Բաթումի Բուսաբանական Այգի

Բաթումի բուսաբանական այգին (վրաց.՝ ბათუმი ბოტანიკური ბაღი), Վրաստանի Բաթում քաղաքի բուսաբանական այգին, ամբողջական տարածքը կազմում է 113 հեկտար։ Բուսաբանական այգին գտնվում է Բաթումից 9 կմ հեռու` Կանաչ հրվանդան երկաթուղային կայարանի մոտ (գյուղ Մցվանե-Կոնցխի)։ Այն հանդիսանում էր ԽՍՀՄ խոշորագույն բուսաբանական այգիներից մեկը։ Վրաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո Բաթումի բուսաբանական այգին շարունակում էր զարգանալ և Խորհրդային ազգային կոմիտեի 1925 թվականի հուլիսի 30-ի բանաձևով այն հաստատվել է որպես ԽՍՀՄ գիտական հաստատություն։

Բաթումի Բուսաբանական Այգի
Սև ծովի տեսարանը Բուսաբական այգուց

Պատմություն

Բաթումի Բուսաբանական Այգի 
Դրախտավարդ (լատին․՝ Hydrangea), հորտենզիա

19-րդ դարի սկզբին այն բաղկացած էր ինը ֆլորիստիկական բաժիններից՝ Անդրկովկասի խոնավ մերձարևադարձային, նորզելանդական, ավստրալիական, հիմալայան, արևելաասիական, հյուսիսամերիկյան, հարավամերիկյան, մեքսիկական և միջերկրական։ Բնական բույսերի հավաքածուն կազմում է ավելի քան հինգ հազար բուսատեսակ, այդ թվում մոտ երկու հազար տեսակ ծառեր և թփեր։ Բուսաբանական այգում գործում են հինգ գիտական բաժիններ՝ բուսական ներածություն, ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, տրոպիկական բույսերի սելեկցիա, բույսերի բնախոսություն և բիոքիմիա։ Բաթումի բուսաբանական այգին ղեկավարում էր Վրաստանի Գիտությունների ակադեմիան, սակայն, սկսած 2006 թվականից այն դարձել է անկախ հիմնարկություն։

Բուսաբանական այգին ստեղծվել է աստիճանաբար և տարբեր նպատակներով։ 1881 թվականին ֆրանսիացի Դը Ալֆոն գեղեցիկ պարտեզ ունենալու համար ստեղծեց փոքրիկ էկզոտիկ այգի՝ Ներքին Պարտեզ, որտեղից սկսվում է Բուսաբանական այգին։ Ապա 1892 թվականին աշխարհագրագետ Պավել Տատարինովը Ներքին Պարտեզի հարևանությամբ ստեղծեց ևս մեկ պարտեզ, որը բուսաբանների շրջանում կոչվեց «Բուսաբանական» - դա ժամանակակից Վերին Պարտեզն է։ Այգու հիմնական մասը ստեղծել է հայտնի ռուս աշխարհագրագետ Պավել Կրասնովը` սպիտակգվարդիական գեներալի եղբայրը։ 1912-1914 թվականներին նրան հաջողվել է ձեռք բերել հողեր և գումար` բույսերի աճեցման ծավալուն աշխատանքներ սկսելու համար։ Բուսաբանական այգու հիմնական գաղափարը եղել է տարատեսակ բույսերի կլիմայավարժեցումը Աջարիայի կլիմային և հետագայում Աջարիայում այդ բույսերի բազմացման համար։ Հենց նա առաջինը սկսեց թեյի աճեցումը և ավստրալիական էվկալիպտների աճեցումը` կոլխիդական ճահիճների չորացման համար։

Այսօր Բաթումին համարվում է Վրաստանի տնտեսական և տուրիստական ամենամեծ ու կարևոր կենտրոնը։ Այն հայտնի է պատմական քաղաքի կենտրոնով և ժամանակակից տուրիստական համայնքի երկնաքերներով։

Ծանոթագրություններ

Tags:

1925ԲաթումԲուսաբանական այգիԽՍՀՄՀեկտարՎրաստանՎրացերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բողոքի ցույցեր Տավուշում (2024)Արյան խումբԵվրոպաՎերին ՈսկեպարԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄեղուներՄիհրան ՊողոսյանԹանաՔաղաքական գործիչԱրյան շրջանառությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀամաստեղություններԱլկալիական մետաղներԱլերգիաԱվշային հանգույցԱրտազատական համակարգՁվարանի կիստաՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԴաշտանՍանահինի վանական համալիրԻնդոնեզիաՊրիզմաԳլխուղեղի ուռուցքԽոյ (կենդանակերպի նշան)Զվարթնոցի տաճարՄիզուղիների ինֆեկցիաներՏավուշի մարզՎիտամին CԴաունի համախտանիշ44-օրյա պատերազմԵվրասիական տնտեսական միությունԲանաստեղծական կայուն ձևերԸղձական եղանակՎանի թագավորության արքաների ցանկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱտլանտյան օվկիանոսԵրվանդ ՔոչարՎարդԴուբայԽաչքարՏիգրան ՄանսուրյանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԳետՓայծաղՇիրակի մարզԴվինՅուԹյուբՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Գառնու հեթանոսական տաճարԼուսինՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՎեներա (մոլորակ)Պարբերական աղյուսակՀեշտոցՎիլհելմ ՍտեյնիցՀավասարասրուն սեղանԱրտաշեսյանների թագավորությունԾիրանՖոտոսինթեզԿաթնասուններԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԲնական թիվԷնդոմետրիոզՔաոս (վեպ)ԱծխաջուրԱրյունՇեշտՁիՎարդան Ղուկասյան (Դոգ)ԻրավունքԿիլիկիաԱմերիկաԱլմա-Աթայի հռչակագիրԿալցիումԿլիմայի փոփոխությունԲառակապակցություն🡆 More