Կոնեկտիկուտ

Կոնեկտիկուտ (անգլերեն՝ Connecticut), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Մայրաքաղաքը Հարթֆորդն է, ամենամեծ քաղաքը Բրիջփորթն է։ Բնակչությունը 3 590 886 մարդ (29-րդ տեղում բնակչության թվով Միացիալ Նահանգներում 2015 թվականի տվյալներով)։ Եթե հաշվի չառնենք Կոլումբիայի շրջանը, այն մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջին տեղում է Միացյալ Նահանգներում (54397 ԱՄՆ դոլար)։ Նահանգի անունը գալիս է ալգոներեն լեզվից, որը նշանակում է «երկար գետի վրա գտնվող մակընթացություն»։ Պաշտոնական մականունը 1959 թվականից եղել է «Սահմանադրության նահանգը» (The Constitution State)։

Կոնեկտիկուտ
Կոնեկտիկուտ
անգլ.՝ Connecticut
flag of Connecticut? Զինանշան
Կոնեկտիկուտ
Կոնեկտիկուտ
Կոնեկտիկուտ
Կոնեկտիկուտ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա
ՀիմնՅանկի դուդլ և The Nutmeg?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՀարթֆորդ
Ամենաբարձր կետMount Frissell?
ԲԾՄ152 մետր
Օրենսդրական մարմինԿոնեկտիկուտի գլխավոր ասամբլեա
Դատական մարմինԿոնեկտիկուտի գերագույն դատարան
Միության մուտքհունվարի 9, 1788 (5-րդ)
Բնակչություն
3 605 944 մարդ (ապրիլի 1, 2020) (29 տեղ)
Տարածք14 357 կմ²  (48 տեղ)
Կոնեկտիկուտ
Հիմնադրված էհունվարի 9, 1788 թ.
Սահմանակցում էՄասաչուսեթս, Ռոդ Այլենդ և Նյու Յորք
Ժամային գոտիEDT? և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումCT
ՓոխարինեցԿոնեկտիկուտ գաղութ
ISO 3166-2 կոդUS-CT
Անվանված էԿոնեկտիկուտ (գետ)
ՄականունThe Constitution State
Միության մուտքհունվարի 9, 1788 (5-րդ)
portal.ct.gov(անգլ.)

Նահանգի առաջին եվրոպացի բնակիչները հոլանդացիներն էին, որոնց հիմնադրած բնակավայրը ապագայում կոչվեց Հարթֆորդ։ Մինչև 1667 թվականի կեսը այն մտնում էր Նոր Նիդեռլանդների կազմի մեջ, այնուհետև տեղափոխվել է Բրիտանական կայսրության կազմի մեջ։ Կոննեկտիկուտ գաղութը հիմնվել է 1636 թվականին անգլիացի Թոմաս Հուքերի կողմից։ Կոնեկտիկուտն այն 13 նահանգներից էր, որոնք առաջինը հռչակեցին իրենց անկախությունը Անգլիայից։

Նահանգը գտնվում է եղանակային բարեխառն գոտում, և ունի երկար ծովափնյա գիծ, ինչի շնորհիվ նավարկությունը նահանգի սովորույթներից է։

Կոնեկտիկուտի մարդկային զարգացման ինդեքսն ԱՄՆ նահանգների շարքում ամենաբարձրն է։

Փոստային հապավում՝ CT:

Աշխարհագրություն

Նահանգի տարածքը հարավային կողմից շրջապատված է Լոնգ-Այլենդ նեղուցով, արևմտյան կողմից այն սահմանակից է Նյու Յորք նահանգին, հյուսիսից Մասաչուսեթս նահանգին, իսկ արևելքից սահմանակից է Ռոդ Այլենդ նահանգին։ Խոշոր քաղաքներն են Բրիջփորդը, Հարթֆորդը, Նյու Հեյվենը, Սթամֆորդը, Նորվոլքը, Դանբերին և Նոր Բրիտանիան։ Տարածքը բաժանված է ութ շրջանների, հիմնականում (բայց ոչ միշտ) համընկնում է Կոնեկտիկուտի ութ վարչական բաժանումների հետ։ Ընդհանուր առմամբ նահանգն ունի 169 քաղաք ու բնակեցված կետ։

Ամենաբարձր կետը Ֆրիսսելլ լեռն է, որը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան սահմանին (748 մ ծովի մակարդակից)։ Կոնեկտիկուտ գետը անցնում է պետության կենտրոնական մասով՝ հյուսիսից հարավ և թափվում Լոնգ-Այլնդ նեղուցը։

Նահանգի տարածքը հիմնականում ծածկված է անտառներով։ Իսկ դեպի ավելի հարավ, ամբողջը ջրատարածքներ են և ավազոտ լողափեր։ Արևմտյան մասը լեռնային է (Բերքշիր Հիլս և Թաքոնիք Ռրջ լեռները)։

Չնայած փոքր չափերին պետությունը ունի իր հակյադրությունները։ Գյուղերը գտնվում է նահանգի հյուսիսում, իսկ արդյունաբերական քաղաքները հարավում։ Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան «կանաչ գոտիներ», որոնք սովորաբար գտնվում զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող, նախորդ դարից պահպանված շինությունների մոտ։ Կոնեկտիկուտի քաղաքները հիմնականում կենտրոնացված են նահանգի հարավ-արևմուտքում։ Կոնեկտիկուտի հյուսիսարևելյան մասում տարածքը անտառապատ է և գյուղատնտեսական։

Նահանգի հիմնական պաշտոնական մականունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1639 թվականին բրիտանական Կոնեկտիկուտ գաղութ ընդունել է աշխարհում առաջին սահմանադրությունը՝ Կոնեկտիկուտի հիմնական օրենքները (Fundamental Orders of Connecticut):

Բնակչություն

Բնակչության բաշխումն ըստ ռասայական հատկանիշների.

  • Սպիտակամորթներ - 77,6 %
  • Իտալական ծագում ունեցող - 19,3 %
  • Իռլանադական ծագում ունեցող - 17,9 %
  • Անգլիական ծագում ունեցող - 10,7 %
  • Գերմանական ծագում ունեցող - 10,4 %
  • Ֆրանսիական և ֆրանսիականադական ծագում ունեցող- 9,6 %
  • Լեհական ծագում ունեցող - 8,6 %
  • Աֆրոամերիկացիներ - 10,1 %
  • Հնդկացիներ - 0,3 %
  • Ասիացիներ - 3,8 %

Տնտեսություն

Ընդհանուր համախառն ներքին արտադրանքը 2010 թվականի տվյալներով կազմել է 237 մլրդ դոլար։ 2007 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 64.833 դոլար, այս ցուցանիշով նահանգը չորրորդ տեղում է Կոլումբիայի շրջանից, Դելավեր և Ալյասկա նահանգներից հետո։ Սակայն նահանգների եկամուտների մեջ կա մի մեծ տարբերություն։ Օրինակ, Նյու-Քեյնա քաղաքը Միացյալ Նահանգներում առաջին տեղում է մեկ շնչին հասնող եկամտի չափով։ Հարթֆորդը և ևս տասը քաղաք մեկ շնչին հասնող եկամտի ցուցանիշով ամենացածրն են Միացյալ Նահանգներում։ 2012 թվականի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 8,2 %։ Նյու-Քեյնան համարվում են է Կոնեկտիկուտի ամենահարուստ քաղաքը, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 85.459 դոլար է։ Դրիել, Գրինվիչ, Վեսթոն, Վիլիթոն և Վեսթփորթ քաղաքներում մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 65.000 դոլար։ Հարթֆորդի քաղաքապետարանը ամենաաղքատն է Կոնեկտիկուտում։ Նահանգում կան նաև մի քանի այլ փոքր քաղաքներ, որոնք ունեն ցածր եկամուտի ցուցանիշ, որոնք հիմնականում գտնվում են արևելյան մասում։

Կրթություն

K-12

Կոնեկտիկուտի կրթական պետական խորհուրդը ղեկավարում է հանրային դպրոցի համակարգը։ Կրթության խորհրդի անդամները նշանակվում են նահանգապետի կողմից։ Յուրաքանչյուր դպրոցի վիճակագրություն հասանելի է հանրությանը՝ տվյալների բազայի համակարգի միջոցով, որը կոչվում է «CEDAR»:

Մասնավոր դպրոցներ

  • Greenwich Country Day School
  • Fairfield Country Day School
  • Notre Dame Catholic High School
  • Hopkins School
  • Choate Rosemary Hall
  • Miss Porter's School
  • Northwest Catholic High School

Քոլեջներ և Համալսարաններ

Կոնեկտիկուտում առաջին գրանցված դպրոցը Litchfield Law School-ն է, որը սկսել է գործել 1773 թվականից մինչև 1833 թվականը։ Հարդֆորդի հանրային ավագ դպրոցը (1638) երրորդ ամենահին ավագ դպրոցն է կոլեգիալ դպրոցից (Collegiate School) (1628) ու Մանհեթենի և Բոստոնի Լատինական դպրոցից (1635) հետո։

Մասնավոր քոլեջներ

  • Եյլի համալսարան (1701)
  • Թրինիթի քոլեջ (1823)
  • Ուեսլեյան համալսարան (1831)
  • Հարդֆորդի համալսարան (1877)
  • Բոստոնի համալսարան (1890)
  • Կոնեկտիկուտի քոլեջ (1911)
  • Նյու-Հավանաի համալսարան (1920)
  • Ալբերտ Վիլկովի քոլեջ (1925)
  • Բրիջեփորդի համալսարանը (1927)
  • Ֆերֆիլդի համալսարան (1942)

Հանրային

  • Կոնեկտիկուտի կենտրոնական համալսարան (1849)
  • Կոնեկտիկուտի համալսարան (1881)
  • Արևելյան Կոնեկտիկուտի համալսարան (1889)
  • Հարավային Կոնեկտիկուտի համալսարան (1893)
  • Արևմտյան Կոնեկտիկուտի համալսարան (1903)

Տեսարժան վայրեր

  • Քրիստոսի առաջին եկեղեցին
  • Աբինգթոն գյուղում են գտնվում նահանգի հնագույն եկեղեցիները (1751), և հանրային գրադարանը (1793):

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

  • CT.gov – Պաշտոնական կայք

Կոնեկտիկուտ, հյուսիսամերիկյան նահանգ. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան

Ծանոթագրություններ

Կոնեկտիկուտ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնեկտիկուտ» հոդվածին։

Tags:

Կոնեկտիկուտ ԱշխարհագրությունԿոնեկտիկուտ ԲնակչությունԿոնեկտիկուտ ՏնտեսությունԿոնեկտիկուտ ԿրթությունԿոնեկտիկուտ Տեսարժան վայրերԿոնեկտիկուտ ՊատկերասրահԿոնեկտիկուտ Արտաքին հղումներԿոնեկտիկուտ ԾանոթագրություններԿոնեկտիկուտ19592015Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲրիջփորթ (Կոնեկտիկուտ)ԼսելՀՆԱՀարթֆորդ (Կոնեկտիկուտ)Պատկեր:En-us-Connecticut.ogg

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտավազդ և ԱրտաշեսՀարավային ԱմերիկաՀայկ և ԲելՀրամայական եղանակՀայաստանի անկախության տոնՄիջնադարՆշիկաբորբԳևորգ ՄկրտչյանԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀարցական նշանՆավթՀայկական դրամՀայաստանի զինված ուժերՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Արաբական արշավանքները ՀայաստանՎիտամին EԴավիթ ԲեկՍահմանական եղանակՀայոց լեզվի պատմությունՆիկոլ ՓաշինյանԾիածանՀովհաննես ԱդամյանՀայաստանում ֆրանսիական համալսարանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍտենտավորումՊոլ ՄորֆիԲացահայտիչԵղիշե ՉարենցԱվշային հանգույցԽորանարդԻոսիֆ ՍտալինPornhubՄթնոլորտի աղտոտումԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱմերիկայի Միացյալ ՆահանգներԲաժանարարների աղյուսակՏիգրան ՊետրոսյանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՄամփրե արքանԹաջ ՄահալԷպիլեպսիաԴաշտանային ցիկլՄԻԱՎՁգողականությունԽատուտիկՋրային ռեսուրսներԱրուԱուտիզմՎահան ՏերյանՌացիոնալ թիվԽուստուփԻններորդ ալիքՆոյյան տապանԿիլիկիաՀաղարծնի վանքԳուլիվերի ճանապարհորդություններըՓոշոտումՀայաստանի կուսակցությունների ցանկԱրման ԾառուկյանՍմբատ Ա ՆահատակՎանաձորՍամվել (վեպ)ԲուլինգԿարտոֆիլՄխիթարյան միաբանությունՀռոմեական կայսրությունԱնմոռուկ (խորհրդանիշ)Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱշոտ Բ ԵրկաթԳրիգոր ԶոհրապԵնթակաՎիրուսներ🡆 More