Տանուպ, գետ Եւրոպայի մէջ։ Եւրոպայի երկրորդ ամէնէն երկար գետն է (Վոլկայէն ետք)։ Կը սկսի Շուարցուալտի արեւելեան լանջերէն (Գերմանիա) եւ կը թափի Սեւ ծով, տելթա մը (եռանկիւն ցամաք) յառաջացնելով։ Երկարութիւնը 2850 քմ է։ Կը հոսի Գերմանիոյ, Աւստրիոյ, Սլովաքիոյ, Հունգարիոյ, Խրուաթիոյ, Սերպիոյ, Ռումանիոյ, Պուլկարիոյ, Մոլտովայի եւ Ուքրանիոյ տարածքներով, անոր ափերուն վրայ կը գտնուին եւրոպական 4 մայրաքաղաքներ՝ Վիեննան, Պրաթիսլաւան, Պուտափեսթը եւ Պելկրատը։ Տանուպը սահմանային գետ է Սերպիոյ եւ Պուլկարիոյ համար՝ Ռումանիոյ հետ եւ Սլովաքիոյ համար՝ Հունկարիոյ հետ:
Տանուպի ափին գտնուող միւս մեծ քաղաքներէն են Ռեկենսպուրկը, Լինցը, Նովի Սատը, Ռուսէն, Պրեիլան, Կալացը, Իզմայիլը։
Հին յոյները (Հեսիոդոս, Ք.Ա. 7-րդ դար) գետը կը յիշատակեն Իստրոս անունով (այդ անուանումը կը վերաբերի գետին ստորին հոսանքին), աւելի ուշ հռոմէացիները (Կեսար, Ք.Ա. 1ին դար) զայն կ'անուանեն Danuvius։ Հետազօտողներուն մեծ մասը կ'ենթադրեն, որ անուանման հիմքին մէջ ինկած է հին իրանական տան «գետ» եզրը։
Գերմաներէն՝ | Donau Տոնաու |
Հունգարերէն՝ | Duna Տունա |
Ուքրաներէն՝ | Дунай Տունայ |
Պուլկարերէն՝ | Дунав Տունաֆ |
Ռումաներէն՝ | Dunărea Տուներէա |
Ռուսերէն՝ | Дунай Տունայ |
Սերպերէն՝ | Дунав Dunav Տունաւ |
Սլովաքերէն՝ | Dunaj Տունայ |
Քրուաթերէն՝ | Dunav Տունաւ |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Տանուպ Գետ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.