Վարդգէս Պետրոսեան (9 Օգոստոս 1932, Աշտարակ - 15 Ապրիլ 1994, Երեւան), հայ արձակագիր, հրապարակախօս, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինեան կոմերիտմիութեան դափնեկիր (1969) է ու Խորհրդային Հայաստանի 1979-ի պետական մրցանակի դափնեկիր՝ «Հայկական էսքիզներ» վիպակի եւ «Վերջին ուսուցիչը» վիպակի համար: Սովետական Միութեան գրողներու միութեան անդամ 1959-էն ի վեր:
Վարդգէս Պետրոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 9 Օգոստոս 1932 |
Ծննդավայր | Աշտարակ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 15 Ապրիլ 1994 (61 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Ապրած և չապրած տարիներ?, Վերջին ուսուցիչը?, Հայկական էսքիզներ?, Մենավոր ընկուզենի?, Կրակե շապիկ? եւ Կրակե շապիկ? |
Մասնագիտութիւն | թատերագիր, բանաստեղծ, վիպասան, գրագէտ, հրապարակախօս, լրագրող, հասարակական գործիչ, արձակագիր, քաղաքական գործիչ |
Աշխատավայր | «Սովետական Հայաստան» Աւանկարտ Պիոներ կանչ? Գարուն? |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ծնած է Աշտարակ, 9 Օգոստոս 1932-ին։ ՍՄԿԿ-ի անդամ է 1952-էն ի վեր։ 1954-ին կ'աւարտէ Երեւանի համալսարանի բանասիրական բաժանմունքի լրագրութեան ճիւղը։ 1954-էն 1955 կ'աշխատի Նոր Պայազիտի (այժմ՝ Գաւառ) շրջանային թերթին մէջ՝ իբրեւ պատասխանատու քարտուղար, 1955-էն 1957` «Սովետական Հայաստան» օրաթերթ՝ իբրեւ գրական աշխատող, 1957-էն 1961` «Աւանգարդ» թերթին մէջ՝ իբրեւ պատասխանատու քարտուղար, ապա խմբագիրի տեղակալ։ 1961-էն 1966 կը ստանձնէ «Պիոներ կանչ» թերթի խմբագիրի պաշտօնը, իսկ 1966-էն 1975` «Գարուն» ամսագիրի գլխաւոր խմբագիրի պաշտօնը։ 1975-էն 1981` կը դառնայ Հայաստանի գրողներու միութեան վարչութեան առաջին քարտուղար, 1981-էն 1988` նախագահ, 1988-էն 1994` Հայաստանի մշակոյթի ֆոնտի նախագահ, 1994-ին` «Երկիր Նայիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
Սկիզբը հանդէս կու գայ իբրեւ բանաստեղծ, ապա կ'անցնի է արձակի։ Անոր առաջին բանաստեղծութիւնը լոյս կը տեսնէ 1947-ին, «Փիոներ կանչ» թերթին մէջ։ Վարդգէս Պետրոսեանի ստեղծագործութիւններու հիմնական թեման երիտասարդութիւնն է։
Վարդգէս Պետրոսեանը գրականութեան աշխարհ կը մտնէ բանաստեղծութիւններով «Պալլատ Մարդու Մասին», 1958-ի ժողովածուով, այնուհետեւ կ'անցնի արձակի՝ գրելով «Նամակներ Մանկութեան Կայարաններից» պատմուածքներու շարքե, «Ապրած Եւ Չապրած Տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները եւ այլ գործեր։ Սովետական Հայաստանի եւ սփիւռքահայութեան կեանքի ու պատմութեան իմաստաւորման տեսանկիւնէն կը գրէ «Հայկական էսքիզներ» (1969, 1982) շարադրութիւնը։
Վարդգէս Պետրոսեանի ստեղծագործութիւններուն մեծ մասը նուիրուած է երիտասարդութեան հոգեբանութեան բացայայտման. այդ գործերէն կարելի է յիշել «Քաղաքի Կիսաբաց Լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) եւ այլն։ Հայաստանի լեռնային գիւղերու ճակատագրին եւ արդիական խնդիրներուն նուիրուած է «Մենաւոր Ընկուզենին» (1981) վէպը (շարժապատկերի ժապաւէնի վերածուած՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախօսական, ուղեգրական, գրաքննադատական նիւթերը ի մի կը բերուին «Հաւասարում Բազմաթիւ Անյայտներով» (1977) գիրքին մէջ։ Հայոց ցեղասպանութեան մասին է անոր «Կրակէ Շապիկ» վէպը։ Կը բեմադրուի Վարդգէս Պետրոսեանի «Ծանր է Հիպոկրատի Գլխարկը» (1975) թատերգութիւնը, կը բեմականացուին «Վերջին Ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» 1980, «Ապրած Եւ Չապրած Տարիներ» (1982) գործերը։ Անոր երկերը կը թարգմանուին զանազան լեզուներով։ Հայաստանի լենինեան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966-էն ի վեր։ ՀԽՍՀ IX-X գումարումներու կը մասնակցի իբրեւ Գերագոյն սովետի ներկայացուցիչ։ Կը պարգեւատրուի Հոկտեմբերեան յեղափոխութեան եւ «Պատւոյ նշան» շքանշաններով։
Կը սպաննուի 1994-ին՝ իր տան շքամուտքին։
2000-ին Երեւանի թիւ 51 դպրոցը կ'անուանակոչուի Վարդգէս Պետրոսեանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսաւոր բացումը կը կատարուի 2006-ին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկեան) :
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Վարդգէս Պետրոսեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.