Աճման, 'Աժման' (արաբերէն՝ عجمان), քաղաք Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ, Աճմանի Էմիրութեան վարչական կեդրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Աճման | |||
արաբերէն՝ عجمان (مدينة) | |||
| |||
Երկիր | Արաբական Միացեալ Էմիրութիւններ | ||
Էմիրաթ | Աժման | ||
Շէյխ | Ռաշիտ իպն Հումայտ ան-Նուայմի | ||
ԲԾՄ | 14 մեթր | ||
Բնակչութիւն | 490 035 մարդ (2017)[1] | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Պաշտօնական կայքէջ | ajman.ae | ||
Բնակչութիւնը 490 035 մարդ (2017)[1]։ Բնակչութեամբ 5-րդ քաղաքը ՄԱԷ-ու մէջ։
Հին ժամանակներուն յայտնի էր որպէս ձկնորսական կեդրոն, ինչպէս նաեւ մարգարիտի հանքավայր։ Սակայն, մինչեւ վերջին ժամանակները կը համարուէր փոքր քաղաք։ Միայն վերջերս քաղաքը սկսաւ արագորէն զարգանալ՝ շնորհիվ իրեն դրաձի մեծագոյն քաղաքները՝ Տուպայ եւ Շարջա։
Քաղաքը կը գտնուի Պարսից ծոցի ափին, Շարջայէն մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ, Շարջա եւ Տուպայ քաղաքներուն հետ 2 միլիոն բնակչութիւն կազմելով։
Քաղաքին մէջ կայ նաւահանգիստ։
Աժմանը միակ էմիրութիւնն է, որուն մէջ չի յայտնաբերուիր նաւթ։ Սակայն Աժմանը աւելի յայտնի է իր նաւաշինական գործունէութեամբ, որտեղ մինչեւ օրս հնագոյն ձեւերով կը կառուցեն հին արաբական առագաստանաւեր եւ ժամանակակից նաւեր։
Քաղաքը յայտնի է նաեւ իր Ազգային պատմական թանգարանով։ Կարելի նաեւ տեսնել քառակուսի աշտարակը, Ալ-Նուամի մզկիթը եւ ուղտերու մրցավազքի յարթակը։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Աճման, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.