Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Пу́тин, հոկտեմբերի 7, 1952(1952-10-07), Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահը (2000 մայիսի 7-2008 մայիսի 7)։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նահագահի պարտականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։

Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին
ռուս.՝ Владимир Владимирович Путин
Վլադիմիր Պուտին
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Ռուսաստանի Դաշնության նախագահ
2000 թվականի մայիսի 7-2008 թվականի մայիսի 7
Նախորդող Բորիս Ելցին
Հաջորդող Դմիտրի Մեդվեդև
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Ռուսաստանի Դաշնության նախագահ
2012 թվականի մայիսի 7 - մինչ օրս
Նախորդող Դմիտրի Մեդվեդև
Դրոշ
Դրոշ
(5-րդ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ
1999 թվականի օգոստոսի 16 - 2000 թվականի մայիսի 7
Նախորդող Սերգեյ Ստեպաշին
Հաջորդող Միխայիլ Կասյանով
Դրոշ
Դրոշ
(9-րդ) Ռուսաստանի Դաշնության վարչապետ
2008 թվականի մայիսի 8 - 2012 թվականի մայիսի 7
Նախորդող Վիկտոր Զուբկով
Հաջորդող Վիկտոր Զուբկով (ժ/պ)
Դմիտրի Մեդվեդև
Դրոշ
Դրոշ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար
1999 թվականի մարտի 29 - օգոստոսի 9
Նախորդող Նիկոլայ Բորդյուժա
Հաջորդող Սերգեյ Իվանով
Դրոշ
Դրոշ
Միացյալ պետության նախարարների խորհրդի նախագահ
Դրոշ
Դրոշ
2008 թվականի մայիսի 27 - 2012 թվականի հուլիսի 18
Նախորդող Վիկտոր Զուբկով
Հաջորդող Դմիտրի Մեդվեդև
 
Կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստան» (ռուս.՝ Единая Россия)
Կրթություն՝ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1975), Արտաքին հետախուզության ակադեմիա, School 193? (1968), School 281? (1970), Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (հունիսի 27, 1997), Սանկտ Պետերբուրգի համալսարան և St. Petersburg Institute of the FSB of Russia?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1997)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ռուս
Դավանանք Ուղղափառություն
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1952(1952-10-07)[…] (71 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ԽՍՀՄ
Դինաստիա family of Vladimir Putin?
Քաղաքացիություն Վլադիմիր Պուտին Ռուսաստան
Հայր Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտին
Մայր Մարիա Շեմելովա
Ամուսին ամուսնալուծված (2013)՝ Լյուդմիլա Պուտինա
Զավակներ դուստրեր՝ Կատերինա և Մարիա
 
Կայք՝ putin.kremlin.ru
eng.putin.kremlin.ru
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո շքանշան «Պատվո նշան» շքանշան Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Ազգերի բարեկամության շքանշան ոսկե Օլիմպիական շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ
Բարեկամության շքանշան

Սուրբ Վլադիմիր իշխանի շքանշան

Փառքի և Պատվի շքանշան Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան
Ոսկե արծվի շքանշան Նազարբաևի շքանշան Սուրբ Կառլոսի շքանշան Սուրբ Կառլոսի միաբանության մեծ խաչ Խոսե Մարտի շքանշան «Պատիվ և փառք» շքանշան

ԳԴՀ-ի ժողովրդին ծառայությունների մեդալ

Ուացամոնգա շքանշան Շքանշան նշանակալի ավանդի համար

Թանկարժեք գավազանի շքանշան

Ազատագրողի շքանշան Order of Manas, 1st class

Աբդուլազիզ արքայի մեդալ

Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան Իսմոիլի Սոմոնի շքանշան Հո Շի Մինի շքանշան

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ

«Փակ ոստրե» մրցանակ

Կոնֆուցիուսի խաղաղության մրցանակ

Դաղստանի Հանրապետությանը ծառայությունների շքանշան

Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի

ԽՍՀՄ սպորտի վարպետ
Զայիդի շքանշան
անվանական հրազեն
Սերբիայի Հանրապետության օրդեն Վլադիմիր Պուտին

Памятная медаль А. М. Горчакова?

Order of St. Sava?

պատվավոր պրոֆեսոր

պատվո անդամ

Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Սուրբ Սերգի Ռադոնեժսկու առաջին աստիճանի շքանշան
Վաստակի համար շքանշան
Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի

վաստակավոր մարզիչ

փառքի զենք

Աթենքի համալսարանի պատվավոր դոկտոր

Ագոստինյո Նետոյի շքանշան

Ցինհուա համալսարանի պատվավոր դոկտոր

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Jawaharlal Nehru University?

Երևանի պետական ​​համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Turkmen State University?

honorary doctor of the Baku Slavic University?

honorary doctor of the University of Belgrade?

honorary doctor of the S. M. Kirov Military Medical Academy?

Աստրախանի պատվավոր քաղաքացի

«Ազգերի համագործակցության» շքանշան honorary citizen of Sevastopol

Իգնոբելյան մրցանակ

Կազանի պատվավոր քաղաքացի

Order of Sheikh-ul-Islam?

Թայմ 100

Թայմ 100

և Ախմադ Քադիրովի անվան շքանշան

Պուտինի կողմից կատարված բազմաթիվ գործողություններ ռուսական ընդդիմության և արտասահմանյան դիտորդների շրջանում որակվել են որպես հակաժողովրդավարական։ Ըստ 2011 թվականին հրապարակված ժողովրդավարության ինդեքսի տվյալների, Պուտինի թեկնածության և կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռուսաստանը գտնվում էր հետընթացի ճանապարհին, որը կուլմինացվել է հիբրիդային պետական համակարգից ավտորիտարիզմի անցումով։ 2014 թվականին, Ղրիմի բռնակցման պատճառով կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը Մեծ ութնյակում։ Հետագայում, Պուտինի կարգադրմամբ Ուկրաինայի սահմանի մոտ 2021 թվականի վերջից տեղի ունեցան ռուսական ուժերի կուտակումներ, որը 2022 թվականի փետրվարին վերածվեց Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակման, հանգեցնելով Ռուսաստանի դեմ հետագա աննախադեպ պատժամիջոցների (այդ թվում՝ անձամբ Պուտինի դեմ), ինչը երկրում ֆինանսական ճգնաժամի բռնկման առիթ հանդիսացավ։

Պուտինի ղեկավարության ժամանակաշրջանում Ռուսաստանում արձանագրվել է ժողովրդավարության խիստ հետընթաց և անցում դեպի ավտորիտար համակարգի։ Պուտինի իշխանությունը բնութագրվում է կոռուպցիայով, քաղաքական հակառակորդների բանտարկություններով և բռնաճնշումներով, Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության ահաբեկմամբ և ճնշմամբ, ընտրակեղծարարությամբ և այլն։

Կենսագրություն

Վլադիմիր Պուտին 
Հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը

Մանկություն և պատանեկություն

Վլադիմիր Պուտին 
Վլադիմիր Պուտինը մոր հետ՝ 6 տարեկան հասակում, 1958 թվական
Վլադիմիր Պուտին 
Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանը Սերաֆիմովյան գերեզմանատանը

Ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Լենինգրադում։ Համաձայն մարդահամարի ժամանակ իր պատասխանի՝ ազգությամբ ռուս է։ Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը (1911 թվականի փետրվարի 23 - 1999 թվականի օգոստոսի 2), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է (Կարմիր բանակի 86-րդ դիվիզիայի 330-րդ հրաձգային գնդի մարտիկ, կռվել է պաշտպանելով Նևսկի հրապարակը, ծանր վիրավորվել է), մինչ պատերազմը ծառայել է ստորջրյա նավատորմում, պատերազմից հետո՝ վարպետ Եգորովի անվան գործարանում։ Մայրը՝ Մարիա Շեմելովան (1911-1998 թվականներ), նույնպես աշխատել է գործարանում, վերապրել է Լենինգրադի շրջափակումը։ Պապը՝ Սպիրիդոն Պուտինը, հայտնի խոհարար էր, ով պատրաստում էր բարձր կուսակցական և պետական պաշտոնյաների համար. նա մինչև անգամ աշխատել է Լենինի և Ստալինի համար։

Վ. Վ. Պուտինի թե՛ հայրական, թե՛ մայրական կողմի նախնիները (Պուտինները, Շելոմովները, Չուրսանովները, Բույանովները և այլք) առնվազն 300 տարիների ընթացքում եղել են Տվերյան կոմսության գյուղացիներ։ Վ. Վ. Պուտինի ամենավաղ հայտնի նախնին հիշատակված է 1627-1628 թվականների Տվերյան կոմսության գրամատյանում։ Յակով Նիկիտինը ցար Միխայիլ Ֆեոդորովիչի հորեղբայր Իվան Ռոմանովի տոհմական կալվածքի Բորոդինո ծխի Տուրգինովո գյուղի հիմնաբնակիչն էր։

Վլադիմիրը ընտանիքի երրորդ որդին էր. դեռևս 1930-ականներին ծնված երկու ավագ եղբայրները մահացել են մանուկ հասակում։ 2012 թվականին հայտնի դարձավ, որ մի եղբոր անունը Վիկտոր էր, ծնվել է 1940 թվականին և մահացել 1942 թվականին դիֆտերիայից։ Թաղված է Պիսկարովյան գերեզմանատանը։ Երկրորդ եղբոր անունը Ալիկ (Ալբերտ) էր, և նա մահացել է մինչ պատերազմը։

Պուտինների ընտանիքն ապրում էր առանց որևէ հարմարության կոմունալ բնակարանում՝ Լենինգրադում՝ Բասկովյան նրբանցք տուն 12-ում։ Այս բնակարանում Պուտինն ապրել է մինչ ԽՍՀՄ-ի ԱԱԿ-ում աշխատանքի անցնելը։ Դառնալով նախագահ՝ Պուտինը պատմում էր, որ մանկուց տարված էր հետախույզների մասին խորհրդային ֆիլմերով և երազում էր աշխատել պետական անվտանգության համակարգում։ Շնորհակալությամբ արձագանքում էր այն տարիներին խորհրդային իշխանության կողմից երիտասարդին տրամադրված կայացման և առաջխաղացման հնարավորություններին։

1960-1965 թվականներին Վլադիմիր Պուտինը սովորել է համար 193 ութամյա դպրոցում, որից հետո ընդունվել է համար 281 միջնակարգ դպրոց (տեխնոլոգիական ինստիտուտի հենքի վրա քիմիական թեքումով հատուկ դպրոց), որն ավարտել է 1970 թվականին։

1970-1975 թվականներին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) իրավաբանական ֆակուլտետի միջազգային բաժնում։ ԼՊՀ-ում ընդունվեց ԽՄԿԿ շարքերը։ 1991 թվականին այս արգելված կուսակցությունից դուրս չեկավ։ Ուսումնառության ժամանակ առաջին անգամ հանդիպեց Անատոլի Սոբչակին, ով այն ժամանակ դոցենտ էր ԼՊՀ-ում։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «Ամենաարտոնյալ ազգի սկզբունքը» (գիտական ղեկավար՝ Լ. Ն. Գալենսկայա, միջազգային իրավունքի ամբիոն)։

Ծառայություն ՊԱԿ-ում

Վլադիմիր Պուտին 
Լուսանկարը ՊԱԿ-ի աշխատակցի անձնական գործերից է

1975 թվականին Պուտինն ավարտեց ԼՊՀ իրավաբանության ֆակուլտետը։ Տեղաբաշխմամբ ուղեգրվեց աշխատելու Պետական անվտանգության կոմիտե (ԿԳԲ)։ 1975 թվականին ավարտեց «Օպերատիվ անձնակազմի վերապատրաստման» կուրսերը Օխտայում («401-րդ դպրոց»), ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներում ատեստավորվեց կրտսեր լեյտենանտ (արդարադատության ավագ լեյտենանտ)։

1977 թվականից հետո աշխատել է ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության հակահետախուզական գծի քննչական բաժնում 1979 թվականին Մոսկվայում ավարտեց ՊԱԿ-ի վեցամսյա վերապատրաստման դասընթացները և վերադարձավ Լենինգրադ։

1984 թվականին արդարադատության մայոր կոչումով գործուղվել է ուսուցման Յու. Վ. Անդրոպովի անվան ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կարմիր շքանշանակիր ինստիտուտի մեկամյա դասընթացների, որն ավարտեց 1985 թվականին՝ «Արտաքին հետախուզություն» մասնագիտացմամբ։

1977 թվականից հետո աշխատել է ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության հակահետախուզական գծի քննչական բաժնում։ 1979 թվականին Մոսկվայում ավարտեց ՊԱԿ-ի վեցամսյա վերապատրաստման դասընթացները և վերադարձավ Լենինգրադ։

1984 թվականին արդարադատության մայոր կոչումով գործուղվել է ուսուցման Յու. Վ. Անդրոպովի անվան ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կարմիրշքանշանակիր ինստիտուտի մեկամյա դասընթացների, որն ավարտեց 1985 թվականին՝ «Արտաքին հետախուզություն» մասնագիտացմամբ։ Ինստիտուտում կրում էր «դպրոցական» Պլատոնով ազգանունը, ուսումնական բաժանմունքի ավագն էր, ուսումնասիրում էր գերմաներեն։

1985-1990 թվականներին աշխատել է ԳԴՀ-ում։ Ծառայությունն անցկացրել է Դրեզդենի տարածքային հետախուզական կետում՝ քողարկված աշխատելով ԽՍՀՄ-ԳԴՀ Բարեկամության տան տնօրենի պաշտոնում։ Գործուղման ընթացքում ծառայողական տարիների հաշվով հասել է մինչև փոխգնդապետի կոչման և բաժնի պետի ավագ օգնականի պաշտոնին։ 1989 թվականին պարգևատրվել է «ԳԴՀ Ազգային ժողովրդական բանակի համար մատուցած ծառայությունների» բրոնզե մեդալով։

Արտերկրյա գործուղումի ավարտից հետո վերադառնում է ԽՍՀՄ և իր խոսքերով, ինքնակամ հրաժարվում է տեղափոխվել Մոսկվա՝ ԽՍՀՄ-ի ՊԱԿ-ի կենտրոնական գրասենյակ։ Կրկին վերադառնում է ՊԱԿ-ի Լենինգրադյան վարչության առաջին բաժին (հետախուզություն ԽՍՀՄ տարածքից։

Պուտինի խոսքերով, աշխատանքի անցնելուց հետո ինքը երկու անգամ Լենինգրադի քաղաքապետարան ԽՍՀՄ ՊԱԿ համակարգից ազատման զեկուցագիր է ներկայացրել։ 1991 թվականի օգոստոսի 20-ին՝ Ա. Ա. Սոբչակի՝ ԱԻԳԿ-ի դեմ ելույթի ժամանակ, Պուտինը զեկուցագիր գրեց ՊԱԿ-ից զորացրման վերաբերյալ։

Աշխատանքը Սանկտ-Պետերբուրգում

1990 թվականի գարնան սկզբից նրա պաշտոնական աշխատավայրն էր Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պետական համալսարանը (ԼՊՀ)։ ԼՊՀ-ում Պուտինը դարձավ ռեկտոր Ստանիսլավ Մերկուրևի՝ միջազգային հարցերով օգնականը։

Ավելի ուշ Մերկուրևը Պուտինին խորհուրդ տվեց Անատոլի Սոբչակին՝ որպես գործադիր աշխատակցի։

1990 թվականի մայիսից Լենինգրադի քաղաքային խորհրդի նախագահ Սոբչակի խորհրդական էր։

1991 թվականի հունիսի 12-ից՝ Ա. Ա. Սոբչակի քաղաքապետ ընտրվելուց հետո, Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահն էր։ Կոմիտեի նախագահի պաշտոնում Պուտինի պարտականությունների մեջ մտնում էին դեպի Պետերբուրգ ներդրումների ներգրավման հարցերը, արտասահմանյան ընկերությունների հետ հարաբերությունները, համատեղ ընկերությունների ձևավորումը։ Պուտինը Սանկտ-Պետերբուրգի առաջին դրամային բորսայի համակարգողն էր և օժանդակեց մի շարք գերմանական ընկերությունների մուտքը Սանկտ-Պետերբուրգ։ Պուտինի մասնակցությամբ Ռուսաստանում բացվեց արտասահմանյան կապիտալով առաջին բանկերից մեկը՝ BNP-Drezdner Bank (Rossija)-ն։ Պուտինը հանդիսանում էր ռուս-ամերիկյան «Բարի կամքի խաղերի» կազմակերպիչներից մեկը և այդ ժամանակ ծանոթացավ զանգվածային լրատվական միջոցների ոլորտում ամերիկացի խոշորագույն գործարար Թեդ Թըրների հետ։

1993 թվականից քաղաքապետ Սոբչակը արտասահմանյան իր ուղևորությունների ընթացքում Պուտինին թողնում էր իր փոխարեն՝ որպես տեղակալ։

1994 թ․ մարտին նշանակվեց Սանկտ-Պետերբուրգի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ՝ պահպանելով արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Որպես պետերբուրգյան կառավարության ղեկավար՝ Պուտինի պարտականությունների մեջ մտնում էին քաղաքապետարանի և տարածքային ուժային կառույցների ու իրավապահ մարմինների (Ներքին գործերի գլխավոր վարչություն, Պաշտպանության նախարարություն, Անվտանգության ֆեդերալ ծառայություն, դատախազություն, դատարաններ, Մաքսային կոմիտե), ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների համագործակցության և կոորդինացիոն աշխատանքները։ Պուտինի ենթակայության տակ էին գրանցման պալատը, ինչպես նաև քաղաքապետարանի վարչությունները՝ արդարադատության, հասարակայնության հետ կապերի, վարչական մարմիններ, հյուրանոցներ։

1995 թվականին ղեկավարում է «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցության տարածքային բաժինը։

Արտաքին կապերի կոմիտեի հետ համատեղ Պուտինը գլխավորում էր նաև քաղաքապետարանի օպերատիվ հարցերի հանձնաժողովը։

Արդյունքում, Պուտինի հետ Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետարանում աշխատողներից շատերը (Ի. Ի. Սեչին, Դ. Ա. Մեդվեդև, Վ. Ա. Զուբկով, Ա. Բ. Միլլեր, Գ. Օ. Գրեֆ, Դ. Ն. Կոզակ, Վ. Պ. Իվանով, Ս. Ե. Նարիշկին, Վ. Լ. Մուտկո և այլք) 2000-ական թվականներին Ռուսաստանի կառավարությունում, Ռուսաստանի նախագահի աշխատակազմում և պետական ընկերություններում զբաղեցնում էին պատասխանատու պաշտոններ։

1992 թվականին Լենխորհի պատգամավորական աշխատանքային խմբի կողմից՝ Մարինա Սալյեի և Յուրի Գլադկովի ղեկավարությամբ (այսպես կոչված «Սալյեի հանձնաժողովը»), մեղադրանքներ առաջադրեցին՝ Սանկտ-Պետերբուրգը հումքի դիմաց պարենով ապահովելու ծրագրում մեքենայությունների համար։ Պուտինի պնդմամբ, փաստացի Սալյեի հանձնաժողովը ոչ մի հետաքննություն չէր իրականացնում, իսկ «քրեական կարգով ոչ ոք ոչ մի բանի համար չէր կարող հետապնդվել»։ Պուտինի կարծիքով, այս սկանդալը Լենխորհի որոշ պատգամավորներ փորձում էին օգտագործել Սոբչակի վրա ազդելու համար, որպեսզի նա իրեն հեռացնի աշխատանքից։

2008 թվականի հուլիսին՝ ոստիկանության կողմից Իսպանիայում մի շարք ռուս քաղաքացիների ձերբակալման ժամանակ, որոշ ԶԼՄ-ների ուշադրությունը կրկին սևեռվեց ավելի վաղ հրապարակումներին՝ նվիրված 1990-ական թվականներին Պուտինի կապերին «տամբովյան» կազմակերպված հանցախմբի ենթադրյալ ղեկավար Վլադիմիր Կումարինի հետ, ով 2007 թվականի օգոստոսին ձերբակալվեց վերոհիշյալ հանցախմբի ղեկավարման մեղադրանքով և դատապարտվեց։

Աշխատանքը Մոսկվայում

Երեք տարվա ընթացքում Պուտինը նախագահի գործերի կառավարչի տեղակալի պաշտոնից հասավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին։

Վլադիմիր Պուտին 
ՌԴ Անվտանգության խորհրդի տնօրենի պաշտոնում, 1998 թ

1996 թվականի օգոստոսից, երբ Անատոլի Սոբչակը պարտվեց նահանգապետի ընտրություններում, աշխատանքի հրավիրվեց Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի կառավարիչ Պավել Բորոդինի տեղակալի պաշտոնում։ Այստեղ Պուտինը ղեկավարում էր իրավաբանական և Ռուսաստանի՝ արտերկրում ունեցած սեփականությունների վարչությունները։

1997 թվականի մարտի 26-ից նշանակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության նախագահի Վերահսկողության գլխավոր վարչության պետ՝ այս պաշտոնում փոխարինելով Ա. Լ. Կուդրինին։

Պուտինի խոսքերով, Վերահսկողության գլխավոր վարչության՝ պաշտպանության ոլորտի պատվերների կատարման ստուգումների արդյունքները հանդիսացան 1997 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Իգոր Ռադիոնովի պաշտոնանկության պատճառներից մեկը։

1997 թվականին Պուտինը՝ որպես Վերահսկողության գլխավոր վարչության պետ, հանձնարարեց հատուկ հանձնախմբին իրականացնել ռուսական ձկնորսության արդյունավետությանն ուղղված ստուգումներ։ Հանձնախմբի աշխատանքի արդյունքում պարզվեց. «Ճապոնական նավերի կողմից 1997 թվականին դրեյֆային եղանակով (արգելված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի հռչակագրով) որսված 6500 տ կարմիր սաղմոնը և այս տիպի ձկան 3300 տ որսը ռուսական նավերի կողմերից, որոնք աշխատում են գիտական ծրագրերով, հանգեցրել է լճային կարմիր սաղմոնի գերորսի, և փաստացի սնանկացման եզրին են կանգնել Կամչատկայի նահանգի ծովափնյա ընկերությունները, որոնք շահագործում են նրա պահուստները»։ Հանձնախմբի աշխատանքի ավարտից հետո, ըստ եզրակացության, ձկնային արդյունաբերության շրջանները փոփոխվեցին, իսկ հաջորդ տասնամյակի ընթացքում կարմիր սաղմոնի որսը աճեց մի քանի անգամ՝ 2500 տոննայից հասնելով 20000 տոննայի։

1998 թվականի մայիսի 28-ին նշանակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ շրջանների հետ տարվող աշխատանքների պատասխանատու։ Նշանակման պահին Կրեմլում համարվում էր ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

1998 թվականի հուլիսի 25-ից Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն է։ Պուտինը իրեն տեղակալներ նշանակեց Նիկոլայ Պատրուշևին, Վիկտոր Չերկեսովին և Սերգեյ Իվանովին, որոնց հետ ծանոթ էր Սանկտ-Պետերբուրգի ՊԱԿ-ում աշխատելու տարիներից։ 1998 թվականի աշնանը Պուտինը կատարեց ԱԴԾ-ի վերակառուցում։ ԱԴԾ-ի տնօրենի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում Պուտինը լուծարեց տնտեսական հակահետախուզության և ռազմավարական օբյեկտները հակահետախուզությամբ ապահովելու վարչությունները և դրանց փոխարեն ստեղծեց ԱԴԾ-ի վեց նոր վարչություն։ Հասավ ԱԴԾ-ի անընդհատ ֆինանսավորմանը, ինչպես նաև ԱԴԾ-ի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը (այս պլանում հավասար Արտաքին հետախուզության վարչության և Կառավարության կապի և տեղեկատվության ֆեդերալ ծառայության աշխատակիցների աշխատավարձերին)։ ԱԴԾ-ի տնօրենի պաշտոնին նշանակվելուց առաջ նախագահ Ելցինն առաջարկեց Պուտինին բարձրացնել նրա զինվորական կոչումը մինչև գեներալ-մայոր, բայց Պուտինը հրաժարվեց՝ առաջարկելով դառնալ ԱԴԾ-ի առաջին քաղաքացիական տնօրենը։

1999 թվականի մարտի 26-ից Պուտինը նշանակվեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ պահպանելով նաև ԱԴԾ-ի տնօրենի պաշտոնը։

1999 թվականի մայիսի սկզբներին նախագահ Ելցինը որոշեց իր իշխանությունը փոխանցել Պուտինին։ Օգոստոսի 5-ին՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Ելցինը հայտնեց, որ ուզում է նրան նշանակել երկրի վարչապետ։

Թեզի պաշտպանություն

1997 թվականին Սանկտ-Պետերբուրգի լեռնային պետական ինստիտուտում տնտեսագիտությունից պաշտպանեց «Շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում ռեգիոնի նյութահումքային բազայի վերարտադրման ռազմավարական պլանավորումը (Սանկտ-Պետերբուրգ և Լենինգրադյան նահանգ)» թեմայով ատենախոսությունը։ Այստեղ նա ազգային չեմպիոնների մասին միտք արտահայտեց։ Արդյունքում այս միտքը դարձավ Պուտինի քաղաքականության տարբերակիչ գծերից մեկը։ Գիտական ղեկավարն էր տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ֆեդոսեևը՝ տնտեսագիտության հանքային հումքի ոլորտի հայտնի մասնագետը։

2005 թվականին Վաշինգտոնի Բրուքինգյան համալսարանի հետազոտողները հայտարարեցին, որ Պուտինի ատենախոսության սկզբի 20 էջից 16-ը պրոֆեսորներ Ուլիլիամ Քինգի և Դևիդ Քլիլանդի 1978 թվականին հրատարակված «Ռազմավարական պլանավորում և քաղաքականություն» հոդվածի ճշգրիտ արտատպությունն է կամ մոտավոր վերարտադրությունը։ Հետազոտողների պնդմամբ, Պուտինի աշխատանքի վեց դիագրամները ամբողջությամբ կամ մասնակի համընկնում են ամերիկացիների հոդվածի հետ։ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական շրջանակներում հերքեցին Բրուքինգյան համալսարանի պնդումները։ Արտասահմանյան մամուլում պնդում էին, որ դեռ այն ժամանակ Պուտինը կազմավորել էր իր ապագա քաղաքականության հիմուքները։ Ռուսաստանում Պուտինի ատենախոսության մեջ արտագրության դեպքի մասին տեղեկատվությունը համացանցային խմբագրումների և «Իշխանություն» ամսագրի շրջանակներից դուրս չեկավ։

Վարչապետ (1999 թ օգոստոս-դեկտեմբեր)

1999 թվականի օգոստոսի 9-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն իր հեռուստաելույթի ժամանակ նախագահ Ելցինը նրան անվանեց իր հետնորդը։ 1999 թվականի օգոստոսի 16-ին Պետական դումայի պատգամավորների 233 ձայներով (84 դեմ և 17 ձեռնպահ) հաստատվեց վարչապետի պաշտոնում։

Պուտինի նշանակումը համընկավ Դաղստանում դաշնային ուժերի՝ Դաղստան մուտք գործած ահաբեկիչների դեմ լայնամասշտաբ գործողությունների սկզբի հետ։ Պուտինը գլխավորեց այդ գործողությունները՝ հանդես գալով որպես եռանդուն կազմակերպիչ։ Սեպտեմբերի 15-ի դրությամբ բոլոր ահաբեկիչներն արդեն դուրս էին շպրտվել Դաղստանի տարածքից։

Ըստ պատմաբան Ա. Բարսենկովի՝ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ այն մարդու դերում, որը «ընդունակ է հոգեպես և բարոյապես միավորել ռուսներին, որոնք երիտասարդ վարչապետի հետ կապում էին կայունության վերականգնման, կարգուկանոնի հաստատման և կյանքի լավացման հույսեր»։ Պուտինի հանրաճանաչության աճի մասին վկայում է նրա գլխավորված «Միասնություն» քաղաքական շարժման հաջողությունը, որը Պետդումայի ընտրությունների արդյունքում հավաքեց 23, 3% ձայներ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

1999 թվականի դեկտեմբերի 30-ին ռուսական մի շարք խմբագրականների կողքին լույս տեսավ նաև Պուտինի «Ռուսաստանը հազարամյակի շեմին» հոդվածը, որում նա շարադրում էր իր պատկերացումները երկրի անցյալի և ապագայի խնդիրների մասին։ Պուտինի կարծիքով, Ռուսաստանին անհրաժեշտ է հզոր քաղաքական իշխանություն և հանրության համախմբում։ Արծարծելով տնտեսական խնդիրները՝ նա հայտարարեց աղքատության դեմ պայքարի, բնակչության բարօրության և ռուսական տնտեսության նորագույն արդյունավետության քաղաքականության անհրաժեշտության մասին։

Զինյալների ներխուժումը Դաղստան և բնակելի շենքերի պայթյունները 1999 թ սեպտեմբերին

1999 թվականի սեպտեմբերին տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ՝ Բույնակսկի, Մոսկվայի և Վոլգոդոնսկի բնակելի շենքերի պայթյունները, որոնց զոհ դարձան ավելի քան 300 մարդ։ Մոսկվայի քաղաքային դատարանի և Ռուսաստանի Գլխավոր դատարանի վճռի համաձայն՝ պայթյունները կազմակերպվել էին կարաչաևյան և դաղստանյան վահհաբիտների կողմից՝ արաբ վարձկալներ Ամիր Խաթաբի և Աբու Ումարի պատվերով։

Տեսակետներ առաջ քաշվեցին, համաձայն որոնց Պուտինին ձեռնտու էին բնակելի շենքերի պայթյունները՝ նախընտրական վարկանիշը բարձրացնելու, նախագահական ընտրություններում հաղթանակ ապահովելու և Չեչնիա զորք մտցնելուց առաջ հասարակական բարեհաճ կարծիք ձևավորելու համար։ Մասնավորապես, Ալեքսանդր Լիտվինենկոյի և Յուրի Ֆելշտինսկու «ՖՍԲ-ն պայթեցնում է Ռուսաստանը» (ռուս.՝ ФСБ взрывает Россию) գրքում հաստատվում է, որ ԱԴԾ-ն իրկանացրել է բնակելի շենքերի պայթյունները Պուտինի և Նիկոլայ Պատրուշևի գիտությամբ։ Պուտինն այս վարկածը բնորոշեց որպես բարբաջանք։

Պետության ղեկավար

Վլադիմիր Պուտին 
Նախագահի պաշտոնի անցման կապակցությամբ Պուտինի ելույթը Կրեմլյան պալատում։
  • 1999 թվականի դեկտեմբերի 31-ին Ելցինի ժամանակից շուտ պաշտոնաթողության հետևանքով Պուտինը դառնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնակատար։ Այդ օրվա առավոտյան ժամը 11-ին Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահի աշխատասենյակում, Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ II-ի ներկայությամբ Ելցինը հանձնեց իր իրավասությունները Պուտինին։ Այս ամենի հետ Պուտինը ստացավ նաև Պատրիարքի ուղղափառ օրհնությունը երկրի կառավարման առաջիկա դժվարին գործում։ Առավոտյան ժամը 12-ին, արտակարգ ընդհատելով եթերը, հեռուստաալիքները հեռարձակեցին Ելցինի ուղերձը, որում նա հայտնում էր իր պաշտոնաթողության և հետնորդի մասին։ Նույն օրը Պուտինին տրվեցին նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում «ատոմային ճամպրուկը»։ Առաջին պետական փաստաթուղթը, որը ստորագրեց ՌԴ նախագահի պաշտոնակատար Պուտինը, «Իր պարտականությունների կատարումը դադարեցրած Ռուսաստանի Դաշնության նախագահի և նրա ընտանիքի անդամների երաշխքիների մասին» հրամանագիրը։ Հրամանագիրը ՌԴ նախկին նախագահներին (այդ պահին այդպիսին միայն Ելցինն էր) երաշխավորում էր անձեռնմխելիություն։
Վլադիմիր Պուտին 
Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Վոլոշինը և Բորիս Ելցինը 1999 թ, դեկտեմբերի 31-ին։
  • 2000 թվականի մարտի 26-ին ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Պաշտոնը ստանձնեց 2000 թվականի մայիսի 7-ին։
  • 2000 թվականի մայիսին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակեց Միխայիլ Կասյանովին։
  • 2004 թվականի փետրվարի 24-ին Կասյանովի կառավարությունը արձակեց՝ նրա աշխատանքը «ընդհանուր առմամբ գնահատելով բավարար»։ Նոր վարչապետ դարձավ Միխայիլ Ֆրադկովը։
  • 2004 թվականի մարտի 14-ին երկրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում։ Պաշտոնը ստանձնեց 2004 թվականի մայիսի 7-ին։
  • 2007 թվականի սեպտեմբերի 12-ին արձակեց Ֆրադկովի կառավարությունը՝ վարչապետ նշանակելով Վիկտոր Զուբկովին։
  • 2008 թվականի մայիսի 7-ին իշխանությունը փոխանցեց նորընտիր նախագահին՝ իր աշխատակազմի նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդևին։ Դրանից մի քանի օր առաջ Պուտինը Time-ի «Աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց» ցուցակում գրավել էր երկրորդ տեղը։

Ներքին քաղաքականությունը

2000 թվականի օգոստոսին երկրի սահմանադրական-քաղաքական համակարգում կատարված առաջին խոշոր բարեփոխում Դաշնային խորհրդի կարգի փոփոխությունն էր, որի արդյունքում նահանգապետերը և մարզերի օրենսդիր իշխանության ղեկավարները, որոնք մինչ այդ ի պաշտոնե էին Դաշնային խորհրդում, փոխվեցին նշանակովի ներկայացուցիչների. վերջիններս պետք է աշխատեին Դաշնային խորհրդում մշտական և պորֆեսիոնալ հիմունքներով (ընդ որում նրանցից մեկին նշանակում էր նահանգապետը, երկրորդին՝ մարզի օրենսդիր մարմինը)։ Նահանգապետերի կողմից կորցրած լոբբիստական հնարավորությունների փոխհատուցման նպատակով ստեղծվեց խորհրդակցական մարմին՝ Պետական խորհուրդը։

2004 թվականի սեպտեմբերի՝ Բեսլանի ահաբեկչական գործողությունից մի քանի օր անց, Պուտինը հայտարարեց, որ մտադիր է չեղարկել մարզերի ղեկավարների ընտրությունները՝ այդ քայլը հիմնավորելով ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումով։ Համաձայն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) անցկացրած հարցման՝ դա արվեց հարցվածների 48%-ի կամքին հակառակ։ Մեծամասնությունը հանդես եկավ Պուտինի դեմ։ Ինչպես նաև անցում կատարվեց կուսակցական ցուցակներով Պետական դումա պատգամավորների ընտրության կարգին։ Պետական դումայում տարածքային ներկայացուցչությունը վերացվեց, Դաշնային խորհրդի անդամների կեսը նշանակվում էին նահանգապետերի կողմից, որոնք էլ իրենց հերթին նշանակվում էին նախագահի կողմից։

2003 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Պետական դումայում ձայների մեծամասնությունը ստացավ նախագահին հարող «Միացյալ Ռուսաստան» (ռուս.՝ «Единая Россия») կուսակցությունը (ընդ որում Բորիս Գրիզլովը դարձավ Պետդումայի նախագահ)։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար ՌԴ Կոմունիստական կուսակցությունը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Հայրենիք» («Родина») խումբը։ Ընտրություններում հաղթելով և իր կազմի մեջ ընդունելով անկախ պատգամավորների մեծամասնությանը, միամանդատ շրջաններից ընտրված պատգամավորներին, Ազգային կուսակցության բոլոր պատգամավորներին, մյուս կուսակցություններից «փախածներին»՝ «Միացյալ Ռուսաստան»-ը ստացավ սահմանադրական մեծամասնությունը, որը թույլ էր տալիս քվեարկության ժամանակ հստակ հաղթահարել ընդդիմադիր կուսակցությունների դիմադրությունը։

2005 թվականին օրենք ընդունվեց Պետական դումա միայն կուսակցական ցուցակներով ընտրության վերաբերյալ։ Այնուհետև Պետդուման ընդունեց Դաշնային օրենսդրության մեջ փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս տարածքային խորհրդարանի ընտրություններում հաղթած կուսակցություններին Ռուսաստանի նախագահին առաջարկել նահանագապետի պաշտոնում իրենց թեկնածությունը։ Մարզերի ճնշող մեծամասնությունում այդ իրավունքը վերապահված էր «Միացյալ Ռուսաստան»-ին։ Զանգվածային բնույթ սկսեց կրել նահանգապետերի՝ իշխող կուսակցության մեջ մտնելը։ 2007 թվականի սկզբին կուսակցության անդամներ էին համարվում ռուսական 86 նահանգապետերից 70-ը։ «Միացյալ Ռուսաստան»-ի անդամ էին նաև խոշոր արդյունաբերական ընկերությունների կառավարիչները, պետական բուհերի և նրանց ենթակա ստորաբաժանումների ղեկավարները, դաշնային և մարզային իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները։

Նախագահ Պուտինի աշխատակազմի կադրային քաղաքականությանը բնորոշ էր պատասխանատու պաշտոններում նշանակել Պուտինի բազմաթիվ համակուրսեցիներին, ԳԴՀ-ում և հատուկ ծառայություններում համածառայակիցներին, նախկին Լենինգրադի աշխատանքային ընկերներին և ընդհանրապես, «պետերբուրգյան թիմի» ներկայացուցիչներին։

2006 թվականի փետրվարին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովի կողմից առաջ քաշվեց ինքնիշխան ժողովրդավարության հայեցակարգը, որը հենց հեղինակի ներկայացմամբ այն է, որ նախագահի քաղաքականությունը առաջին հերթին պետք է վայելի հենց Ռուսաստանի ժողովրդի աջակցությունը. մեծամասնության այդպիսի աջակցությունն էլ հենց ժողովրդավարական հասարակության գլխավոր սկզբունքն է։

Չեչենական երկրորդ պատերազմ

Վլադիմիր Պուտին 
Վլադիմիր Պուտինը Չեչնիայի Հանրապետության նախագահ Ահմադ Կադիրովի հետ։ Ռուսաստանի նախագահի մամլո ծառայություն, Դոնի Ռոստով, 2000 թվականի նոյեմբերի 8

1999 թվականին՝ չեչենական անջատողականների դեմ զինված պայքարի ակտիվացման փուլում, Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողություններ, որոնք բերեցին զանգվածային մարդկային զոհերի։

1999 թվականի սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հարցազրույցում Պուտինը խոստացավ, որ նոր չեչենական պատերազմ չի լինի։ Նա նաև հայտարարեց, որ «ռազմական գործողություններն արդեն ընթանում են, մեր զորքերը մեկ անգամ չէ, որ մտել են Չեչնիայի տարածք, արդեն երկու շաբաթ առաջ տիրապետում էին իշխող բարձունքներին, ազատագրում էին դրանք և այլն»։ Ինչպես ասաց Պուտինը, «պետք է համբերատար լինել և անել այդ գործը՝ տարածաշրջանն ամբողջությամբ մաքրել ահաբեկիչներից։ Եթե դա չանենք այսօր, նրանք կվերադառնան, և բոլոր զոհերը անիմաստ կլինեն»։ Նույն օրը ռուսական բանակի տանկային ստորաբաժանումները Ստավրոպոլի երկրամասի և Դաղստանի կողմից մտան Չեչնիայի Նաուրսկի և Շչելկովսկի շրջաններ։

2002 թվականի հոկտեմբերի 23-ին չեչենական ահաբեկիչների կողմից իրականացվեց «Նորդ-Օստ» մյուզիքլի հանդիսատեսների (մոտ 800 մարդ) գերեվարում Դուբրովկայի (Մոսկվա) Թատերական կենտրոնի շենքում։ Նորդ-օստի գրավումից 4 օր անց ահաբեկիչներին քնեցնող հատուկ գազերի կիրառմամբ իրականացվեց պատանդների ազատման գործողություն, որի արդյունքում ոչնչացվեցին բոլոր ահաբեկիչները և ազատվեց պատանդների մեծ մասը։ Զոհվեցին մինչև 130 մարդ (պաշտոնական տվյալներով մինչև 174 («Նորդ-Օստ» հասարակական կազմակերպության հավաստմամբ)։

2002 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայի գլխավոր բժիշկ Անդրեյ Սելցովսկին, խոսելով հարձակման ընթացքում կիրառված գազի մասին, հայտարարեց, որ «անխառն վիճակում այդպիսի հատուկ միջոցների կիրառումից չեն մահանում»։ Սելցովսկու խոսքերով, հատուկ գազի ազդեցությունը միայն բարդեցրին որոշ կործանիչ գործոններ, որոնց ենթարկվել են պատանդները ահաբեկիչների ստեղծած իրավիճակներում (սթրեսային իրավիճակ, շարժունության անկում՝ հիպոդինամիա, սննդի բացակայություն և այլն)։ Բացի այդ, երկու պատանդ մահացել են հրազենային վիրավորումից։ Իշխանությունները հրաժարվեցին բացահայտել գազի կառուցվածքը՝ հայտարարելով, որ «այդ տեղեկություններ պետական գաղտնիք են»։ Որոշ նախկին պատանդներ և զոհվածների հարազատներ ավելի ուշ առարկություններ հնչեցրին իշխանության հասցեին, որոնք վերաբերում էին բանակցությունների ընթացքին, ազատագրման գործողությանը, օգնության ցուցաբերմանը, հետաքննությանը և նմանատիպ այլ հանգամանքների. իշխանությունները մեղադրվում էին նրանում, որ մտահոգված չէին պատանդների անվտանգությամբ, բայց ձեռնարկեցին բոլոր միջոցները մարդկանց մահվան և գործողության իրական հանգամանքների քողարկման համար։

Ողբերգությունից մեկ տարի անց՝ օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Պուտինը հայտարարեց.

Վլադիմիր Պուտին 
- «Այս մարդիկ զոհվեցին ոչ թե գազի ազդեցության հետևանքով, որովհետև գազը վտանգավոր չէր, անվտանգ էր, և չէր կարող որևէ վտանգ պատճառել մարդկանց։ Մարդիկ զոհը դարձան որոշ հանգամանքների՝ ջրազրկման, խրոնիկ հիվանդությունների, հենց այն փաստի, որ նրանք ստիպված էին մնալ այդ շինությունում։ Եվ մենք կարող ենք ասել, որ գործողության ընթացքում ոչ մի պատանդ չի տուժել։»
Վլադիմիր Պուտին 

«Նորդ-Օստ» տարածքային հասարակական կազմակերպությունը Պուտինի դեմ հայց ներկայացրեց դատարան՝ մեղադրելով նրան ստի համար, բայց ռուսական դատարանները չընդունեցին հայցը։

2003 թվականին հաջորդեցին պայթյուններ Մոսկվայում՝ 1-ին Տվերսկոյ-Յամսկոյ փողոցում, և Տուշինոյում (Մոսկվա)՝ «Թևեր» («Крылья») ռոք-փառատոնում։

2004 թվականի փետրվարի 6-ին պայթյուն տեղին ունեցավ մոսկովյան մետրոպոլիտենում։ Զոհվեց 43 մարդ։ Մայիսի 9-ին Գրոզնիում՝ «Դինամո» մարզադաշտում, պայթեց ռումբը։

2004 թվականի մայիսի 9-ին զոհվեց Չեչենական Հանրապետության նախագահ Ահմադ Կադիրովը։

Ահաբեկչական գործողությունները շարունակվեցին հունիսի 22-ին ինգուշական Նազրան և Ղարաբուլաք քաղաքների վրա հարձակումով, օգոստոսի 24-ին երկու «Տու-154» և «Տու-134» ինքնաթիռների պայթյուններով, օգոստոսի 31-ին Մոսկվայի «Ռիժսկայա» մետրոպոլիտենի կայարանի մոտ պայթյունով։

2004 թվականի սեպտեմբերի 1-ին չեչենական ահաբեկիչների կողմից գրավվեց Բեսլանի համար 1 դպրոցը։ Արդյունքում գրավման հետևանքով զոհվեց 331 մարդ, այդ թվում 318 պատանդ, որից 186-ը՝ երեխաներ։ Վիրավորվեցին 728 պատանդներ և Բեսլանի բնակիչներ, ինչպես նաև ԱԴԾ, ոստիկանության և զինվորական 55 ծառայողներ։

2010 թվականին՝ տևական դադարից հետո, Մոսկվայում կրկին տեղի ունեցան կովկասյան հետք ունեցող ահաբեկչական գործողություններ. մարտի 29-ին մահապարտ ահաբեկչուհիները պայթեցրին իրենց «Լյուբյանկա» և «Մշակույթի այգի» («Պարկ կուլտուրի») մետրոպոլիտենի կայարանների մոտ, որի արդյունքում զոհվեց 41 և վիրավորվեց 88 մարդ։

2011 թվականի հունվարի 24-ին Դոմոդեդովո օդանավակայանում ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ, որին զոհ դարձավ 37 մարդ, վիրավորվեց 173-ը։

Դատական բարեփոխում

2000 թվականին Պուտինի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ դատական ոլորտում օրենսդրությունը կատարելագործելու նպատակով։ Հաջորդ տարի Պուտինը ստորագրեց մի քանի առանցքային օրենքներ՝ ուղղված դատական համակարգի բարեփոխմանը, որոնցից ամենակարևորներն էին՝ «ՌԴ դատարանների կարգավիճակի մասին», «ՌԴ դատական համակարգի մասին», «ՌԴ Սահմանադրական դատարանի մասին» և «ՌԴ-ում փաստաբանական գործունեության և փաստաբանության մասին»։

2001 թվականին Պուտինը ստորագրեց ՌԴ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը։ Նոր օրենսգիրքը սկզբունքայնորեն տարբերվում էր հնից, մասնավորապես երկու լրացուցիչ իրավունք մեղադրյալներին ու տուժողներին։ Այսպես, դատական գործընթացի բոլոր մասնակիցները միավորված են երկու խմբում՝ մեղադրող և պաշտպանող։ Նոր օրենսգրքով որևէ հանցագործության մեջ կասկածվողի խուզարկումը, կալանավորումը և ձերբակալությունը իրականացվում է դատարանի թույլտվությամբ, իսկ քրեական գործ հարուցվում է միայն դատախազի թույլտվությամբ։ Դատարանում մեղադրյալին կարող են պաշտպանել ոչ միայն փաստաբանները, այլև այլ անձինք, մասնավորապես՝ մեղադրյալի հաարազատները։

2002 թվականին Պուտինը ստորագրեց ՌԴ Արբիտրաժային դատավարության օրենսգիրքը։ Նույն թվականի նոյեմբերի 14-ին Պուտինը ստորագրեց ՌԴ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Համաձայն օրենսգրքի՝ ընկերությունների միջև վեճերի քննումը այժմ մտնում էր արբիտրաժային դատարանի իրավասությունների մեջ։ Այսպիսով, նոր օրենքը բացառեց տնտեսական հարցերով «երկակի» դատական գործընթացի իրականացման հնարավորությունը, այսինքն՝ նույն գործերով անհնար էր դառնում տնտեսական վեճերի միաժամանակյա քննումը արբիտրաժային և ընդհանուր իրավասության դատարաններում։ Նաև հստակ որոշվեց քաղաքացիական գործերի ենթակայությունը ընդհանուր իրավասության դատարաններին։

2007 թվականի հունիսին Պուտինը ստորագրեց Դատախազությանն առընթեր Քննչական հանձախմբի ստեղծման մասին օրենքը, այսպիսով, քննչական մարմինները փաստացի առանձնացվեցին դատախազական մարմիններից։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության Քննչական հանձնախումբն ամբողջությամբ առանձնացվեց դատախազության կազմից որպես ինքնուրույն դաշնային գերատեսչություն։

2013 թվականի հունիսի 21-ին Պուտինն առաջարկեց միավորել ՌԴ Գերագույն և Բարձրագույն արբիտրաժային դատարանները, ինչը պահանջում էր ՌԴ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություններ։

ԶԼՄ-ների կարգավիճակ

Վլադիմիր Պուտին 
Ռուսաստանում մամուլի ազատության դինամիկան (Freedom House), համեմատության համար տրված են նաև Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Շվեդիայի տվյալները։

Պուտինի նախագահության ժամանակ նրան մեղադրեցին անկախ զանգվածային լրատվական միջոցների ճնշման մեջ։ Մասնավորապես, նրա հետ էին կապում ՆՏՎ և ТВ-6 հեռուստաալիքների գործերը, ТВС հեռուստաալիքի փակումը, անկախ թերթերի փակումը կամ դրանց սեփականատերերի փոփոխումը։ Պուտինի նախագահության տարիներին մի քանի լրագրողներ սպանվեցին, իսկ «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության «խոսքի ազատության վարկանիշում» 2008 թվականին վարկանիշին մասնակցող 173 երկրների շարքում Ռուսաստանը գտնվում էր 144-րդ տեղում։

Վլադիմիր Պոզներն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Պուտինի նախագահության ժամանակ ոչ մի լրագրող չի բանտարկվել։

Պուտինի նախագահության երրորդ շրջանում՝ 2013 թվականի հունվարին, «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության «խոսքի ազատության վարկանիշում» վարկանիշին մասնակցող 179 երկրների շարքում Ռուսաստանը իջավ 148-րդ տեղը։ Սրա հիմնական պատճառը ընդդիմության ցույցերի օբյեկտիվ լուսաբանման խոչընդոտումն էր, հերյուրանքի մասին օրենքի խստացումը և համացանցային կայքերի սև ցուցակի ստեղծումը։

2013 թվականի ապրիլի 8-ին ստորագրեց օրենք ԶԼՄ-ներում ոչ բարոյական տեղեկատվության հրապարակման մասին, որը թույլ էր տալիս փակել զանգվածային լրատվության միջոցը ոչ բարոյական բառապաշարի բազմակի օգտագործման համար։ Ռուսաստանի Լրագրողների միությունում օրենքը բնութագրեցին «մահապատիժ ԶԼՄ-ների համար»։

2013 թվականի դեկտեմբերի Մոսկվայի շրջանի Հանրային պալատի նախագահ Պավել Գուսևը ստիպված էր թողնել իր պաշտոնը «Մոսկովսկի կոմսոմոլեց» («МК») թերթում Ա. Մինկինի «Բարեգութ տիրակալ» հոդվածի համար, որը նվիրված էր Պուտինի կողմից գործարար Միխայիլ Խոդորկովսկուն համաներում շնորհելուն։ Հոդվածը հեռացվեց թերթի կայքէջից, բայց դարձավ Ռունետի հիթը։

Պուտինի քաղաքականությանը սատարող երիտասարդական կազմակերպություններ

Պուտինի նախագահության շրջանում ստեղծվեցին մի շարք երիտասարդական կազմակերպություններ, որոնց ծրագրերի առանցքային կետերը Ռուսաստանի անկախության ու ամբողջականության պահպանումն էր, երկրի արդիականացման իրականացումը և գործող քաղաքացիական հասարակություն ստեղծելը։ Իր նախագահության ընթացքում Պուտինը պարբերաբար հանդիպում էր «Մերոնք» («Наши») կազմակերպության հետ։ Այս երիտասարդական կազմակերպության որոշ գործողություններ արժանացան մամուլի և քաղաքական ընդդիմության սուր քննադատությանը։

Ազգային փոքրամասնությունների վիճակը

ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինի 2004 թվականին արտահայտած կարծիքի համաձայն՝ Պուտինի նախագահությունն աչքի է ընկնում ռասիզմի և շովինիզմի աճով, ինչը քննադատները, ներառյալ նաև Խղճի ազատության պաշտպանության հասարակական կոմիտեն (Գլեբ Յակունինի ղեկավարությամբ), մեղադրում են իշխանություններին՝ մեղադրելով նրան ազգային փոքրամասնությունների և մարդկանց առանձին խմբերի հանդեպ բռնությունների և ատելության քարոզարշավին օժանդակելու մեջ։

2007 թվականին Պուտինը ստորագրեց 309-րդ օրենքը, որը չեղարկեց միջնակարգ դպրոցներում կրթության տարածաշրջանային բաղադրիչը և որի կազմում մտնում էին որոշ ազգային հանրապետությունների երկրորդ պետական լեզուների պարտադիր ուսուցում այդ հանրապետությունների բոլոր դպրոցականների համար։

«Կուրսկ» սուզանավի խորտակումը

Սուզանավի կործանումը քննադատության ալիք բարձրացրեց ոչ միայն ՌԴ զինված ուժերի, այլև նախագահի հասցեին։ 2000 թվականի օգոստոսի 12-ին սուզանավում պայթյուններ գրանցվեցին, որոնց հետևանքով զոհվեց 118 մարդ. վարկած կա, որ մի քանի մարդ, հնարավոր է, փրկվել են և փորձել օգնություն կանչել։ Փրկարարներին չհաջողվեց նավաստիներին դուրս բերել խորտակված սուզանավից, և նրանք էլ մահացան։ Պաշտոնական աղբյուրները միանգամից չհայտնեցին աղետի մասին։ Փրկարարական գործողությունները սկսվեցին միայն մեկ օր անց՝ օգոստոսի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով 18.30։ «Նովայա գազետա»-ի պնդմամբ՝ ՌԾՈՒ հրամանատարությունը երկար ժամանակ հրաժարվում էր օտարերկրյա օգնությունից՝ հավաստիացնելով, որ ի զորու է սեփական ուժերով լուծել խնդիրը։ Վլադիմիր Պուտինը միայն չորս օր անց՝ 2000 թվականի օգոստոսի 16-ին, հրամայեց դիմել օտարերկրյա օգնությանը։

Օգոստոսի 14-ին Պուտինը հրաման արձակեց հետաքննել «Կուրսկ»-ի կործանման պատճառները, որի համար ստեղծվեց Կառավարական հանձնաժողով՝ ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովի ղեկավարությամբ։

Ողբերգությունից հետո ամերիկյան CNN հեռուսաալիքին տրված հարցազրույցում Լարի Քինգի այն հարցին, թե ինչ պատահեց «Կուրսկ» ԱՍ հետ, Պուտինը, շարունակելով ժպտալ, պատասխանեց. «Խորտակվեց»։ Բայց անմիջապես այդ հարցից առաջ Լարի Քինգը Պուտինին հումորային հարց էր տվել, իսկ հետո կտրուկ անցում կատարեց լուրջ հարցի, երբ Պուտինը դեռ ծիծաղում էր։ Այնուհետև հաղորդավարի «Ինչո՞ւ։ Ի՞նչը պատճառ դարձավ։ Ի՞նչ է հայտնի» հարցերին Պուտինը դադարեց ծիծաղել և պատմեց վթարի մասին։ Հայտնի է նաև Պուտինի արտահայտությունը, որ ըստ էության սուզանավի կործանման մեջ զինվորականների մեղքն այնքան էլ չկա. «Այդպես լինում է, և դրա համար ես չեմ մեղադրի զինվորականներին»։

«Կուրսկ»-ի կործանման հետաքննության արդյունքներով՝ «նավատորմի ամենօրյա կազմակերպչական և ուսումնա-ռազմական գործունեության մեջ լուրջ բացթողումների համար» իրենց պաշտոններից ազատվեցին Հյուսիսային նավատորմի 15 ծովակալներ և սպաներ, ինչպես նաև Հյուսիսային նավատորմի հրամանատար Վյաչեսլավ Պոպովը։

Տնտեսական զարգացում

Ռուսաստանի ՀՆԱ-ն 1991 թվականին
Արտասահմանյան ներդրումները Ռուսաստանում 1995-2009 թվականներին (ԱՄՆ միլիարդ դոլար)
Ռուսաստանի բնակչության կենսաապահովման նվազագույն զամբյուղի դինամիկան՝ տոկոսային հարաբերությամբ 1992-2009 թվականներին
Անմշակ նավթի համաշխարհային գնի դինամիկան
Ռուսաստանի բնակչության բնական կրճատման և գաղթի աճի դինամիկան 1993-2009 թվականներին, (հզ․ մարդ)

Ամփոփելով Պուտինի նախագահության շրջանում (2000-2008 թվականներ) տնտեսական արդյունքները՝ The Wall Street Journal-ը գրեց. «Տնտեսությունը ոչ միայն վերադարձրեց 1990-ականներին կորսված բոլոր դիրքերը, այլև ստեղծեց ծառայությունների կենսունակ հատված, որը համարյա գոյություն չուներ խորհրդային շրջանում։ Ռուսաստանում կենտրոնացված է ծավալով երրորդ ոսկու պաշարները՝ Չինաստանից և Ճապոնիայից հետո»։ Չինական Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն 2007 թվականին նշեց. «Վերջին տարիներին նախագահ Պուտինի ղեկավարությամբ սոցիալ-քաղաքական կայունության պայմաններում երկրի տնտեսությունը արագ տեմպերով աճում է։ Բնակչության կյանքը օրեցօր բարելավում է»։ Համաշխարհային բանկի՝ Ռուսաստանի հարցերով գլխավոր տնտեսագետը 2008 թվականին հաստատեց, որ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի ֆոնին ցուցաբերում է լավ արդյունքներ։ Ինչպես նշում է տնտեսագետը, Ռուսաստանին կարելի է համարել տնտեսական կայունության կղզյակներից մեկը, որը արտացոլում է մակրոտնտեսական քաղաքականության որակը, ներքին պահանջարկի աճը, ոսկու պաշարների կուտակումը և Պետական պահուստային կուտակային ֆոնդը։

Ռուսաստանի տնտեսությունում նկատվում է աճ ՀՆԱ-ի (2000 թ. — 10 %, 2001 թ.— 5,7 %, 2002 թ.— 4,9 %, 2003 թ.— 7,3 %, 2004 թ.— 7,2 %, 2005 թ.— 6,4 %, 2006 թ.— 7,7 %, 2007 թ.— 8,1 %, 2008 թ.— 5,6 %) համար, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության, շինարարության, բնակչության իրական եկամուտների աճ։ Տեղի ունեցավ աղքատության շեմից ցածր ապրող ազգաբնակչության թվի նվազում (2000 թվականի 29 % -ից 18 % 2004 թվականին), սպառողական վարկավորման ծավալների մեծացում (2000—2006 թվականների ընթացքում աճը կազմել է 45 անգամ). 1999 թվականից 2007 թվականը արդյունաբերության արտադրական ճյուղը աճեց 77 %, այդ թվում մեքենաշինությունն ու սարքաշինությունը՝ 91 %, տեքստիլ և կարի արտադրությունը՝ 46 %, սննդամթերքի արտադրությունը՝ 64 %։

Մարդկային ներուժի զարգացման ցուցանիշը Ռուսաստանում աճում է 0,691-ից (2000 թվական) մինչև 0,725 (2005 թվական), այսպիսով այս ցուցանիշով Ռուսաստանը մտավ մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարք։ Բայց այդ ընթացքում միջազգային համեմատականների արդյունքում Ռուսաստանի 57-րդ տեղից (2004 թվականի զեկույց) իջավ 67-րդ տեղը (2007 թվականի զեկույց, 2005 թվականի տվյալներ)։ 1999 թվականից 2007 թվականի Ռուսաստանի բնակչության կյանքի միջին սպասվող տևողությունը ավելացավ 65,9-ից մինչև 67,5 տարեկան։

Ցուցանիշ 2000 (ՌՎԿ տվյալներ) 2010 (ՌՎԿ տվյալներ) Փոփոխություններ
Համախառն ազգային ապրանք (Գնողունակության հավասարություն) միլիարդ $ 1.123 2.211 +96,7 %
Արտաքին առևտուրը միլիարդ $ 149,9 648,4 +332 %
Առևտրային բալանսը միլիարդ $ 60,7 151,6 +150 %
Արտասահմանյան ներդրումներ միլիարդ $ 10,9 114,7 +952 %
Արտաքին պարտք միլիարդ $ 166 27,8 −83,3 %
Արժեզրկում % 20,2 8,8 −56,5 %
Արդյունաբերական արտադրություն 100 % 147 % +47 %
Աշխատավարձեր՝ ներառյալ արժեզրկումը 100 % 242 % +142 %
Կենսաթոշակներ՝ ներառյալ արժեզրկումը 100 % 331 % +231 %
Մանրածախ առևտուրը 100 % 256 % +156 %
Աղքատության մակարդակը % 29 12,6 −56,6 %
Անգործությունը % 10,6 7,5 −29,2 %
Ծնվածների թիվը, հազար 1.267 1 790 +41,3 %
Մահացածների թիվը, հազար 2.225 2 031 −8,7 %
ԲՆակչության բնական քչացում, հազար 959 240 −75,0 %
Մանկան մահեր, հազար 19,3 13,4 −30,6 %
Սպասվող կյանքի տևողությունը տարիներով 65,3 69 +5,6 %
Հանցագործություն, հազար 2.952 2 629 −10,9 %
Սպանություններ, հազար 31,8 15,6 −50,9 %
Ինքնասպանություններ, հազար 56,9 33,3 −41,5 %
Ալկոհոլային թունավորումներ, հազար 37,2 14,4 −61,3 %
Աբորտների քանակը ամեն 100 ծնվածին 168,8 66,3 −60,8 %

1990-ական թվականներին Ռուսաստանում հարկահանությունը բարձրացված էր և անընդունելի տնտեսվարողների համար, չնայած հարկային օրենսդրության մշտական խստացմանը՝ տնտեսության հիմնական մասը կազմում էր ստվերային հատվածը, ընկերություններն ու ձեռնարկությունները զանգվածաբար շարունակում էին խուսափել հարկերից, այդ թվում այսպես կոչված «հարկային օպտիմալացման» ճանապարհով, ակտիվորեն կիրառվում էր աշխատավարձերի վճարումը «ծրարներով»։ 2000-ական թվականներին Պուտինի կողմից ստորագրվեցին մի շարք օրենքներ, որոնցով լրացումներ կատարվեցին հարկային օրենսդրությունում։ 2001 թվականին հաստատվեց եկամտահարկի հարթ սանդղակը ֆիզիկական անձանց համար 13%, ընդ որում Պուտինը պնդում էր, որ այս միջոցը կգործի 10 տարի։ Բացի այդ, շահութահարկի գործակիցն իջեցվեց 24%, գործարկվեց միասնական սոցիալական հարկի հետադարձ սանդղակը, հանվեցին շրջանառության հարկերը և վաճառքի հարկերը. հարկերի ընդհանուր առմամբ կրճատվեցին 3,6 անգամ (54-ից մինչև 15)։ Արմատականորեն փոփոխվեց հումքային հատվածի հարկահանության համակարգը. կատարվեց արտահանության հարկերի մեխանիզմների վերափոխում և հարկ մտցվեց օգտակար հանածոների արդյունահանման համար, որը թույլ տվեց ավելացնել նավթագազային վարձակալության բաժինը, որը մտնում էր պետական բյուջե՝ 2000 թվականի 40%-ից պակասը 2000 թվականին հասավ 84%։ 2006 թվականին ՌԴ ֆինանսների նախարար Սերգեյ Շատալովը հայտարարեց, որ հարկային բարեփոխումների ընթացքում հարկային բեռը 34-35%-ից նվազել է մինչև 27,5%, ինչպես նաև նավթային հատվածում տեղի է ունեցել հարկային բեռնվածության վերաբաշխում։ Հարկային բարեփոխումները նույնպես նպաստեցին հավաքվող հարկերի մեծացմանը և խթանեցին տնտեսական աճը։ Հարկային բարեփոխումները մասնագետների կարծիքով Պուտինի հաջողություններից մեկն է։

2001 թվականի հոկտեմբերին Պուտինը ստորագրեց ՌԴ Հողային նոր օրենսգիրքը, որն ամրապնդեց հողի սեփականության իրավունքը (բացի գյուղատնտեսական նշանակության հողերից) և սահմանեց դրա առքուվաճառքի մեխանիզմը։ Հաջորդ տարվա հուլիսին Պուտինի կողմից ստորագրվեց «Գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մասին» դաշնային օրենքը, որը վերահսկում էր նաև գյուղատնտեսական նշանակության հողերի առք ու վաճառքը։

2001 թվականի սկզբին Դաշնային Խորհրդին ուղղված ուղերձում Պուտինը նշեց, որ աշխատանքի մասին գործող օրենսդրությունը՝ ընդունված դեռևս 1971 թվականին, հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին՝ խթանելով ստվերային աշխատանքային հարաբերությունները։ 2001 թվականի վերջին Պուտինը ստորագրեց նոր Աշխատանքային օրենսգիրքը, որն ուժի մեջ մտավ հաջորդ տարվա փետրվարի 1-ից։ Տնտեսական փորձագիտական խմբի գնահատմամբ՝ նոր օրենսգիրքը աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցրեց «շուկայական տնտեսության պահանջներին» և ապահովեց «աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման և աշխատունակության բարձրացման»։

Իրականացվեցին մի շարք այլ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ՝ կենսաթոշակային (2002 թ.), բանկային (2001-2004 թթ.), արտոնությունների փոքրացում (2005 թ.), էլեկտրաէներգիայի և երկաթուղային տրանսպորտի։

2003 թվականին Դաշնային Խորհրդին ուղղված նախագահական ուղերձում Պուտինը խնդիր դրեց հասնել ռուսական ռուբլու շրջադարձի ընթացիկ և կապիտալ գործառույթներում։ 2006 թվականի հուլիսի 1-ին այդ խնդիրը կատարված էր։

2003 թվականի մայիսին Դաշնային Խորհրդի Բյուջետային ուղերձում Պուտինը խնդիր դրեց ստեղծել ՌԴ Կայունացման հիմնադրամ։ 2004 թվականի հունվարի 1-ին Կայունացման հիմնադրամը ստեղծվեց։ Հիմնադրամի հիմնական նպատակն էր ապահովել երկրի կայուն տնտեսական զարգացումը։

2005 թվականին Պուտինը հայտարարեց սոցիալ-տնտեսական ոլորտում ազգային չորս առաջնային ծրագրերի իրականացման սկզբի մասին՝ «Առողջապահություն», «Կրթություն», «Բնակարան» և «Արբիտրաժային դատավարության օրենսգրքի զարգացում»։ 2008 թվականի հունվարին Պուտինը հայտարարեց, որ ազգային ծրագրերն ավելի արդյունավետ են, քան այլ պետական ծրագրերը։ Նրա կարծիքով, այդպիսի արդյունքի հնարավոր եղավ հասնել ադմինիստրատիվ և քաղաքական ռեսուրսների համախմբման շնորհիվ։

2006 թվականին Դաշնային Խորհրդին ուղղված նախագահական ուղերձում Պուտինը հայտարարեց Ռուսաստանում ծնելիության աճի խթանների մասին՝ մանկական նպաստների ավելացում, մայրական կապիտալի ներդրում ևայլն։

2007 թվականի Դաշնային Խորհրդին ուղղված նախագահական ուղերձում Պուտինը նանոտեխնոլոգիաները հայտարարեց գիտության և տեխնիկայի զարգացման առաջնային ուղիներից մեկը և առաջարկեց ստեղծել Նանոտեխնոլոգիաների ռուսական կորպորացիան, ինչն էլ արվեց 2007 թվականի հուլիսին։

Ռուսաստանում նկատվում էր օտարերկրյան ներդրումների զգալի աճ. 2000 թվականին 11 միլիարդից 115 միլիարդ դոլար դարձավ 2010 թվականին Ռուսաստանում կապիտալի արտահոսքը, որը 1990-ական թվականներին կազմում էր միջինը 10-20 միլիարդ դոլար, փոխվեց նրա ներհոսքով և 2007 թվականին կազմեց ռեկորդային 81 միլիարդ ԱՄՆ դոլար։

2008 թվականի փետրվարին РБК daily-ի կողմից հարցված փորձագետները դրական գնահատեցին Պուտինի կառավարման տնտեսության ութամյա աճի արդյունքները։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 1999-2008 թվականներին ռուսական տնտեսությունը աճել է ռուբլու արժեզրկման, տնտեսական կարևորագույն բարեփոխումների (հարկային, բանկային, աշխատանքային և հողային), կոշտ բյուջետային հարկային քաղաքականության շնորհիվ, ինչպես նաև հումքային ապրանքների բարենպաստ գների համակցումով։

Նախկինում ԽՍՀՄ տնտեսության հետազոտությամբ զբաղված ամերիկացի պրոֆեսոր Մարշալ Գոլդմանը 2008 թվականի սկզբին Պուտինի կողմից ստեղծված տնտեսական մոդելը բնորոշելու համար ստեղծեց «petrostate» («նավթային պետություն») եզրույթը. Petrostate: Putin, Power, and the New Russia։ Իր գրքում պրոֆեսորը պնդում էր, որ Պուտինի անձնական գլխավոր ներդրումը տնտեսական քաղաքականության մեջ հանդիսանում էր «national champions»-ի (պետության կողմից վերահսկվող խոշոր ընկերություններ) ստեղծումը և հիմնական էներգետիկ ակտիվների ապազգայնացումը, որի արդյունքում ստեղծվեց օլիգարխների նոր դաս, որոնց նա անվանում է «ուժայիններ»։

2008 թվականի դեկտեմբերին տնտեսագետ Անդերս Ասլունդը հայտարարեց, որ Պուտինի գլխավոր նախագիծը «խոշոր, դժվար կառավարելի պետական մաստոդոնտների զարգացումն էր, որոնք անվանում են «ազգային չեմպիոններ»», և վերջիններս «տնտեսության մեծ հատվածներ խեղդեցին իրենց անգործության և կաշառակերության մեջ՝ ընդ որում խոչընդոտելով դիվերսիֆիկացիային»։ 2001-2004 թվականներին Ռուսաստանի ՀՆԱ-ում փոքր ձեռնարկությունների բաժինն ավելացավ, իսկ 2007 թվականին նրանց թիվը գերազանցեց մեկ միլիոնը։ Փոքր և միջին ձեռնարկությունների բաժինը ռուսական ՀՆԱ-ի արտադրության մեջ 2009 թվականի դրությամբ կազմեց 21 %։

2009 թվականի մարտի 2-ին ելույթ ունենալով «Ռազմավարություն-2020» համաժողովին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը, խոսելով խորը 2008-2010 թվականների Ռուսաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, որում Ռուսաստանը հայտնվեց 2008 թվականին, և նախորդած աճի աղբյուրների մասին, ասաց. «… երբ ինձ ասում են, որ ամեն ինչում Ամերիկայի մեղավորությունն է, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր տնտեսական աճը ածանցյալն է այն փուչիկի, որ ամերիկացներն են ստեղծել։ Չէ որ մենք արժանի չէինք այդ աճին»։

Time ամերիկյան հանդեսը նախագահ Պուտինին անվանեց 2007 թվականի մարդ։ Այսպիսով, ռուսական առաջնորդը այլ մրցակիցների շարքում առաջ անցավ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորին։ «Պուտինը ցուցաբերեց բացառիկ վարպետություն երկրի կառավարման գործում, որը նա ընդունեց քաոսային վիճակում և բերեց կայունության»,- հայտարարեց Times ամսագրի պատասխանատու խմբագիր Ռիչարդ Սթենգելը։

Պուտինի նախագահական լիազորությունների սկզբում՝ 2000 թվականին, Ռուսաստանի բնակչության 30%-ը ապրում էր աղքատության շեմից այն կողմ, 2013 թվականին աղքատության շեմից այն կողմ ապրողների բաժինը նվազեց մինչև 11,2%։ Աղքատության դեմ պայքարը 2013 թվականի մարտին հայտարարեց սկզբունքային խնդիրներից մեկը։ Այս ֆոնին 2013 թվականի ապրիլին կատարված կենսաթոշակների գործակցումը (միջինում 300 ռուբլի) առաջ բերեց թոշակառուների դժգոհությունը։ Այսպես, Չելյաբինսկի նահանգի տարեց կանայք ուղարկեցին Պուտինին իրենց կենսաթոշակային ավելացումները՝ «ոչ մի բանում իրեն չմերժելու» բարեմաղթանքով, այս աղմկահարույց իրադարձության մասին հայտնեցին «Ազատություն» ռադիոկայանը, «Աշխատանք» թերթը, մի շարք լրատվական գործակալություններ և համացանցային ԶԼՄ-ներ։

2013 թվականի մարտի 29-ին հրամագիր ստորագրեց Ռուսաստանի Դաշնության Աշխատանքային հերոսի կոչման սահմանելու մասին։

2013 թվականի ապրիլին Պուտինը խոստովանեց, որ չնայած էներգակիրների բարձր գներին՝ ռուսական տնտեսության վիճակը վատթարանում է. իջնում են ներդրումային ակտիվությունն ու արտահանման ծավալները, աճում են գործազրկությունն ու կապիտալի արտահոսքի ծավալները։ Պետբյուջեի վրա ծանր նստեց ամռանը սկսված հզոր՝ Հեռավոր Արևելքի ջրհեղեղը, նման մասշտաբի աղետի հետ Ռուսաստանն իր պատմության ընթացքում չի բախվել,- ասաց Պուտինը։

2013 թվականի ապրիլի 15-ին Պուտինի համախոհ և ընկեր, ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը խոստովանեց, որ ռուսական իշխանությունները խստորեն ուշացել են բարեփոխումների հարցում։

2013 թվականի նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Պուտինը Պետդումայի պատգամավորների աշխատավարձն ավելացրել է մինչև ամսական 253 հազար ռուբլի։

Մեկնաբանելով 2013 թվականի դեկտեմբերին Պետդումային ուղղված Պուտինի ուղերձը՝ գերմանական Der Spiegel ամսագիրը նշում է, որ ռուսական հանրությունը մտել է լճացման փուլ, և շատերի «ուղեղում գալիս են խորհրդային հասարակության ճգնաժամի նման դեպքեր գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի իշխանության շրջանում»։

Իշխանության և խոշոր ձեռնարկատերերի փոխհարաբերությունները

«The Economist» ամսագրի կարծիքով՝ 2000 թվականին՝ Պուտինի նախագահ դառնալուց հետո, հնարավոր է՝ նա լուռ համաձայնության է եկել օլիգարխների հետ. կառավարությունը աչք կփակի նախանշվող օրինախախտումների դեմ մի պայմանով, որ օլիգարխներն իրենց լավ են պահելու, ինչը նշանակում է հրաժարում կասկածելի գործարքներից՝ հատուկ 1990-ական թվականների սկզբներին։ Բացի այդ, Պուտինի կարծիքով, սա քաղաքականությունից դուրս մնալու համաձայնություն էր նշանակում։

2000 թվականի փետրվարի 28ին՝ իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ Պուտինը բարձրաձայնեց «շուկայի բոլոր սուբյեկտների՝ իշխանությունից հավասարահեռ վիճակ» թեզիսը՝ տալով ԶԼՄ-ներին նոր եզրույթ՝ «օլիգարխների հավասարահեռություն»՝ նշելու խոշոր բիզնեսի առնչությամբ նոր ուղղության համար։

Պուտինի երդմնակալությունից չորս օր անց՝ 2000 թվականի մայիսի 11-ին, հետախուզություններ իրականացվեցին Վլադիմիր Գուսինսկու «Մեդիա-մոստ» ՓԲԸ գլխավոր գրասենյակում, ով ոմանց կարծիքով 1999 թվականի աշնանը՝ Պետդումայի նախընտրական արշավի ժամանակ իր ենթակայության տակ գտնող НТВ հեռուստաալիքի միջոցով աջակցել էր Պուտինի քաղաքական հակառակորդներին՝ Յուրի Լուժկովի և Եվգենի Պրիմակովի բլոկին՝ «Հայրենիքը ողջ Ռուսաստանն է» (ռուս.՝ Отечество — Вся Россия) (ընդհակառակը, НТВ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կիսելյովը պնդում էր, որ НТВ-ի դերի մասին այդպիսի կարծիքը տարածված մոլորություն է))։ 2000 թվականի հուլիսի 13-ին Գուսինսկին ձերբակալվեց, և երեք օր անցկացրեց քննչական մեկուսարանում։

Միխայիլ Գորբաչովի խոսքերով՝ 2000 թվականի հուլիսին Բուտիրյան բանտախցում տպագրության նախարար Միխայիլ Լեսինը առաջարկեց ձերբակալված Գուսինսկուն համաձայնագիր ստորագրել, որն ներառում էր այսպես կոչված «№ 6 գաղտնի արձանագրությունը»-ը՝ դադարեցնել Գուսինսկու քրեական հետապնդումը նրա կողմից Գազպրոմին НТВ-ի բաժնետոմսերը փոխանցելու պայմանով։ ԽՍՀՄ նախկին նախագահ, НТВ-ի Հանրային խորհրդի նախագահ Գորբաչովն այս փաստը գնահատեց որպես «պետական շանտաժի աղաղակող վկայություն»։

Սկանդալի կիզակետում Լեսինը հայտարարեց, որ Պուտինը գիտեր Բուտիրկայում ստորագրված «№ 6 գաղտնի արձանագրության» մասին։ 2004 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով Գուսինսկու բողոքը, եկավ այն եզրակացության, որ «հայցվորին ազատազրկելն օգտագործվել է որպես առևտրային բանակցություններ վարելու ռազմավարություն, և հանրային իրավունքի այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են քրեական հետապնդումը և քննության տակ պահելը, չպետք է օգտագործվեն այս նպատակով»։ Ապօրինի կալանավորման համար ՄԻԵԴ-ը ստիպեց Ռուսաստանի Դաշնությանը Գուսինսկուն դատական ծախսերի փոխհատուցման նպատակով վճարել 88 հազար եվրո

2000 թվականի աշնանը Բորիս Բերեզովսկին արտագաղթեց Մեծ Բրիտանիա և վաճառեց Ռուսաստանի առաջին ալիքի (ОРТ) բաժնետոմսերի կենտրոնական փաթեթը։ Պարտքերի պատճառով «Գազպրոմի» սեփականությանը հանձնվեց Գուսինսկու НТВ հեռուստաալիքը, որից հետո կասեցվեց ТВ-6-ի՝ Բերեզովսկու հեռուստաալիքի հեռարձումը, որտեղ աշխատանքի էին անցել НТВ-ի մի խումբ լրագրողներ։ Հիմնական հեռուստատեսային ալիքները՝ Ռուսաստանի առաջին ալիք (ОРТ), «Ռոսիա-1» և НТВ, սկսեցին պատկանել պետությանը կամ պետական ձեռնարկություններին։

2003 թվականի հոկտեմբերի 25-ին «Ապատիտ» ընկերության սեփականաշնորհման ժամանակ թույլ տրված խախտումների մեղադրանքով ձերբակալվեց ՅՈՒԿՈՍ-ի սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին։ Քրեական հետապնդումն սկսվեց այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ կֆինանսավորի Աջ ուժերի միություն (ռուս.՝ СПС) և «Յաբլոկո» (ռուս.՝ «Яблоко») ընդդիմադիր կուսակցությունները։ 2005 թվականի մայիսի 31-ին Խոդարկովսկին իր գործընկերոջ՝ Պլատոն Լեբեդևի հետ դատապարտվեց մեքենայությունների և մեծ չափսերի հասնող հափշտակությունների համար, ինչպես նաև հարկերից խուսափելու համար։ 2004 թվականի դեկտեմբերին պետության առջև ՅՈՒԿՈՍ ԱԸ պարտավորությունները կարգավորելու նպատակով վաճառվեց նրան պատկանող նավթաարդյունահող «Յուգանսնավթգազ» ընկերությունը։ «ՅՈՒԿՈՍ-ի գործից» հետո համարյա բոլոր նավթային ընկերությունները հստակեցրին իրենց դիրքորոշումները հարկերը վճարելու ուղղությամբ և սկսեցին զգալի մեծ գումարներ մուտքագրել պետական բյուջե։ 2004 թվականին հարկերահավաքության աճը 2003 թվականի համեմատ կազմեց 250%։ 2005 թվականին պետության կողմից կառավարվող «Գազպրոմ» ընկերությունը գնեց շուկայական գնով՝ (13,1 միլիարդ ԱՄՆ դոլարով) 75,7 % բաժնետոմսեր «Սիբնավթ» նավթային ընկերության՝ Ռոման Աբրամովիչի վերջին խոշոր ակտիվը Ռուսաստանում («Սիբնավթ»-ը սեփականաշնորհվել է 1996 թվականին 100 միլիոն դոլարով հիպոտեկային աճուրդների ընթացքում): 2008 թվականին «Սիբնավթ»-ի կապիտալացումը (անվանափոխված «Գազպրոմ նավթ») ավելացավ մինչև 25 միլիարդ դոլար։ ՅՈՒԿՈՍ-ի և «Սիբնավթ»-ի ազգայնացման արդյունքում զգալիորեն ավելացավ պետության մասնաբաժինը նավթագազային արդյունաբերության մեջ։

Մի շարք միլիարդատերեր (ինչպես, Սերգեյ Պուգաչովը), իրենց հարստությունը կուտակել էին 1990-ականներին, համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ օգտվում էին պուտինյան Կրեմլի մերձավորությունից։ 2013 թվականի դեկտեմբերին արտերկիր մեկնած Պուգաչովը հեռակա կարգով ձերբակալվեց, և հայտարարվեց միջազգային հետախուզում 75 միլիարդ ռուբլի վատնելու մեղադրանքով։

Պուտինի նախագահության երրորդ շրջանում՝ 2012 թվականին, հատկանշվեց նրա ուշադրությամբ վառելիքա-էներգետիկ ակտիվների նկատմամբ, ամենից առաջ՝ նավթային ոլորտի։ 2012 թվականի մայիսի 23-ին «Ռուսնավթ» ընկերության նախագահ նշանակվեց Իգոր Սեչինը, ում մամուլը բնութագրում է որպես Պուտինի ամենամոտ վստահված անձ։ 2012 թվականի հոկտեմբերի 22 Պուտինին զեկուցեցին, որ «Ռուսնավթը» AAR կոնսորցիումից և բրիտանական BP նավթային ընկերությունից գնում է BP միջազգային ընկերության բաժնետոմսերի 100%-ը։ Գործարքի ամբողջ գումարը կազմել է 61 միլիարդ դոլար։ Սեչինի հետ հանդիպման ժամանակ Պուտինը գործարքն անվանեց «լավ ազդանշան ռուսական և միջազգային շուկաների համար», իսկ Սեչինին Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովում գնահատեց որպես «շատ արդյունավետ աշխատող»։ 2013 թվականի մարտի 21-ին գործարքն ավարտվեց, որը Պուտինը գնահատեց որպես շատ կարևոր քայլ պետունեցվածքի սեփականաշնորհման գործընթացում։

2013 թվականի փետրվարին հրապարակված «Վեդոմոստի» ռուս.՝ «Ведомости» թերթի տվյալների՝ «Տրանսնավթ»-ի նախագահ Նիկոլայ Տոկարևի հետ Պուտինը մտերմացել է ԱԱԾ դրեզդենյան կենտրոնակայանում համատեղ աշխատանքի ժամանակ։

2013 թվականի մարտի 29-ին զարգացած երկրների օրինակով Պուտինն առաջարկեց Ռուսաստանում մտցնել սահմանափակումներ լավագույն կառավարիչների ոսկե օդապարիկների համար։

2013 թվականի մայիսին Պուտինը գործարար հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի հետ խորհրդակցում էր գործարարների համար համաներում շնորհելու հարցը, սակայն գաղափարը համարեց կիսատ և անպատրաստ։ Բայց արդեն հունիսի 21-ին Պուտինը հաստատեց այդ համաներումը և համոզմունք հայտնեց, որ դա կամրապնդի քաղաքացիների հավատը դեպի գործարարությունը։

2013 թվականի հոկտեմբերին շվեյցարական Credit Suisse բանկի վերլուծաբանները համաշխարհային բարեկեցության վերաբերյալ իրենց ամենամյա հաշվետվության մեջ եկան այն եզրահանգման, որ Ռուսաստանում 110 միլիարդատերեր տիրապետում են երկրի ազգային հարստությունների 35%-ին։

2013 թվականին հասարակական լայն արձագանք գտավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ շռայլությանն արված քննադատությունից Պուտինի առաջարկությունը պետական ընկերություններին ու կազմակերպություններին կազմակերպել կորպորատիվ խնջույքներ բացառապես իրենց հաշվին՝ առանց օգտագործելու բյուջետային միջոցները։ Հրահանգին ամանորյա տոների շեմին անմիջապես հետևեցին պետական ընկերություններն ու նախարարությունները, իսկ ՌԴ նախագահի աշխատակազմը և ՌԴ կառավարությունը, «միտումների հետ կապված», ընդհանրապես հրաժարվեցին ամանորյա կորպորատիվ խնջույքների կազմակերպումից։

2013 թվականի դեկտեմբերին ռուսական և աշխարհի մամուլի ուշադրությունը գրավեց 10-ամյա ազատազրկումից հետո Պուտինի կողմից գործարար Միխայիլ Խոդորկովսկու համաներումը, որը գնահատվեց որպես Ռուսաստանի կերպարի լավացման փորձ Սոչիի օլիպիական խաղերի նախօրեին։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վլադիմիր Պուտին 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վլադիմիր Պուտին Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պուտին» հոդվածին։
Վլադիմիր Պուտին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պուտին» հոդվածին։

Tags:

Վլադիմիր Պուտին ԿենսագրությունՎլադիմիր Պուտին Վարչապետ (1999 թ օգոստոս-դեկտեմբեր)Վլադիմիր Պուտին Պետության ղեկավարՎլադիմիր Պուտին ՊատկերասրահՎլադիմիր Պուտին Տես նաևՎլադիմիր Պուտին ԾանոթագրություններՎլադիմիր Պուտին Արտաքին հղումներՎլադիմիր Պուտին19521999200020082012d:Q7747Բորիս ԵլցինԴեկտեմբերի 31Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀոկտեմբերի 7Մայիսի 7Մարտի 8ՆախագահՌուսաստանՌուսերենՍանկտ ՊետերբուրգՎարչապետ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓիլիսոփայությունՏիգրանակերտ (մայրաքաղաք)ՇաղկապենաբորբՆիկոլ ՓաշինյանԳերճնշումՕվկիանիաՀամանուններՀամախառն ներքին արդյունքԱնգլերենՎիտամին DԻոսիֆ ՍտալինԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՓոքր ՄհերԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀակոբ ՊարոնյանԻսրայելՄարդու պապիլոմավիրուսԼեղապարկԳառնու հեթանոսական տաճարԿոկորդաբորբԱզատի ջրամբարԱրեգակնային համակարգԱզոտԹուղթ (նյութ)ՆեպտունՍտրեպտոկոկային ֆարինգիտՖոտոսինթեզԾնեբեկԷկոհամակարգԿանդիդոզԳարեգին ՆժդեհՆյարդային համակարգԱծխաջուրՀայաստանԾիր ԿաթինԼեռնային ՂարաբաղՕձերԱստղԱլան Ալեքսանդր ՄիլնՀայ հեթանոսական առասպելներՔարային շինանյութերՀայաստանի ՍահմանադրությունՍպիտակավոր վանքԱրեգակՇնչառությունՍուր բրոնխիտՄոնղոլական կայսրությունՄարմնի զանգվածի ինդեքսՉակերտներՍարդարապատի հերոսամարտԿառլես ՊուչդեմոնԽոնարհումՍտեփան Զորյան (գրող)Ավշային հանգույցՎերք Հայաստանի (վեպ)Գլխավոր էջԿանադաԷրիթրոցիտների նստեցման արագությունԽաչատուր ԱբովյանԱլկալիական մետաղներՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ԹռչուններԵրկրորդ համաշխարհային պատերազմԳեղարդՀարավային ԿորեաՔութեշՄագաղաթՄանրանկարչությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀայկ նահապետՎիրուսներԿենդանակերպի նշաններՀայկական ֆիլմերի ցանկԱմբողջ թիվԱրամ Խաչատրյան🡆 More