Պորտուգալերեն

Պորտուգալերեն (português կամ, ամբողջական տեսքով՝ língua portuguesa), հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերո-ռոմանական ենթախմբի լեզու, որ ձևավորվել է Իբերական թերակղզում։ Հանդիսանում է Պորտուգալիայի, Բրազիլիայի, Կապե Վերդեի, Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Անգոլայի, Սան Տոմե և Պրինսիպիի միակ պաշտոնական լեզուն։ Պետական-պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ ունի Արևելյան Թիմորում, Արևադարձային Գվինեայում և Մակաոյում (Չինաստան)։ Գաղութատիրական ժամանակներում տեղի ունեցած էքսպանսիայի հետևանքով պորտուգալերենի և վերջինիս հիման վրա ստեղծված կրեոլերենի մշակութային ներկայությունն առկա է նաև հնդկաստանյան Գոայում ու Դաման և Դիուում, Շրի Լանկայի արևելքում՝ Բատիկալոայում, ինդոնեզիական Ֆլորես կղզում, Մալայզիայի Մալակկա նահանգում և Անտիլյան կղզեխմբի ABC կղզիներում։ Պորտուգալերեն խոսող անձինք և ազգություններին կոչում են լուզոֆոն՝ Պորտուգալիայի ներկայիս տարածքում միջնադարում գոյություն ունեցած Լուզիտանիա պետության անունով։

Պորտուգալերեն
Պորտուգալերեն
Português
Պորտուգալերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասգալիսա-պորտուգալական լեզուներ
Երկրներ
ՇրջաններԵվրոպա, Աֆրիկա,
Հարավային Ամերիկա
Պաշտոնական կարգավիճակ
և ՊԵՀ-ի այլ երկրներ
Խոսողների քանակ221 000 000 մարդ (2019) և 254 300 000 մարդ (2019)
Վերահսկող կազմակերպությունՊարտուգալերենի միջազգային ինստիտուտ, Պորտուգալալեզու երկրների համագործակցություն, Բրազիլական գրականության ակադեմիա և Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Լեզվակիրների թիվը220 մլն.
Ռեյտինգ6
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգԼատինական այբուբեն
IETFpt
ԳՕՍՏ 7.75–97пор 545
ISO 639-1pt
ISO 639-2por
ISO 639-3por

Պորտուգալերեն
     Մայրենի լեզու

     Պաշտոնական և վարչական լեզու

     Մշակութային կամ լրացուցիչ լեզու
Պորտուգալերեն Portuguese language Վիքիպահեստում

Պորտուգալերենը, որ իբերո-ռոմանական ենթախմբի մյուս լեզուների նմանությամբ, կազմավորվել է վուլգար լատիներենի մի շարք բարբառների հիման վրա (միջնադարյան Գալիսիա թագավորության և Պորտուգալիա կոմսության տարածքում), որոշակի տարրեր է պահպանել կելտերենի հնչյունաբանությունից և բառապաշարից։ Աշխարհում շուրջ 215-220 միլիոն մարդ պոտուգալերենը համարում է իր մայրենի լեզուն, իսկ նրանով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 250 միլիոնի. այդ ցուցանիշով պորտուգալերենն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, եվրոպական լեզուների շարքում՝ երրորդ տեղը, Լատինական Ամերիկայում՝ երկրորդ տեղը (իսպաներենից հետո), ինչպես նաև համարվում է հարավային կիսագնդում ու Հարավային Ամերիկայում ամենաշատ խոսվող լեզուն և ամենատարածվածներից մեկը Աֆրիկայում։ Պորտուգալերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Եվրոպական Միությունում, Հարավամերիկյան առևտրական բլոկում (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում՝ Mercosur-ում), Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունում և Աֆրիկյան Միությունում։

Քերականություն

Պորտուգալերենի քերականությունը պորտուգալերեն լեզվի ձևաբանական և շարահյուսական կանոնների ամբողջությունն է։ Պորտուգալերենի քերականությունը նմանություններ ունի իսպաներենին և մյուս ռոմանական լեզուների քերականությանը, սակայն ի տարբերություն վերջինիս հիմքում ընկած դասական լատիներենի՝ պորտուգալերեն լեզուն լի է վերլուծականներով։ Մասնավորապես, գրեթե ամբողջովին վերացվել է լատիներենի բայական խոնարհման համակարգը և ավելացվել են որոշիչ ու անորոշ հոդեր։ Պորտուգալերենն ունի 12 խոսքի մաս՝ գոյական, դերանուն, ձայնարկություն, բայ, մակբայ, կցորդություն, հոդ, կապ, թվական, ածական, նախդիր, բուն գոյական։ Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյականը պորտուգալերենում ունի սեռ (արական և իգական) և թիվ (եզակի և հոգնակի)։ Ինչպես մյուս ռոմանական լեզուներում, այնպես էլ պորտուգալերենում, գոյականն ունի հոդ։ Հոդերը լինում են որոշիչ և անորոշ, իգական և արական։ Գոյականներն ունեն նաև հինգ հոլովներ՝ ուղղական, հայցական, տրական, անջատական և կոմիտատիվ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Вольф Е. М. История португальского языка. — Учеб. для ин-тов и фак. иностр. яз. — М.: Высшая школа, 1988. — 264 с. — ISBN 5-06-001175-5
  • Вольф Е. М. Португальский язык // Языки мира: Романские языки / Редакторы: Т. Ю. Жданова, О. И. Романова, Н. В. Рогова. — М. : Academia, 2001. — С. 462—492. — 720 с. — (Языки Евразии). — ISBN 5-87444-016-X.
  • Голубева Е. Г. Фонетика португальского языка. Вводный курс. — Учеб. пособие для ин-тов и фак. иностр. яз. — М.: Высшая школа, 1981. — 119 с.
  • Barbosa, Plínio A.; Albano, Eleonora C. Algumas observações sobre a noção de «língua portuguesa»(անգլ.) // Journal of the International Phonetic Association. — 2004. — Т. 34. — P. 227—232. — doi:10.1017/S0025100304001756
  • Costa, Avelino de Jesus da Os mais antigos documentos escritos em português // Estudos de Cronologia, Diplomática, Paleografia e Histórico-Linguísticos. — Porto: Sociedade Portuguesa de Estudos Medievais, 1992. — 311 p.
  • Cruz-Ferreira, M. Portuguese (European)(անգլ.) // Handbook of the International Phonetic Association. A Guide to the Use of the International Phonetic Alphabet. — Cambridge: Cambridge University Press, 1999. — С. 126—130.

Աղբյուրներ

    Գրականություն
    Հնչյունաբանություն, ուղղագրություն և քերականություն
    Բառարաններ
    Լեզվաբանական ուսումնասիրություններ

Արտաքին հղումներ

Պորտուգալերեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտուգալերեն» հոդվածին։

Tags:

Պորտուգալերեն ՔերականությունՊորտուգալերեն Տես նաևՊորտուգալերեն ԾանոթագրություններՊորտուգալերեն ԳրականությունՊորտուգալերեն ԱղբյուրներՊորտուգալերեն Արտաքին հղումներՊորտուգալերենԱնգոլաԱրևելյան ԹիմորԲրազիլիաԳվինեա-ԲիսաուԻնդոնեզիաԼուսիտանիաԿապե ՎերդեՄալակկաՄալայզիաՄակաոՄոզամբիկՇրի ԼանկաՉինաստանՊորտուգալիաՍան Տոմե և Պրինսիպի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲերքաբերՄայր Հայաստան հուշահամալիրԿարեն ԴեմիրճյանՎերք Հայաստանի (վեպ)ԱսորեստանՄարսողական համակարգԲացառական հոլովԴեքսամետազոնԹիրեոտրոպ հորմոնՓորլուծությունՖուտբոլԻսլամԱրամ ԱսատրյանՀայաստանի անկախության հռչակագիրՍննդային շղթաՎաղ հղիության արյունահոսությունԺողովրդավարությունՔիմիական տարրերի ցանկԳարեգին ՆժդեհՄոմիկԱշխարհամասՊարբերական աղյուսակԸղձական եղանակՀայկական ԽՍՀ շրջաններԼոռու մարզԳեղարդի վանքՔարահունջԻսրայելԳեղարդՀառիճի վանքՌուսաստանՏուֆԱրեգակԱրա Գեղեցիկ և ՇամիրամՏիգրան ՄեծՖեյսբուքՎերնատունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրևածաղիկԴերանունՀայրենիք (հասկացություն)Ռափայել ՊատկանյանՍակուրաՄատյան ողբերգությանՀալիձորի բերդՈրոշյալ դերանունՄեսրոպ ՄաշտոցՀայաստանում ֆրանսիական համալսարանՓոշոտումԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՎարդան Ղուկասյան (Դոգ)Մեղրատու մեղուՍիֆիլիսԿանաչ Ժամ եկեղեցիԱդոլֆ ԱնդերսենՄուտացիաՀասմիկ Կարապետյան (գրող)ԿապանԲաղադրյալ թիվՀովհաննես ԱյվազովսկիԿարտոֆիլԴրաստամատ ԿանայանԽաղաղ օվկիանոսԿիլիկիայի հայկական թագավորությունՄայիսյան հերոսամարտերԱզատի ջրամբարՋրծաղիկԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱծխաջուրՀարավային ԿորեաԳետՎիտամին D-ի անբավարարությունԷրիթրոցիտներԻրանՀայեր🡆 More