Սելենա Մարի Կոմէզ (անգլերէն՝ Selena Gomez, 22 Յուլիս 1992), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, արտադրող եւ տարազներու ձեւաւորող։ Մեծ ճանաչում ձեռք բերած է Տիզնի կայանի (Disney Channel) «Ուեյվըրլի Փլեյսի Կախարդները» (Wizards of Waverly Place) հաղորդաշարին, ուր հանդէս կու գայ Ալեքս Ռուսսոի դերով եւ կը դառնայ «Էմմի» մրցանակաբաշխութեան (Emmy award) յաղթող։ Հետագային նկարահանուած է նաեւ այլ ժապաւէներու մէջ։ Գլխաւոր դերով հանդէս կու գայ «Պատմութիւն մը եւս Մոխրիկի Մասին» (Another Cinderella Story), «Ուեյվըրլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) եւ «Արքայադուստրերու պաշտպանութեան ծրագիր» (Princess Protection Program) ժապաւէներուն մէջ։ Ան խաղացած է «Ռամոնա եւ Պիզըս» (Ramona and Beezus) թատերական ժապաւէնի գլխաւոր դերը, որ իր առաջին ելոյթն էր թատերական ժապաւէնի մէջ։
Սելենա Մարի կոմէզ սպ.՝ Selena Gomez | |
---|---|
Սելենա Կոմէզ 2013-ին | |
Ծննդեան անուն | սպ.՝ Selena Marie Gomez |
Ծնած է | 22 Յուլիս 1992 |
Ծննդավայր | Թեքսաս |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | Mexican Americans?[1] եւ իտալական ծագումով ամերիկացի?[2] |
Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
Կրօնք | Կաթոլիկութիւն[3] |
Երկեր/Գլխաւոր գործ | Բարնին և ընկերները?, Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին?, Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր?, Ուեյվերլի Փլեյսի կախարդները?, Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում? եւ Ռամոնա և Բիզուս? |
Տեսակ | փոփ երաժշտութիւն, Պարային փոփ, էլեկտրոփոփ?, Փոփ ռոք, ռոք եւ մետալ? |
Մասնագիտութիւն | Երգչուհի-Դերասանուհի |
Աշխատավայր | Եունիսեֆ |
Վարած պաշտօններ | ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան |
Անդամութիւն | Selena Gomez & the Scene? |
Ծնողներ | մայր՝ Mandy Teefey?[4] |
Կայքէջ | selenagomez.com |
Ստորագրութիւն |
Իբրեւ ասպարէզ ընտրեց երաժշտութիւն։ Սելենա Կոմէզը հիմնադիրն ու երգիչն է Selena Gomez and the Scene փոփ խումբին, որ կը հրապարակէ RIAA/Recoring Industry Association of America -ի ոսկէ վկայագիրի արժանացած երկու ալպոմներ՝ «Kiss and Tell» եւ «A Year Without Rain»։ «Selena Gomez and the Scene» խումբը հրապարակած է նաեւ RIAA/Recording Industry Association of America-ի կողմէ Բլադին վկայագիրի արժանացած երկու երգեր՝ "Naturally" եւ "Who Says"։ 2011-ին խումբը ԱՄՆ-ուն մէջ կը վաճառէ շուրջ 1,354,000 ալպոմներ։ Կոմէզը մասնակցած է «Փերի» ("Tinker Bell"), «Պատմութիւն մը եւս Մոխրիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), եւ "Shake it up" ժապաւէններուն երգերուն ստեղծմանը մէջ։ 2008-ին Սելենա Կոմէզը կը նշանակուի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Առաջին շաբաթէն կը վաճառուի 78 հազար օրինակներով, իսկ ԱՄՆ-ու մէջ 671 հազար օրինակներով։
Սելենա Կոմէզը ծնած է Յուլիսի 22, 1992-ին Կրանտ-Փրեյրի մէջ (Թեքսաս նահանգ, ԱՄՆ) Մենտի Գորնեդի եւ Ռիքարտո Կոմէզի ընտանիքին մէջ։ Սելենայի հայրը լատինօ-ամերիկացի է, իսկ մայրը իտալօ-անգլիացի։ զայն կը կոչեն Սելենա ի պատիւ այդ ժամանակներու յայտնի երգչուհի Սելենայի։
Կոմէզը իր դերասանական ասպարէզը սկսած է 10 տարեկանին՝ խաղալով «Պարնին եւ ընկերները» մանկականժապաւէնը, ուր խաղացած է այժմ յայտնի եւ տաղանդաւոր երգչուհի-դերասանուհի Տեմի Լովադոի հետ։
Թիվ | Ժապաւէնի անուն | Բնօրինակի անուանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1992 | Պարնին եւ Ընկերները | Barney & Friends | Gianna | սերիալ, Երաժշտական, Կատակերգութիւն, Ընտանեկան | Սթիվ Ֆելդման եւ ուրիշներ | |
2003 | Լրտեսներու երեխաները 3: Խաղը աւարտված է | Spy Kids 3-D։ Game Over | Ջրային այգու աղջիկը | Ֆանտաստիկ, Ընտանեկան | Ռոբերտ Ռոդրիգես | Անթոնիո Պանտերաս, Գարլա Գուջինո, Ալեքսա Վեկա, Տերիլ Սաբարա, Սիլվեսթըր Սթալոն, Չիչ Մարին, Դենի Տրեհո, Սթիվ Բուշեմի, Ճորճ Քլունի, Էլայջա Վուդ, Սալմա Հայեկ |
2005 - 2008 | Զաքի եւ Քոտիի քաղցր կեանքը | The Suite Life of Zack and Cody | Գվեն | սերիալ, Կատակերգութիւն, Ընտանեկան | Ռիչարտ Քորըլ եւ ուրիշներ | |
2005 | Տեխասյան ռենջեր Ուոքերը. Փորձութիւն կրակով | Walker, Texas Ranger։ Trial by Fire | Ջուլի | Մարտական | Աարոն Նորիս | Չաք Նորիս |
2006 | Պրէյն Զափփդ | Brain Zapped | Էմիլի Կրէյս Կարսիա | Կարճ ժապաւէն, Ընտանեկան | Ֆլուետ Ճորճ Կարսիա | |
2006 - 2011 | Հանա Մոնթանա | Hannah Montana | Միխայիլա | սերիալ, Կատակերգութիւն, Ընտանեկան, Երաժշտական | Ռիջըր Քրիստիանսոն եւ ուրիշներ | |
2007 | Արվին | Arwin! | Ալեքսա | Կատակերգութիւն, Ընտանեկան | Ռիչարտ Քորըլ | |
2007 - 2012 | Ուեյվերլի փլեյսի կախարդները | Wizards of Waverly Place | Ալեքս Ռուսսո | հաղորդաշար, երեւակայական, Կատակերգութիւն, Ընտանեկան | Վիքթոր Գոնզալեզ եւ ուրիշներ | |
2007 | Ինչի՞ մասին կը մտածէ Սթիվին | What's Stevie Thinking? | Սթիվի Սանչես | մանուկներու ժապաւէն | ||
2008 | Հորթոն | Horton Hears a Who! | Հելկա (հնչիւնաւորում) | Մանուկներու ժապաւէն Կատակերգութիւն, Ընտանեկան | Ջիմի Հեյրուորդ, Սթիվ Մարտինո | Ճիմ Քերրի, Սթիվ Կարել |
2008 | Պատմութիւն մը եւս Մոխրիկի Մասին | Another Cinderella Story | Մերի Սանթյակո | Երաժշտական, Սիրային, Կատակերգութիւն | Տեյմոն Սանդոստեֆանո | |
2008 | Քաղցր Կեանքը Տախտակամածի Վրայ | The Suite Life on Deck | Ալեքս Ռուսո | հաղորդաշար, Մարտական, Կատակերգութիւն, Արկածային, Ընտանեկան | Ռիչարտ Քորըլ, ... | |
2009 | Արքայադուստրերու պաշտպանութեան ծրագիր | Princess Protection Program | Քարթըր Մարսոն | Կատակերգութիւն, Ընտանեկան | Էլիսոն Լիդի | |
2009 | Ուեյվերլի Փլեյսի կախարդները: ժապաւէնը | Wizards of Waverly Place։ The Movie | Ալեքս Ռուսո | Երեւակայական, Կատակերգութիւն, Ընտանեկան | Լեւ Լ. Սբիրո | |
2009 | Կախարդները Հաննա Մոնթանայի հետ տախտակամածի վրայ | Wizards on Deck with Hannah Montana | Ալեքս Ռուսո | Կատակերգութիւն, Ընտանեկան | ||
2009 | Արթուրը եւ Մալդազարտի Վրեժը | Arthur et la vengeance de Maltazard | Սելենիա (հնչիւնաւորում) | Մանուկներու շարժանկար, երեւակայական, Ընտանեկան | Լյուք Պենսոն | |
2010 | Ռամոնա եւ Պիզըս | Ramona and Beezus | Պիզըս Քուիմպի | Կատակերգութիւն, Ընտանեկան | Էլիզապեթ Ալեն | Ճօուի Քինկ |
2010 | Արթուրը եւ Երկու Աշխարհներու Պատերազմը | Arthur et la guerre des deux mondes | Սելենիա (հնչիւնաւորում) | Մանուկներու ժապաւէն երեւակայական, Ընտանեկան | Լյուք Պենսոն | |
2011 | Մոնթէ Գառլօ | Monte Carlo | Կրէյս Պենեթ / Քորդելիա Ուինթրոփ Սքոթ | Սիրային, Կատակերգութիւն | Թոմաս Բեզուչա | |
2012 | Կապոյտի հիսուն երանգներ | Fifty Shades of Blue | Կարճ ժապաւէն, Կատակերգութիւն | Լորին Կան, Լաուրեն Պալմիքիանո | ||
2012 | Պարնի. Ամէն ինչ ընդդիմադիրներու մասին | Barney։ All About Opposites | Ջիաննա | Ընտանեկան | Ֆրեդ Հոլմզ | |
2012 | Գարնանային Արձակուրդներ | Spring Breakers | Ֆեիթ | Կատակերգութիւն, Արկածային | Հարմոնի Կորին | |
2012 | Տրանսիլվանիա հիւրանոց | Hotel Transylvania | Մեւիս (հնչիւնաւորում) | [[Մանուկներու ժապաւէն, երեւակայական, Ընտանեկան | Ջենիդի Տարտակովսկի | Ատամ Սենտլըր, Սթիվ Բուշեմի |
2012 | Երկրաշարժ | Aftershock | Սարսափ | Նիքոլաս Լոփէզ | ||
2013 | Կերակրեցէք Շունը | Feed the Dog | Նինա Փենինգթոն | Կատակերգութիւն | Թիմ Գարիկ | Հեզըր Կրիմ |
2013 | Փախուստ | Getaway | Երեխա | Մարտական, Կատակերգութիւն | Ճոն Վոյտ |
Թիվ | Ժապաւէնի անուն | Բնօրինակի անուանումը |
---|---|---|
2008 | Տեմիի եւ Սելենայի ժապաւէնը(հաղորդաշար) | The Demi and Selena Show |
Ուիքիպահեստ նախագիծի Սելենա Կոմէզ ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Սելենա Կոմէզ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.