլերեն Սեպտեմբերի 2, 2020 (2020-September-02)

Կայքի միջերեսը առաջարկում է օգտագործել կայքի տեղական տարբերակը՝ հիմքը ընդունելով այցելուի IP հասցեն։ Երբեմն հնարավոր է տեսնել «պարունակությունը հասանելի չէ Ձեր երկրում» (անգլ.՝ "This video is not available in your country") հաղորդագրությունը, ինչը կարող է հայտնվել հեղինակային իրավունքների սահմանափակումների կամ ոչ պատշաճ պարունակության պատճառով։

Կայքը հասանելի է 76 լեզուներով, որոնցից որոշները տեղական ալիքներ չունեն։

Գրաքննություն

Հայաստանում

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը, երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։

Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։

Թուրքիայում

Թուրքիայում ՅուԹուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։

Թուրքմենստանում

2009 թվականի դեկտեմբերի 25-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, ՅուԹուբը արգելափակվել է Թուրքմենստանում երկրում միակ ինտերնետ-պրովայդերի՝ «Թուրքմենտելեկոմի» կողմից։

Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայում ՅուԹուբը արգելափակված է ինտերնետի և դրա հասանելիության հետ կապված երկրի օրենքների պատճառով։ Այն ամբողջությամբ արգելափակված է 2016 թվականի ապրիլից, և Հյուսիսային Կորեայի կառավարությունը նախազգուշացրել է, որ ցանկացած ոք, ով կփորձի մուտք գործել դրան, ենթակա է պատժի։

Չինաստանում

ՅուԹուբը առաջին անգամ արգելափակվել է Չինաստանում ավելի քան հինգ ամսով՝ 2007 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2008 թվականի մարտի 22-ը։ Այն կրկին արգելափակվեց 2009 թվականի մարտի 24-ից, և այդ ժամանակվանից ՅուԹուբը անհասանելի էր մայրցամաքային Չինաստանից։ Այնուամենայնիվ, ՅուԹուբը դեռ կարելի է մուտք գործել Հոնկոնգից, Մակաոյից, Շանհայի ազատ առևտրի գոտուց, հատուկ հյուրանոցներից և VPN-ի միջոցով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Յություբ ԱռանձնահատկություններՅություբ ՏեղայնացումՅություբ ԳրաքննությունՅություբ ԾանոթագրություններՅություբ Արտաքին հղումներՅություբ20052006wikt:tubewikt:youԱՄՆ դոլարԱնգլերենԳուգլԿայքՀամացանցՆոյեմբեր 13Փետրվար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿանադաՏիգրան ՄանսուրյանՈրդերՀակահիստամինային դեղերՀակոբ ՄեղապարտԿարմիր կիրակիՄեծապատիվ մուրացկաններԴաշտանային ցիկլԿապանՎանՅուպիտեր (մոլորակ)Հաղարծնի վանքՍերո ԽանզադյանՍպիտակ ձին (պատմվածք)ԱզոտԵրիկամաքարային հիվանդությունՎերջածանցԱրմեն Ալբերտ ԱլչյանՀայաստանի քաղաքներըՄԻԱՎ/ՁԻԱՀՊյութագորասԲուրգ (երկրաչափություն)ՁայնավորներՀայաստանԹվաբանական պրոգրեսիաԵվրասիաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՎերաբերական (խոսքի մաս)ՍտորոգյալԵրիկամԱրեգակՀրամայական եղանակՏավուշի մարզԿառավարում (տնտեսագիտություն)Արհեստական բանականությունՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)Պետական կառավարման ձևԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՎահանաձև գեղձի քաղցկեղՀայաստանի կենտրոնական բանկԿոտայքի մարզՀայերՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԻտալացի աղջկա երգըԶուգահեռագիծՈւղղանկյուն եռանկյունՄուրացանՌոբերտ ԱբաջյանՄակդիրՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀամաստեղություններԿաթնասուններՋուրՓափուկ հմտություններՏիգրան ՊետրոսյանԿատուներԻսրայելՍննդային շղթաԼյարդԵրկաթՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄիատուն բույսերԲառարանՀեշտոցի սնկային վարակԿառլես ՊուչդեմոնՕրալ սեքսՍինուսիտՍպիտակի երկրաշարժՎերք Հայաստանի (վեպ)ԸնձառյուծՍուրոգատ մայրությունԴատաԼեքսՎահանագեղձՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Արյան շրջանառությունԳևորգյան հոգևոր ճեմարան🡆 More